«ԴԱՐ» Ակումբ - Բլոգներ - Ձեռի հետ ըստ StrangeLittleGirl

Կենցաղային «թերապիա»
Վիշապ-ի խոսքերից

Հ․Գ․ Նոյեմբերի մթերի վերաբերյալ․ Ինձ մոտ հակառակն է, իմ տրամադրությունը ընկնում է Կալիֆորնիայի երկա՜ր տևող (6-8 ամիս) կապույտ ու անամպ երկնքից։ Էսօր մթոտ մառախլապատ աշնանային եղանակ ա, Նոյեմբերը իմ սիրած ամիսն ա։ Հեսա մի շաբաթից Հայաստան եմ գնում, ու ուրախանում եմ, որ ավելի ա ցրտելու, ձյուն տեսնելու մեծ հույսեր ունեմ։

Էս Կալիֆոռնիայում բնակվողները որ չեն բողոքում նոյեմբերից :D

Սկանդինավիայի նոյեմբերը (ու ընդհանրապես ձմեռը) ճաշակի հարց չի, այլ կոնկրետ ֆիզիոլոգիական փոփոխություններ են տեղի ունենում։ Իսկ մթությունն էլ մութ ու մառախլապատ եղանակ չի։ Ժամը երեքից մութը ընկնում ա նենց, որ բան չես տեսնում մթության մեջ, իսկ մինչև երեքն էլ գորշ ամպեր են, թվում ա՝ հավերժական մթնշաղի մեջ ես։ Ու Դանիան դեռ ոչինչ։ Ֆինլանդիայում լույսը ժամը տասին բացվում էր, մեկի-երկուսի կողմերը մթնում էր։ Ու նույնիսկ եթե դու քեզ ակտիվ ու զբաղված ես պահում, տրամադրությունդ ու ֆիզիկական զգացողությունդ էն չի, դրա համար պետք ա դրսից վիտամինային միջամտություն անել։

Արտույտների ու բվերի մասին
Էս գրառումս ամիսներ անցբլոգումս բոլորովին անսպասելիորեն մեկնաբանություն ստացավ: Ես էլ մտածեցի՝ էստեղ էլ դնեմ:

Ժամանակին մինչև հոգուս խորքը համոզված էի, որ արտույտներ և բուեր չկան, կան մարդիկ, որոնք ապրում են իրենց ռեժիմին համապատասխան: Սակայն վերջին մի շաբաթվա ընթացքում իմ սեփական մաշկի վրա և շրջապատում որոշ վերլուծություններ կատարելուց հետո պարզեցի, որ ամեն դեպքում մարդկությունն իմաստուն է, որ ստեղծել է այդ երկու տերմինները:

Վերջին շաբաթվա ընթացքում համալսարանի ամենախիստ ամբիոնում ու գուցե նույնիսկ ամենալավ ամբիոնում դասի էինք: Քանի որ այնտեղ դասերը սկսվում են ուղիղ ժամը 9-ին, ստիպված պետք է 8-ից ոտքի վրա լինեի. անցել են ուսանողական տարիներս, երբ կարող էի 8:45 արթնանալ ու ամեն ինչ հասցնել՝ առանց դասից ուշանալու: Պետք է ասեմ, որ գիշերները քնել եմ 6-9.5 ժամ (նայած օր), բայց առանց բացառության ամեն առավոտ աչքերս բացելուց և նույնիսկ սրճելուց հետո ուշքի չէի գալիս: Լինում էր՝ գլուխս դնում էի հյուրասենյակի սեղանին, մորս խնդրում, որ 5 րոպեից արթնացնի, որ դասից չուշանամ: Ավելին՝ օրս բավական շշմած էր անցնում, և ուժերի գերլարում էր պետք, որպեսզի լսեի իսկապես հետաքրքիր դասախոսությունները: Եթե պաթֆիզի փոխարեն ուրիշ ամբիոն լիներ, հավատացած եմ, որ առանց քաշվելու գլուխս կդնեի սեղանին ու կքնեի:

Ընդհանրապես, դասի ժամանակ քնելը բավական հին սովորություն է: Ու բոլորովին պարտադիր չէ, որ դա տեղի ունենա խիստ անհետաքրքիր թեմա լսելիս: 2 տարի առաջ անգամ հոգեբուժության ժամանակ, ինչքան էլ պայքարել եմ, որ աչքերս չփակվեն, մի քանի դեպք եղել է, որ գոնե դասամիջոցին հասցրել եմ լրիվ անջատվել: Դասընկերներս պնդում էին, որ անեմիա ունեմ: Սակայն բուհն ավարտելուց հետո նկատեցի, որ այս երևույթը վերացավ:

Օրդինատուրայի ժամանակ խիստ հազվադեպ էր լինում, որ քնկոտություն զգայի, այն էլ լինում էր երկու օր իրար հետևից յոթ ժամից պակաս քնելու և, ինչպես հետո հասկացա, առավոտյան շուտ զարթնելու հետևանքով, ինչը խիստ հազվադեպ էր տեղի ունենում վերջին վեց ամիսների ընթացքում: Նախկինում դա բացատրում էի սուրճ խմելու սովորությամբ, բայց հետո հիշեցի, որ այն ձևավորվել է դեռևս ուսանողական տարիներից ու զարմանալիորեն ոչ միշտ է օգտակար եղել:

Այսպիսով, հասկացա, որ քնկոտությունս ավելի լուրջ պատճառ ունի, քան քիչ քնելը կամ սուրճ չխմելը: Զրուցեցի տարբեր մարդկանց հետ: Շատերը խոստովանեցին, որ մինչև առավոտյան ժամը 10-ը զարթնելու դեպքում, անկախ նրանից, թե գիշերը քանի ժամ են քնել, հաճախ օրվա ընթացքում շշմած են լինում, մինչդեռ եթե արթնանում են 10-ից հետո, թեկուզ հինգ ժամ աչքերը փակած լինեն, բավական առույգ են լինում: Էստեղ ես մի քանի եզրակացություն արեցի:

Նախ, մարդիկ իսկապես բաժանվում են արտույտների ու բուերի, և դրա դեմ ոչինչ անել չես կարող: Երկրորդ, ցանկալի կլիներ, որ դասերը կամ աշխատանքը հարմարացնեին մարդկանց քնի ռեժիմին: Այդպես երևի պրոդուկտիվությունն ավելի բարձր կլիներ: Հիմա հասկանում եմ, որ եթե ուսանող ժամանակ իմ դասերը սկսվեին 11-ին, շատ ավելի առույգ կլինեի ու մեծ ուշադրությամբ կլսեի դասախոսներին, ոչ թե մինչև դասամիջոց մնացած րոպեները կհաշվեին, որ կարողանամ հանգիստ գլուխս դնել: Երրորդ եզրակացությունս էլ այն է, որ ամեն դեպքում բու կամ արտույտ լինելն այնքան էլ հավերժ չէ, և կյանքի տարբեր փուլերում կամ տարվա տարբեր հատվածներում արթնանալու ժամը կարող է տատանվել: Հիշեցի ինքս ինձ, որ մայիսին սովորաբար հանգիստ աչքերս բացում եմ 7-8-ին ու բացարձակապես շշմածություն չեմ զգում: Հիշեցի մարդկանց, որոնք մի ժամանակ քնում էին մինչև 11-ը, իսկ հիմա անկախ իրենցից ժամը 6-7-ից ոտքի վրա են:

Մի քիչ Սերժի համերգից, բայց ավելի շատ մեզնից եմ գրելու
Deep Purple-ից հետո Լիլիթը հարցրեց.

