• Նոր տարի՝ նոր ակումբ

    Սիրելի ակումբցիներ,
    Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ ակումբի համակարգը թարմացվել է: Ինչպես թերևս շատերդ գիտեք ակումբն աշխատում է vBulletin համակարգի հենքի վրա: Այս համակարգի նոր՝ 4-րդ տարբերակը թողարկվեց դեկտեմբերի 21-ին, դրանից ընդամենը օրեր անց ակումբը սկսում է իր գործունեությունը այդ նոր տարբերակով:

    Առիթից օգտվելով նորից ուզում եմ շնորհակալություն հայտնել Philosopher-ին, ով ակումբի համար ձեռք բերեց համակարգի նոր տարբերակը: Կայքի զարգացման գործում այս նոր քայլը անելուց ուզում եմ նորից շնորհակալություն հայտնել բոլոր այն անձանց, ովքեր ակումբի պատմության ընթացքում օգնել են նրա զարգացմանն ու կայացմանը: Եթե որոշեմ թվարկել բոլորին, ապա գրառումս շատ կերկարի, այնքան շատ են այդ մարդիկ, դրա համար պարզապես սահմանափակվեմ ասելով, որ իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ակումբում երբևէ մոդերատոր, ավագ մոդերատոր և ադմինիստրատոր եղած մարդկանց, ովքեր բոլորը նպաստել են համակարգի զարգացմանը, այս կամ այն չափով իրենց լուման են ներդրել, շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր երբևէ դրամական կամ այլ ձևով օգնել են ակումբին, գովազդել են, տրամադրել են ինտերնետային տարածք և այլն: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր ակումբցիներին, քանի որ ակումբն առանց նրանց ակումբ չէր լինի ու նրանցից յուրաքանչյուրն իր ավանդն է բերել համակարգի կայացմանը:

    Նոր համակարգին անցնելով ակումբը փոքր ինչ շեղվում է ֆորումային ձևաչափից: Շուտով ակումբը թերևս կունենա հետևյալ կառուցվածքը, հետևմյալ հիմնական բաժինները.


    Զրուցարանը, նախկինում ակումբում եղած զրուցարանի նման համակարգը, թերևս կավելացվի առաջիկա օրերին: Իսկ այս տարբերակի մեծ նորությունը թերևս «Բովանդակային հատվածն» է: Թե այս հատվածը ինչպիսի զարգացում կունենա, կտեսնենք միասին: Բայց ենթադրվում է, որ այստեղ ի թիվս լրատվական ու վերլուծական նյութերի տեղ կգտնեն ակումբցիների առավել հետաքրքիր, բովանդակային, արժեքավոր գրառումները: Բոլոր նյութերը կդասակարգվեն ըստ թեմատիկայի ու այս հատվածը բոլոր այցելուների համար կդառնա հետաքրքիր մի անկյուն, ուր կարող են ուղղակի գալ հետաքրքիր նյութեր գտնելու, ինչու ոչ, աշխարհում կատարվող նորություններին ծանոթանալու:

    Ակումբի համակարգը դեռևս ամբողջովին պատրաստ չէ և մի քանի օր կտևի մինչև այն ամբողջապես ներկայանալի տեսք ունենա, իսկ մինչ այդ խնդրում եմ տեղեկացնել թարգմանության նկատված վրիպակների մասին:

    Հարկ եմ համարում նշել, որ նախկինում ակումբում եղած մի շարք հնարավորություններ այս պահին առկա չեն: Դրանք այն հնարավորություններ են, որոնք լրացուցիչ ծրագրերի տեսքով էին տեղակայվել, այլ ոչ թե vBulletin համակարգի մի մասն էին: Դրանք ևս առաջիկա օրերին կավելացվեն:

