«ԴԱՐ» Ակումբ - Բլոգներ - Second Chance

Օդնոկլասնիկային հիվանդությունը ազդում է անգամ հյուր գնալու էթիկայի վրա
Ոնց չեմ սիրում, որ մեր տուն հյուր են գալիս ու նստում են կոմպի մոտ միանգամից: Միացնում են այդ ադնակլասնիկը  ու գնաց....: Իբր եկել են մեզ հյուր մեզ տեսնելու, շփվելու, բայց կարողա եկած պահից նստեն կոմպի դիմաց ու գնալուց նոր վեր կենան: Ու նույնիսկ այն մարդիկ որոնք իրենց տանը անլիմիտ ինտերնետ ունեն: Ես ուղակի ապշում եմ: Լուրջ չեմ հասկանում ու ահավոր նյարդայնանում եմ դրանից: Ու ամենավատն այն է, որ չգիտեմ ինչպես ասեմ, որ դա գեղեցիկ չէ ու կոպիտ ասած շնորհք չէ: Դուրսա գալիս, որ եկել են մեր տուն զուտ դրա համար: Հա դե մեկ մեկ էլ շրջվում են բա հետո ինչ կա չկա, սենց ցրված հայացքով ու նորից շարունակում:(…

Գիտեմ որ դա «ինադու» չեն անում, բայց արդեն շատ վատ բնավորություն է  դառնում: Ցավալի է, որ ինտերնետն այդ աստիճան կտրում է մարդուն իրական կյանքից : Ամեն բանի կախվածությունը վատ է, իսկ սա գնալով ավելի ու ավելի լայն շրջաններ է ընդգրկում, մարդիկ դառնում են վիրտուալ ու չէն կարողանում արդեն ճիշտ գնահատել իրական կյանքի իրավիճակները: Ցավալի է...

Չգիտեմ բռնեմ ինտերնետն անջատեմ իրանց գալուց, թե ինչ անեմ:(

Տխուր ձիուկը
Հաղթանակ զբոսայգին մարդաշատ էր: Բոլորը վազվզում էին, ինչ որ բան էին գտնում ու զվարճանում: Դե հենց դրա համար էլ եկել էին: Ու ոչ ոքի երևի չէր հետաքրքրում, թե այգու սպիտակ ձիուկն ու պոնին ինչու են տխուր: Սկզբում ձիուկին տեսա՝ անչափ հոգնած ու տխուր կանգնած էր: Երբ նայեցի աչքերին մեղմորեն խոնարհվեց, աչքերը հառեց ներքև... կարծես ուզում էր թաքցներ իր վիշտը : Ոնց որ թե ուզում էր ասել ես քո հավեսը չուեմ մեկա դու էլ ինձ չես հասկանում: Չգիտեմ, միգուցե բոլոր ձիերն են այդպիսին, բայց ինձ թվում է ես չեմ սխալվում: Նա անչափ տխուր էր ու ճնշված: Բոլորը շուրջն ուրախանում ու զվարճանում են, իսկ ինքը կանգնած է կապված ու անազատության մեջ: Երևի երազում է իր համար վազվզել ազատ՝ սարերով ձորերով մարդկանցից հեռու... բայց բախտը չի բերել, նրան կապել են ու ստիպում են առավոտից իրիկուն սրա նրա հաճույքի համար կառք քշել...

Խեղճ կենդանի, երանի խոսել իմանար, ասեր իր սրտի եղածը: Նա երևի խոսում է, բայց իր լեզվով, խոսում է, բայց մարդը նրան չի հասկանում: Որովհետև մարդը իր նմանի հետ է խոսում, իսկ այս խեղճը հեռու է իր նմաններից և ոչ ոք չունի, որի մոտ կարող է խոսել բողոքել, կիսվել...

Մի պահ պատկերացրեցի, եթե ինձ այդպես բռնադատեին ինչ որ ինձանից մեծ քաղաքակիրթ ուժեղ արարածներ, ինչ սարսափելի կլիներ... :Ինչքան վատ է անազատության մեջ: Երբ ինձ ինչ որ հասարակ բան են ստիպում անել միանգամից ներսումս ըմբոստություն է բարձրանում «ո՛չ դուք ոտնձգություն եք անում իմ իրավունքների դեմ», միանգամից ուզում եմ մերժել, հրաժարվել , փախչել.... ու գրեթե միշտ ունեմ այդ հնարավորությունը: Իսկ այս ձիուկը չունի... նա չի կարողանում խոսել ,նրան ոչ ոք չի հասկանում...

