• «Հայ Փոքրիկ Երգիչներ» երգչախումբ և Տիգրան Հեքեքյան

    Արվեստագետներ ունենք ու նրանք շատ են: Նրանք մեր երկրի պատիվը բարձր են պահում արտերկրում: Նրանք ճանաչում ունեն Հայաստանում, բայց սովորաբար ավելի
    շատ քարկոծվում են, քան թե գնահատվում:


    Այս թեման նվիրում եմ «Հայ Փոքրիկ Երգիչներ» երգչախմբին, որին աշխարհը վաղուց ընդունել ու մեծարել է:





    Տիգրան Հեքեքյան

    Մաեստրո Տիգրան Հեքեքյանը Հայաստանի անվանի խմբավարներից է և մեծ ճանաչում ունի հայրենիքում և արտասահմանում:
    Կոմիտաւսի անվան Պետական Կոնսերվատորիայում ուսանելու տարիներին ստեղծել է Սպենդիարյանի անվան դպրոցի Մանկական և Երիտասարդական Կազմակերպությունների Կոմիտեի երիտասարդական երգչախմբերը, որոնք շուտով դարձան տարբեր մրցույթների դափներկիրներ:

    1984 թ.-ից Տ. Հեքեքյանը ՀՀ Ազգային Ռադիոյի և Հեռուստատեսության Կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է:

    1992 թ.-ից Տիգրան Հեքեքյանը «Հայ Փոքրիկ Երգիչներ» միջազգային ասոցիացիայի հիմնադիրն ու նախագահն է, ինչպես նաև՝ Երևանի քաղաքապետարանի «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի կազմում գործող երկու երգչախմբերի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: Տիգրան Հեքեքյանը մասնակցել է բազում միջազգային փառատոների, համերգներով հանդես է եկել Ռուսաստանում, Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում, Հոլանդիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Շվեյցարիայում, Դանիայում, Իսրայելում, Ճապոնիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Լեհաստանում, Չեխոսլովակիայում, Ավստրիայում, ԱՄՆ-ում, Եգիպտոսում, Հունաստանում, Ավստրալիայում, Հարավ Աֆրիկյան Հանրապետությունում, Հոնգ Կոնգում և Չինաստանում, Կիպրոսում՝ ամենուր արժանանալով բարձր գնահատականի:



    Տիգրան Հեքեքյանը բազմիցս մասնակցել է տարբեր միջազգային մրցույթների՝ արժանանալով Ոսկե և Արծաթե մրցանակների:
    Հաճախ հրավիրվում է երգչախմբային արվեստի միջազգային մրցույթների՝ որպես Ժյուրիի անդամ:
    Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիայի պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանը արդեն 20 տարի զբաղվում է մանկավարժական գործունեությամբ՝ կրթելով սերունդներ հանրապետության տարբեր ուսումնական հաստատություններում:

    1996 թ.-ին Տիգրան Հեքեքյանը ազգային մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է Մովսես Խորենացու անվան մեդալով:

    2001 թ.-ին Սևծովյան Տնտեսական Համագործակցության Երկրների Միջպառլամենտական Վեհաժողովի կողմից ընտրվել է «Ոսկե մակույկ» մանկապատանեկան միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր (Սոչի, Ռուսաստան):

    2001 թ.-ին Երիտասարդական Երգչախմբերի Եվրոպական Ֆեդերացիայի կողմից իր ղեկավարած «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախմբին շնորհվել է «Եվրոպայի Մշակույթի Դեսպանի» տիտղոս:

    2001 թ.-ին Լոս Անջելեսում կայացած «Հայ Երաժշտական Մրցանակ» մրցանակաբաշխությանը տարվա լավագույն հայ դասական ձայնասկավառակ է ճանաչվել Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ ձայնագրված Բարսեղ Կանաչյանի ստեղծագործական ողջ ժառանգությունը:

