«ԴԱՐ» Ակումբ - Բլոգներ - ArmSOAD

Հավային մուտացիա կամ Բեզեն ընդդեմ Գոգլ-մոգլի
Հիշու՞մ եք չէ ձվի դեֆիցիտը: Դե ահա ձեզ դեֆիցիտի բացատրություն, որը հնչել է հեռուստատեսությամբ:

Ուրեմն, չգիտես ինչու, բայց մեկ էլ հանկարծ, բոլոր "հայ" հավերը գաղտնի քվեարկության արդյունքում որոշում են մեր՝ հայերիս Ամանորը հարամ անել: Որոշում են ու բռնում իրենք իրենց մուտացիայի ենթարկում: Բա...

Այս մուտացիայի արդյունքում բոլոր "հայ" հավերը համատարած սկսում են ածել ձվեր, որոնք միայն սպիտակուցից են կազմված (հարցնող լինի՝ էտ ո՞նց է այդ ձուն ստեղծվում):

Բայց թռչնաբուծական ֆաբրիկաներում աշխատող հմուտ անձնակազմը, ռենդգենային հայացք նետելով նոր ստացվող ձվերի վրա, բացահայտում է դավադիր հավերի գաղտնիքն ու "կոնվեյերի" վրայից միանգամից հանում "սխալ" ձվերը: Հավիկներն էլ իրենց չեն կորցնում: Շարունակում են իրենց սև գործը: Եվ այսպես, գալիս է մի պահ, որ մեր աշխատասեր թռչնաբույծները ստիպված են լինում ածվող բոլոր ձվերը դեն նետել:

Դե մնացածը արդեն գիտենք:

Բայց չեմ հասկանում: Ի՞նչ կարիք կար այդ "գյոզալ" ապրանքը թափելու: Շուկայի բոլոր օրենքնեից օգտվելով՝ կարելի էր վաճառքի հանել "բոլորովին նոր, էլիտար, նույնիսկ էքսկլյուզիվ ձվային տեսականի": Բավական էր գովազդի մեջ ասել.

"Հոքնե՞լ եք ձվերի հետ լխճոր գործողություններ կատարելուց: Այսուհետ դրա կարիքը չկա: Գնեք մեր Բեզեյի ձվերը և հանգիստ սրտով ջարդեք դրանք մի ամանի մեջ: Ասենք վերջ դեղնուցի առկայության պատճառով չբարձրացող բեզեյին":

Այսպես, կարող է մի գեղեցիկ օր էլ խանութում հայտնվեին հատուկ Գոգլ-մոգլի համար նախատեսված դեղնուցային ձվեր: Այդ ժամանակ կարելի էր ասել.

"Ուզու՞մ եք էքստրիմալ կերակուր: Խառնեք մեր Բեզե-ձուն Գոգլ-ձվի հետ: Այսպիսի դելիկատես դուք դեռ չեք տեսել:"

Վերադարձ դեպի Սովետ կամ ինչպես հավերը դաթարեցին ձու ածել
Վաղուց գրված մտքեր ունեի, որոշեցի տեղադրել նաև Ակումբում :)

Մարդ կա հիշում է, մարդ էլ կա լսել է, որ Խորհրդային միության տարիներին մտնում էիր խանութ` դատարկություն էր: Բայց չգիտես թե ոնց, կային մարդիկ, ով ունենում էր ինչ ուզում էր: Ասվածը վերաբերում էր թե սննդին, թե մնացաց ապրանքներին: Մարդ էլ կար անհայտ աղբյուրներից, կամ, ինչպես ասում են` "տակից" օրինակ "Pink Floyd"-ի ձայնագրություններ էր ճարում:

Վերադառնանք մեր օրեր: Դե երևի շատերն արդեն գիտեն հանրապետությունում ձվի հանկարծակի անհետացման մասին: Կատարենք մի փոքրիկ հետազոտություն: Ենթադրենք ուզում ենք ձու գնել: Մտնում ենք քաղաքում լավ հայտնի սուպերմարկետային ցանցի խանութներից մեկը: Փնտրում ենք ձու: Չենք գտնում: Հայացքը բարձրացնում ենք խանութի մյուս հաճախորդների վրա: Մի ծարք մարդկանց ձեռքերին տեսնում ենք մեծ-մեծ տուփերով ձվեր: Զարմանում ենք: Մոտենում ենք նրանց ու հարցնում. "Ձուն որտեղի՞ց եք վերցրել": Լսում ենք մեղմ ասած մունաթախառը պատասխան. "Ես էս շուտվանից եմ վերցրել": Շարունակում ենք զարմանալ:

Մոտենում ենք խանութի բազմաթիվ անիմաստ աշխատողներին ու հարցնում.

