«ԴԱՐ» Ակումբ - Բլոգներ - Լեռնցի

Արտագա՞ղթ
- Պարի օր ախպեր, հի՞նչ կա չկա:

- Պան չէ, հաւայի, պարապ-սարապ: Տու ասի:

- Ես էլ սովորական էլի, լա օզում եմ քինամ Ռուսաստան:

- Դուզ էլ անում ես, մնում ես ստեղ հինչ անես, մի ճար իներ ես էլ կը քինայի:

Ժամանակն է շտկում մտցնել:

Գնացողը ճիշտ չի՛ անում: Ձեզ յոյս մի տուէք:

Գնացողը պէտք է հաստատապէս իմանայ, որ գնալով նա խօստովանում է, որ թոյլ է եւ ի զօրու չէ թեկուզ եւ զրկանքներով պայքարել իր Հայրենիքի համար, շենացնել այն:

Բոլորս մեր շրջապատում գիտենք շատ շատ մարդկանց, ովքեր եռանդով աշխատում եւ մաքառում են իրենց հայրենիքում, շենացնում այն՝ առանց գողութեան, առանց խաբելու, առանց քցելու:

Հալալ քրտինքով ապրող մարդ է,- ասում ենք նմաններին մենք:

Ուրէմն հնարաւոր է, ջանա՛լ է պէտք:

Հայրենիքը հէնց այնպէս նուեր չի տրւում. հայրենիքի համար պէտք է մաքառել, պէտք է պայքարել. ոչ թէ սպասել, որ ամէն ինչ գեղեցիկ լինի... եւ չլինելու դէպքում թռնել այդ պատասխանատւութիւնից...

Գնացողը ճիշտ չի՛ անում:

Գնացողը պակաս է այն զինուորից, ով սահմանին կանգնած իր կեանքն է վտանգում՝ մնացողների համար: Գնացողը մեղաւոր է այդ զինուորի առաջ: Նա պէտք է գլուխը կախ քցի եւ ամաչի, երբ տեսնի այդ պատանուն,...

Այս պահին, երբ ես գրում եմ այս տողերը, ինձանից էլ փոքր պատանիներ սահմանին մի քանի տասնեակ մետր հեռաւորութեան վրայ յսկում են թուրքին, անառիկ պահելով մեր սահմանը:

Համախմբուենք:

Համախմբուել չի՛ նշանակում միասին գնալ որևէ քաղաքական ուժի ետեւից, ով կարողանում է գեղեցիկ խօսքեր ասել հրապարակահարթակներից:

Համախմբուել այսհուհետ կասենք միասին գործելուն, միասին շենացնելուն:

Միասին որևէ արտադրանք հիմնելուն: Միմեանց ձեռք մէկնելուն:

Միասին խոտը յնձելուն, այգին վարելուն, բերքը հաւաքելուն:

Մի օր բոլորդ կը վերադառնաք, ես ձեր ցաւը տանեմ, բայց մի՛ ուշացրէք...

Լեռնցի

Չարանալու գայթակղութիւնը
Եւ տեսա ես անարդարութիւն։

Եւ զայրացայ ես։

Զայրանալուն ետ, չարացայ։ Փնոուելու անհագ ցանկութիւն, կծելու, վիրաւորելու մի մոլուցք է պատում։

Ի սկզբանէ պատճառը անարդարութիւնն է։ Բայց զայրոյթն ու չարանալն արդէն մթագնել է իմ ուղեղը եւ ես մոռացել եմ բուն պատճառը։ Եւ ահա չարութեամբ լցուած պատրաստւում եմ պատասխան քայլին։

Իսկ իմ քայլը որքանով է արդար կամ օգտակար, որքանով է ի օգուտ լուծելու խնդիրը, այժմ ինձ չի հետաքրքրում։ Չարանալու գայթակղութիւնը յաղթել է ինձ։ Քննադատելու, կծելու, փնովելու եւ հայհոյելու անհագ ցանկութիւն է պատել ինձ։

Եւ ոչ միշտ է ստացւում պատուով յաղթահարել այդ գայթակղութիւնը։

Եւ մենք անիծում ենք խաւարը, աւելի խաւարելով մեր շուրջը, փոխարեն մէկ մոմ վառենք այն լուսաւորելու համար։ Չէ՞ որ խաւարը լոյսի բացակայութեամբ է միայն պայմանավորուած։

Իսկ ահա, երբ ուժեղ ենք լինում եւ յաղթահարում ենք այդ գայթակղութիւնը, սկսում է աշխատել մեր բանականութիւնը։

Ինչպէ՞ս քննադատել խնդիրը, որ այն վնաս չտայ, որ այն աւելի չփարթամացնի անարդարութիւնը, որ այն նոր հիասթափութիւնների տեղիք չտայ, նոր յուսահատութիւններ չծնի, եւ որ նրա ազդեցութիւնն ամբողջապէս դրական լինի։

Եւ մի գուցէ պէտք էլ չէ անդրադառնալ այդ խնդրին, այլ ի հակադրութիւն դրա մէկ լաւ քայլ կատարել, այնպիսի քայլ, որի լոյսնն ամբողջութեամբ ցրի այդ անարդարութեան խաւարը։ Դժուար է, դժուար է նախ գայթակղութիւնը յաղթահարել, դժուար է նաեւ ճիշտ քայլ կատարել։ Դրա համար նախ պէտք է ուժեղ լինել հոգէպէս եւ իհարկէ՝ գիտելիքով։