    2002 թ.-ին Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախումբը Երգչախմբային Արվեստի Համաշխարհային Ֆեդերացիայի կողմից ճանաչվել է աշխարհի լավագույն 24 երգչախմբերից մեկը և մասնակցել Համաշխարհային Վեցերորդ Սիմպոզիումին:

    Տիգրան Հեքեքյանի ձայնագրություններով թողարկվել են 3 ձայնասկավառակ, 7 լազերային սկավառակ, 5 ձայներիզ ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Հայաստանում:

    Կոմիտաս - Ել, ել

    Կատարում է ՀՀ Ազգային Ռադիոյի և Հեռուստատեսության Կամերային երգչախումբը
    Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր տիգրան Հեքեքյան



    Կոմիտաս - Գութաներգ



    Հայաստանի Փոքրիկ Երգիչներ

    1992 թ.-ին «Հայ Փոքրիկ Երգիչներ» միջազգային ասոցիացիային կից ստեղծվեց «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախումբը: Երգչախմբի անդամները Երևան քաղաքի և նրա հարակից շրջանների շնորհաշատ երեխաներ են: Երգչախումբն ակտիվ մասնակցություն է ունենում մայրաքաղաքի և հանրապետության մշակութային կյանքին: Մշտապես հանդես է գալիս բազում բարեգործական համերգներով Հայաստանում և արտասահմանում:




    «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախումբը և նրա մենակատարները պարբերաբար մասնակցում են տարբեր միջազգային մրցույթների և փառատոների.
    1992թ.-ին երգչախմբի երեք մենակատարներ մասնակցեցին «Աշխարհի Փոքրիկ Երգիչներ» հավաքական երգչախմբի աշխատանքներին, ելույթ ունեցան Ֆրանսիայի մի շարք քաղաքներում, ինչպես նաև սենատում և Օքսեռի քաղաքապետարանում:

    1993 թ.-ին երգչախմբի մենակատար Վազգեն Ղազարյանն «Ասթերֆուդ» միջազգային մրցույթում նվաճեց արծաթե մրցանակ (Լանգոլեն, Մեծ Բրիտանիա):

    1995 թ.-ին երգչախումբը մեկնեց Եվրոպա և ԱՄՆ «Խաղաղություն աշխարհին» խորագրով համերգային շրջագայության՝ նվիրված ՄԱԿ-ի և ՅՈՒՆԵՍԿՈ-ի 50-ամյա հոբելյանին:

    • մասնակցեց Բազելի միջազգային փառատոնին (Շվեյցարիա) և ճանաչվեց լավագույնը: Երգչախումբը բազում համերգներով հանդես եկավ Լեհաստանում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Բելգիայում և ԱՄՆ-ի 20 նահանգներում:
    • երգչախումբը մասնակցեց «Գոլդեն - Գեյթ» միջազգային մրցույթին (Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ) և նվաճեց գլխավոր մրցանակ, 1 ոսկե և 1 արծաթե մեդալներ:
    • Երգչախմբի մենակատար Նարինե Օջախյանն «Գոլդեն-Գեյթ» միջազգային մրցույթում (Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ) արժանացավ ոսկե մեդալի:


    1996 թ.-ին երգչախումբը մեկնեց Եգիպտոսի Արաբական Հանրապետություն՝ համերգային շրջագայության: Բազմաթիվ համերգներով հանդես եկավ Կահիրեում և Ալեքսանդրիայում, ելույթ ունեցավ Կահիրեի Օպերային թատրոնի Գլխավոր դահլիճում:
    1996 թ.-ին Հունաստանի Խորհրդարանի Նախագահ պարոն Կակլամանիսի հովանավորությամբ երգչախումբը մեկնեց Հունաստան՝ մասնակցելու «Թեսալոնիկին՝ 1997թ-ի Եվրոպայի մշակութային մայրաքաղաք» ծրագրի միջոցառումներին: Համերգներով հանդես եկավ Սալոնիկում և Աթենքում:

    1999 թ.-ին երգչախմբի երեք մենակատարներ մասնակցեցին բազմազգ հավաքական երգչախմբի աշխատանքներին, համերգներով հանդես եկան Հոնգ Կոնգում և Չինաստանի տարբեր քաղաքներում:
    2000 թ.-ին երգչախումբը մասնակցեց EXPO 2000 համաշխարհային ցուցահանդեսին Հանովերում (Գերմանիա), համերգներով հանդես եկավ տարբեր երկրների տաղավարներում, EXPO PLAZA-ում: Բեռլինում հատուկ համերգով նշվեց ՀՀ Անկախության հռչակման տարեդարձը:

    2001թ.-ին երգչախումբն ընդունվեց «Երիտասարդական Երգչախմբերի Եվրոպական Ֆեդերացիային» կողմից՝ որպես Եվրոմիության Երգչախումբ և արժանացավ «Մշակույթի Դեսպան» պատվավոր տիտղոսի:
    2001 թ.-ին Լոս ԱՆջելեսում կայացած «Հայ Երաժշտական Մրցանակ» ("Armenian music award") մրցանակաբաշխության կողմից երգչախմբի ձայնագրած լազերային ձայնասկավառակը՝ Բարսեղ Կանաչյանի ստեղծագործություններով, արժանացել է «Տարվա լավագույն դասական ալբոմ» մրցանակի:

    2002 թ.-ին երգչախումբը Երգչախմբային Արվեստի Համաշխարհային Ֆեդերացիայի կողմից ճանաչվեց լավագույն 24 երգչախմբերից մեկը, մասնակցեց Համաշխարհային Վեցերորդ Սիմոզիումին:
    Այստեղ կարող եք ծանոթանալ բոլոր մասնակից երգչախմբերին, լսել համերգները:
    ՀՓԵ-ին կարող եք լսել այստեղից:

    2002 թ.-ին երգչախումբը թողարկեց «Հոգևոր երաժշտություն (5-20-րդ դարեր)» վերնագրով լազերային սկավառակը:
    2002 թ.-ին երգչախումբն իր մասնակցությունը բերեց Հունաստանի Սալոնիկ քաղաքում անցկացվող «Դիմիտրիայի» միջազգային փառատոնին: Ելույթ ունեցավ Աթենքի քաղաքապետարանի դահլիճում: Այնուհետև, Կիպրոսի Մշակույթի նախարարության հրավերով, մեկնեց Կիպրոս:
    2004 թ.-ին երգչախումբը մասնակցեց «Երգ միասնության» առաջին հայ-ամերիկյան երգչախմբային փառատոնին:
    2004 թ.-ին երգչախումբը մասնակցեց Շառլ Ազնավուրի 80-ամյակին նվիրված համերգին (Փարիզ, Ֆրանսիա):




    Երգչախմբի երգացանկում ընդգրկված են միջնադարյան, ժողովրդական, դասական, ժամանակակից, պոպ և ջազային բազմաթիվ ստեղծագործություններ:
    Եrգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է պրոֆեսո Տիգրան Հեքեքյանը:



    Հ.Գ. Հավատացեք, որ երգչախմբի պատմության ամենահակիրճ տարբերակն է սա: 2005 թվականից հետն չունեմ դեռ: Այնպես որ ադամանդները մեր կողքին են, իսկ մենք հասարակ ապակին ենք ադամանդի տեղ դնում:

    Երգչախումբը ոչ միայն երգում է, այլև պարում է: Դիմավորեք

    Alexanders Regtime Band & Puttin On The Ritz



    Նույն երգի ավելի նոր կատարում: Իդեպ, երկրորդում ես կամ:



    Կոմիտաս - Օրհնեալ է Աստված



    Մենդելսոն - Լաուդատե Պուերի / Laudate Pueri



    Արթուր Ահարոնյան - Ուլունք



    Երևան - Էրեբունի



    In the mood



    Ռադեցկի - Քայլերգ




    Հ.Գ. Էստեղ կարծես միայն ծափ է տալիս երգչախումբը, բայց հո դա էլ է պահանջում երաժշտական ունակություններ:

