- Ավելի քան 7.000 գրանցված մասնակից
- Ավելի քան 20.000 թեմա
- Ավելի քան 600.000 գրառում
- Ավելի քան 150 բլոգային հեղինակ
- Ավելի քան 800 բլոգային գրառում

5 տարի ու ներկայումս օրական
- Միջինում 4.000 այցելություն
- Միջինում 25.000 էջի դիտում
- Միջինում 10 նոր թեմայի ստեղծում
- Միջինում 800 գրառում
- Միջինում 250 գրանցված մասնակցի այցելություն
- Միջինում 9 նոր գրանցված մասնակից
Վատ տվյալներ չեն համացանցի հայկական հատվածում գործող զուտ հայերեն ու զուտ հայատառ ֆորումի համար: Ֆորում, որտեղ միշտ կան ակտիվ թեմաներ, որտեղ կան ակտիվ բանավեճեր, որտեղ թեժանում են կրքերը, որտեղ մարդիկ գտնում են իրենց կյանքի կեսերին, որտեղ մարդիկ ուղղակի ազատ շփվում են, որտեղ նոր ընկերներ ու գաղափարակիցներ են ձեռք բերում, որտեղ կարողանում են գտնել հուզող հարցերի պատասխանները, որտեղ կարողանում նպաստել իրենց բիզնեսի զարգացմանը, որտեղ...
Ընտանիք՝ 5 տարեկան նորաստեղծ ընտանիք, որի անդամներն իրար միշտ օգնության ձեռք են մեկնում, օգնում հաղթահարել դժվարությունները, հասկանում են իրար, սիրում են...
Շնորհավո՛ր ակումբ, շնորհավո՛ր ակումբցիներ:
Ֆորումի հաղորդագրություն