- Ձուն որտեղի՞ց են վերցնում:

Ասում են.

- Այսօր մենք ձու չենք ստացել:

- Այ քեզ բան, բա այ էն մարդկանց ձեռքի ձուն որտեղի՞ց է:

- Չգիտեմ, երևի իրենք շուտ են վերցրել:
Արդեն սկսում ենք մեր զարմանքի վրա չզարմանալ: Որեմն ի՞նչ է ստացվում: Կամ մարդիկ գոյություն չունեցող դարակից վերցնում են գոյություն չունեցող ձու, կամ էլ երկու շաբաթ է ձուն ձեռքները բռնած խանութում շրջու՞մ են: Դա դեռ հերիք չի, նման "ուրվականների" թիվը գնալով շատանում է, բայց խանութը արդեն մի քանի օր նոր ձու չի ստացել:

Հիմա ի՞նչ: Վերհիշենք հին ու բարի Սովետն ու փորձենք ձուն "տակից" ճարե՞լ: Թե՞ ձևացնենք, որ ոչինչ չենք նկատել, ու վերջնականապես հրաժարվենք Ամանորյա սեղանին փախլավա ունենալու մտքից:

Root Access և հայերենի ճանաչում HTC Desire հեռախոսի համար :)
Այո-այո, ճիշտ հասկացաք վերնագրից :) : Հիմա ես ձես կպատմեմ, թե ինչպես այդ Երազանքներին հայերեն սովորեցնել: Հուսով եմ, որ գիտեք, թե ինչ է նշանակում Root Access: Եթե չգիտեք, ոչինչ: Շարունակեք կարդալ ;) :

Root Access արտահայտությունը նշանակում է, որ հեռախոսի օպերացիոն համակարգին "համոզում" ենք, որ մեզ թույլ տա իր սիստեմային ֆայլերը փոփոխել: Root Access ստանալու փաստը չի փչացնի ձեր սիրելի հեռախոսը: Միակ խնդիրն այն է, որ հեռաղոսի երաշխիքային սպասարկում ձեզ այլևս չեն տրամադրի: Բայց դե մայրենի լեզուն օգտագործելն ավելի կարևոր է ;): Ասածս ինչ է, հայերեն սովորեցնելու համար Root Access է անհրաժեշտ, քանի որ պիտի սիստեմային ֆոնտերը:

Դե սկսենք արմատային հատկություններ ներարկել Երազանքին :)

Նախապատրաստական աշխատանք

Բեռնում ենք այս երկու ֆայլերը՝ recovery ,HBoot drivers

HBoot drivers-ը քաշել է android-usb-driver.zip ֆայլը: Այն extract արեք մի տեղ ու հիշեք այդ տեղը:

Եթե ձեր համակարգչի մեջ կա HTC Sync ծրագիրը, այն պետք է հեռացնել

Երազանքի իրականացում :B

Հեռախոսում մտեք Settings > Applications > Developement > Usb debugging.

Անջատեք հեռախոսը: Սեղմած պահելով ձայնի իջեցման կոճակը՝ միացրեք այն: Կմիանա HBoot մենյուն:

Հեռախոսը իր լարով միացրեք համակարգչին: Սպասեք, որ հեռախոսի էկրանին գրվի HBOOT USB PLUG: Աջ քլիք արեք Computer-ի վրա, մտեք Properties > Device Manager

Other devices վերնագրի տակ կտեսնեք "Android 1.0": Նրա վրա աջ քլիք, Update Driver Software:

Ընտրեք Browse my computer for driver software: Browse արեք նախորոք քաշած android-usb-driver.zip-ի extract արած պապկան: Որոշ ժամանակ անց դրայվերը կտեղադրվի:

Այ հիմա բացեք քաշած reflash_package.exe ծրագիրը: Նա միքիչ կմտածի ու կասի որ գտել է միացված հեռախոս: Կհարցնի. "Ուզու՞մ եք ռութ անեմ:" Ասեք "Հա, բա ո՞նց:" Այ հիմա սկսում է բարդ գոծը:

Նստեք աթոռին, խորը շունչ քաշեք, զինվեք համբերությամբ, նկատեք որ Երազանքը մի քանի անգամ միանում-անջատվում է, ու այ հենց այդ պահին......

