«ԴԱՐ» Ակումբ - Բլոգներ - Apsara
Մի մենակ ծառ չորացավ
10 տարեկան էի, երբ տեղափոխվեցինք նոր բնակարան, որի ետնամուտքի մոտ պապս փոքրիկ այգի տնկեց: Երբ պապս մահացավ, այգին մի տեսակ տխրեց, մեզանից ոչ ոք այգուն տիրություն չի անում; այնտեղ ծաղիկներ չի ցանում, վերևից նետվածա աղբը չի հավաքում; Շատ հազվագյուտ որոշ կոսմետիկ և կարևոր բաներով մայրս է զբաղվում:
Արդեն 1 տարի է այդ տանը չեմ բնակվում, բայց ամեն այցելության ժամանակ մի ուրիշ կարոտով այգի եմ գնում, ուշադիր ուսումնասիրում բոլոր ծառերը, յասամանի, մոշի, մոռի թփերը; Իսկ վերջին այցելությանս ժամանակ հայտնաբերեցի, որ վիշնիայի ծառերից մեկը չորանում է, զարմացա, մտածեցի, չեն ջրել կամ վնասվել է, բայց ոչ մի նման բան; Իսկ հետո հասկացա....
....պապիկս վիշնիայի տնկիները տնկելիս երկու երկու է դրել հողի մեջ, իսկ այդ մեկը մենակ էր, մյուս երկու զույգերի կողքին, իսկ նրանք առանց ամաչելու արդեն քանի տարի գրկախառնված կանգնած են: Երևի սիրտը չդիմացավ, միայնությունը լավ բան չի...
Ուֆ, էլի, նորից...
հիվանդացա, էս վիրուսն աչքիս սիրահարվելա, ու ոչ մի կերպ չի ուզում աջ քթածակս լքել: Հա, հա, հենց տեղակայվել է աջ քթածակումս, ջուր է քաշել ու բազմանում է, փոքր վիրուսիկներն էլ սկսել են նեղվել մենակ քթածակում ապրելուց, քիչ-քիչ կոկորդ են իջնում՝ ուղիղ աջ գլանդիս վրա, որոշներն էլ աջ վերևի ատամնաշարում են տեղակայվել՝ անասելի քորացավ պատճառելով տիրոջը՝ ինձ:
Մի բանա պետք անել, նման սիրով Վիրուսիկը ինձ կսպանի, եթե չսպանի էլ, ապա հաստատ ուժասպառ կանի: Ախր անընդհատ տանջում ա, տաքությունս ինադու բարձրացնում ա 37, որ տանից դուրս չգամ, ուրիշ վիրուսիկների չհանդիպեմ, գլխացավերա առաջացնում, որ դեմքս ծամածռեմ մյուս վիրուսները վախենան փախնեն, մոտիկ չգան: Չէ, հաստատ բաժանվելու եմ նման սիրեկանից, այ հեսա լիմոնը նուռի հետ հյուր կգա ու քեզ նենց ցվիտամինի, որ սաղ կյանք նեղացած մնաս ու հետ գալու միտք էլ  չունենաս:goblin
Այս երևույթի ականատեսն ենք հայերս արդեն վաղուց, այնքան վաղուց, որ նույնիսկ սովորականի նման է հնչում, երբ տեսնմում ես կին մի քանի երեխաներով, իսկ ամուսինը արդեն միքանի տարի արտերկրում էև այնտեղ գումար վաստակալեով ապահովում է նրանց ֆիզիկական գոյությունը Հայաստանում:
Իսկ ինձ այս երևույթը անչափ անհանգստացնում է, քանզի առանց հայր մեծացած երեխաները մի տեսակ ոչ լրիվ ներքին աշխարհ են ունենում, նրանց մոտ կյանքի մասին պատկերացումը միակողմանի է, տրված միայն մոր կողմից: Երբ երեխան հոր և մոր կողմից է դաստիարակվում, նա արդեն փոքրուց տեսնում է, որ կան 2 մարդ և արդեն 2 կարծիք և 2 աշխարհայացք, իսկ մայրիկի հետ տեսնում են մեկը, իսկ մնացածը/ինչպես ասում է մայրիկը/ սխալ է:
Նեղ աշխարհայացքով մարդկանց հետ դժվար է շփվել, նրանք խոսում են իրերի և երևույթների մասին, որոնք երբեք չեն տեսել կամ փորձել, բայց խոսում են կտրուկ, արտահայտում կարծր կարծիք, դեռ մի բան էլ քո կարծիքի հետ չհամընկնելու հետ միանգամից պիտակավորում քեզ: Այստեղ ոչ թե դժվար, այլ տհաճ է լինում շփումը: Նաև նկատել եմ, որ նման ընտանիքում մեծացած մարդիկ մի տեսակ առանձնացված են, չունեն ընկերներ կամ եղածներն էլ ոչ թե իսկապես սրտակիցներ են, այլ ինչ-որ սովորության համաձայն կամ ձևական, երբ ընկերության մեջ միայն կոնկուրենցիա է, ով սիրուն, ով շատ, այլ ոչ թե ազնվություն, վստահություն:
Իհարկե այս երևույթի մեղավորը մեր պետությունն է, որը չի կարողանում ապահովել գոնե միջին կյանք վարելու համար աշխատատեղեր, բայց իմ սուբյեկտիվ կարծիքով ոչ միայն պետությունն է մեղավոր: Ինչու է տղամարդը նախընտրում լքել տնեցիներին ու երկար տարիներ անց կացնել օտար երկրներում, ուրիշ երկրների համար բանվորությունից մինչև հավաքարարություն անել, բայց փող աշխատել: Ինչու տղամարդը չի գերադասում այդ նույն բանվոր, տաքսի կամ թեկուզ հավաքարարը այստեղ աշխատել, կնոջն էլ խնդրել կողքից օգնել, բայց մնում իր ընտանիքի, իսկ ամենակարևորը երեխաների մոտ: Ախր ոչ մի հաշվեհամար չի փոխարինի այն բացը, որ լինում է մեկ ծնողի չլինելու ժամանակ, այն էլ կամավոր չլինելու:
Բացի դրանից այդ կանայք մի տեսակ աբիժնիկոտ են լինում, կյանքից նեղացած, կամ էլ ամուսնուց նեղացած, ախր ինչի համաձայնվեցիր տանը պարապ նստել օդից փող ստանալ, բայց առանց ամուսին մնալ, չթողնեիր, ոտքերն ընկնեիր, ասեիր որտեղ դու այնտեղ էլ ես
Ես այդպես կվարվեի, գուցե սխալ եմ, չգիտեմ, գուցե կան շատ նրբություններ, որոնց մասին չգիտեմ, քանզի նման ընտանիքի ներսում չեմ մեծացել, բայց կողքից ականատես եմ, իսկ կողքից ոչ ամեն ինչ է երևում, բայց շատ բաներ էլ երևում են, որ նման ընտանիքը չի նկատում;
Մեծ հետաքրքրությքամբ սպասում եմ ձեր կարծիքներին և պատմություններին;
Վիլի Թիթի Ջիգ և երեքն էլ մի աղջիկ
Առաջին անգամ մետրոյով առաջինից մինչև վերջին կանգառը գնացին, և պարզվեց, որ վերջին կանգառում Թատրոն կա. մի հետաքրքիր բացահայտություն էր փոքրիկ քույրերի համար;
_Մամ, իսկ ի՞նչ ներկայացում ենք նայելու,- հարցրեց նրանցից մեկը:
_Այ այն պաստառի վրա տեսնում եք վերնագիր է գրված, հենց այդ ներկայացումն էլ կդիտենք:
_Չգիտեմ, կնայենք կտեսնենք, մենակ չձանձրանանք,- պատասխանեց փոքր քույրը:
Իսկ պաստառը իսկապես, որ բավականին ուրախ էր` երեք անունները զբաղեցնում էին պաստառի վերևի ամբողջ մասը և
սպիտակ ֆոնի վրա պատկերված էին վառ կարմիր գույնով, կլորավուն տառերով և ուրախ կորեր էին գծում: Վերնագրի մյուս մասը սովորակն ուղիղ տառերով նրանց ներքևում էր պատկերված, նույն կարմիր գույնով: Մեկ հայացքն էլ բավական էր, որ նման պաստառը ասոցացվեր ուրախ-զվար, նույնիսկ  մանկական ներկայացման հետ:
Եվ իսկապես ներկայացումը սկսվեց շատ ուրախ նոտայով.
