• Ֆուտզալի սիրողական առաջնությունն ավարտվեց


    Ակումբի պատմության էջերը համալրվեց մեկով: Այս նոր էջը կերտեցին ակումբի ֆուտբոլիստները: Այսպիսով մի թռիչք, ու արդեն ոչ միայն վիրտուալ իրականությունում քննարկում ենք ֆուտբոլային խաղերը, հիանում ֆուտբոլիստներով ու թիմերով, այլև ինքներս ենք խաղում: Ոչ միայն ինքներս ենք խաղում, այլևս ինքներս ենք կազմակերպում ֆուտբոլի առաջնություն: Իհարկե սիրողական, բայց կազմակերպում ենք: Ու սա հնարավոր դարձավ, իհարկե, մեր ֆուտբոլիստների համառ աշխատանքի, նվիրվածության, կազմակերպչական ճիշտ գործունեության արդյունքում:

    Այսպիսով, դեկտեմբերի 7-ից 19-ին Երևանում անցկացվեց «Դար» ակումբի կազմակերպած ֆուտզալի սիրողական առաջնությունը: Առաջնության գլխավոր հովանավորն էր «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերությունը, աջակիցները «Ռեդ Բուլ» էներգետիկ ըմպելիքները, 12 ակումբը, HayNews լրատվական կայքը, RealMoney365.com-ը:

    Առաջնությանը մասնակցեցին 8 թիմ՝ հետևյալ խմբերով.
    Խումբ Ա
    1. Synopsys Armenia
    2. Realmadrid.am
    3. SYL SC
    4. FAF


    Խումբ Բ
    1. FreeStyle
    2. Akumb.am
    3. Instigate
    4. ProMed


    Խաղերը թեժ էին ու հետաքրքիր, բայց արդար էին: Մրցակցային պայքարը միայն դաշտում էր, իսկ դաշտից դուրս ֆուտբոլիստները իրար ձեռք էին սեղմում ու ընդունում խաղի արդյունքները:

    Դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ երրորդ տեղի համար մրցապայքարը, ինչպես նաև եզրափակիչ խաղը: Երրորդ տեղի համար պայքարում էին Synopsys Armenia և FAF թիմերը: Պայքարն ավարտվեց 3-5 հաշվով, երրորդ մրցաշարի երրորդ պատավավոր տեղը նվաճեց FAF թիմը:

    Եզրափակիչում հանդիպեցին Free Style և ProMed թիմերը: Խաղը լարված էր, մասնակիցներից շատերը ստացան դեղին քարտեր, խաղացողներից մեկը խաղից հեռացվեց: Ի վերջո թեժ մրցապայքարում հաղթեց Free Style թիմը՝ նվաճելով «Liga Fan Clubs» մրցաշարի պատվավոր գնդակը:

    Մրցաշարի «լավագույն դարպասապահ» ճանաչվեց Synopsys Armenia թիմի դարպասապահ Կարո Ազատյանը, «լավագույն խաղացող» ճանաչվեց FAF թիմից Ռուբեն Իսրայելյանը, իսկ «լավագույն ռմբարկուն» Free Style թիմի հարձակվող Վահագն Երիցյանն էր, ով մրցաշարի ընթացքում հասցրեց հեղինակել 19 գոլ:

    Ակումբի ղեկավարությունը սիրով շնորհավորում է հաղթողներին՝ ցանկանալով նորանոր նվաճումներ: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր թիմերին՝ մասնակցության ու հետաքրքիր խաղերի համար: Շնորհակալություն ենք հայտնում նաև մրցաշարի բոլոր աջակիցներին, կազմակերպչական աշխատանքներ կատարողներին, մրցավարներին: Եվ իհարկե հատուկ շնորհակալություն ակումբի ֆուտբոլիստներին, մեր թիմում խաղացողներին, թիմի ավագին:
    Մեկնաբանություն 2 Մեկնաբանություն
    1. Jarre-ի ավատար
      Jarre -
      Ապրեք էրեխեք ջան, իսկապես սա մեծ իրադարձություն էր
    1. paniaG-ի ավատար
      paniaG -
      Տղղղղղղղղաներ ունեեեեենք....մնացածը չասեմ,պարզա բոլորին էլ,հպարտանում ենք
  • Հարցում

    Ո՞ր թիմը կդառնա Եվրո 2020 հաղթող (ձայն: 2)

    1. Ավստրիա (ձայն: 0)

    2. Բելգիա (ձայն: 0)

    3. Խորվաթիա (ձայն: 0)

    4. Չեխիա (ձայն: 0)

    5. Դանիա (ձայն: 0)

    6. Անգլիա (ձայն: 0)

    7. Ֆինլանդիա (ձայն: 0)

    8. Ֆրանսիա (ձայն: 1)

    9. Գերմանիա (ձայն: 0)

    10. Հունգարիա (ձայն: 0)

    11. Իտալիա (ձայն: 1)

    12. Նիդերլանդներ (ձայն: 0)

    13. Հս․ Մակեդոնիա (ձայն: 0)

    14. Լեհաստան (ձայն: 0)

    15. Պորտուգալիա (ձայն: 0)

    16. Ռուսաստան (ձայն: 0)

    17. Շոտլանդիա (ձայն: 0)

    18. Սլովակիա (ձայն: 0)

    19. Իսպանիա (ձայն: 0)

    20. Շվեդիա (ձայն: 0)

    21. Շվեյցարիա (ձայն: 0)

    22. Թուրքիա (ձայն: 0)

    23. Ուրաինա (ձայն: 0)

    24. Ուելս (ձայն: 0)