    Դե ինչ, ինչպես միշտ ցանկանում եմ հետաքրքիր ու հաճելի քննարկումներ:
    Ես էլ, ձեր թույլտվությամբ, գնամ քնելու: Կարծում եմ, որ վաստակել եմ հանգիստս:
    Մեկնաբանություն 160 Մեկնաբանություն
    1. Lion-ի ավատար
      Lion -
      Սենց մի միտք եկավ - ով կարող է, ող այս թեմայում քվեարկություն ավելացնի, թե դուր է գալիս նոր դիզայնը, թե ոչ: Չնայած արդյունքը սկզբունքորեն պարզ է, բայց հետաքրքիր կլինի բաց քվեարկության արդյունքում տեսնել մասնակիցների կարծիքների դասավորումը...
    1. Փոքրիկ-ի ավատար
      Փոքրիկ -
      Ու՜խ , Ժող, Նավարկում կոճակը ինձ մոտ մենակ որևէ թեմա նայելուց ա հայտնվում;esim
    1. Chuk-ի ավատար
      Chuk -
      Սիրելի ակումբցիներ, Տեղեկացնեմ, որ ստացված վարկանիշները նայելու համար պետք է վերին աջ անկյունից այցելել դրույթներ հղումով: Ակումբի համակարգի թարմացումից հետո այդ էջում երևում էին միայն ստացված վարկանիշները, բայց այս պահից սկսած կարող եք տեսնել նաև տված վարկանիշները, ինչպես նաև 5 րոպեի ընթացքում ջնջել այն, եթե պատահմամբ եք տվել:
    1. Norton-ի ավատար
      Norton -
      Հնարավոր է այնպես անել, որ չրթիկը ավելանա, որով վարկանիշները փակվում էին ու ղեկավարման գրասենյակ մտնելը այդքան չէր ծանրանում:
    1. Gayl-ի ավատար
      Gayl -
      Շատ լավնա,շնորհակալ եմ բոլոր սարքողներից:
    1. Albus-ի ավատար
      Albus -
      Ամեն ինչ շատ լավա, բայց ավելի ծանրա, ուշա էջը բացվում
    1. masivec-ի ավատար
      masivec -
      Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
      Հնարավոր է այնպես անել, որ չրթիկը ավելանա, որով վարկանիշները փակվում էին ու ղեկավարման գրասենյակ մտնելը այդքան չէր ծանրանում:
      Լավ կլնի ետ չռթիկից շատ տեղեր լինեն
    1. Լեռնցի-ի ավատար
      Լեռնցի -
      Շնորհակալ եմ Չուկ ջան: Շատ հաճելի ու լավ լուծումներ ես տվել:
    1. ministr-ի ավատար
      ministr -
      Բարլուս հայեր, էս ինչ խառա խուռա վիճակա?
      Սմայլի համար էլ պտի մտնեմ ընդլայնված ռեժիմ?

      Մդաաա... հլա որ աշխատում եմ ընտելանամ, ու զանազան խառա խուռայի մեջից ջոկեմ գրառումները: Շնորհակալությունների մեծածավալ տողը ընդհանրապես սպանումա...

      Նոր ակումբից օգտվելու training-ներ չկան?
    1. Chuk-ի ավատար
      Chuk -
      Ministr, ուշադիր լինելու դեպքում կարելի էր նկատել, որ հստակ գրել եմ, որ մի շարք նախկինում եղած հնարավորություններ առաջիկաը օրերին կավելանան, այդ թվին է պատկանում արագ պատասխանի ռեժիմում սմայլերի ավելացումը: Հիմա փոքր ինչ պարզաբանենք: vBulletin համակարգն ունի որոշակի կմաղք, որի վրա կառուցվում է մնացածը: Ինչպես այս այնպես էլ նախկին տարբերակներում, մասնավորապես, արագ պատասխանելիս սմայլեր չկան: Դա ավելացրել էինք մենք, որ ավելի հարմար լինի: Էլի ենք ավելացնելու: Ինչ վերաբերվում է training-ին, ապա ճիշտն ասած որոշակի training-ներ պատրաստվում եմ սարքել, բայց ոչ քո ասած իմաստով: Քո ասածը ընդամենը շատ կարճ ժամանակում կհարմարվես ու կզգաս, որ նոր միջավայրը բավական հարմարավետ է: Ժողովուրդ ջան, ցավոք անխուսափելի է, որ նոր ոճի անցնելուց անսովորության պատճառով անհարմարություններ չզգաք, սակայն իրականում փոփոխությունների մեծ մասը դրական են ու նոր տարբերակին չանցնել ուղղակի չէինք կարող: Հնարավոր է անցումը շտապացրել ենք, բայց միևնույն է սա լինելու էր:
    1. Chuk-ի ավատար
      Chuk -
      Վերականգնվել է վարկանիշների հին տեսքը:
    1. Chuk-ի ավատար
      Chuk -
      Սիրով տեղեկացնում եմ, որ վիդեո դնելուց նախկինի պես youtube-ի հղումը կարող եք պարզապես պատճենել գրառման մեջ: Նաև վերականգնվել են նախկինում դրված վիդեոները, հղումների փոխարեն պատկերվում են հենց վիդեոյի տեսքով:
    1. Chuk-ի ավատար
      Chuk -
      Նախկինի պես բաժիններ մտնելիս կարևոր թեմաները պատկերվում են վերևում՝ մյուս գրառումներից առանձնացված:
    1. Ֆոտոն-ի ավատար
      Ֆոտոն -
      Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
      Սիրով տեղեկացնում եմ, որ վիդեո դնելուց նախկինի պես youtube-ի հղումը կարող եք պարզապես պատճենել գրառման մեջ: Նաև վերականգնվել են նախկինում դրված վիդեոները, հղումների փոխարեն պատկերվում են հենց վիդեոյի տեսքով:
      Ո՜ւխխ
    1. Chuk-ի ավատար
      Chuk -
      Ենթաբաժինները նախկինի պես պատկերվում են սյունակով, ոչ թե իրար հետևից, ինչը հեշտացնում է անհրաժեշտ ենթաբաժինը գտնելը:
    1. Chuk-ի ավատար
      Chuk -
      Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ նախկինի պես ակումբ մտնելիս կարող եք տեսնել, թե ձեր բացակայությամ ընթացքում քանի նոր գրառում է կատարվել: Դա կերևա վերին աջ անկյունում, «Բարի գալուստ»-ով սկսվող տողի տակ: Գրվում է, թե քանի նոր գրառում է կատարվել և այդ տեքստը հղում է, կտտացնելով դրա վրա կբացվեն ձեր վերջին այցելությունից հետո կատարված գրառումները:

      Այժմ նորից կարող եք տեղեկանալ նաև նոր ստացված վարկանիշների մասին: Նոր վարկանիշների մասին տեղեկացվում եք վերին աջ անկյունում գտնվող «Ձեր տեղեկացումները» ցանկից: Այդ ցանկից կտեղեկանաք նաև նոր անձնագրային հաղորդագրությունների մասին:
    1. Հայկօ-ի ավատար
      Հայկօ -
      Չուկ, «նոր գրառումները» բոլդ արա, էլի :
    1. Chuk-ի ավատար
      Chuk -
      Հայկ, արած է, բայց չի պատկերվում: Հետո կուսումնասիրեմ պատճառը:

      Իսկ առայժմ տեղեկացնեմ, որ ֆորումի գլխավոր էջում նորից ավելացվել է վերջին 24 ժամերին օնլայն եղած մասնակիցների վիճակագրությունը:
    1. Chuk-ի ավատար
      Chuk -
      Նորից նորմալ աշխատում է ակումբի WAP տարբերակը՝ http://wap.akumb.am հասցեով: Սակայն հայերեն մեքենագրումը դեռ ներկցված չի, որը թերևս կլրացնենք առաջիկա օրերի ընթացքում:
    1. Արևհատիկ-ի ավատար
      Ապրես Չուկ, ընտիր ա