    Հայաստանի Փոքրիկ Երգիչները Մոսկվայում
    Festival "Friendship of the children in the planet" /«Երկիր մոլորակի երեխաների բարեկամություն» փառատոնի շրջանակներում





    Ահա, երգչախմբի էջը ֆեյսբուքում:

    Սա էլ Տիգրան Հեքեքյանի կայքը:
    Այս հոդվածի օրիգինալը հրապարակվել է որպես ֆորումի թեմա. «Հայ Փոքրիկ Երգիչներ» երգչախումբ և Տիգրան Հեքեքյան սկսել է Ֆոտոն Նայել օրիգինալ գրառումը
  • Հարցում

    Ո՞ր ստեղծագործությունն եք ավելի շատ հավանել. (ձայն: 12)

    1. Օտարը (Sambitbaba) (ձայն: 3)

    2. Թեյ, ամերիկանո, լատե, գինի (impression) (ձայն: 9)

    Ըստ Ձեր պատկերացման երբևէ ընդունելի՞ է Արցախի հիմնախնդրի փոխզիջումային տարբերակը (ձայն: 18)

    1. Ժամանակի որևէ պահին, բարենպաստ պայմանների ու երաշխիքների դեպքում, կարող է լինել փոխզիջում, այդ թվում տարածք՝ կարգավիճակի դիմաց տարբերակով (ձայն: 11)

    2. Որևէ պայմանում ընդունելի չէ տարածք կարգավիճակի դիմաց փոխզիջումային տարբերակը (ձայն: 5)

    3. Դժվարանում եմ պատասխանել (ձայն: 2)

    Եթե ընտրությունը լինի առաջիկա կիրակի օրը, ունենաք ընտրելու իրավունք, հնարավորություն (ձայն: 29)

    1. Ազատ Դեմոկրատներ կուսակցություն (1. Խաչատուր Քոքոբելյան 2. Հրանտ Բագրատյան 3. Ստյոպա Սաֆարյան) (ձայն: 0)

    2. «Ելք» դաշինք (1. Էդմոն Մարուքյան 2. Արամ Սարգսյան 3. Նիկոլ Փաշինյան) (ձայն: 12)

    3. «Ժառանգություն-Համախմբում-Հաղթանակ» դաշինք (1.Սեյրան Օհանյան 2. Արմեն Մարտիրոսյան 3. Վարդան Օսկանյան) (ձայն: 0)

    4. «Ծառուկյան» դաշինք (1 Գագիկ Ծառուկյան 2 Իշխան Զաքարյան 3 Նաիրա Զոհրաբյան) (ձայն: 0)

    5. «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք (1. Լևոն Տեր–Պետրոսյան 2. Ստեփան Դեմիրճյան 3. Լևոն Զուրաբյան) (ձայն: 9)

    6. Հայաստանի կոմունիստական կուսակցություն (1. Տաճատ Սարգսյան 2. Վազգեն Սաֆարյան 3. Գագիկ Մանուկյան) (ձայն: 1)

    7. «Հայաստանի Հանրապետական» կուսակցություն (1. Վիգեն Սարգսյան 2. Տարոն Մարգարյան 3. Արփինե Հովհաննիսյան) (ձայն: 1)

    8. «Հայկական Վերածնունդ» կուսակցություն (1. Արթուր Բաղդասարյան 2. Մհեր Շահգելդյան 3. Հեղինե Բիշարյան) (ձայն: 0)

    9. Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցություն (ՀՅԴ) (1. Արմեն Ռուստամյան 2 .Աղվան Վարդանյան 3. Դավիթ Լոքյան) (ձայն: 0)

    10. Կբոյկոտեմ ընտրությունները (ձայն: 4)

    11. Չի հետաքրքրում կամ չեմ կողմնորոշվել (ձայն: 2)

    12. Քվեաթերթիկս կդարձնեմ անվավեր (ձայն: 0)