Վիլին թափառաշրջիկ էր, բայց դա նրան չէր խանգարում լինել շատ ուրախ զվարթ մի աղջնակ, որը շաատ էր սիրում գնացքներ, նա համարյա ամբողջ իր ժամանակը ծախսում էր գնացքների գծերի վրա քայլելով կամ հաշվելով, թե այդ օրը քանի գնացք անցավ: Դա մի հեռավոր գյուղ էր, որտեղ գնացքի կայարանի մոտ մի բար կար, ահա այնտեղ էլ շուտով որպես սպասուհի սկսեց աշխատել Վիլին, չէ կներեք, արդեն Թիթին: Նա նույն կենսուրախ աղջնակն էր և ահա մի օր այդ գյուղաքաղաք է գալիս մի նոր երիտասարդ, նրանք ծանոթանում են, սիրահարվում, ապագայի և ամուսնության պլաններ կազմում, Թիթին հղիանում է և երբ այդ մասին տեղեկացնում է իր սիրելիին, նրանց մեջ անհասկացության նոտա է անցնում: Տղան ասում է, որ նրանք դեռ այնքան գումար չունեն, որ կարողանան երեխա մեծացնեն, որ նա պիտի մեկնի այստեղից, գումար հավաքի և հետ կգա Թիթիի հետևից:
Հիմա այդ բարում մի կին է նստած, նրանից միշտ խմիչքի տհաճ հոտ է գալիս, հազվագյուտ է ժպտում, տղամարդկանց համար հասանելի մի շունիկ է դառել: Նրա անունը Ջիգ է, նա չունի ոչ մի երազանք, ոչ մի նպատակ, բայց դեռ սպասում է: Հավանաբար տարուց շատ է անցել, քանի որ Թիթին Ջիգ դառնալուց հետո շաատ է փոխվել: Բայց գալիս է նա, գալիս օֆիցերի հագուստով, կոկիկ հագնված, սանրված, մաքուր, իսկ Ջիգը սեղանի տակ է թաքցնում բաժակը, բայց նա նկատում է, որ Ջիգը հարբած է:
Խոսակցություն, մեղադրանքներ մեկը մյուսի հասցեին, անիմաստ և ուշացած արդարացում, խոստումին տեր կանգնելու համոզմունք...
Ներկայացման վերջը`
Ջիգը քայլում է գնացքի ռելսերի վրայով, և երգում կամ ասում, որ ինքը գնացքներ շատ է սիորում, նրանք գալիս են այնտեղից և գնում հեռու, տեղեր, որտեղ նա երբեք չի լինի, երանի ինքն էլ գնացք լիներ և գնար հեռու; Գնացքի ձայն, Ջիգը հարբած է, չի լսում կամ գիտակցում, գնացքի ձայնը ուժեղանում է, իսկ Ջիգը անհայտանում:
Տարիներ են անցնում, քույրերըը մեծանում են, բայց ներկայացումը չեն մոռանում, այն մինչև նրանց նուրբ սրտի խորքը հետք է թողնում; Եվ ահա մեծ քույրը իր ամուսնու հետ նորից մետրոյով գնում է մինչև վերջին կանգառ, հիշողությունը զարմանալիորեն մանրամասն ճշգրտությամբ վերականգնվում է: Թատրոնը կարծես թե մինչ այժմ էլ գործում է, սակայն չկար այդ ներկայացման պաստառը: Հիմա նա փնտրում է այն վիպակը, որի հիման վրա բեմադրվել էր ներկայացումը և ոչ մի կերպ չի կարողանում գտնել, քանզի հիշողության մեջ պահպանվել է միայն ներկայացման վերնագիրը
Օգնեք նրան
Լիվժուռնալում հայտնաբերածս ուժսը
Копия поста с сайта LiveJournal
Пользователь lavi_na писал:
Очень часто от рядовых обывателей приходится слышать про то что мол японская кухня лучшая в мире, что она мол самая полезная...