- Հաջորդն ո՞վ ա:

Փաստորեն, հաջորդը Սերժ Թանկյանն էր:

Չմանրանամ, չպատմեմ, թե ինչպես մի կերպ 6000-անոց տոմսեր ճարեցինք, բայց բավականաչափ ճարպիկ չէինք, որովհետև ուրիշները 4000-անոց կամ նույնիսկ հրավիրատոմսեր էին հաջողացրել:

Մի խոսքով, հավաքվեցինք-եկանք համերգ:

Էս Թերեզը հա ասում էր՝ Վիզան բանի պետք, մի հատ կլիպ եմ նայել, սենց-նենց: Բայց որ սկսեցին երգել, զգաց, որ՝ չէ, լավն են, մենակ էդ մի կլիպը սկսեց քննադատել:

Մինչև Սերժը կերգեր, վերևից գոռում էի՝ Սե˜րժ: Ու մենք ղժժում էինք: Թե ես ո՞ր օրվա Սերժի ֆանատ եմ: Հա, ռոք համերգ ա, կայֆ ա, գնում եմ, բայց որ ասեմ մեռնում եմ իրա համար, սուտ կլինի:

Վերջը: Սերժի հայերեն երգը սպանեց: Անունը ինչ ասես չդրեցինք. ախպարական ռաբիզ, ռաբիզ ռոք և այլն: Ասում էինք՝ ինչքան հայերեն բառ գիտեր, հավաքել, լցրել էր իրար գլխի: Բա որ «Ձեր կյանքին մեռնեմ»-ը սկզբում լսում էի «Ձեր կյանքի մերն էլ», ասում էի՝ էս ու՞մ ա քրֆում:

Մի պարել ենք պարում, մի թռնել ենք թռնում: Էս հետևի նստածները հա բողոքում էին, թե՝ նստեք, չեք թողնում նայենք: Ի՞նչ նայել: Տիկին ջան, դու ռոք համերգ ես էկել: Ստեղ բերանները փակ ձիգ չեն նստում, որ ամեն երգից հետո զուսպ ծափահարեն: Ստեղ թռնու˜մ են, գլուխ թափ տալիս, գոռու˜մ, ոտքերով խփու˜մ: Ու կռիվ եմ անում հետները. «Դուք չգիտե՞ք, որ ռոք համերգ եք էկել... համերգս հարամ մի արեք»:

Բայց դե տեղիցս վեր կացա, գնացի աստիճանների վրա թռվռալու: Մեկ էլ տեսնեմ՝ էդ կնիկը գնաց: Բա˜, փաստորեն իսկականից սխալ տեղ էր էկել:

Չնայած սենց բաներն ինձ քիչ են հետաքրքրում (բայց ամեն դեպքում հետաքրքրում են), բայց ասեմ էլի... Էս անգամ դահլիճում գտնվողները Deep Purple-ի կամ Jethro Tull-ի էն հին ու նոր, համով-հոտով ռոքերները չէին: Իհարկե, նրանցից կային, բայց քիչ էին: Ավելի շատ իմ հետևի կնոջ տիպի մարդիկ էին, ու նրանք հիմնականում պարտերում էին: Ինձ թվա՞ց, թե՞ իսկապես հեռուստացույցով հիմնականում ամֆիթատրոնն էին ցույց տալիս, որովհետև պարտերի ժողովրդի մեծ մասը դասական համերգ էր եկել:

Վերջում «Արագիլը» երգեց: Ջա˜ն: Ամենալավ մասն էր համերգի: Տատիկս, որը հեռուստացույցով էր հետևում, Սերժին մեյմուն անվանելուց հետո խոստովանեց, որ «Արագիլը» դուրը եկավ:

Մի խոսքով, ընդհանուր գոհ եմ: Չգիտեմ՝ ինչ տպավորություն կստանայի, եթե լրիվ մենակ կամ ռոքից հեռու ընկերներիս հետ գնայի:

Ու հիշում եմ էն ջահել տարիներս, երբ ռոք համերգներ մենակ էի գնում, որովհետև ընկերներս ռոք չէին լսում, իսկ լսողներն էլ հիմնականում ընկերներս չէին:

Էս էլ նկարներ, բայց մենք ենք, Սերժը չի. Սերժին շատ կտեսնեք տարբեր տեղերում, մեզ՝ ոչ:

Էս ես, Սոնայի ձեռքի գործը

Վիվասելի գլխարկներով ոնց որ պեռաշկի ծախող լինենք :D :D :D

Էս էլ ես ու Սոնան: Ինչքան էլ պատմեր իրա ջահելությունից, մեկ ա, ռոքեր Սոնան ինձ համար բացահայտում էր :)

Էս էլ մենք՝ համարյա բոլորով, համերգից հետո

Հ.Գ. Ու ծագում է տրամաբանական հարց. հաջորդն ու՞մ համերգին ենք գնալու: Հենց Համալիրի մուտքի մոտ իմացանք. սեպտեմբերի 24-ին, Յան Անդերսոն: Ուրախացա: Տխրեցի. էդ օրը Զալցբուրգում եմ լինելու: Բա դրանից հետո ո՞վ ա: Ես ու Լիլիթը Ալանիս Մորիսեթ ուզեցինք, հետո՝ Ջոան Բաեզ: Ասա՝ երազել եք:

- Սկեսրայրս ասեց՝ հոգեկան ես
Շտապում եմ բոլոր գրագրություններս վերջացնել, որ հանգիստ սրտով արձակուրդ գնամ: Արդեն աշխատանքային օրն ավարտվում է: Մեկ էլ մի ցեղ մտավ բժիշկների սենյակ: Ուզում էին՝ աղջկան ստուգեն, տեսնեն հոգեկան ա, թե չէ:

Բաժնի վարիչն ամբողջ ազգուտակին դուրս հանեց, թողեց աղջկան: Սկսեց պատմել.

- Ամուսնացա... հետո սկեսրայրս ասեց՝ հոգեկան ես:

- Բայց դու ինչ-որ բան արել ես, չէ՞, որ տենց ա մտածել:

- Չէ...

Ու չի խոսում, ինչ հարց տալի է, նորմալ չի պատասխանում: Բայց էդ կցկտուր խոսակցությունից պարզվում է, որ ամուսնացել է մի մարդու հետ, որին մի քանի օր է ճանաչել: Չի հասցրել սիրել, բայց «իրար հավանել են»: Ավելին՝ հարսանիք-մարսանիք չի եղել: Նշանվել են, իսկ հետո տղայի ծնողները պնդել են, որ «միանգամից տանեն»: Մի քանի օր ամուսնու տանն ապրելուց հետո նրան «հետ են տարել, որովհետև հոգեկան ա»:

- Կենակցե՞լ եք,- հարցնում է բժիշկը:

Հարցը չի հասկանում:

- Քնե՞լ եք իրար հետ:

- Հա,- ասում է,- բայց առաջին օրերին ցիկլիս մեջ էի, տալոջս սենյակում էի քնում: Հետո սկեսրոջս ասեցի՝ տեղերս քցի, քնեմ:

Տեսնելով, որ աղջկանից բան դուրս չի գալիս, մորն են կանչում: Նույն բանն է պատմում, բայց ավելի մանրամասն.

- Որ ուզում էին նշանվելուց հետո միանգամից տանել, ասեցի՝ էրեխեն ցիկլի մեջ ա, թող էս քանի օրն անցնի, նոր կտանեք: Սկեսուրն ասեց, թե ոչինչ, առաջին օրերին առանձին կքնացնենք: Մի քանի օր հետո իրար հետ քնացրել են, բայց մտածում եմ՝ աղջկաս դաշտանը պրծած չի էղել, ամաչել ա ասի: Որ վեշերը հետ ուղարկեցին, սպիտակեղենը կեղտոտ էր՝ մուգ կարմիր: Թե չէ էնի շատ բաց գույնի ա, ես գիտեմ... Ու դրանից հետո աչքին բաներ են էրևացել, ինքն էլ հիշողությունը կորցրել ա: Սաղ օրը նստում ա, ոչ մեկի հետ չի խոսում: Իմ աղջիկը առողջ ա, լավ մեծացել ա, բայց սկեսրայրն ասում ա՝ ծնվանից օրվանից հոգեկան ա...

