• 5 տարի՝ համացանցում

    5 տարի ու այդ ընթացքում՝
    • Ավելի քան 7.000 գրանցված մասնակից
    • Ավելի քան 20.000 թեմա
    • Ավելի քան 600.000 գրառում
    • Ավելի քան 150 բլոգային հեղինակ
    • Ավելի քան 800 բլոգային գրառում



    5 տարի ու ներկայումս օրական
    • Միջինում 4.000 այցելություն
    • Միջինում 25.000 էջի դիտում
    • Միջինում 10 նոր թեմայի ստեղծում
    • Միջինում 800 գրառում
    • Միջինում 250 գրանցված մասնակցի այցելություն
    • Միջինում 9 նոր գրանցված մասնակից

    Վատ տվյալներ չեն համացանցի հայկական հատվածում գործող զուտ հայերեն ու զուտ հայատառ ֆորումի համար: Ֆորում, որտեղ միշտ կան ակտիվ թեմաներ, որտեղ կան ակտիվ բանավեճեր, որտեղ թեժանում են կրքերը, որտեղ մարդիկ գտնում են իրենց կյանքի կեսերին, որտեղ մարդիկ ուղղակի ազատ շփվում են, որտեղ նոր ընկերներ ու գաղափարակիցներ են ձեռք բերում, որտեղ կարողանում են գտնել հուզող հարցերի պատասխանները, որտեղ կարողանում նպաստել իրենց բիզնեսի զարգացմանը, որտեղ...

    Ընտանիք՝ 5 տարեկան նորաստեղծ ընտանիք, որի անդամներն իրար միշտ օգնության ձեռք են մեկնում, օգնում հաղթահարել դժվարությունները, հասկանում են իրար, սիրում են...

    Շնորհավո՛ր ակումբ, շնորհավո՛ր ակումբցիներ:
    Մեկնաբանություն 13 Մեկնաբանություն
    1. Chuk-ի ավատար
      Chuk -
      Սիրելի ակումբցիներ, սխալ գործողության արդյունքում ջնջվեցին եղած մեկնաբանությունները, բայց քանի դրանց բովանդակությունը պահպանվել է իմ մոտ, տեղադրում եմ այստեղ: Ներողություն եմ խնդրում այս միջադեպի համար:


      AMZone. Ռեկորդա իմ համար, ես 5 տարիյա ակումբ.ամ մտնում, ոչ մի կայք դեռ 5 տարի անընդմեջ չեմ մտել, բացի ակումբից..

      Շինարար. Շնորհավորում եմ մեզ բոլորիս, լավ է, որ այսպիսի համայնք կա, ու ես էլ գոհ եմ, որ գուցե ընդամենը ինչ-որ չափով, բայց այդ համայնքի մասնիկն եմ

      Ars83. Թե ասա բո՞ւթն ինչի ես դրել 5-ից առաջ: Ինձ թվաց, թե ես եմ գրել վերնագիրը, ես էլ եմ տեղին-անտեղին բութեր շարում:
      Ինչ էի ասում, կեցցե՛ Ակումբչուկը:

      ՆանՍ. Ակումբի ձգողականության ուժը շատ մեծ է. երբ համակարգիչս միացնում եմ, արդեն անկախ ինձնից akumb.am եմ հավաքում
    1. Adriano-ի ավատար
      Adriano -
      Իրոք որ ակումբը ինչ-որ հետաքրքիր ուժ ունի:Այն անընդհատ դեպի իրեն է քաշում: Հնարավոր է, դա պայմանավորված է վերջինիս աշխատանքի կազմակերպման ճիշտ ձևից: Իսկ ամենաէականը նա է, որ երբևէ չես ձանձրանա ակումբում:
    1. Lyiza-ի ավատար
      Lyiza -
    1. yerevanci-ի ավատար
      yerevanci -
      Ես այստեղ արդեն մեկ ու կեսս եմ բոլորել, շատ ուրախ եմ, որ կա մի տեղ, որտեղ իրոք հանգստանում ես կամ ուղղակի գրառում անելով, կամ քեզ հետաքրքրող թեմաները թերթելով, կամ էլ ուղղակի
      էլ ավելի բարգավաճես ու հինգի կողքին զրոներ ավելանան
    1. StrangeLittleGirl-ի ավատար
      Որ Գուգլում հայերեն մի բան փնտրում ես, կամ ոչինչ չի բերում, կամ մենակ ակումբն ա բերում, նենց որ դա արդեն ահագին մեծ նվաճում ա

      Շնորհավոր
    1. Ավետիք-ի ավատար
      Ավետիք -
      Ես նոր եմ միացել ակումբին և ինձ հաճելի է այստեղ հաղորդակցվել: Շնորհավորում եմ ակումբի տարեդարձը և ցանկանում նոր բարձրունքների ու հաղթանակների բերկրություն բոլոր ակումբցիներին:

      Շնորհավոր
    1. Դավիթ-ի ավատար
      Դավիթ -
      Թեև ես շատ չեմ գրում կայքում, բայց միշտ հետևում եմ գրառումներին և նորություններին: Շնորհավորում եմ հնգամյակի կապակցությամբ!
    1. voter-ի ավատար
      voter -
      Շնորհավոր։
      ՈՒ ապրեն բոլոր որ այսքան հայերեն գրառումներ են անում։
      Մնումա այդ ամենից նաև ինչ որ օգտակար բան էլ լինի
    1. Ծով-ի ավատար
      Ծով -
      Շնորհավոոոոոոոոր.... վայ, փաստորեն ես հինգ տարեկան ակումբցի եմ
      Ակումբի իմ կյանիք ամենակարևոր էջերից ա, թե ընկերների առումով. թե ընդհնարապես..մի խոսքով շնորհավոր, ախպերս
    1. Askalaf-ի ավատար
      Askalaf -
      Շնորհավոր 5–ամյակդ Ակումբ ջան!!!

      Չուկ ջան, քո համառ աշխատանքի շնորհիվ կարողացել ես հրաշալի միջավայր ձևավորվել ու լիքը կարգին մարդկանց մի տեղ հավաքել։
      Նախ քեզ եմ շնորհավորում ու նաև բոլոր այն մասնակիցներին ովքեր քեզ հետ միասին սրտացավ են ակումբի համար։


      Հ.Գ. Միանում եմ Ars83-ին. թե ասա բութը ինչի ես դրել
    1. Սլավիկ-ի ավատար
      Սլավիկ -
      ՇնորավորՐՐՐՐՐՐՐ~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
    1. Դանտես-ի ավատար
      Դանտես -
      Շնորհավոր:
    1. Մինա-ի ավատար
      Մինա -
      Ես էլ եմ շնորհավորում ու ցանկանում եմ մեր գլխից անպակաս լինի Դար ակումբը:
      Փոքր հասակում հեծանիվ էի ուզում ունենալ:Շա~տ էի ուզում:Առաջին հեծանիվս արդեն մեծ էի,որ գնեցի:Արդեն ոչ ժամանակ ունեի վայելելու,ոչ էլ էն ոգևորությունս էր մնացել... Դար ակումբը հենց այդ հեծանիվն է,որ ուշացումով,բայց ոչ ուշացած իրենով լցրեց ներսումս եղած այն դատարկ անկյունը,որի գոյությունը ես չէի էլ զգում:Պարզապես չկա հայերենով շփվելու են կարոտը,տենչը,որ ցեցի նման կրծում էր հոգիս:Երևի սովորել եմ մենակությանս...