
Սերբ հանրահայտ երաժիշտ, երգիչ, կոմպոզիտոր Գորան Բրեգովիչը հիմնականում հայտնի է ավանգարդ, ֆոլկ և ռոք երաժշտական ոճերի սիրահարներին։ Շատերը նրա երաժշտությունը բնութագրում են որպես հարսանեկա-հուղարկավորական


Գորանը ծնվել է 1950 թ.-ի, մարտի 22-ին Սարաեվույում։ Բավական հետաքրքիր մանկություն և պատանեկություն է ունեցել Գորանը



Ըստ որոշ տեղեկությունների, Գորանը 16 տարեկան հասակում ստիպված է լինում ինքնուրյուն հոգալ իր կյանքի մասին, քանի որ ծնողները ամուսնալուծված են լինում և այդ ժամանակ էլ մայրն է լքում նրան։ Նա ստիպված է լինում նվագել ռեստորաններում, աշխատել շինարարարության վրա և վաճառել թերթեր։
18 տարեկան հասակում ստանում է հրավեր դառնալու «Kodeksi» խմբի բաս կիթառիստ։ Այս խումբը ոգեշնված էր «Led Zeppelin» և «Black Sabbath» խմբերի երաժշտությամբ։ Այսպիսով Գորանը սկսում է իր երաժշտական կարիերան։ Բրեգովիչը ձայնագրել է ավելի քան 20 ալբոմ։ Նա համագործակցել է տարբեր երաժիշտների և երգիչների հետ։ Անձամբ ինձ համար ուշագրավ է նրա համագործակցությունը երաժիշտ-ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի հետ

Մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել նրա պաշտոնական կայքում՝ www.goranbregovic.rs/