Զրուցարան
Yevuk-ի խոսքերից

Բարլուս, Բյուր: :) Էսօր զարմացել էի, որ քեզ չտեսա, էլի պարի էի: :))

Դե էսօրվա հետագիծս ձանձրալի էր :)) Համ էլ ձեր համալսարանում եմ էղել :))

Իռլանդերենը որպես մեռնող լեզու
Երբ օտարալեզու դպրոցների վերաբացման շուրջ աղմուկ բարձրացավ, բոլորը վազեցին ու մյուս երկրների օրինակները սկսեցին փնտրել: Ես էլ ընտրեցի Իռլանդիան, որտեղ երկու պետական լեզու կա, որոնցից մեկը՝ իռլանդերենը, որը կանգնած է մեռնելու վտանգի առաջ:

Իռլանդերենը երեք գելական լեզուներից մեկն է: Մյուս երկուսը շոտլանդերենը և Մեն կղզու գաելերենն է: Չնայած սրանք էլ շատ պայծառ վիճակում չեն, բայց կուզենայի կենտրոնանալ իռլանդերենի վրա. լեզու, որը պետական կարգավիճակ ունի, սակայն ըստ UNESCO-ի գնահատման հայտնվել է անհետացող լեզուների ցանկում: UNESCO-ն մեռնող լեզուները բաժանել է հինգ մակարդակի: Իռլանդերենը երկրորդ մակարդակում է, այսինքն՝ երեխաները տանն այլևս չեն սովորում որպես մայրենի լեզու: Անգլերենն արդեն գերակշռող է դարձել:

Փորձենք հասկանալ, թե ինչու այդպես եղավ:

Հիմնական իռլանդախոս տարածքը սկսեց մարել Մեծ Սովի սկզբերի և անգլիացիների վերջին արշավանքի հետ: Ըստ անգլիացիների օրենքի, իռլանդացիները ստիպված էին սովորել և խոսել անգլերեն, երբ գործ էին ունենում պաշտոնյաների հետ: Երբ Իռլանդիայի հանրապետությունը ձևավորվեց, և անգլիացիների տիրապետության տակ մնաց միայն Հյուսիսային Իռլանդիան, կառավարությունը իռլանդերենը պաշտոնական լեզու ճանաչեց, բայց դեռ գործ էին ունենում անգլերենի հետ, որովհետև շատերը սկսել էին այդ լեզուն ավելի շատ օգտագործել: Անգլերենը Հյուսիսային Իռլանդիայի պաշտոնական լեզուն էր մինչև 1998թ., երբ նորից թույլատրեցին իռլանդերենն: Անգլերենի օգտագործումն օգնում էր նոր կառավարությանն այլ պետությունների հետ տնտեսական կապեր հաստատել:

1926թ. ավելի քան կես միլիոն իռլանդախոս կար, իսկ 1996-ին այդ թիվն իջել է մինչև 10 – 21 հազար: Նույն ժամանակահատվածում 250 հազար իսլանդախոսների թիվը չի նվազել:

Երբ իռլանդերենը պաշտոնական լեզու դարձավ, քաղաքացիական ծառայությունը հրաժարվեց այն կառավարման լեզու դարձնել՝ պնդելով, որ դա կարող է տեղի ունենալ միայն այն ժամանակ, երբ ամբողջ բնակչությունը կանցնի կրթական համակարգով և կսովորի իռլանդերեն: Հետևաբար, իռլանդական պետությունը կատարեց նույն դերը, ինչ բրիտանականը, այն է՝ իռլանդերենը ոչնչացնելը:

Մինչև վերջերս Իռլանդիայի քսանվեց մարզերում ոչ գյուղատնտեսական աշխատատեղերի խոշոր մասը կազմում էր պետական ծառայությունը, և շատերը ձգտում էին դրան: Պետական ծառայությունը հիմնականում գտնվում էր անգլախոս տարածքներում: Չնայած աշխատանքի ընդունվելու համար իռլանդերենի իմացությունը պարտադիր պայման էր, պահանջները բավական ցածր մակարդակի էին: Պետական աշխատողների մեծ մասը նույնիսկ հինգ տարեկան լեզվի կրողի չափ իռլանդերեն չգիտեր: Երբ աշխատանքի ընդունման արգելքը հաղթահարվում էր, շատերն այլևս երբեք չէին օգտագործում լեզուն: Մյուս կողմից, պետական աշխատանք գտնելու և այնտեղ մնալու համար նրանք, ում մայրենի լեզուն իռլանդերենն էր, պետք է գերազանց անգլերեն իմանային, որպեսզի կարողանային գործ ունենալ պաշտոնյաների հետ:

Նույնիսկ նրանք, ովքեր շարունակում են ապրել իռլանդախոս տարածքներում, գտնվում են անգլերեն խոսելու տնտեսական ճնշման տակ: Պետության աջակցությամբ այս վայրերում 70-ականներին ստեղծված աշխատատեղերը մեծացրին այդ ճնշումը: Իռլանդախոսներին բերեցին աշխատելու այնպիսի միջավայրերում, որտեղ պետք է անգլերենն օգտագործեին հաճախորդների, աշխատակիցների և ղեկավարների հետ հաղորդակցվելիս: Սա աղետ էր լեզվի համար:

Երբ իռլանդախոսները հանդիպում են անգլախոսների, անկախ իրենցից անցնում են անգլերենի: Սա բնական է, որովհետև բոլոր իռլանդախոսները գերազանց անգլերեն գիտեն, բայց շատ քիչ անգլախոսներ կարող են իռլանդերենով նորմալ հաղորդակցվել: Նրանք, ովքեր եղել են ոչ անգլախոս երկրներում, նույն երևույթը նկատած կլինեն. անգլերեն իմացողները ձեզ հետ անգլերեն կխոսեն: Սա խնդիր չէ այդ երկրներում, քանի որ նրանց բնակչության մեծ մասը հազվադեպ է հանդիպում անգլախոսների: Բայց քայքայիչ է իռլանդախոս համայնքների համար, քանի որ նրանց կապերը անգլախոսների հետ գնալով մեծանում է: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ եթե միայն մեկ անգլախոս միանա իռլանդախոսների խմբին, բոլորը կանցնեն անգլերենի: Բացի ամենամեկուսացած համայնքներից, այն մարդիկ, որոնց մայրենի լեզուն իռլանդերենն է, օրվա մեծ մասն անցկացնում են անգլախոսների ընկերակցությամբ: Դպրոցների, գինետների և ամբողջական համայնքների լեզուն իռլանդերենից դարձել է անգլերենը: 1996թ. ուսումնասիրությունները պարզել են, որ իռլանդախոս տարածքների բնակիչների 40%-ը կարող է մի ամբողջ օր իռլանդերեն չխոսել, իսկ 31%-ը նույնիսկ շաբաթը մի անգամ չի օգտագործում:

Այստեղ տեսնում ենք իռլանդերենի և իսլանդերենի տարբերությունները: Իսլանդիան ֆիզիկապես մեկուսացած է, քաղաքականորեն անկախ է, և ներգաղթը շատ քիչ է: Այս ամենի շնորհիվ ձևավորվել են առանձին լեզվական համայնքներ: Սոցիալ լեզվաբանությունը հայտնաբերել է, որ մեկ լեզվական համայնքում երկու լեզու չեն կարող գոյություն ունենալ, եթե չկա տարածված բիլինգվալիզմ (երկլեզվություն՝ երկու լեզուների տիրապետում) կամ դիսգլոսիա (երբ լեզուներից յուրաքանչյուրը տարբեր նպատակներով է օգտագործվում): Սրանով է բացատրվում, որ անգլերենի տարածման հետ իռլանդերենը գոյատևեց միայն մեկուսացած և տնտեսապես հետամնաց տարածքներում: Այս վայրերի բնակիչները ձևավորել են առանձին լեզվական համայնքներ և շատ քիչ են հաղորդակցվում անգլախոս Իռլանդիայի հետ: Երբ շփումը մեծանում է, նրանք ձուլվում են անգլախոս լեզվական համայնքներին և կորցնում իրենց իռլանդերենը: Դպրոցներում լեզվի պարտադիր դասավանդումը չնպաստեց երկլեզվության տարածմանը, իսկ կառավարությունը դիգլոսիան խթանելու մտադրություն չունի: Հետևաբար, իռլանդերենը պահպանելու միակ հույսն առանձին համայնքներ ունենանալն է, որտեղ անգլերենի օգտագործումը կամ կբացառվի, կամ խիստ կսահմանափակվի: Այս համայնքի անդամները պետք է հնարավորություն ունենան վայելելու արևմտաեվրոպական ապրելակերպը: Հակառակ դեպքում նրանք կհեռանան:

Իռլանդախոսները նույնիսկ մեկ մեծ քաղաք չեն կազմում: Նրանք բնակվում են փոքր գյուղական համայնքներում են և աշխատանքով, գնումներով, զվարճանքներով, առողջապահությամբ և կրթությամբ կախված են անգլախոս քաղաքներից: Բացի դրանից, երիտասարդները շարունակում են հեռանալ այդ տարածքներից բարձրագույն կրթության, մասնագիտական գործունեության և զվարճանքի համար: Բնակչության ընդհանուր թիվը մնում է կայուն, որովհետև ներգաղթն ու արտագաղթը հավասարակշռված են, բայց դա նույնպես վնասում է լեզուն:

Բացի նրանից, որ չափահասները ստիպված են լինում իրենց առօրյայում անգլերեն խոսել, նրանց մտահոգում է նաև երեխաների բարեկեցությունը: Անհնար է դառնալ բանկիր, իրավաբան կամ այլ բարձր վարձատրվող մասնագիտություն ձեռք բերել առանց անգլերենի գերազանց իմացության: Իռլանդախոս վայրերում բնակվող ծնողները գիտեն, որ իրենց երեխաները պետք է տեղափոխվեն Իռլանդիայի անգլախոս մաս կամ անգլախոս պետություններ, եթե ուզում են լավ աշխատանք ունենալ: Հետևաբար, անգլերենը խիստ անհրաժեշտ է, իսկ իռլանդերենը փոքր գործնական նշանակություն ունի: Որոշները լեզուն կապում են աղքատության հետ: Ծնողները պատրաստ չեն իրենց երեխաների բարեկեցությունը զոհել հանուն իռլանդերենի պահպանման, հետևաբար շատերը նոր սերնդին չեն դաստիարակում իռլանդերենը որպես մայրենի լեզու օգտագործելով:

Իսկ ի՞նչ է մտածում բնակչությունը:

Ըստ հետազոտությունների արդյունքների, մասնակիցների 60%-ը համաձայն է, որ Իռլանդիան Իռլանդիա չի լինի առանց իռլանդախոսների, 66%-ը գտնում է, որ իսկական իռլանդացին չի կարող իռլանդերենի պահպանմանը դեմ լինել, 70%-ը նշել է, որ կառավարությունը պետք է իռլանդական դպրոցներ ստեղծի այնտեղ, որտեղ հանրությունը դրա կարիքն ունի:

Մի երիտասարդ իռլանդացու հարցնում են, թե արդյոք որևէ աղջկա պարի կհրավիրի, իռլանդերեն, նա պատասխանել է. «Չի դզի»:

Էսքան երկար բարակ գրելուց հետո ուզում եմ համեմատել մեզ հետ: Ժամանակին ռուսերենն էր այսպես կուլ տալիս հայերենին, բայց անկախանալուց հետո ունեցանք մեկ պետական լեզու, ինչի շնորհիվ հայերենն ապրեց: Իսկ օտարալեզու դպրոցների վերաբացման հետևանքը կլինի այն, որ մի հիսուն տարի հետո հայ երիտասարդին «չի դզի» աղջկան հայերեն խոսելով պարի հրավիրել: ﻿

Երջանկության մասին
Մտածեցի՝ բլոգիցս որոշ փակ գրառումներ բերեմ էստեղ. համեմատաբար ապահով տարածք է:

- Ես ինձ դժբախտ եմ զգում,- ասաց Կ-ն, մինչ Ի-ն շոկոլադե վաֆլի կգներ, իսկ ես մտածկոտ նայում էի պոնչիկանոցի վերևով անհոգ ընթացող խաղալիք գնացքին, որը, չգիտես ինչու, Merry Christmas («Շնորհավոր Սուրբ Ծնունդ») գրությունն էր կրում: Կ-ի ձայնը լսվեց հեռվից՝ որպես արձագանք, բայց ես, լինելով մոտավորապես նույն ճահճի մեջ, կարողացա ըմբռնել, թե ինչ նկատի ունի, չնայած իմ ներսում երջանկությունը եռում էր:

Դեռ մի քանի ժամ առաջ իսպաներենի դասին, երբ անգիրս արտասանեցի, Լիանան հարցրեց, թե արդյոք համաձայն եմ, որ երջանկությունը շատ կարճ է տևում (muy poco dura la felicidad), իսկ ցավերը մնում են (pues los dolores se quedan): Ես իմ ջարդած իսպաներենով պատասխանեցի, "No estoy de acuerdo. Felicidad es una cosa interna, no externa. Si la tienes, se queda por siempre." («Համաձայն չեմ: Երջանկությունը ներքին բան է, ոչ արտաքին: Եթե ունես, կմնա ընդմիշտ»):

Եթե իմ կյանքը վերլուծենք, մի կողմից պատճառներ ունեմ երջանիկ լինելու, իսկ մյուս կողմից կան բաներ, որոնք ինձ դժբախտ են դարձնում: Հենց դրանք էին անհանգստացնում Կ-ին, բայց ես սովորել էի չնկատել, ու իմ միակ մտահոգությունն ուշացող նամակն էր (անկախ բովանդակությունից):

- Ինչու՞ են մեզ սենց դաստիարակել՝ էս հողին ու ջրին կպած,- շարունակեց Կ-ն՝ շոկոլադոտ մատները մաքրելու համար անձեռոցիկ փնտրելով:

Գնալ չէր ուզում, բայց այլընտրանք չկա: Իսկ ե՞ս, որ իրականում վախենում եմ հեռանալուց, բայց մյուս կողմից հավատում եմ, որ արժե գոնե մեկ տարով Հայաստանից բացակայել:

- Իմ կյանքից գոհ եմ,- կծելով շոկոլադե վաֆլիի հերթական կտորը՝ ասաց Ի-ն, որը վեց տարիների ընթացքում իմ ու Կ-ի պես չէր չարչարվել ինչ-որ արդյունքի հասնելու համար:

Կտոր մը երջանկություն
Իջնում եմ Նորքով: Հետևում՝ մաշված աշունը, առջևում՝ քաղաքն ափիս մեջ: Ռադիոյով Ջոն Լենոնը երգում է.

Imagine all the people

Living for today

Պիտի թեքվեմ արդեն: Տեսնում եմ մի պստիկ փիսո՝ մոլորված շուրջն է նայում: Մոտենում եմ: Ուզում է փախչել:

- Փը˜ս-փը˜ս:

Կանգնում է: Հասնում եմ նրան, պպզում, սկսում շոյել: Փիսոն դեղինի բոլոր երանգներն ունի, մի քիչ էլ սև: Փիսոն աշունն իր մորթու վրա է վերցրել: Քորում եմ ականջի հետևը: Փիսոն մռռում է: Մեն-մենակ փիսոն՝ շուրջը լիքը չորացած աշուն: Ջոն Լենոնը երգում է.

Imagine all the people

Living life in peace

Աչքերս փակում եմ: Փիսոն մի թաթիկով բարձրանում է ոտքիս, հետո՝ ուսիս: Մռռում է ականջիս տակ: Ու նուրբ քամին խաղում է մազերիս հետ: Ջոն Լենոնը շարունակում է.

You may say I'm a dreamer

But I'm not the only one

I hope some day you'll join us

And the world will be as one

Աշունը, փիսոն, քամին, քաղաքն ափիս մեջ ու Ջոն Լենոնը... Պատկերացնում եմ, երջանիկ եմ:

Իմ ամենամեծ նվերները
Բաժակը վերցրել եմ, ուզում եմ կենաց անել: Ես, որ սովորաբար ասելիքի պակաս չեմ ունենում, բառեր էի փնտրում, որ բացատրեմ, թե ինչքան կարևոր են սեղանի շուրջ հավաքված ընկերներս ինձ համար:

- Հեսա կլացեմ,- ասաց Իննան:

Նկատեցի, որ ես էլ եմ հուզվում: Նախադասությունը կիսատ թողեցի ու եզրափակեցի.

