• Ավագ Շաբաթ

    Ավագ Շաբաթ. ժամանակացույց
    18-23 ապրիլի


    Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին` Սբ. Զատիկին նախորդող շաբաթը կոչվում է Ավագ շաբաթ: Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օրը խորհրդանշում է Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած առանձին դեպքեր, հիշատակվում են Քրիստոսի վերջին պատգամները, չարչարանքները, մահը եւ հարությունը: Ավագ Շաբաթվա հիմնական արարողությունները սկսվում են Ավագ Հինգշաբթի:

    18 ապրիլի - Ավագ երկուշաբթի առավոտյան ժամերգության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշատակում են ՙԱնիծված թզենու՚ պատմությունը, երբ Հիսուս, Բեթանիայից Երուսաղեմ վերադարձին, անեծքով չորացնում է անպտուղ թզենին` վկայելով. ՙԵւ ամեն ինչ, որ ուզեք աղոթքի մեջ հավատով, կստանաք՚ (Մատթ. 21:18-22) : Ըստ 7-րդ դարի մեկնիչ Ստեփանոս Սյունեցու, թզենին ՙթլպատված ժողովուրդն է, որի մոտ եկավ քաղցած Քրիստոս եւ պտուղ չգտավ, այլ միայն ցնորական կենդանություն, ուստի Նրա գալով չորացան՚:

    19 ապրիլի - Ավագ երեքշաբթի հիշատակվում է ՙՏասը կույսերի՚ առակը (Մատթ. 25:1-13): Ավետարանական առակը հինգ իմաստուն եւ հինգ հիմար կույսերի պատմությամբ պատգամում է պատրաստ լինել Տիրոջ գալստյանը:

    Ավագ երեքշաբթի, երեկոյան ժամերգության ընթացքում եկեղեցու ատյան են դուրս գալիս տասը մանուկներ: Նրանցից հինգը ձեռքներին պահած ունենալով վառվող մոմեր, խորհրդանշում են իմաստուն կույսերին, իսկ մյուս հինգը` հանգած մոմերով խորհրդանշում են հիմար կույսերին:

    20 ապրիլի - Ավագ չորեքշաբթի հիշատակվում է Բեթանիայում կնոջ կողմից Հիսուս Քրիստոսի օծումը եւ Տիրոջ մատնությունը:

    Կինը նարդոսի ազնիվ ու թանկարժեք յուղով օծում է Հիսուսին: Այս մասին ավետարանիչները միմյանց լրացնող տեղեկություններ են հաղորդում: Աշակերտները բարկանում են, քանի որ այդ յուղը վաճառելով կարելի էր շատ աղքատների ողորմություն տալ: Աշակերտների այս տրտունջին Հիսուս պատասխանում է. ՙԱղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա: Ճշմարիտ եմ ասում ձեզ, ուր էլ քարոզվի այս Ավետարանը ամբողջ աշխարհում, ինչ որ նա արեց, այդ եւս պիտի պատմվի նրա հիշատակի համար՚: Կնոջ կողմից Հիսուսի օծումը կանխանշում էր Նրա թաղվելը: ՙԻմ մարմնի վրա այդ յուղը թափելով` նա իմ թաղվելը կանխանշեց՚,- ասում է Քրիստոս:

    Ավագ չորեքշաբթի օրվա ավետարանական ընթերցումը հորդորում է չչարաշահել Աստծո ունեցած սերն ու վստահությունը եւ հիշելով մարդկության համար Նրա կրած չարչարանքներն ու մահը չշեղվել ճշմարիտ ճանապարհից, երկրպագել ու փառավորել Աստծուն:

    21 ապրիլի - Ավագ հինգշաբթին նվիրված է վերջին ընթրիքին` իբրեւ Հաղորդության խորհրդի հաստատում: Առավոտյան եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ: Երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է Ոտնլվայի արարողություն: Ինչպես Քրիստոս վերջին ընթրիքից հետո, ցուցաբերելով ճշմարիտ հեզության ու խոնարհության օրինակ, լվանում է իր աշակերտների ոտքերը, այնպես էլ Հայ եկեղեցում Տիրոջ այս օրինակով քահանան եկեղեցու խորանին ծնկաչոք լվանում է 12 մանուկների կամ եկեղեցու սպասավորների ոտքերը եւ ապա` օծում օրհնված յուղով:

    Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է Խավարման կարգ, որ արդեն վերաբերում է Ավագ Ուրբաթին` խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը: Արարողության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշեցնում են Հիսուսի աղոթքը Գեթսեմանի պարտեզում, Հիսուսի մատնությունը, Նրա ձերբակալվելը, Պետրոսի ուրանալը:

    22 ապրիլի - Ավագ ուրբաթ Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության« մահվան ու թաղման հիշատակության օրն է: Այդ օրը տեղի է ունենում Խաչելության կարգ, իսկ երեկոյան ժամերգությունից հետո նախատոնակի արարողության ընթացքում կատարվում է Թաղման կարգ, երբ Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը` պատրաստված ծաղիկներից եւ ծառի ճյուղերից պտտում են եկեղեցու շուրջ` ի տես հավատավոր ժողովրդի:

    23 ապրիլի - Ավագ շաբաթ նշվում է Հիսուսի կողմից դժոխքի ավերումը եւ արդար հոգիների ազատումը: Ըստ Եկեղեցական կարգի` երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է նոր օր: Երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ, որի ավարտին ազդարարվում է Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը. ՙՔրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի՚: Այս ավետիսով ավարտվում է Պահքը և սկսվում Սբ. Զատիկը:
    Այս հոդվածի օրիգինալը հրապարակվել է որպես ֆորումի թեմա. Հայ Եկեղեցու տոները սկսել է Monk Նայել օրիգինալ գրառումը
  • Հարցում

    Ո՞ր ստեղծագործությունն եք ավելի շատ հավանել. (ձայն: 12)

    1. Օտարը (Sambitbaba) (ձայն: 3)

    2. Թեյ, ամերիկանո, լատե, գինի (impression) (ձայն: 9)

    Ըստ Ձեր պատկերացման երբևէ ընդունելի՞ է Արցախի հիմնախնդրի փոխզիջումային տարբերակը (ձայն: 18)

    1. Ժամանակի որևէ պահին, բարենպաստ պայմանների ու երաշխիքների դեպքում, կարող է լինել փոխզիջում, այդ թվում տարածք՝ կարգավիճակի դիմաց տարբերակով (ձայն: 11)

    2. Որևէ պայմանում ընդունելի չէ տարածք կարգավիճակի դիմաց փոխզիջումային տարբերակը (ձայն: 5)

    3. Դժվարանում եմ պատասխանել (ձայն: 2)

    Եթե ընտրությունը լինի առաջիկա կիրակի օրը, ունենաք ընտրելու իրավունք, հնարավորություն (ձայն: 29)

    1. Ազատ Դեմոկրատներ կուսակցություն (1. Խաչատուր Քոքոբելյան 2. Հրանտ Բագրատյան 3. Ստյոպա Սաֆարյան) (ձայն: 0)

    2. «Ելք» դաշինք (1. Էդմոն Մարուքյան 2. Արամ Սարգսյան 3. Նիկոլ Փաշինյան) (ձայն: 12)

    3. «Ժառանգություն-Համախմբում-Հաղթանակ» դաշինք (1.Սեյրան Օհանյան 2. Արմեն Մարտիրոսյան 3. Վարդան Օսկանյան) (ձայն: 0)

    4. «Ծառուկյան» դաշինք (1 Գագիկ Ծառուկյան 2 Իշխան Զաքարյան 3 Նաիրա Զոհրաբյան) (ձայն: 0)

    5. «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք (1. Լևոն Տեր–Պետրոսյան 2. Ստեփան Դեմիրճյան 3. Լևոն Զուրաբյան) (ձայն: 9)

    6. Հայաստանի կոմունիստական կուսակցություն (1. Տաճատ Սարգսյան 2. Վազգեն Սաֆարյան 3. Գագիկ Մանուկյան) (ձայն: 1)

    7. «Հայաստանի Հանրապետական» կուսակցություն (1. Վիգեն Սարգսյան 2. Տարոն Մարգարյան 3. Արփինե Հովհաննիսյան) (ձայն: 1)

    8. «Հայկական Վերածնունդ» կուսակցություն (1. Արթուր Բաղդասարյան 2. Մհեր Շահգելդյան 3. Հեղինե Բիշարյան) (ձայն: 0)

    9. Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցություն (ՀՅԴ) (1. Արմեն Ռուստամյան 2 .Աղվան Վարդանյան 3. Դավիթ Լոքյան) (ձայն: 0)

    10. Կբոյկոտեմ ընտրությունները (ձայն: 4)

    11. Չի հետաքրքրում կամ չեմ կողմնորոշվել (ձայն: 2)

    12. Քվեաթերթիկս կդարձնեմ անվավեր (ձայն: 0)