• Գորան Բրեգովիչ/Goran Bregović



    Սերբ հանրահայտ երաժիշտ, երգիչ, կոմպոզիտոր Գորան Բրեգովիչը հիմնականում հայտնի է ավանգարդ, ֆոլկ և ռոք երաժշտական ոճերի սիրահարներին։ Շատերը նրա երաժշտությունը բնութագրում են որպես հարսանեկա-հուղարկավորական ։ Վստահ եմ, որ լսած կլինեք նրա «In the Death Car» ստեղծագործությունը։ Սա անձամբ ինձ համար գլուխգործոց է



    Գորանը ծնվել է 1950 թ.-ի, մարտի 22-ին Սարաեվույում։ Բավական հետաքրքիր մանկություն և պատանեկություն է ունեցել Գորանը (ոնց որ իր երաժշտությունը)։ Այ հիմա ավելի լավ եմ հասկանում նրա ոճը։ Դա իր կյանքն է.... Ուրեմն այսպես։ Նրան հեռացրել են երաժշտական դպրոցի ջութակի դասարանից տաղանդի բացակայության պատճառով։ Հետագայում նրան հաջողվում է ընդունվել արվեստի ինստիտուտ, սակայն այս անգամ էլ մայրն է հանում նրան դպրոցից պատճառաբանելով, որ այնտեղ կան շատ միասեռականներ։ Հետագայում սովորելով ավտոդպրոցում նա վերջապես կարողանում է նվագել այդ դպրոցում գործող «Izohipse» խմբում։ Սակայն շատ շուտով այնտեղից էլ են նրան հեռացնում դպրոցի Մերսեդես մակնիշի մեքենան վթարի ենթարկելու պատճառով

    Ըստ որոշ տեղեկությունների, Գորանը 16 տարեկան հասակում ստիպված է լինում ինքնուրյուն հոգալ իր կյանքի մասին, քանի որ ծնողները ամուսնալուծված են լինում և այդ ժամանակ էլ մայրն է լքում նրան։ Նա ստիպված է լինում նվագել ռեստորաններում, աշխատել շինարարարության վրա և վաճառել թերթեր։

    18 տարեկան հասակում ստանում է հրավեր դառնալու «Kodeksi» խմբի բաս կիթառիստ։ Այս խումբը ոգեշնված էր «Led Zeppelin» և «Black Sabbath» խմբերի երաժշտությամբ։ Այսպիսով Գորանը սկսում է իր երաժշտական կարիերան։ Բրեգովիչը ձայնագրել է ավելի քան 20 ալբոմ։ Նա համագործակցել է տարբեր երաժիշտների և երգիչների հետ։ Անձամբ ինձ համար ուշագրավ է նրա համագործակցությունը երաժիշտ-ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի հետ






    Մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել նրա պաշտոնական կայքում՝ www.goranbregovic.rs/
    Այս հոդվածի օրիգինալը հրապարակվել է որպես ֆորումի թեմա. Գորան Բրեգովիչ/Goran Bregović սկսել է Jarre Նայել օրիգինալ գրառումը