- Ձեր կենացը:

Ափսո˜ս էդ պահին Լիլյան արդեն գնացել էր, իսկ Աննաներիցս մեկը չկար:

Մինչ այդ, երբ Իննան եկավ (իսկ նա վերջինը ժամանեց), մի ծաղկեփունջ տվեց մորս:

- Գուցե իրա՞ն պիտի տաս,- ու մայրս ցույց տվեց ինձ:

- Չէ, Ձեզ համար ա...

Իսկ հետո, երբ մայրս արդեն ծաղիկներով էր զբաղվում, Իննան բացատրեց.

- Ինչու՞ են ծնունդներին մենակ էրեխեքին շնորհավորում: Բա ծնողնե՞րը՝ նրանց նախատեսողներն ու ստեղծողները:

Ընդհանրապես, այս ծննդյանս օրը յուրահատուկ էր նրանով, որ ոչ թե ինձ ուշադրության կենտրոնում զգացի, ինչպես սովորաբար, այլ զգացի, թե որքան շատ եմ սիրում համալսարանիս տված ընկերներիս: Ձևականությունների հետևից չընկա: Օրս անցկացրի միայն նրանց հետ, ում ուզում էի տեսնել:

Իսկ ես արտասվում եմ... երջանկությունից:

Խառըխշտիկ
Աստված իմ, արդեն խելագարվում եմ բազմաթիվ բլոգներիս ձեռքին: Ու հիմնականում ոչ մեկը մյուսին չի կրկնում, մեկի գրառումները մյուսում հազվադեպ են հայտնվում: Այնպե˜ս կուզեի բոլորը հավաքել, լցնել իմ հարազատ livejournal-ում, բայց ախր իմ բոլոր բլոգներն այնքա˜ն տարբեր են: Այս մեկը նույնպես: Ոնց որ սևագիր: Կամ էլ քնելուց առաջ կուտակվածը դուրս թափելու տեղ: Չգիտեմ: ԿՄ-ում վախենում եմ այսպիսի գրառումներ անել: Վախենում եմ դրանք բաց թողնել ցանկացած մարդու համար: Ստանում եմ խրատների տեղատարափ ծանոթ-անծանոթ, ստորագրված-անստորագիր մարդկանցից: Ակումբում հեշտ է. շատերը խուսափում են ինձ հետ շփվելուց:

Իսկ ես խուսափում եմ ակումբում գրառումներ անելուց: Մեկ-մեկ հավեսով մտնում եմ, ուզում ինչ-որ բան ասել թեմայի հետ կապված: Պատահում է նույնիսկ ահագին գրում եմ: Հետո ջնջում, փակում ամեն ինչ ու գնում. պետք չէ:

Ծարավ եմ: Ալարում եմ գնալ ջուր խմելու: Վախեցած եմ: Հոգնել եմ: Այսօր պետք է որ շուտ քնեի. վաղը անալիզների օր է: Վերջապես որոշել ենք էրեխեքով գնալ: Ոչ մեկին չեմ կարոտել: Ոչինչ չեմ ուզում: Ո՛չ սկսվող դասերը, ո՛չ դասընկերներիս, ո՛չ կարդալ, ո՛չ իսպաներենով զբաղվել, ո՛չ նույնիսկ ճամփորդել: Ինձ միայն պետք է փռվել բազմոցին ու աչքերս փակել: Քնել եմ ուզում:

Դեպրեսվում եմ: Դա արդեն լավ է: Լավ է դատարկությունից, ոչնչից: Վախենում էի: Թվում էր՝ ներսից մեռած եմ: Ոչինչ չէին զգում այն բոլոր մարդկանց նկատմամբ, որոնց մի ժամանակ սիրում էի: Աննիին մի պահ կարոտեցի: Բայց դա կարճ տևեց: Ընդամենը մի քանի րոպե, մինչ Ռոտերդամում՝ Պոլի տանը, պառկելուց հետո աչքերս կփակվեին: Ուզում էի նամակ գրել: Իսկ առավոտյան մոռացա դրա բովանդակությունը: Մոռացա, որ կարոտել եմ: Ու էդպես միշտ: Վերջին ամիսներին:

Եթե այսպես շարունակվի, լրիվ մենակ կմնամ: Չէ՛, չեմ մնա, որովհետև չնայած անտարբերությանս, շարունակում եմ մարդկանց հետ լավ լինել: Ուղղակի դատարկ եմ: Անզգացմունք: Ներսից փտած եմ, մեռած:

Ուզում եմ արթնանալ, ժպտալ մի քիչ այրող արևին ու ասել. «Ես երջանիկ եմ»:

Երգեր փնտրելու էվոլյուցիան. կասետից մինչև mp3
Տնից դուրս էի գալիս: Մագնիտոֆոնս հետս վերցրի. Նոնան CD փլեյեր չունի, իսկ ես վերջին ամիսներին հայտնաբերածս երգերը գրել էի մի դիսկի վրա, ուզում էի այնպես անել, որ Նոնան էլ լսի:

Դրսում շոգ էր, ձեռքինս՝ ծանր: Դեպի կանգառ յուրաքանչյուր քայլս կատարելիս հերթով հիշեցի, թե ինչպես էինք տարիներ առաջ մեր սիրելի երգերը լսում:

Առաջին կասետս Kelly Family-ի "Over the Hump"-ն էր, երկրորդը՝ նույն խմբի "Streetlife"-ը, իսկ երրորդը՝ Alanis Morissette-ի "Jagged Little Pill"-ը: Այ հենց այդ հարստությամբ Պրահայից վերադարձանք Երևան...

Երբ նոր էինք եկել, շուրջս բոլորը պնդում էին, թե Երևանում ամեն ինչ կա, և երաժշտական խանութներում հնարավոր է գտնել ցանկացած կատարողի ձայներիզ: Բայց ժամանակի ընթացքում ես համոզվեցի, որ բոլորովին էլ էդպես չէ... Հիշում եմ՝ Ալանիսի "Supposed Former Infatuation Junkie"-ն էր թողարկվել: Էն ժամանակ փոքր էի, մայրս էր քաղաքով մեկ շրջում, կասետը փնտրում: Չկար: Միայն մի տեղ դիսկն էր ճարել, բայց դե էդ ժամանակներում Հայաստանում քչերը CD փլեյեր ունեին: Վերջը հանձնվեց, Պրահայից բերել տվեց:

Հիշում եմ՝ ես ու Անահիտը շրջում էինք քաղաքի կասետանոցներով ու հարցնում, թե ռոք ինչ ունեն: Մեծ մասամբ բութ հայացքով մեզ էին նայում, իսկ երբեմն էլ դուրս բերում Pink Floyd-ի մի փոշոտ կասետ, ասում՝ ահա ձեզ ռոք: Իսկ մենք զվարճանում էինք, անընդհատ նորից ու նորից նույն տեղերը գնում, ստուգում, թե "դասն ինչպես են սովորել": Արդյունքում՝ որոշ տեղերում արդեն գիտեին Cranberries-ի անունը, իսկ որոշներն էլ նույնիսկ Sheryl Crow-ի ալբոմներից ունեին:

Երկար փնտրտուքներից հետո քաղաքում գտել էինք մեկ-երկու տեղ, որտեղից կարելի էր "չճարվող" կասետներ գնել, բայց դա շատ կարճ տևեց, որովհետև մեկը մյուսի հետևից փակվեցին: Մի այլընտրանք էլ ունեինք: Ռադիոյի խշշացող ալիքների միջից որսում էինք մեզ դուր եկած երգերն ու անմիջապես ձայնագրում: Հետագայում, երբ լեզու էինք գտել ռադիոների դիջեյների հետ, դատարկ կասետներ էինք տալիս, խնդրում, որ մեր ուզած երգերը ձայնագրեն:

Ու ո՛նց էի աչքիս լույսի պես պահում մեր կասետները, խնամքով փոշիները սրբում, պարբերաբար հաշվում՝ տեսնելու համար, թե արդյոք որևէ մեկը բացակայու՞մ է: Շարում էի այբբենական կարգով կամ ըստ գույների:

Բայց կամաց-կամաց կասետները տեղը զիջեցին CD-ներին: Այդ ժամանակներում արդեն Անահիտը ծանր հիվանդ էր, ու կարծեմ այդպես էլ չհասցրեց ճաշակել CD-ի քաղցրությունը, որովհետև նրա վերջին ծննդյան օրը ես նրան կասետ էի նվիրել:

Ես արդեն մենակ էի շրջում քաղաքի երաժշտական խանութներով: CD-ներ գտնելն այնքան էլ դժվար չէր. պետք է շատ փախած բան ուզենայիր, որ չճարվեր: Սովորաբար նոր թողարկված ալբոմներն էին բացակայում, իսկ դրանք հիմնականում խնդրում էինք, որ արտասահմանից բերեն:

Այն ժամանակ սիրելի կատարողներ ունեինք, որոնց երգերը կարող էինք օր ու գիշեր լսել ու չզզվել: Հետաքրքրվում էինք նրանցով, փորձում իմանալ ամեն ինչ: Այն ամսագրերը, որոնցում նրանց մասին հոդված կար, խնամքով պահում էինք, իսկ եթե պոստերներ էինք ճարում, անմիջապես դրանք հայտնվում էին պատերին: Եթե հանկարծ ձեռքներիս տակ ինտերնետ էր ընկնում, հնարավորինս շատ ինֆորմացիա էինք գտնում, կլանում, եթե տպել հնարավոր չէր:

Այս արանքներում ստացվեց այնպես, որ տանն ինտերնետ ունեցա: Բայց մեռնեմ dial-up-ին: Եթե օրը մի երգ կարողանում էի քաշել, երջանկություն էր: Դրա համար ինտերնետը մնացել էր երգ ձեռք բերելու ամենավերջին միջոց, ու նման տանջանքի գնում էի միայն այն դեպքում, երբ տվյալ երգը չափից դուրս շատ էի ուզում ունենալ:

Լինում էր՝ ախորժակս շատ մեծ էր լինում, և ուզածս երգերը չէին ճարվում ո'չ մեր քաղաքի կամ արտասահմանյան երաժշտական խանութներում, ո'չ ռադիոներում: Էդպիսի դեպքերում օգնության էր հասնում ինտերնետը... Ոչ այնպես, ինչպես դուք գիտեք: Այդ ընթացքում ծանոթացել եմ բազմաթիվ մարդկանց հետ, որոնք հենց իմանում էին, որ Ալանիսի այս կամ այն երգը չունեմ, իսկ կապս էլ չափազանց դանդաղ է, միանգամից CD էին գրում, փոստով ուղարկում: Էդպես ես ձեռք բերեցի Ալանիսի բազմաթիվ b-side-ներ, սինգլներ ու bootleg-ներ:

Եկավ ժամանակ, երբ ինտերնետիս որակը փոխվեց, ու հիմա այն նույն ժամանակամիջոցում, երբ հազիվ մի երգ էի քաշում, կարողանում եմ ձեռք բերել ալբոմներ: Շատ երգեր ավելի հասանելի դարձան, և հեշտ էր դրանք գտնելը: Ու մոռացա, թե ինչ է նշանակում երաժշտական խանութներով շրջել, մոռացա, թե ինչ է ռադիոն, մոռացա անգամ պահարանիս միջի մոտ 200 CD-ների մասին: Ե՞րգ է պետք: Անմիջապես գտնում, քաշում եմ: Ու էդպես ձայնադարանս սկսեց արագորեն աճել: Վերացան սիրելի կատարողները: Կան երգեր, որոնք դուրս գալիս են ու անմիջապես իմն են դառնում:

Բայց մի տեսակ նեղվում եմ այս հասանելիությունից: Սիրելի կատարողները կորցրել են իրենց արժեքը: Անգամ հսկայական ձայնադարանս էլ հարստություն չէ: Երբեմն երազում եմ՝ ուզածս երգերը չգտնել ինտերնետում ու դուրս գալ քաղաք, փնտրել դրանք երաժշտական խանութներում:

Այնտեղ, ուր անտառներ կան, իսկ դրանց կողքին մարդիկ են ապրում
Այստեղ բնությունն ու քաղաքակրթությունը ձուլված են իրար, ու երբ առավոտյան վարագույրները քաշում ես, պատուհանը բացում, անտառն իր ողջ թարմությամբ մտնում է ներս, ասում. "Արի գնանք, արի գրկեմ, որ շունչ տամ":

Նախաճաշից հետո դուրս ենք գալիս, քայլում դեպի ամենամոտ խանութը, որը կիլոմետրերով հեռու է: Արևը մերթ այրում է, մերթ՝ շոյում: Անընդհատ ուզում ես կանգնել ու հայացքով խժռել անտառները, սարերը, դեմքով քսվել կողքովդ անցնող թեթև քամուն... Բայց չէ... Պիտի առաջ գնաս, որովհետև շուտով ծարավելու ես, իսկ ջուր չունես:

Լսվում են միայն գետի խշշոցն ու թռչունների բազմաձայն երգերը: Ուրիշ ոչինչ չկա: Վայրի բնության մեջ ես, բայց քայլում ես ասֆալտի վրայով: Ոտքերիդ կողքով մողեսներ են վազվզում: Նրանք այս տարի շատ են: Ու ինչպես կասեր տեղի բնակիչներից մեկը, մողեսներն անտառների սանիտարներն են, նրանց չի կարելի ոչնչացնել: Ապրում են քեզ հետ, քո կողքին: Դուրս ես գալիս, դռան շուրջը վազվզում են: Մեծ, փոքր, արու, էգ... Ու ի՛նչ սիրուն նախշեր ունեն:

Մի թռչնակ թռվռում է ասֆալտի վրա: Երևի ծնողներին է կորցրել: Իսկ մեկ ուրիշին պետք է տեսնեի հաջորդ օրն առավոտյան, երբ դուռը կբացեի ու դուրս կգայի պատշգամբ, որտեղ թռչնակն իր համար կտեղավորվեր աթոռին՝ առանց մտածելու, որ մարդիկ կարող են վտանգավոր լինել:

Մի քանի քայլ անելուց հետո ոտքից տակ ճրթոց ես լսում: Գլուխդ կախում ես ու տեսնում, որ ասֆալտը ծածկված է սոճու չորացած կոներով, իսկ վերևում ծառերը կռացել են ճանապարհի վրա: Սոճին օզոնի աղբյուր է:

Հոգնում ես անընդհատ վերելքից ու նստում քարին, որ մի քիչ հանգստանաս: Ու ողք մարմինդ թուլանում է: Մի ակնթարթում ձուլվում ես անտառներին ու սարերին, ծառերին ու ասֆալտին թափված կոներին, ճամփին աճող մասրենիներին:

Վերջապես գտնում ենք խանութը: Ծարավը խեղդում է: Գնում ես սառը ջուրն ու անմիջապես շիշը բացում, թրջում չորացած կոկորդդ: Իսկ վաղն արդեն աղբյուրի ջուր կխմես:

Պատշգամբում նստած ես, երբ ամպերն իրենց սարսափելի գոռոցով ազդարարում են մոտալուտ անձրևը: Ու քիչ անց սկսվում է: Թռչունները լռում են, իսկ անձրևի ձայնը խառնվում է գետի խշշոցին: Սենյակում փակվելու փոխարեն դուռն ու պատուհանը բացում ես, որ թարմ օդը ներս գա: Իսկ դրսում չես մրսում, հետևում ես, թե ինչպես է յուրաքանչյուր կաթիլ տերևից տերև իջնում...

