• Արամ Խաչատրյան

    Արամ Խաչատրյանը (հունիս 6, 1903 - մայիս 1, 1978) հանրահայտ հայ կոմպոզիտոր, ժողովրդական ազգային արտիստ նախկին ԽՍՀՄ-ում, ռուսական կոմպոզիցիայի դպրոցի և հայ դասական երաժշտության վառ ներկայացուցիչ, ով ճանաչված է որպես համաշխարհային դասական։

    Կենսագրություն

    Նա ծնվել է Քոջորիում (Թիֆլիսի մոտակայքում) 1903 թ-ի հունիսի 6-ին, գիրք կազմող Եղյա Խաչատրյանի ընտանիքում։ 1913 թ-ին նա ընդունվում է Թիֆլիսի «Կոմերցիայի դպրոց»-ը, բայց նախընտրում է երաժշտությունը։ Որոշ ժամանակ ինքնուրույն սովորելով նվագել փողային գործիքներով, նա ընդունվում է մի փողային նվագախումբ։
    1915 թ-ին (հայկական ցեղասպանության տարեթվին) երիտասարդ Արամ Խաչատրյանի ահաբեկված ընտանիքը, թողնելով ամբողջ իր ունեցվածքը գաղթում է Եկատերինոգրադ (Կրասնոդար), Խաչատրյանի մեծ եղբոր մոտ։ Բարեբախտաբար թուրքական զորքերը չեն ներխուժում Թիֆլիս և Խաչատրյանի ընտանիքը վերադառնում է տուն։
    1921 թ-ին Արամ Խաչատրյանի եղբայր Սուրենը տանում է Արամին Մոսկվա, որտեղ Արամը ընդունվում է «Գնեսինի Երաժշտական Քոլեջ»-ը։ Այդ ամենից առաջ Արամը նույնիսկ նոտաները չգիտեր։
    Շատ շուտով նա բացահայտում է իր կոմպոզիտորական տաղանդը և 1925 թ-ին Գնեսինը առաջարկում է Արամին կոմպոզիտորական վարպետության դասերի հաճախել։ 1929 թ-ին Արամը ընդունվում է Մոսկվայի Կոնսերվատորիան, որտեղ նա ուսանում է հայտնի ռուս կոմպոզիտոր և ուսուցիչ Մյասկովսկու մոտ։ Արամը ավարտում է կոնսերվատորիան փայլուն գնահատականներով և իր առաջին խոշոր աշխատանքը՝ «Առաջին սիմֆոնիան»։ Այս ժամանակահատվածում նա գրում է նաև երաժշտություն թատրոնի համար, մեծ առումով «Վալենսիական այրի» շարքը և «Դիմակահանդես»-ը, և իր ավարտական տարիների ընթացքում՝ «Դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար» համերգը։
    1939 թ-ին Խաչատրյանը գրում է իր առաջին բալետը, որն ի սկզբանե կոչում է «Ուրախություն», հետագայում այն վերանայվում և վերանվանվում է «Գայանե»։
    1936-1947 թթ-րը ամենաբերքառատն էին Խաչատրյանի կյանքում։ Նա գրում է երաժշտություն դրամատիկ ներկայացումների և ֆիլմերի համար, երգեր, եկեղեցական երաժշտություն և սիրված «Ջութակի համերգ»-ը, 1946 թ-ին՝ «Երկրորդ սիմֆոնիան», 1943 թ-ին՝ «Թավջութակի և սիմֆոնիկ նվագախմբի համար» համերգը, 1946 թ-ին՝ «Երրորդ սիմֆոնիան» և 1947 թ-ին՝ իր «Պոետիկ սիմֆոնիան»։
    1940-ականներին նա շրջում է ամբողջ Սովետական Միությունը՝ Լենինգրադ (Սանկտ-Պետերբուրգ), Կիեվ, Երևան, Թբիլիսի, Սոչի, Խարկով։ 1950 թ-ին նա մեկնում է Հռոմ, որը դառնում է նրա համաշխարհային շրջագայության առաջին քաղաքը։ Առաջիկա տարիներին շրջագայում է 42 երկրներ բոլոր մայրցամաքներում։ Իր շրջագայությունների ընթացքում նա հանդիպում է բազմաթիվ հանրահայտ մշակույթի գործիչների՝ Սիբելիուս, Հեմինգուեյ, Չապլին, Դալի։
    50-ականներին Խաչատրյանը սկսում է իր ուսուցչական գործունէությունը Գնեսինի ինստիտուտում և Մոսկվայի կոնսերվատորիայում։
    1956 թ-ի Դեկտեմբերի 27-ին Խաչատրյանի հայտնի «Սպարտակ»-ը բեմադրվում է Կիրովի բեմում։ Խաչատրյանի 70-ամյակը պաշտոնապես նշվել է և Մոսկվայում, և Երևանում։ Արամ Խաչատրյանը մահացել է 1978 թ-ի Մայիսի 1-ին և թաղված է «Երևանի Պանթեոնում» ուրիշ հայ մեծերի կողքին՝ Կոմիտասի, Իսահակյանի, Սարյանի:

    Գլխավոր ստեղծագործությունները

    Սիմֆոնիաներ

    Սիմֆոնիա հ. 1
    Սիմֆոնիա հ. 2
    Սիմֆոնիա հ. 3





    Մենանվագներ և նվագախմբային գործեր

    Դաշնամուրի Կոնցերտ



    Ջութակի կոնցերտ 1941



    Թավջութակի կոնցերտ
    Կոնցերտ-Ռապսոդիա դաշնամուրի և նվագախմբի համար
    Կոնցերտ-Ռապսոդիա ջութակի և նվագախմբի համար
    Կոնցերտ-Ռապսոդիա թավջութակի և նվագախմբի համար

    «Դիմակահանդես» սյուիտ











    Բալետներ`
    «Սպարտակ»
    «Գայանե»

    «Սպարտակ» - Արամ Խաչատրյանի բալետն է` գրված 1954-ին, լիբրետոն` Նիկոլայ Վոլկովի։ Առաջին անգամ բեմադրվել է 1956 թվականի դեկտեմբերի 27-ին Լենինգրադի Մարիինյան օպերայի և բալետի թատրոնում։ Լիբրետոյի հիմք է ծառայել Ռաֆաելլո Ջովանյոլիի «Սպարտակ» վեպը։[1] 1959-ին բալետն արժանացել է ԽՍՀՄ Լենինյան մրցանակի:

    Պատկերված են մ. թ. ա. 74-71-ին Հին Հռոմում թրակիացի Սպարտակի առաջնորդությամբ ստրուկների ապստամբության դեպքերը: Չորս գործողությամբ մոնումենտալ ստեղծագործություն է` բազմապլան դրամատուրգիայով, սուր հակադրություններով և հոգեբանական ու զգացմունքային դիպուկ բնութագրերով: Լիբրետոյի հիմքում ազատության պայքարի համամարդկային գաղափարն է, որը պատկերված է ելևէջային ոլորտներով: Սպարտակի բարոյական գեղեցկությանը, հարուստ ներաշխարհին, վեհ ձգտումներին հակադրվում են իրավազրկության բռնությունը, դաժանությունը մարմնավորող կերպարներն ու գաղափարները: Բալետի կերպարային և դրամատուրգիական կարևոր, ձևակառուցող տարրը գլխավոր գործող անձանց բնութագրող լեյտմոտիվներն են, որոնց լայն կիրառման շնորհիվ բալետի երաժշտությունն ընկալվում է որպես միասնական կուռ կառուցվածք ունեցող սիմֆոնիկ կտավ, հեղինակի բնորոշմամբ` «խորեոգրաֆիկ սիմֆոնիա»: «Սպարտակի» երաժշտական լեզուն հարուստ է ու ինքնատիպ` ազգային վառ նկարագրով:

    Բեմականացումները Երևանի օպերային թատրոնում

    1961 - բալետմայստեր Եվգենի Չանգա
    1978, 1982, 1987 - բալետմայստեր Վիլեն Գալստյան
    2009 - բալետմայստեր Յուրի Գրիգորովիչ









    «Գայանե», որն պարունակում է հանրահայտ Սուսերով Պարը
    Գայանե - հայկական ազգային առաջին բալետն է՝ չորս գործողությամբ, հեղինակ՝ Արամ Խաչատրյան։ Լիբրետոն Կ. Դերժավինի։ Ի սկզբանե կոչում էր «Ուրախություն», հետագայում այն վերանայվում և վերանվանվում է «Գայանե» ։ Առաջին բեմադրությունը եղել է 1942 թվականի դեկտեմբերի 9-ին Պերմում, Լենինգրադի Կիրովի անվան օպերայի և բալետի թատրոնի ուժերով։ Վերաբեմադրվել է 1952 թվականին։



    Այս հոդվածի օրիգինալը հրապարակվել է որպես ֆորումի թեմա. Արամ Խաչատրյան սկսել է Elmo Նայել օրիգինալ գրառումը