• Հարութ Քոթանջյան

    ՀԱՐՈՒԹ ՔՈԹԱՆՋՅԱՆ




    «Դասական էլեկտրոնային երաժշտություն» պիտակը այս ալբոմի լավագույն նկարագրությունն է։

    Տարիներ շարունակ երազում էի այն օրվա մասին, երբ կլսեմ հայ մարդու կողմից ստեղծագործած էլեկտրոնային երաժշտություն։ Մի մարդու, ով հայկական իրականության մեջ ապրելով կփորձի էլեկտրոնային երաժշտության միջոցով մեկնաբանել ինչ որ բան։ Կարևոր չի ինչ՝ սեփական ներաշխարհը, ինչ որ գաղափար, փիլիսոփայություն.... Կարևորը որ իրանից դուրս գա էլեկտրոնային երաժշտություն։ Ինքը լինի էն օրրանը, որում հղացել ու ծնվել ա էտ երաժշտությունը։

    Թվում էր թե հայերը շատ հեռու են էլեկտրոնային երաժշտությունից....

    Արմենոիդսը, Արա Գևորգյանը ու դիջեյների մեծ բանակը ինձ համար, իմ սուբեկտիվ ընկալման համար էլեկտրոնային չեն։ Իրանք հայկական երաժշտությունը նվագում են սինթեզով։ Դա էլեկտրոնային չի (ինձ համար)։ Իսկ Հարութը առաջին հայ մարդն ա ումից ես լսեցի մաքուր էլեկտրոնային երաժշտություն՝ հայկական զգացմունքայինությամբ ու խորությամբ։

    Ի դեպ, ժամանակակից էլեկտրոնային երաժշտության որոշ գերաստղեր լսել են Հարութի ալբոմը և շատ տպավորվել։ Նրանցից մեկը պարզապես ապշել է իմանալով, թե ինչ է Հարութը գործածել այս երաժշտությունը ստեղծագործելիս, իսկ հետո էլ բերանը բաց է մնացել իմանալով նրա երիտասարդ տարիքը։

    Անկեղծ ասած այդ իմ կողմից շատ հարգված գերաստղերի և այլ մարդկանց կարծիքը երբեք չի փոխի իմ վերաբերմունքը և գնահատակնը Հարութի ալբոմի վերաբերյալ։ Ինձ համար սա շատ խորհրդանշական ալբոմ է։ Կարելի է ասել իրադարձություն է։ Մաղթում եմ հաճելի ունկընդրում։

    Իսկ Հարութը ինքը անձամբ ավելի լավ կներկայացնի իր երաժշտությունը։ Ու թող ինքն էլ ներկայացնի, որովհետև ինչպես արդեն հավանաբար կռահեցիր ինքը հենց քո ու իմ Ակումբի Հարդն ա։
    Այս հոդվածի օրիգինալը հրապարակվել է որպես ֆորումի թեմա. Հարութ Քոթանջյան սկսել է Jarre Նայել օրիգինալ գրառումը
  • Հարցում

    Ըստ Ձեր պատկերացման երբևէ ընդունելի՞ է Արցախի հիմնախնդրի փոխզիջումային տարբերակը (ձայն: 24)

    1. Ժամանակի որևէ պահին, բարենպաստ պայմանների ու երաշխիքների դեպքում, կարող է լինել փոխզիջում, այդ թվում տարածք՝ կարգավիճակի դիմաց տարբերակով (ձայն: 14)

    2. Որևէ պայմանում ընդունելի չէ տարածք կարգավիճակի դիմաց փոխզիջումային տարբերակը (ձայն: 8)

    3. Դժվարանում եմ պատասխանել (ձայն: 2)

    Եթե ընտրությունը լինի առաջիկա կիրակի օրը, ունենաք ընտրելու իրավունք, հնարավորություն (ձայն: 34)

    1. Ազատ Դեմոկրատներ կուսակցություն (1. Խաչատուր Քոքոբելյան 2. Հրանտ Բագրատյան 3. Ստյոպա Սաֆարյան) (ձայն: 0)

    2. «Ելք» դաշինք (1. Էդմոն Մարուքյան 2. Արամ Սարգսյան 3. Նիկոլ Փաշինյան) (ձայն: 13)

    3. «Ժառանգություն-Համախմբում-Հաղթանակ» դաշինք (1.Սեյրան Օհանյան 2. Արմեն Մարտիրոսյան 3. Վարդան Օսկանյան) (ձայն: 0)

    4. «Ծառուկյան» դաշինք (1 Գագիկ Ծառուկյան 2 Իշխան Զաքարյան 3 Նաիրա Զոհրաբյան) (ձայն: 1)

    5. «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք (1. Լևոն Տեր–Պետրոսյան 2. Ստեփան Դեմիրճյան 3. Լևոն Զուրաբյան) (ձայն: 9)

    6. Հայաստանի կոմունիստական կուսակցություն (1. Տաճատ Սարգսյան 2. Վազգեն Սաֆարյան 3. Գագիկ Մանուկյան) (ձայն: 2)

    7. «Հայաստանի Հանրապետական» կուսակցություն (1. Վիգեն Սարգսյան 2. Տարոն Մարգարյան 3. Արփինե Հովհաննիսյան) (ձայն: 1)

    8. «Հայկական Վերածնունդ» կուսակցություն (1. Արթուր Բաղդասարյան 2. Մհեր Շահգելդյան 3. Հեղինե Բիշարյան) (ձայն: 0)

    9. Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցություն (ՀՅԴ) (1. Արմեն Ռուստամյան 2 .Աղվան Վարդանյան 3. Դավիթ Լոքյան) (ձայն: 0)

    10. Կբոյկոտեմ ընտրությունները (ձայն: 4)

    11. Չի հետաքրքրում կամ չեմ կողմնորոշվել (ձայն: 4)

    12. Քվեաթերթիկս կդարձնեմ անվավեր (ձայն: 0)

    Ո՞ր թարգմանություն(ներ)ն եք ամենաշատը հավանում. (ձայն: 25)

    1. Տարբերակ 1 (ձայն: 4)

    2. Տարբերակ 2 (ձայն: 5)

    3. Տարբերակ 3 (ձայն: 7)

    4. Տարբերակ 4 (ձայն: 3)

    5. Տարբերակ 5 (ձայն: 2)

    6. Տարբերակ 6 (ձայն: 15)