յ․գ․

Խաւարն անվերջ անիծելու փոխարէն մէկ մոմ վառիր՝ շուրջդ լուսաւորելու համար: Վ. Շեքսպիր

Թույլ մի տուր, որ վատերը իրենց բույնը հյուսեն ուղեղիդ մեջ: Գարեգին Նժդեh

Lernci

Երջանկութիւնը դրամի մէջ չէ
Աշակերտը հարցնում է Ուսուցչին․ «Ճի՞շտ է արդեօք այն խօսքը, թէ երջանկութիւնը դրամի մէջ չէ»։ «Բացարձակապէս ճիշտ է,- պատասխանում է ուսուցիչը,- քանի որ դրամով կարելի է գնել անկողին, բայց ոչ քուն, ուտելիք, բայց ոչ ախորժակ, դեղորայք, բայց ոչ առողջութիւն, ծառայ, բայց ոչ բարէկամ, կին, բայց ոչ սէր, բնակարան, բայց ոչ ընտանեկան օջախ, ուսուցիչ, բայց ոչ գիտելիք․․․ Թուարկումը կարելի է երկար շարունակել»։

Իմաստասիրական զրոյցներ

Բրիտանական տենդենց
04.06.2011 - Մեծ Բրիտանիայում լույս կտեսնի «Երեխաների լրացուցիչ սեքսուալականացումը» թեմայով զեկույցը: Tert.am

Զեկույցի հեղինակաները ընդգծել են, որ ժամանակակից աշխարհում երեխաները ամենուր՝ հեռուստատեսությամբ, ինտերնետում, բջջային հեռախոսներում, գովազդային պաստառներում, սեքսուալ ատրիբուտիկայի են հանդիպում։ Այդ ամենի արդյունքում՝ գնալով ավելանում է դեռահասների հղիացումների, հղիության արհեստական ընդհատման դեպքերի թիվը։

Զեկույցի հեղինակաները կոչ են անում համապատասխան բովանդակությամբ գովազդային պաստառները հանել դպրոցներին մոտ գտնվող տարածքներից, ինչպես նաև դադարեցնել երիտասարդական պրովոկացիոն հագուստի վաճառքը։

13.04.2012 - 12 տարեկան տղաներն ու աղջիկները անգամ չգիտեն` ինչ է «սեքսուալությունը», սակայն ձգտում են լինել «սեքսի». Դեյվիդ Քեմերոն: 1in.am

Մեծ Բրիտանիայի վարչապետն իր ելույթներից մեկում հայտարարել է, թե ձգտելու է հասնել այն բանին, որ արգելք դրվի այն տեսահոլովակների վրա, որոնք կրում են սեքսուալ ենթատեքստ:

Դեյվիդ Քեմերոնը կարծում է, որ էրոտիկ կերպարները, զգեստները, կիսամերկ մարմինները վատ են ազդում երիտասարդության վրա:

Այդպիսի հոլովակների շարքում են հայտվել Լեդի Գագայի, Ռիհաննայի, Քեթի Փերիի տեսահոլովակները:

Ինչպես ցույց են տալիս հարցումները, 12-14 տարեկան դեռահասները ցանկանում են հագնվել մարմնավաճառների պես: 12 տարեկանում շատ տղաներ ու աղջիկներ անգամ չգիտեն` ինչ է «սեքսուալությունը», հավելում է Քեմերոնը, սակայն ձգտում են լինել «սեքսի»:

Յ․գ․ Նման յայտարարութիւնները Եւրոպական բարձր ատեաններից պարզապէս սթրես կարող են լինել մեր էն մի ուրիշ ձեւի քաղքենի խաւի համար, որոնք յանուն «զարգացած» ու «առաջադէմ» երեւալու համար հնարավորինս հանում են իրենց շորերը կամ նկարահանում աննորմալ տեահոլովակներ:

Իսկ ահա երեւոյթը քննադատողներին կպցնում «հետամնաց», «քյարթու» և նման այլ պիտակներ: Մեր բարբառում մի լաւ արտայայտութիւն ունենք նմանների համար․ «Եր թռածներ»:

Ինչպիսին պիտի լինի պատմութեան դասատուն
Մէկից աւելի անգամ դժբախտութիւն եմ ունեցել լսելու ազգային պատմութիւն դասաւանդող հայ ուսուցչին եւ խորապէս ցաւել եմ մեր աշակերտող սերունդի համար: Մի կենդանի մեռել, մեռեալ շեշտերով խօսում է մեռելների մասին: Պատմութիւնը նրա համար անհոգի կմախք է եւ ո՛չ թէ բաբախուն սիրտ: Նա հետեւակ գիտելիքներ ունի մեր պատմութեան այս կամ շրջանի մասին. գիտէ ցամաք անցքեր, թուեր, անուններ, այսքանը միայն: Նա սիրտ չունի եւ սիրտ չէ՛ դնում իր դասերի մէջ: Միեւնոյն տրամադրութեամբ նա խօսում է ե՛ւ Տիգրան Մեծի եւ Վեստ Սարգիսի մասին:

Հպարտանքից չեն դողում, չեն լայնանում նրա ռունգերը, երբ պատմում է, թէ ինչպէ՛ս պարսից արքան, հայ սպարապետի անօրինակ քաջագործութիւններից հիացած, ամեն անգամ երբ գինու բաժակը շրթունքներին կը մօտեցնէր՝ կը դժուարանար չբացագանչել՝ «Ճերմակաձին գինի խմէ»:

Ամօթի զգացումը չէ՛ այրում նրան, երբ իր խօսքը հայ խռովասէր նախարարի չարագործութիւնների մասին է:

Սեղմ ասած՝ ստեղծագործ վերապրում չէ՛ նրա աւանդած պատմութիւնը, այլ՝ անհոգի հնախօսութիւն, քանզի իրեն կը պակսի ազգային հպարտանքի նուիրական զգացումը:

Գերազանցօրէն հայրենապաշտ - ահա՛ թէ ինչպիսի՛ն պիտի լինի պատմութեան դասատուն: Այդպիսին չէ՞ - ասել է՝ նրա տեղը դպրոցը չէ: Ասել է՝ բարոյապէս ազատ չէ իր ձեռքն առնելու մեր ցեղի կեանքի սրբազան գիրքը:

Գարեգին Նժդեհ, «Արաքս», 1930թ., թիւ 25, 26, 27

Հայ կնոջ էութեան մասին
ՆՇԱՆԱՎՈՐ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱՑՈՒ` ՄԱՐԻԵՏԱ ՇԱՀԻՆՅԱՆԻ ԶՂՋՈՒՄ-ԽՈՍՏՈՎԱՆԱՆՔԸ

Ձեզ ենք ներկայացնում խորհրդային գրականության խոշորագույն ներկայացուցիչներից մեկի հետադարձ խոսքը` արդեն հավերժության մեջ ծվարած Եղիշե Չարենցին:

Գրեթե ոչ մի հարցում մենք իրար չէինք հասկանում, հայկական մշակույթի միևնույն երևույթները տարբեր կերպ էինք գնահատում, ընդհարվում էինք նաև փիլիսոփայական հարցերում: Ու, նախ և առաջ, մենք տարբեր կերպ էինք ընկալում հայ ժողովրդի պատմական տեսակը: Չարենցը, որը մեծացել էր թուրքական միջավայրում, երկու ազգային մշակույթների և երկու կրոնների հակասության պայմաններում, իր կաշվի վրա էր զգացել, թե ինչ է սեփական ազգային նկարագիրը խեղդելուց, կեղեքելուց և ոչնչացնելուց պահպանելը, տեսնում էր հայության առավել բնորոշ, առավել «սեփական», անկրկնելի, ազգային տիպականացման պահպանմանն ուղղված պատմական դերի ողջ ուժը: Ես, ընդհակառակը, մեծացել եմ մոսկովյան մտավորականության միջավայրում, որտեղ ազգային առանձնահատկություններին մեծ նշանակություն չէին տալիս, իսկ գլխավոր էին համարվում համամարդկային արժեքները և դրանք յուրացնելու կարողությունը: Մանկուց շուրջս տեսնելով մտավորական «ռուս հայերի»` ես ամենից շատ հպարտանում էի միջազգային մշակույթը խորապես ընկալելու և «աշխարհաքաղաքացի» դառնալու հայերի հատկությամբ:

Մանկուց մեջս տպավորվել էր Կլոդ Ֆառերի ինչ-որ մի վեպ, որի հերոսուհին մի ծեր հայուհի էր, որը դարձել էր փարիզյան սրահի ամենակրթված տիրուհիներից մեկը: Նա տարբեր երկրների գիտնականների ու նկարիչների հետ զրուցում էր բոլոր լեզուներով, մինչդեռ մինչև քսանյոթ տարեկանը նա, իր իսկ հավաստմամբ, անգրագետ էր եղել և ապրել առանց լուսամուտների մի հյուղակում: Չարենցին զայրացնում էր, որ ոչ մի եվրոպացի, առավել ևս Կլոդ Ֆառերի նմանը, չի կարող հասկանալ հայ կնոջ էությունը: Այ, եթե ինքը` Չարենցը, տեսներ այդ կնոջը, կմոտենար նրան և հայերեն կշշնջար նրա ականջին. «Մայրի՛կ, խոհանոցից ինձ մի բաժակ սառը ջուր բեր» և նրա ուսերի շարժման, նրա քայլվածքի, հայացքի մեջ նա կտեսներ ոչ թե «եվրոպական մշակույթի բոլոր գագաթները նվաճած» հայուհուն, այլ այն հայուհուն, որը հազարամյակներ շարունակ մի բաժակ ջուր է բերել ամուսնուն, սեղանի շուրջը նստել է միայն նրանից հետո և հնազանդվել է նրան:

– Դո՛ւք էլ, տիկի՛ն ջան,- ասում էր նա ինձ տասնյակ անգամ` մեջս առաջացնելով անզոր զայրույթի բռնկում,– դո՛ւք, սիրելի՛ Մարիամ, ճիշտ ու ճիշտ նույնպիսի հայ կին եք և երբևէ կհամոզվեք դրանում:

Այս բառերն ինձ այնպես էին զայրացրել, որ ես ոչ մի անգամ դրանք չեմ հիշատակել: Եվ եթե ես այժմ, կյանքիս ութսուներորդ տարում, համարձակվում եմ պատմել այդ մասին, ապա միայն այն պատճառով, որ… համոզվեցի Չարենցի ճշմարտացիության մեջ: Հետադարձ հայացք նետելով ահռելի և անդադար աշխատանքով և նույնպիսի ահռելի վիրավորանքներով լի կյանքիս, չստանալով կատարածս աշխատանքի իսկական գնահատականը, զարմանալով իմ նկատմամբ այդպիսի անհարգալի վերաբերմունքից և ինքս ինձ բազմիցս հարցնելով` ինչո՞ւ, ինչո՞ւ, հանկարծ հասկացա, որ ես հենց այն հայ կինն եմ, որը համառորեն շարունակում է աշխատել, որը հազարավոր տարիներ տառապել է, և որի աշխատանքը, եթե ասենք դառը ճշմարտությունը, շահագործվել է իբրև սովորական ու շատ բնական մի բան:

ՄԱՐԻԵՏԱ ՇԱՀԻՆՅԱՆ, 1967 թ

9-րդ հրաշալիք

Որոշ մարդիկ թող իմանան, որ․․․
եթէ կայ մէկը, որ հէնց այնպէս լքում է իր Հայրենիքը, կան նաեւ միւսները, որ հեռավոր գիւղերում հերկում են իրենց դաշտերը:

եթէ կայ մէկը, որ հեռւում հեշտութեամբ մոռանում է իր լեզուն, ապա կան շատերը, որ գիշերներ են լուսացնում անելու հնարավորն ու անհնարը որ պանդուխտ ծնուած հայորդին սերտի ու տիրապետի իր մայրենիին:

եթէ կայ մէկը, որ ուրանում կամ փնովում է իր ազգը, ապա կան շատերը, որ իրենց վարքով, աշխատանքով կամ հնարամտութեամբ յռչակ են բերում իրենց ազգին:

եթէ կայ մէկը, որ չարաշահելով իր պաշտոնը, լուանում ու զրոյացնում է իր իսկ պետութեան հատկացրած գումարները, ապա կան շատերը, որ ամէն ինչով սատար են կանգնում իրենց ազգին, ներդրումներ կատարելով իրենց Հայրենիքում:

եթէ կայ մէկը, որ ամուսնանում է օտարի հետ, ապա կան շատերը որ մտածուած շատ զաւակներ են ունենում, իրենց ազգի պահպանման ու հզօրացման համար:

եթէ կայ մէկը, որ անգամ մէկ ազգային երգ չգիտի, փոխարէնը՝ հազար ու մի օտարը գիտի, ապա կան շատերը, որ գիշեր ու զօր պրպտում են մեր մեծերի թողած ժառանգութիւնը, ձայնագրելով, տարածելով, սովորեցնելով այդ երգերը իրենց ազգակիցներին:

եթէ կայ մէկը, որ իր պարտքն է համարում փնոուել մեր Եկեղեցուն, ապա կան շատերը որ իրենց կեանքն են նուիրում պահպանելու ու շենացնելու նոյն Եկեղեցին:

եթէ կայ մէկը որ հեշտութեամբ մոռանում է իր իսկ պատմութիւնը ու դրա թողած ծանր հետեւանքները, ապա կան շատերը, որ ցայսօր մաքառում են վերականգնելու ու վերադառնալու իրենց փափագած Հայրենի տունը, պատմութեան հասցրած ծանր վերքը կրելով իրենց սրտերում:

Կան շատերը, որ գիշեր-ցերեկ հսկում են մեր սահմանը, կանգնելով մեր վաղեմի թշնամուն դէմ-դիմաց, իւրաքանչիւր վայրկեան պատրաստ պատժելու նրա նենգութիւնները:

Եւ այսպէս․ հանդարտ եւ յստակ, մենք միասին կերտում ենք մեր Հայաստանը, ա՛յն հզօր Հայաստանը, որ պատգամել են մեր նախնիները, մեր Սո՛ւրբ Հայաստանը:

Կեղծ հումանիզմ
Արդի ախտերից մէկը, որը ոչ այլ ինչ է, եթէ ոչ մարդկային քաղաքակրթութեան արժեքների ոչնչացում:

Կրքերն ու զգացմնունքները ծառաներ պիտի լինեն ոչ թէ տէր ու բռնակալ: Իսկ այսօրուայ կեղծ հումանիստները քարոզում են ճիշտ հակառակը՝ «մի՛ ճնշիր ինքդ քեզ, ու եթէ կամենում ես անել մի բան, որն այլոց վնաս չէ, ապա արա դա, և ոչ ոք իրաւունք չունի քննել կամ դատապարտել քո արարքը»: Լոզունգ, որը մարդուն դարձնում է թուլակամ, դարձնում իր ցանկութիւնների գերին, որն ի վերջոյ կործանման է տանում նրան:

Ու այս լոզունգի տակ քարոզւում է մասնավորապէս սեռական ազատութիւնը, համասեռամոլութիւնը եւ այլն: (Ի դէպ, նոյն «Կեանքի խօսքը» աղանդում նոյնպէս այս լոզունգը անկիւնաքար է կազմում: )