Մարդ արարածը իսկապես, որ ամենադաժանն է բնության մեջ:

Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր
Մեր շենքի հետևում նեղ փողոց է: Ու շենքի տակ էլ աղբն է հավաքվում  , ամեն մուտքի համար առանձին ու այդպես ամբողջ շենքի երկայնքով: Աղբն էլ շատ շուտ-շուտ են մաքրում, օրը մեջ գալիս է աղբի մեքենան բացում է աղբի «սենյակների» դռները ու մաքրում, տանում է աղբը:

Մի տեսակ միշտ երախտապարտությամբ եմ վերաբերվել այդ մարդկանց, որ պարտաճանաչ կատարում էին իրենց գործը: Մի քիչ առաջ գոռգոռոցներ լսեցի մոտեցա պատշգամբի պատւհաններին, որ տեսնեմ ինչ է կատարվում: Նույն աղբի մեքենան էր կանգնած, դիմացը անկյունի վրա մի ջիպ էր, ու վեճը նրանց միջև էր: Ճիշտն ասած վստահ չեմ որ վեճ էր, որովհետև գոռգոռողը մեկն էր համանայնդեպս այդ պահին որ ես մոտեցա այդպես էր: Եվ գոռոգոռողը ջիպի վարորդն էր: Նույնիսկ մոտեցավ որ խփի , նենց ահավոր էր , սպառնում էր մի գլուխ քեզ կմորթեմ, հեսա գնամ գամ ես քեզ վառելու եմ.... . Աչքերը կլորացել էին դեմքին մի ահավոր չարություն ու կատաղություն էր,  ինձ թվաց հեսա կսպանի էս խեղճին: Իսկ էդ խեղճի մի հատ ձայն չէր հանում.... :

Իբր կանգնել է ու տեղ չի թողել անցնելու: Դե բնականաբար բոլոր սովորական մանր մեքենաները հանգիստ կանցնեին, իսկ իրա մեքենան դժվար էր: Բայց դե փողոցը չափազանց նեղ էր ու խեղճ աղբի մեքենայի վարորդը պետք է բորդյուրին կանգներ, որ տեղ լիներ... համենայնդեպս  դա  կարևոր չի: Միգուցե իսկապես կարելի էր այնպես կանգնել, որ խնդիր չլիներ, բայց համենայնդպես սպառնալիքներից  հետո երբ խեղճ մարդը նստեց ղեկին, որ ուղղի մեքենան, տեղ տա, այնուամենայնիվ շատ դժվարությամբ անցավ ու դեռ սպառնալիքների ու հայոյանքների մի շղթա էլ դրա պատճառով տեղացին: Համենայնդեպս մեղավորւոթյան հարցը կարևոր չէ:  : Մարդ ուղակի պետքա շնորհք ունենա : Հետո ինչ որ դիմացինդ աղբի մեքենա վարող է, իսկ դու ջիպ կամ չգիտեմ ինչ  ես քշում :

Ամբողջ տրամադրությունս փչացավ: Նորից մի բան հասավ կոկորդիս ինչպես միշտ, երբ աչքիս առաջ  թույլին ճնշում են: Էս բանը ատում եմ ամբողջ հոգով :  Դեռ փոքրուց դպրոցական ժամանակներից նման բաները տանել չէի կարողանում ու պայքարում էի ՝ աղջիկ հալովս ղզողլանների նման ինձ մեջ էի քցում պաշտպանում խեղճերին:  Ախր էտ ինչ ապուշ տրամաբանությունա, եթե գիտես մեկը ոտքդ չի կծի ուրեմն արխային կարելի է՞ տրորել:

Օրինաչափություններ
Նկատել է՞ք, թե մարդիկ ինչքան են սիրում զանազան օրինաչափություններով դատողություններ անել մարդկանց մասին:  Շատ շատ են դրանք : Բայց ցավոք: Որովհետև այդ օրինաչափությունները ոչ միշտ և ոչ ճիշտ են գործում: Որոշ ասպարեզներում ընդհանրապես անիմաստ է օրինաչափություններ կիրառել: Բայց մարդիկս շատ ենք սիրում դրանով զբաղվել ու հատկապես երբ մենք էլ նույն օրինաչափությամբ կարող ենք "դատվել":

Օրինակ մեկը ծխում է, դրա մեջ ոչ մի դրական տրամաբանություն չկա, այլ հակառակը լրիվ անկապ անիմաստ բան է , բայց ինքը կարող է մեղադրել ուրիշ մեկին ու ասել «այ որ ինքը ռաբիզա լսում ուրեմն լրիվ անմակարդակա, կամ ասենք նորմալ ինտելեկտով մարդը ռաբիզ չի լսի»:  Բայց նույն ռաբիզ լսողն էլ / որը չի ծխում/ կարող է իրեն մատնացույց անել ու ասել .

« բայց ինչքան մարդ պետքա անտրամաբանական լինի որ ծխի ու փչացնի առողջությունը....»

Ու հետաքրքիրն այն է ,որ իրենք շատ հաճախ ինչ որ    "Իքս"մոլությամբ տարված լինելով դատում են մեկ ուրիշին շատ խստորեն մեկ այլ  Իքս մոլության համար: Ու շատ անկեղծ զարմանում ու խղճում , իրենց մեջ երևի մտածելով, որ փառք Աստծո ես այդպիսին չեմ ինչ լավ է ես խելացի եմ:

Ու այսպես շարունակ մարդիկ շարունակում են դատել՝ վերցնելով մի երևույթ կամ կոպիտ ասած մի "ծակ" տեղ մարդու վրա ու սկսում դատել ամեն բան դրա լույսի տակ, ասենք որ ինքը սենցա անում ուրեմն նենցա.... կամ որ նենցա ուրեմն....

Այս հարցը հատկապես շատ ակտուալ է ակումբում: Ընդհանրապես հենց ակումբում մարդիկ շատ են սիրում այդ օրինաչափությունները տանել թեկուզ ճաշակի հարցերով: Ու դա առավել քան ծիծաղելի է: Դա մի քիչ էլ նման է  «... եթե քառակուսիա ուրեմն մեջինը կլորա, եթե կլորա ուրեմն դեղինա, եթե դեղինա ուրեմն ապելսինա :D» անեկդոտին:

Ու այս արդյունքում շատերը վիրավորված են մնում ոմանց նմանատիպ օրինաչափություններից ու համեմատություններից:

Եբեմն տրամաբանության մեջ չտեղավորվող մարդու որևէ արարք  ստիպում է անձի մասին կազմել ընդհանուր մի ուրվագիծ նրա ամբողջական արժեհամակարգի վերաբերյալ ու անգամ ստիպում արտահայտվել դրա մասին առանց երկար մտածելու : Ու հետո սկսում են արհամարհել կամ ավելի վատ....  Սկսվում է նախապաշարված վերաբերմունքը...

Եբեմն էլ ընդհանուր են արտահայտվում այն մարդը որ  սա կամ սա է անում ուրեմն ինքը անողնաշար կամ չգիտեմ ինչ է:) լուրջ շատ ծիծաղելի է: Իսկապես մարդիկ շատ տարբեր են որպեսզի նրանց նման նեղ օրինաչափությունների "ենթարկենք":

Ուղակի պետք է հասկանալ, որ մենք բոլորս ունենք և լավ և վատ "ծակ"  կողմեր, որոնք այդքան էլ իրար հետ պայմանավորված չեն, այլապես մարդիկ կլինեին 2 տեսակի լավ ու վատ, կամ բարի ու չար:  Բայց մենք բոլորս տարբեր ենք ու նման : Մի բանով սրան ենք նման մի բանով նրան...ու հակառակը : Հեսա կասեք հա ի՞նչ, դա բոլորս էլ գիտենք, դրանից էլ պարզ բա՞ն: Ճիշտ է ,շատ պարզ է ,բայց չենք հասկանում:) դրա համար էլ դեռ շարունակվում են նմանատիպ գրառումները...