Երեկոյան կողքի սենյակում թիթեռնիկ է հայտնվում: Վախկոտ չէ: Թռչում է, հերթով նստում բոլորի կրծքերին: Ոչ ոք չի ուզում նրան վատություն անել: Բաց են թողնում անտառում: Մի քանի շրջան անելուց հետո վերադառնում է: Հիմա աղջիկներից մեկի ափի մեջ է: Մոտիկից զննում ես ու զարմանում, թե որքան կատարյալ են բնության գույները: Մարմինը կարմրավարդագույն է, թևիկները՝ դեղին, շագանակագույն ու սև նախշերով: Ու այնքա՛ն ուղիղ, այնքա՛ն հարթ, որ թվում է՝ ինչ-որ մեկը վրձնով նկարել է:

Տուն գնալու ճամփին նայում ես չորս կողմդ. անտառ է: Թվում է՝ նկարի միջով ես ճամփորդում, ու եթե ձեռքդ դուրս հանես, կդիպչես ծառերին ու կլղոզես դեռ չչորացած նկարը: Մեկ էլ՝ սպիտակ տարածություններ: Թցում է՝ ձյուն է եկել: Բայց չէ, երիցուկի դաշտերն են:

Կուզենայիր մի քանի ամիս ապրել այդպես՝ բնությանը ձուլված: Միայն թե քաղաքակրթության մինիմալ պահանջներս բավարարեն, և ես պատրաստ եմ գոնե կես տարի ապրել ու աշխատել այնտեղ, ուր անտառներ կան, իսկ դրանց կողքին մարդիկ երջանիկ են:

Ակումբի բլոգերը
Ջնջված

Հայ ազգի թույլ տեղը. երկրաշարժ
Ժամը մեկի կողմերը մտա ընթերցասրահ: Գրադարանավարուհին հարցրեց.

- Երկրաշարժը զգացի՞ր:

- Չէ՛, ե՞րբ էր:

- Մի քիչ առաջ: Չիմացա, որ երկրաշարժ ա: Բան էի կարդում, մեկ էլ գլուխս սկսեց գնալ-գալ: Մտածեցի՝ երևի լավ չեմ: Բայց վերևում ավելի ուժեղ ա զգացվել, սաղ դուրս են եկել:

Գիրքս վերցրի, գնացի վերջին շարք, բացեցի ու սկսեցի կանացի արտաքին սեռական օրգաններ պարապել: Անատոմիայից զզվում եմ, բայց որոշել էի դրանով սկսել, որ լավ մարսեմ, անցնեմ մյուսներին: Բայց պարապելս չէր գալիս. երեկվա քննությունից հետո շատ էի հոգնել: Մեկ էլ Մարիան զանգեց, ասաց, որ սոված է, գնում է ուտելու: Որոշեցի միանալ նրան: Դուրս գալիս գյումրեցի Իննային տեսա: Ասաց, որ առանձին բան ունի ասելու: Երբ դուրս եկանք, շշնջաց.

- Գիտե՞ս, որ էսօր երկրաշարժ ա էղել:

- Հա, գիտեմ:

- Ասում են՝ չի մարել, էլի ա լինելու: Նայի, էս էն շենքի հիմնական պատերը: Նենց տեղ նստի, որ կարանաս դուրս գաս: Կգաս, ստեղ կգանգնես:

- Էղավ,- ժպտացի:

- Աստված քեզ հետ,- ասաց գնալիս:

Զանգեցի մորս, խնդրեցի, որ ճշտի, թե ինչ կա-չկա երկրաշարժից:

Ես ու Մարիան «Լիստիկում» սնվեցինք, լիցքաթափվեցինք, քայլեցինք դեպի ընթերցասրահ: Էլի պարապել չէր լինում: Սաթին մի քիչ էլեկտրասրտագրություն բացատրեցի: Հետո նորից անցա էդ անտեր սեռական օրգաններին: Կողքս Ժաննան էր: Մեկ էլ հեռախոսը զանգեց: Մայրն էր: Ասում էր՝ ժամը երեքին երկրաշարժ է լինելու: Ասում էր՝ քաղաքապետարանից է լսել:

Տասը րոպեից երեքը պիտի լիներ:

- Արի դուրս գանք,- խուճապահար ասաց Ժաննան:

- Ժա՛ն, գժվե՞լ ես: Դու չգիտե՞ս, որ աշխարհում չկա մի սարք, որ կարողանա էդքան ճշգրիտ երկրաշարժ կանխագուշակել:

- Չէ, արի դուրս գանք:

- Բայց ի՞նչ պիտի փոխվի: Արի մնանք ստեղ: Թե հանկարծ երկրաշարժ լինի, էս սեղանների տակ կմտնենք. ամուր են:

- Չէ, ի՞նչ գիտես: Որ ասում են, ուրեմն մի բան գիտեն:

Իսկ ընթերցասրահում արդեն իրարանցում էր: Էրեխեքը հոսքերով դուրս էին գալիս, մյուսներին էլ կոչ անում, որ հետևեն իրենց օրինակին: Վերջը Ժաննան համոզեց, պայուսակս վերցրի, դուրս եկանք:

Լաբորատորի բակում լիքը էրեխեք էին հավաքվել: Մի մասը գրքերով էին. որոշել էին ժամանակ չկորցնել: Գրադարանի աշխատողներն էլ էին դրսում:

- Տասը բալանոց ա լինելու,- թարմ նորություն:

- Որ ստեղ կանգնել եք, ի՞նչ: Հենց երկրաշարժ լինի, էս սյուները մեր գլխին են փլվելու,- փնթնփնթացի:

- Գնանք կանաչ նստարաններ,- ինչ-որ մեկն առաջարկեց:

Լցվել ենք ֆուտբոլի դաշտում: Լիքը ուսանողներ կան: Մի մասը գրքերով են: Մի մասն էլ հենց կենտրոնում են շարվել: Ամենաապահով տեղն է. թե՛ շենքերից է հեռու, թե՛ ծառերից: Զանգում եմ մամայիս, որ ավելի ստույգ մի բան իմանամ: Գծերը խառնվել են իրար:

- Էրեխեք, առաջին դեպքը չի: Սուտ ա: Էկեք հետ գնանք,- ասում եմ ու հիշում տոննաներով զզվելի անատոմիան ու կնոջ ամոթույքը պատկերող էջով բաց մնացած գիրքը:

- Ի՞նչ գիտես: Բա որ լինի:

- Ո՞վ ա մինչև հիմա երկրաշարժի ժամ կանխագուշակել:

- Ասում են՝ երեքից երեքանցկես:

Արդեն 15:20 է:

- Էրեխեք, էկեք գնանք: Էս ազգը ֆոբիա ունի: Հենց երկրաշարժի անուն ա լինում, սաղ խառնվում են իրար:

- Ի՞նչ գիտես՝ սուտ ա:

- Ոչ մի երկրաշարժ էլ չի լինելու. ես դեռ պիտի դիպլոմ ստանամ,- ասում է Մարիան:

- Բայց որ լինի, մեր գրքերը մնան ներսում, վատ չի լինի. կասենք՝ գիրք չկար, որ պարապենք:

- Էկեք գնանք: Ի՞նչ տարբերություն՝ որտեղ ենք մեռնելու: Եթե տենց ա պետք, առանց երկրաշարժի էլ ավտոյի տակ կընկնենք,- փիլիսոփայում է ինչ-որ մեկը:

Մեկ էլ՝ ամպերի գոռոց: Տեղներիցս վեր ենք թռնում: Մեր կողքով անցնում է մի առաջին կուրսեցի տղա.

- Չգիտե՞ք, որ երկրաշարժը ներքևից ա, ոչ թե վերևից:

- Էրեխեք, ոչ մեկդ պսիխոզի մեջ չընկնեք:

- Գնանք, դիազեպամ առնենք:

- Մորֆինն էլ չէր խանգարի. գոնե կյանքներիս վերջում օդերով կգնայինք:

- Էրեխեք, էկեք գնանք: Անիմաստ ա: Կարո՞ղ ա սաղ օրը ստեղ մնանք:- Մամայիս վերջապես գտնում եմ: Ասում եմ՝ խուճապ է, թող փորձի պաշտոնական լուր ճարել:

- Ասում են՝ երեքից հինգն ա լինելու:

Ըհը, գնալով երկարացնում են:

- Ախր տենց բան չկա: Ոչ մեկ կյանքում չի կարա ասի երբ ա լինելու:

- Բայց մեկը նաղդ էղել ա, չէ՞:

- Հա, բայց դա ոչ մի կերպ չի նախատեսում, որ էլի կլինի:

Մարին կապվում է հայրենի քաղաքի՝ Վանաձորի հետ: Այնտեղ կարկուտ է, ջրհեղեղ: Ջուրը տներն է լցվել: Իսկ քիչ այն կողմ տեսնում ենք հայոց լեզվի ամբիոնի դասախոսներին, որոնք նույնպես դուրս են եկել:

Մայրս զանգում է: Պաշտոնական տեղեկություն. անհանգստանալ պետք չէ, օջախը մարում է: Ասում եմ էրեխեքին: Վերջապես շարժ է նկատվում: Քայլում ենք դեպի ընթերցասրահ: Ճանապարհին.