Կեղծ հումանիզմի հիմքերից են գալիս նաեւ արդի այսպէս կոչուած բռնութիւնների դէմ պայքարները: Երեխաների հանդէպ բռնութիւն, կանանց իրաւունքների պաշտպանութիւն եւ այլն:

Օրինակ, մենք միշտ ծիծաղով ու զարմանքով ենք լսել, երբ ԱՄՆ-ում, եթէ մայրը բարկանում եւ ասենք ապտակում է իր որդուն, ապա որդին զանգահարում է ոստիկանութիւն ու բողոքում․ եւ բանը կարող է հասնել նոյնիսկ նրան, որ ծնողին զրկեն իր խնամակալման իրաւունքներից ու երեխային ուղղարկեն մանկատան խնամակալութեանը: Սա կեղծ հումանիզմի արգասիք է:

Կեղծ հումանիզմի քարոզողներից մէկը՝ մի ամերիկացի, մի առիթով ասել էր, թէ զարմանում է հայ կանանց վրայ, որ ինչպէս են հանդուրժում «բռնութիւնները» ու ինչու չեն ամուսնալուծւում: Բնականաբար այդ ամերիկացին չի կարող հասկանալ դա, քանի որ նրան արդէն խորթ է ընտանիքի իրական խորհուրդը, խորթ է հայ կնոջ նուիրուածութիւնը, հոգատարութիւնն առ ընտանիք, առ ամուսին, առ իր զաւակներ: Խորթ է փոխադարձ հանդուրժողականութեան ու համբերութեան վարքագիծը:

Եւ քիչ թէ շատ ուշադիր մարդը պիտի նկատի, որ բարոյական արժեքների, առողջ հանրութեան պահողն ու պահապանողը առողջ ընտանինքն է՝ իր բոլոր սկզբունքներով: Ու այս բոլոր կեղծ հումանիզմի քարոզները առաջին հերթին հարուածում են հէնց ընտանիքին, ընտանիքի ամրութեանը, ընտանիքի ճիշտ ընկալմանը: Եւ պատահական չէ, որ զուգահեռ հարուածների թիրախում է նաեւ մեր Եկեղեցին: Չէ՞ որ մեր առկայ արժեհամակարգի խարիսխը հէնց մեր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին է:

Ինչ խօսք: Բռնութիւնը մնում է բռնութիւն: Եւ անհրաժեշտ է, որ առողջ հանրութեան մէջ դրանք հնարավորինս քիչ լինեն: Բայց նաեւ այնպէս չէ, թէ մեր հանրութիւնը չունի մեթոդներ, որոնք լուծում ու դատապարտում են իրենց շրջապատում առկայ բռնութիւնները:

Գաղութատէր Եւրոպան կամ նորամանուկ ԱՄՆ-ն չեն, որ պիտի հայերիս հումանիզմի դասեր տան: Մենք ենք մեր ողջ պատմութեան ընթացքում պատեհ առիթներով հումանիզմի դասեր տուել նրանց ու երբէք չենք որդեգրել այն շեղումները, որոնք յաճախ ունեցել են նրանք իրենց պատմութեան ընթացքում ու այսօր էլ չենք ընդունի: Մենք միշտ հաւատարիմ ենք եղել մեր սկզբունքներին ու կը լինենք, ու ոչ ոք չի կարող փոխել մեր պատկերացումները մարդու, կեանքի, ընտանքի, ազգի, հայրենիքի հանդէպ: Մենք սիրում ենք մարդկութիւնը, մենք սիրում ենք խաղաղութիւնը, մենք պայքարել ենք ու պայքարում ենք հանուն մարդկային բարօրութեան:

Բաց նամակ «Շանթ» հեռուստաընկերության տնօրինությանը
Հարգելի՛ պարոնայք:

Գաղտնիք չէ, որ «Շանթ» հեռուստաընկերությունը վայելեց հայության մի զգալի զանգվածի համակրանքը այն բանից հետո, երբ իր եթերաշրջանում կյանքի կոչեց ազգային մշակույթի պահպանման, պրոգանդման մի շարք ծրագրեր:

Սակայն, վերջերս Ձեր իսկ եթերից մեկ այլ հաղորդման շրջանակներում ծաղրվել է հայկական ավանադապաշտ ընտանիքը՝ այն ներկայացնելով հետամնացության ֆոնի ներքո:

Սույն հաղորդումը մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում և առաջացրել բազմաթիվ հայորդիների զայրույթը: Եղել են բազմաթիվ քննարկումներ ու բանավեճեր: Դրանց կարող եք ծանոթանալ մասնավորապես ՖԲ-ում գործող «Հեռուստաեթերի մաքրման պահանջ» խմբի քննարկումներից՝ http://www.facebook.com/groups/130083750403154/

Պարոնա՛յք, նմանատիպ ծաղրանքը անթույլատրելի է, նամանավանդ, որ այսօր հայությունը ներքաշված է մշակութային պատերազմի մեջ, և օր օրի շատ հայորդիներ կտրվում են իրենց արմատներից՝ խորտակվելով օտարների արտադրած թափոնների ծովում:

Սույն նամակով պահանջում ենք արգելել նմանատիպ հաղորդումների հեռարձակումը Ձեր եթերից, հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք դիմելու այլ ավանդական միջոցների:

Հարգանքներով՝ ՀՀ քաղաքացի:

հ․գ․ Հարգելի ակումբցիներ: Այս նամակը կարող եք ուղղարկել «Շանթ» հեռուստաընկերութեան հասցեին․ sale@shanttv.am; info@shanttv.am

ՀԱՅՐ ՈԻ ՈՐԴՈԻ ԱՌԱԿԸ
Ասում են, որ մի մարդ ա եղել, սրան ունեցել ա մինուճար մի տղա։ Հերը որդուն աչքի լսից ավել ա սիրել, ինքը չի կերել, որդուն ա տվել, ինքը ծարավ ա մնացել, շուրը որդուն ա հասցրել, ինքը չի հագել, որդուն ա հագցրել։ Էդպես սուրբ-սուրբ անելով, հույսը աստծուն տված, տղին մեծացնում ա, պսակում, մուրազին հասցնում։

Օրերը գալիս են իրար ետևից, գալիս են անց են կենում, գնում։ Տղեն տարիք ա առնում, հերն ավելի մեծանում, պառավում ա, աչքի լիսը խավարում, ձեռնուոտից ընկնում ա, չի կարենում մի բան էլա անի։

Տղեն տեսնում ա, որ հերը իրա վզին բեռ ա դառել, էլ երկար չի մտածում։ Մի ջվալ ա վեր ունում, էդ ոտ ու ձեռից ընկած հորը գցում ա մեջը, շալակում, տանում իրանց սարը, էնտեղ մի քերծով վեր գցում։

Ժամանակը չէ՞ որ գալիս ա, անց ա կենում, գնում։ Էս իրա հորը քերծովը վեր գցած տղի ժամանակն էլ ա հասնում, սա էլ հոր նման պառավում, ձեռուոտից ընկնում ա։

Հիմի սրա տղան ա։ Տեսնում ա, որ հերը ծանրություն ա տալիս իրան, գցում ա ջվալի մեջ, շալակում բերում սարը, քերծովը վեր գցի, ասում ա,

— Ապեր, էստեղ կաց, ես էս ա գալիս եմ։

— Որդի,— ասում ա հերը,— ես գիտեմ, թե ինչի համար ես բերել ինձ էստեղ։ Ամա տեղը էս չի, էն կողմն ա տեղը, էն քերծովը վեր գցի, ես իմ հորը, հրեն այ, էն քերծովն եմ վեր գցել։

Հոր խոսքերը որ լսում ա տղեն, ոնց որ՝ թե ուշքի ա գալիս, մտածում ա՝ թե որ ժամանակը գա, ինքն էլ պառավի, հալից ընկնի, իրա տղեն էլ պետք ա բերի սարի քերծովը վեր գցի, բան հոգի անի։

Սուս ու փուս վեր ա ունում հոր ձեռը պաչում։ Մենակ մի բան ա ասում.

— Ապի,— ասում ա,— թե կարաս բախշի իմ էս արարմունքը։

— Այ որդի,— ասում ա հերը,— մեղավորը դու չես։ Ես որ իմ հորը իմ ձեռովը չսպանեի, հիմի իմ որդին ինձ էստեղ չէր բերի։

Տղեն լավ հասկանում ա հոր խոսքերն էլ, իր աններելի արարմունքն էլ։ Հորը բերում ա տուն, պատվով պահում-պահպանում։ Երբ որ ժամանակը գալիս ա, հերը մնացած ումբրը որդուն ա տալի՝ մեռնում ա։ Տղեն մեծ պատվով թաղում ա հորը ու իրա երեխանցն էլ սովորացնում մեծի պատիվը պահելը։

Հեռուստաընկերութիւնների վերաբերեալ հարցումներ - ընթացիկ արդիւնքներ
ՖԲ-ում գործող «Հեռուստաեթերի մաքրման պահանջ» խմբի քննարկումների արդիւնքում բացուել են մի շարք հարցումներ, որոշելու համար ՖԲ-եան հայութեան գնահատականը տարբեր հեռուստաընկերութիւնների գործունեութեանը:

Յարգելի ակումբցիներ, եթէ դուք նաեւ ՖԲ-ի օգտատէր եք, խնդրում ենք, մասնակցել հարցումներին եւ այն վերահարցնել Ձեր ընկերներին, որպեսզի հնարավորինս ճիշտ որոշուի հընդհնաուր պատկերը:

Ձեզ ենք ներկայացնում հարցերի յղումներն ու ընթացիկ արդիւնքները.

Ի՞նչ ընդհանուր գնահատական կտաք «Հ1» հեռուստաընկերությանը: 248 քվե; միջ. գն. - 1.53 , չեն դիտում՝ 15

Ի՞նչ ընդհանուր գնահատական կտաք «Հ2» հեռուստաընկերությանը:115 քվե; միջ. գն. - 1.29 չեն դիտում՝ 40

Ի՞նչ ընդհանուր գնահատական կտաք «Արմենիա» հեռուստաընկերությանը: 269 քվե; միջ. գն. - 1.92 չեն դիտում՝ 20

Ի՞նչ ընդհանուր գնահատական կտաք «Շանթ» հեռուստաընկերությանը:206 քվե; միջ. գն.  - 3.53 չեն դիտում՝ 11

Ի՞նչ ընդհանուր գնահատական կտաք «Կենտրոն» հեռուստաընկերությանը: 134 քվե; միջ. գն.  - 3.16 չեն դիտում՝ 25

Ի՞նչ ընդհանուր գնահատական կտաք «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը: 85 քվե; միջ. գն. - 3.63 չեն դիտում՝ 16

Ի՞նչ ընդհանուր գնահատական կտաք «ԱՐ» հեռուստաընկերությանը:64 քվե; միջ. գն. - 3.25 չեն դիտում՝ 42

Ի՞նչ ընդհանուր գնահատական կտաք «Շողակաթ» հեռուստաընկերությանը: 50 քվե; միջ. գն. - 3.34 չեն դիտում՝ 34

Ի՞նչ ընդհանուր գնահատական կտաք «ATV» հեռուստաընկերությանը: 61 քվե; միջ. գն. - 1.26 չեն դիտում՝ 22

Ի՞նչ ընդհանուր գնահատական կտաք «Դար21» հեռուստաընկերությանը: 107 քվե; միջ. գն. - 1.55 չեն դիտում՝ 21

Ի՞նչ ընդհանուր գնահատական կտաք «Երևան» հեռուստաընկերությանը: 43 քվե; միջ. գն. - 1.1 չեն դիտում՝ 35

Ընդհանուր ի՞նչ գնահատան կտաք մեր հեռուստաեթերին:

677 քվե; միջ. գն. - 1.73

Անեկդոտ
Նախկինում անդրադարձ էի կատարել այս թեմային, շեշտադրելով թէ ինչպիսի անեկդոտներ կարելի է յօրինել-տարածել՝ վերջիններս օգտագործելով որպէս զենք տեղեկատուական պատերազմում, միեւնոյն ժամանակ ուշադրութիւն հրաուիրելով այն հանգամանքին, թէ նմանապէս,  ինչպէս կարող են օտարները մեր մէջ տարածել հանրութեան բարոյահոգեբանական վիճակի, կողմնորոշումների ու արժեքների վրայ ազդեցութիւն ունեցող անեկտոդներ:

Այստեղ կը փորձեմ կոնկրետ օրինակների վրայ ցոյց տալ սխալ անեկդոտները:

Ղարաբաղցին, թուրքը ու հայը ոսկէ ձկնիկ են բռնում: Իւրաքանչիւրին ոսկէ ձկնիկը խօստանում է, որ ի կատար կածի նրանց մէկ ցանկութիւն: Ադրբեջանցին ցանկանում է, որ բոլոր հայերը վերանան, իսկ հայը ցանկանւոմ է, որ բոլոր թուրքերը վերանան:  Ղարաբաղցին հարցնում է, կը կատարուի՞ սրանց ցանկութիւնները: «Այո,- պատասխանում է ձկնիկը:» «Այդ դէպքում մի մի բաժակ քցի խմենք»:

Անեկդոտի հէնց սկիզբն արդէն սխալ է՝ տարանջատում է ղարաբաղցի-հայ: Իսկ վերջն արդէն այդ տարանջատման շեշտադրում է: Բնականաբար սա հիմար ու սխալ անեկդոտ է:

Շատերդ լսած կը լինեք այդ հողի վրայ տարածում գտած անեկդոտներ:

Անչափ կարեւոր են նաեւ անբարոյ արժեքների մասին անեկդոտները: Ասենք, «գոմիկների», կամ մարդկային անբարոյ հարաբերութիւնների (խուժան անեկդոտներ) մասին պատմող անեկդոտները: Երբէմն հանդիպում են ծանր սրբապիղծ անեկդոտներ՝ ասենք որեւիցէ մէկի մոր, քրոջ, կնոջ կամ այլ հարազատների մասին պատմող անեկդոտներ: Ծիծաղելով նմանատիպ անեկդոտների վրայ, մենք ենթագիտակցօրէն ընդունում ենք այդ արժեքները, իսկ տարածելն արդէն նշանակում է, որ կոնկրետ ազդեցութեան տակ ենք: Ասել կուզեմ, որ դրանք ոչ թէ ծիծաղի առարկայ են, այլ խիստ դատապարտման:

Մի անգամ ականատէս եմ եղել թէ ինչպէս մէկը իր ընկերոջից ծեծ է կերել ապարանցու մասին պատմող անվայել անեկդոտի համար:

Մենք կարող ենք ծիծաղել ասենք նման անեկդոտի վրայ․

_Մամ, ես արդեն 16 տարեկան եմ, կարա՞մ արդէն կաբլուկ հագնեմ, մինի իւբկա, ու պամադա քսեմ:

_Չգիտեմ, տղես, չգիտեմ.....

Կամ նոյն ֆորմատով այլ․

-Ծո ինչ ունեցար տղայ՞, թէ՞ աղջիկ:

-Արա չգիտեմ, թող մեծանայ ինքը որոշի, հիմա էլ հո դեմոկրատիա է:

Սա արդեօք չի՞ նշանակում, որ ենթագիտակցօրէն ընդունում ու հանդուրժում ենք նման բարքերի գոյութիւնը մեր շրջապատում՝ սկզբում նրանց պարզապէս ծիծաղի առարկայ դարձնելով:

Մէկ կարեւոր հանգամանք եւս: Օրինակ, ընդամէնը 5-6 տարի առաջ շատ քչերը գիտեին «գոմիկ» բառի ու այդ երեւոյթի մասին: Կարգին հաղորդումների, 32 ատամների ու մի քանի սերիալների համապատասխան կերպարների ներմուծմամբ, հանրութիւնը ծանոթացաւ ու սկսեց հրհռալ այդ երեւոյթի վրայ: Իսկ էսօր յաջորդ քայլն է կատարւում: Պարզւում է դրանցից մեր մէջ կան, ու հա՛, անհրաժեշտ է նրանց իրաւունքների պաշտպանութեամբ զբաղուել, իսկ առաւել «համարձակներն» էլ լծուած են այդ գործին:

Հատկանշական են նաեւ գիտնականներին ծաղրող անեկդոտները: Նոյն Կարգին հաղորդումն օրինակ ունի նման մի քանի պատմութիւն:

Ամփոփելով, կարող ենք եզրակացնել, որ անեկդոտները հզօր զէնք են քանդելու համար արեժքները՝ ներմուծելով օտարը, վնասակարը: Այնպէս որ անհրաժեշտ է զգոյշ վարուել նրանց հետ:

Արվեստը համաշխարհային կդառնա միայն ազգային տարրերով
«Էությամբ, աշխարհզգացողությամբ ես հայ նկարիչ եմ, ես իմ տառապած ժողովրդի մեկ բեկորն եմ, նրա տաղանդի մի փոքր փայլատակումը: Հպարտ պետք է զգամ ես ինձ, եթե սիրեն ու գնահատեն իմ արվեստը… Մեր լեռները, մեր կիրճերը, մեր քարերը արարողներ են: Անոնք շատ ամուր են, ինչպես պողպատը, և ինձի կթվա, որ ես արդեն նկարած եմ դրանք, որ ես այս հողը տեսած եմ ուրիշ` մեկ այլ կյանքի մեջ:

Երիտասարդները թող չմոռանան այն կապերը, որոնք մեզ կկապեն հիներու արվեստին. այդ կապերը որքան սերտ ըլլան, այնքան շատ պիտի կարելի ըլլա ստեղծել հայկական մեծ արվեստ մը, որ մեր հին նշանավոր ճարտարապետության և մանրանկարչության արժեքով արվեստ մը դառնալով, փոքր Հայաստանը պիտի մեծացնե այնքան, որ ան չափվի աշխարհի խոշորագույն արժեքների հետ: Արվեստը համաշխարհային կդառնա միայն ազգային տարրերով: Ազգայինը նկարչի ոտքի տակի հողն է: Բայց քայլել և չշնչել անկարելի է: Շնչելու օդը աշխարհինն է»:

Գառզու (Գառնիկ Զուլումյան)

ՄԻ ԽԱՌՆԵՔ ՄԵԶ ՁԵՐ ՎԱՅՐԻ ԱՐՋԻ ՑԵՂԵՐԻՆ
Մի խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին,-

Մեր երկիրը ավերված, բայց սուրբ է և հին:

Որպես լեռն է մեր պայծառ, տեսել հազար ձյուն,

Այնպես նոր չեն մեզ համար դավ ու դառնություն:

Բաբելոնն է եղել մեր ախոյանը՝ տե'ս-

Անհետ կորել, անցել է - չար մշուշի պես:

Ասորիքն է եղել մեր թշնամին - ահա'

Դաշտ է տեղը և չըկա քար քարի վրա:

Ամրակուռ է մեր հոգին - դարերի զավակ

Շատ է տեսել մեր սիրտը ավեր ու կրակ:

Շատ է տեսել երկիրն իմ ցավ ու արհավիրք.

Լաց է այնտեղ ամեն երգ և ողբ ամեն գիրք:

Գերված ենք մենք, ո'չ ստրուկ - գերված մի արծիվ,

Չարության դեմ վեհսիրտ միշտ, վատի դեմ ազնիվ:

Բարբարոսներ շատ կըգան ու կանցնեն անհետ,

Արքայական խոսքը մեր կըմնա հավետ:

Չի հասկանա ձեր հոգին և ծույլ, և օտար,

Տաճար է մեր երկիրը, սուրբ է ամեն քար:

Եգիպտական բուրգերը փոշի կըդառնան,

Արևի պես, երկի'ր իմ, կըվառվես վառման:

Որպես Փյունիկ կրակից կելնես, կելնես նոր

Գեղեցկությամբ ու փառքով վառ ու լուսավոր:

Արիացի'ր, սի'րտ իմ, ե'լ հավատով տոկուն,

Կանգնի'ր հպարտ որպես լույս լեռն է մեր կանգուն:

Վահան Տերյան

Ինքնաճանաչողութիւնը...
Ինքնաճանաչողութիւնը քեզ պէտք է նաեւ քաղաքացի որպէս, որպէս հայրենասէր: Մարդն իր ազգը, իր ազգի պատմութիւնը չիմանա՞յ․․․Չիմացաւ, չի էլ կարող ստեղծագործել, որովհետեւ նա իր արժեքը չգիտի:

Մհեր Մկրտչեան