• 25 ամենահամարձակ քայլերը երաժիշտների կարիերաներում

    25. Panic! At the Disco խումբը անվանումից հանում է ! նշանը և հրաժեշտ տալիս էմո երաժշտությանը



    Երաժշտության պատմության մեջ շատ քիչ խմբեր կան, ովքեր մի անմիտ արարքով այդքան հեշտությամբ փչացրել են իրենց ամբողջ կարիերան: Panic! At the Disco խմբի առաջին ալբոմը՝ A Fever You Can't Sweat Out վաճառվեց ավելի քան 1 միլիոն օրինակով, "I Write Sins Not Tragedies" երգը դարձավ հիթ, նրանք նույնիսկ հայտնվեցին Rolling Stone ամսագրի գլխավոր էջին: Սակայն խումբը չկարողացավ շարունակել իր հաղթարշավը: Հաջորդ ալբոմը ձայնագրելիս, նրանք խմբի անվանումից որոշեցին հանել բացականչական նշանը և ձայնագրեցին Բիթլզյան ոճով փոփ ալբոմ: Թե քննադատները, թե երկրպագուները ատելությամբ լցվեցին նոր ալբոմի նկատմամբ, խմբի չորս անդամներից երկուսը լքեցին խումբը: Իսկ մնացած անդամները արագ հետ բերեցին չարաբաստիկ բացականչական նշանը, սակայն արդեն ուշ էր...
    Այս հոդվածի օրիգինալը հրապարակվել է որպես ֆորումի թեմա. 25 ամենահամարձակ քայլերը երաժիշտների կարիերաներում սկսել է Ռուֆուս Նայել օրիգինալ գրառումը