Էլ ի՞նչ: Ոչ մի բան :P :

Երբ Unrevoked անունով խելոք ծրագիրը շատ փոքր տառերով կգրի "Done" ու վերջին անգամ ռեբութ կանի Երազանքը, կարող եէ հանգիստ ցնծալ, տնով մեկ վազվզել, թռվռալ, խմել  Unrevoked-ի, Երազանքի ու իհարկե Անդրոիդի կենացները :hands

Շնորհավորում եմ, դուք ունեք արմատային հատկություններ:

Մնում է ընտրել մի լավ Unicode ֆոնտ՝ հայերենով, ու փոխել սիստեմայինները:

Դա անելու շատ ձևեր կան: Ես կառաջարկեմ իմ փորձած մեթոդը:

Քաշեք DeJaVu zip-ը, գցեք հեռաղոսի SD քարտի վրա, անջատեք հեռախոսը: Սեղմած պահեք Power+Volume Down կոճակները: Մկիանա բութ մենյուն, այնտեղ ձայնի կառավարման կոճակներով իջեք "recovery", սեղմեք Power կոձակը: Կմիանա ռեքովերի մենյուն: նույն ձայնի կոճակներով գնացեք "install from sd" > "choose zip from sd" >FontPack-DejaVuSans.zip > YES

Երբ վերջացնի, բեք-ի կոճակով հետ գնացեք, մինչև տեսնեք "Reboot system now": Ընտրեք դա: Հեռախոսը կմիանա սովորական ձևով, ո դուք կնկատեք, որ ունեք նոր ֆոնտեր ;)

ROOT ACCESS Samsung Galaxy S հեռախոսների համար
"Հերոսի" ու "ՎայրիԿրակի" հարցերը կարծես լուծել ենք: Հիմա անցնենք Samsung Galaxy S հեռախոսին:

Զգուշացնեմ, որ ես անձամբ այս մեթոդը չեմ փորձել, բայց ինչքան հասկանում եմ շատերը գոհ են :) :

Ուրեմն սկսեցինք:

Եթե ձեր Անդրոիդը 2.1 է, ապա քաշեք այս ֆայլերից որևէ մեկը՝

Rapidshare |  Hotfile | Filesize: 1.2 MB

Եթե ձեր Անդրոիդը 2.2 է, ապա քաշեք այս ֆայլը:

Հեռախոսի մեջ նշեք "Mass Storage"-ը այստեղից՝ Settings –> About phone –> USB Settings –> Mass Storage

Հեռախոսը USB լարով միացրեք կոմպին ու ընտրեք USB Storage-ը՝ բացելով հեռախոսի notifications բաժինը և ընտրելով USB connected:

Տեղափոխեք արդեն քաշած update.zip ֆայլը Galaxy S-ի հիմնական պապակայի մեջ (օր. D:\ ):

Անջատեք  Galaxy S-ը և հանեք USB լարը:

Միաժամանակ սեղմեք Home, Volume+(ձայնի բարձրացում) և Power կոճակները:

Հեռախոսը կմիանա  Android System Recovery ռեժիմով:

Ձայնի ղեկավարման կոճակների օգնությամբ կանգնեք  apply sdcard: Update.zip տողի վրա ու սեղմեք Home-ը:

Սիստեմը ինչ-որ գործեր կանի ;) ու ռեստարտ կլինի: Եթե ռեստարտ չլինի, ինքներդ ընտրեք Reboot system now:

Վերջ, "Գալակտիկան" ունի "արմատային" հնարավորեւթյուններ :hands :

Դրա վառ ապացույցը կլինի ձեր ծրագրերում ավելացած  “Superuser permissions”-ը ;) :

ROOT ACCESS պահանջող որևէ ծրագիր աշխատացնելու դեպքում նման մի հարց կստանաք՝