- Բյուր, բա որ լինի՞: Սաղիս կյանքը քո ձեռքում ա:

- Չգիտեմ. ես ավելի շուտ պաշտոնականին եմ հավատում:

- Կարող ա տենց են ասում, որ ժողովրդին հանգստացնեն:

- Էս էն դեպքը չի: Եթե վտանգ լիներ, կասեին՝ ինչ անենք:

Մտնում ենք, նստում մեր տեղերը: Սաթի գլուխը ցավում է: Քունս տանում է: Գլուխս դնում եմ, աչքերս փակում: Արթնանում եմ հինգի կողմերը: Ամեն ինչ խաղաղ է: Մարդիկ պարապում են:

Երկրաշարժը մեր երկրի թույլ կողմն է: Թող ասեն հրդեհ է, ռումբ կա դրված, աշխարհը փուլ է գալու: Դժվար՝ էսքան խուճապ առաջանա, ինչքան երկրաշարժի անուն լսելիս: Չեմ սիրում շաբլոն արտահայտություններ, բայց էստեղ են ասում՝ աչքը տեսածից է վախենում:

Jethro Tull-ը Երևանում. տոն երաժշտասերների համար
Համերգին գնացի մենակ, բայց դա ինձ համար սովորական է դարձել: Դեռ հայկական խմբերի վրա սովորել էի, որ կարող է այնպես ստացվի՝ ոչ ոք ինձ չընկերակցի: Մի խոսքով, հոգեբանորեն պատրաստ էի դրան:

Դահլիճը լիքն էր: Ում ասես, չէիր տեսնի այնտեղ: Եկել էին բազմաթիվ լրագրողներ ոչ թե լուսաբանելու, այլ հենց Ջեթրոյին վայելելու, ռուսախոս "ինտելիգենցիան", որն այնքան մեծ էր այսօր, որ մի պահ թվաց՝ Հայաստանում չեմ, մեր դասարանի Գայանեն, որը դպրոցում պատմավեպեր էր կարդում, հայտնի ու անհայտ երաժիշտներ, երեխաներ, որոնք Ջեթրոյի տակ են մեծանում, հասակավոր մարդիկ, որոնք սկզբում զուսպ էին, բայց հետո չդիմացան, սկսեցին ջահելների նման թռվռալ ու գոռալ, Քալանթարյան Ալիսան (ի՞նչ Ջեթրո առանց նրա), "Բուրգի" Աննան, որին վերջին անգամ մի ութ տարի առաջ էի տեսել, Արթուր Ծուլիկյանն ու նրա եղբայրը, որոնց համերգից համերգ եմ հանդիպում, ռադիոյի բազմաթիվ այլ հին դեմքեր, մեր երրորդ-չորրորդ կուրսեցիներից (երևի փոքրերից էլ լինեին, բայց չեմ ճանաչում), մեր կուրսի Նունեն, որին հազար տարի չէի հանդիպել, մեր դասախոսներից, որոնցից մեկը երեկոյան զգեստով էր եկել, երկու տարիքով կին, որոնց տարիներ առաջ ռոք համերգների ժամանակ էի տեսնում, մի աղջիկ, որն իմ կապույտ վերնաշապիկի կարմիրից էր հագել, իսկ ես կարմիրը չգնեցի, որովհետև իմ չափսը չկար, մեկ ուրիշը՝ նույնի կանաչով, Չուկը՝ ընտանիքով, այլ ակումբցիներ, մարդիկ, որոնք համառորեն հայտարարում էին, թե Ջեթրոյին տանել չեն կարողանում, արտասահմանցիներ, տարբեր գույնի ու ձևի, չափսերի լևոնականներ, բլոգերներ, Ամառուն, որին համերգից հետո միայն կարողացա բռնացնել, Սեդան, որի հետ տասը տարի առաջ այնքա՛ն մտերիմ էի, Կիտան, որը միայն անունով կանչվելուց հետո շրջվեց դեպի ինձ, տարբեր հին ու նոր ծանոթներ, որոնք այնպիսի արագությամբ էին ներխուժում դահլիճ, որ ես հազիվ էի կարողանում ըստ ժամանակագրության դասավորել հիշողությանս մեջ: Հետաքրքիր էր, որ փայլփլուն շորերով ու մեծ ծիծիկներով ռուսախոս կնանիք այսօր առաջին շարքերում չէին: Ընդհանրապես չկային:

Համերգը սկսվեց: Ասում են՝ Յան Անդերսոնը ծերացել է: Թեև բավական վատն էր տեղս, և ես հեռվում էի, բայց դժվար չէր նկատել 70-ականների կուռքին՝ հասակն առած: Բայց դա չէր խանգարում, որ նա վազվզեր բեմի վրայով, ֆլեյտայով աներևակայելի խաղեր տար, կանգներ՝ ձախ ոտքը ծնկան հոդում ծալելով և ոտնաթաթը աջ ոտքի ծնկանը մոտեցնելով: Մի հրաշք...

Կատարեցին գրեթե բոլոր հայտնի երգերը: Իսկ դահլիճը թնդում էր... Ծափեր, բղավոցներ, թափահարվող գլուխներ: Համերգին մենակ գնալու առավելություններից մեկն էլ հենց էդ է, որ կողքդ անծանոթ մարդիկ են, և դու հանգիստ լացում ես՝ սիրածդ երգերը լսելով, ժպտում ֆլեյտայի հնչյունների տակ, գլուխդ թափ տալիս, թռվռում, ոտքով գետնին խփում, հենվում աթոռին, աչքերդ փակում ու երազում:

Անհամբերությամբ սպասում էի, թե երբ կկատարեն ամենասիրածս երգը ("Too Old To Rock 'N' Roll, Too Young To Die"): Չերգեցին: Բայց ես դժգոհ չեմ: Ուրիշ բան է անընդհատ նույն անկենդան սկավառակը պտտացնելը, լրիվ ուրիշ՝ տեսնել բեմի վրա կանգնած միս ու արյուն ունեցող մարդկանց, որոնք սկավառակից հնչող երգերն են կատարում: Ձայնագրությունն ասես ընդամենը մարմին լինի, իսկ համերգի ժամանակ բեմ բարձրացած մարդիկ մարմնին շունչ ու հոգի են տալիս:

Ի՛նչ էր կատարվում վերջում՝ խմբի ձևական հրաժեշտից հետո: Բոլորը ոտքի էին կանգնել, գոռում, ծափահարում, դոփում էին գետնին: Էն աստիճանի էր, որ թվում էր՝ դահլիճը կպայթի: Ուրիշ համերգների ժամանակ ուղղակի ծափ են տալիս, իսկ էստեղ բառիս բուն իմաստով պահանջում էին, որ վերադառնան: Եվ վերադարձան... Վերջում արդեն չէի կարողանում տեղս նստել: Կանգնեցի, պարեցի, հիշեցի էն հին ու լավ ժամանակները, երբ ամեն մի զիբիլի տակ տժժում էի: Էս անգամ զիբիլ չէր, հենց Ջեթրոն էր՝ մի խումբ, որն այն քչերից է, որի սկավառակը կարող եմ օրը մի քանի անգամ լսել, որն իմ սիրած կատարողների լավագույն տասնյակում է, որն արդեն 40 տարուց ավելի գոյություն ունի, բայց Յան Անդերսոնն էներգիան դեռ չի սպառել: