• Ռոբերտ Մայլս/Robert Miles

    Աշխարհահռչակ իտալացի երաժիշտ, կոմպոզիտոր, պրոդյուսեր, DJ և էլեկտրոնային երաժշտության ամենահայտնի աստղերից մեկը։


    Նոյեմբեր 3, 1969 թ., Շվեյցարիա

    Ռոբերտ Մայլսը համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք հիթերի հեղինակ և կատարող է։ Դժվար թե Ակումբում գտնվի մեկը, ով չի լսել Մայլսի Children և Fable ստեղծագործությունները։ Children-ը Մայլսը ներկայացրեց 1994 թ.-ին, որպես սինգլ։ 1997-ին ամբողջ աշխարհում արդեն վաճառվել էր այս սինգլի 5.000.000 օրինակ։ Իսկ Fable-ը նա թողարկեց 1997 թ.-ին։

    Children


    Fable


    Ռոբերտ Մայլսը միակ իտալացի երաժիշտն է, ով արժանացել է Brit Award հեղինակավոր մրցանակին (Brit Awards-ը բրիտանական հեղինակավոր ամենամյա մրցանակաբաշխություն է։ Այն հիմնադրել է British Phonographic Industry-ի կողմից)։

    2ՕՕ3 թ.-ին, Մայլսը հիմնադրում է իր սեփական լեյբլը՝ «S:alt Records»-ը։ Այս լեյբլով թողարկված առաջին ալբոմը 2004-ին ձայնագրված «Miles Gurtu»-ն է։

    Ռոբերտ Մայլսը ընդհանուր առմամբ թողարկել է 7 պաշտոնական ալբոմ և բազմաթիվ սինգլներ և ռեմիքս ալբոմներ։

    1996 Dreamland


    1996 Dreamland - The Winter Edition


    1997 23am


    2001 Organik


    2002 Organik Remixes


    2004 Miles Gurtu


    2011 Th1rt3en
    Այս հոդվածի օրիգինալը հրապարակվել է որպես ֆորումի թեմա. Ռոբերտ Մայլս/Robert Miles սկսել է Jarre Նայել օրիգինալ գրառումը
    Մեկնաբանություն 13 Մեկնաբանություն
    1. -=BaZeL^4=--ի ավատար
      -=BaZeL^4=- -
      Trance-ի պապաներից մեկն ա ...
    1. Հարդ-ի ավատար
      Հարդ -
      2 օր առաջ tikopx - ն էնքան գովեց, որ ասի տենաս ի՞նչ ա: Ասեց, որ դրանից էն կողմ բան չկա:
      Լսեցի ամենահայտնի ստեղծագործությունն ու հասկացա, որ մինչ այդ իմ լսածները երևի բոլորը դրանից էն կողմ բան էին:
    1. tikopx-ի ավատար
      tikopx -
      ապեր CHILDREN (DREAM VERSION GERMANY ) սաղ աշխարհով թնդացելա ժամանակին, մինչև հիմա շատ շատերը լսում են:
    1. Հարդ-ի ավատար
      Հարդ -
      Հենց էդ էլ լսել եմ:
    1. Ռուֆուս-ի ավատար
      Children-ն եմ լսում հիմա, ծանոթ երաժշտություն ա, բայց մի եսիմ ինչ չի Ցկցկոցները շատ են, ինտելեկտուալ երաժշտություն չի:
    1. tikopx-ի ավատար
      tikopx -
      Մեջբերում Հարդ-ի խոսքերից Նայել գրառումը
      Հենց էդ էլ լսել եմ:
      CHILDREN (DREAM VERSION GERMANY )?

      մեկել Fable (DREAM VERSION GERMANY ) լավը:
    1. tikopx-ի ավատար
      tikopx -
      Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
      Children-ն եմ լսում հիմա, ծանոթ երաժշտություն ա, բայց մի եսիմ ինչ չի Ցկցկոցները շատ են, ինտելեկտուալ երաժշտություն չի:
      հա, բայց չմոռանանք ինչպես ասեց -=BaZeL^4=- ինքը հիմնադիրնա եղել:
      Լավ երաժշտություներ ունի մակարդակով :
    1. Հարդ-ի ավատար
      Հարդ -
      Մեջբերում tikopx-ի խոսքերից Նայել գրառումը
      CHILDREN (DREAM VERSION GERMANY )?
      Այո, այո:
    1. tikopx-ի ավատար
      tikopx -
      դե ինչպես ասում են, ամեն մարդ իրա ճաշակը ունի
    1. Ռուֆուս-ի ավատար
      Մեջբերում tikopx-ի խոսքերից Նայել գրառումը
      հա, բայց չմոռանանք ինչպես ասեց -=BaZeL^4=- ինքը հիմնադիրնա եղել:
      Լավ երաժշտություներ ունի մակարդակով :
      -=BaZeL^4=- -ը նման բան չի ասել, Ինքն էլ տրանսի հիմնադիրը չի, ալիքները մի խառնի
    1. tikopx-ի ավատար
      tikopx -
      Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
      -=BaZeL^4=- -ը նման բան չի ասել, Ինքն էլ տրանսի հիմնադիրը չի, ալիքները մի խառնի
      պապաներից մեկնա
    1. Jarre-ի ավատար
      Jarre -
      Ինձ պառանոյիկի տեղ չդնեք, բայց էլեկտրոնային երաժշտության ամենամեծ ու իսկական պապաները՝ Kraftwerkn-ա, Կլաուս Շուլցը ու Ժան Միշել Ժառը Չէ լուրջ եմ ասում։ Էս մարդիկ են, որ հիմք են դրել ժամանակակից էլեկրոնային երաժշտությանը։ Իսկ, Մայլսը, ATB-ին և այլոք շարունակել են էտ ոճը՝ զարգացրել։ Բայց հիմքերը էն մարդիկ են, որ հիմա 60-ից էս կողմ են ու ցավոք սրտի շուտով իրանց օղորմաթասն ենք խմելու։

      ՀԳ՝ երևի հիմա մի քիչ հարբած եմ դրա համար եմ օղորմաթասերից խոսում....

      Ինչպես ասում է իմ ընկեր Գլեն Ֆոլկվորդը՝ JARRE forever

      ՀՀԳ՝ Կներեք հարամելու համար
    1. Rhayader-ի ավատար
      Rhayader -
      Քանի դեռ հոդվածի թեմայում եք գրում, հրաժարվում եմ միանալ քննարկմանը: Ռուֆուս, ես կարող եմ քեզ ապացուցել, որ Մայլսի երաժշտությունն ինտելեկտուալ է