Итак вашему вниманию предлагается небольшая статейка в который описывается реальный случай из жизни одного японца. После прочтения задумайтесь чья же все-таки кухня полезнее всего. :)
Мистер Шота Фудживара из японской префектуры Гифу очень любил суши и сушими. Он любил их настолько, что всегда старался потреблять их максимально "живыми и свежими". Последние 3 года его стали мучать тяжелые головные боли, которые он поначалу списал на мигрень и стресс от работы. Лишь только тогда, когда начали нарушаться психомоторные функции, он решил обратиться к врачу. Сканирование мозга и рентген мало что показали. Однако, внимательно обследовав скальп, доктор заприметил небольшие движения под кожей. Во время же проведения локальной анестезии, врачом были замечены маленькие червячки, выползающие наружу. Сразу же было произведено серьезное хирургическое вмешательство. Масштабы заражения привели врачей в ужас:
http://i017.radikal.ru/0711/0d/9a258e648bad.jpg
http://i033.radikal.ru/0711/3e/9213b0b3a379.jpg
Նկարները թեմայի շուրջ հատուկ պինդ նյարթեր ունեցողների համար
Կիսվում եմ, որ շատ ծանր չլինի...
Մայրիկիս զանգեցի, կարոտել եմ, ձայնն էի ուզում լսել, բայց հասկացա, որ ինչ-որ բան այն չէ կատարվել: Հարցրեցի, ասաց դժբախտություն է պատահել, չշարունակեց: Խնդրեցի ասել թե ինչ, ասաց՝ քեռուս թոռնիկի հետ դժբախտություն է կատարվել Թուրքիայում, ընկել է շենքից, վաղը գնում ենք Կիրովական: Ինձ թվաց երեխան հիվանդանոցում է, ասացի՝ դե լավ է, որ ողջ է: Չէ, մահացել է, հնչեց պատասխանը...
Իսկ ինչու էր մեկնել Թուրքիա 18ամյա այդ երեխան, պարզվում է գումար աշխատելու, ինչի համար, որ սովորի, բայց չէ որ իրենք դրա կարիքը չունեն, ինչի են մենակ երեխային ուղղարկել այնտեղ, մենակ չի եղել մյուս տատիկը Թուրքիայում է: Իսկ ընկել է, թե....
այս հարցը մնաց անպատասխան...
երբ ես վերջին անգամ....
-Երբ ես վերջին անգամ մայրիկիդ ասել, որ սիրում ես իրեն....
Այո, հենց այդպես անտեղին ու կտրուկ հարցս տվեցի, այն պահին, երբ ամենաքիչն էր սպասում նա կամ ԴՈՒ:
Զարմանք իսկ հետո կրուտիտ՝
-Ինչի ասեմ, գիտի էլի....
Չէ ասա, նայի աչքերի մեջ ու ասա, որ սիրում ես իրեն, տես թե ոնց կջահելանա մի քանի վայրկյանում, տես թե ոնց աչքերը կփայլեն, լարված ուսերը հանգիստ իրենց տեղը կընկնեն ու մի պահ կամ գուցե մի քանի մայրիկը կատարյալ երջանկություն կապրի, կապրի ու կյանքը մի քանի տարով կերկարի, իսկ հետո նորից առօրյան կուլ կտա ու կսկսի դանդաղ մարսել նրան....
Մամ, ես քեզ սիրում եմ....
Հյուրերս
Մանկուց սիրել եմ հյուրեր, սիրել եմ, որ մեր տունը, միշտ լիքն է եղել մեր բարեկամներով, մտերիմներով, հարազատներով: Իսկ վերջերս պարզեցի, որ հյուրերը միայն դռնից չէ որ ներս են մտնում և անպայման չէ, որ ծանոթ-բարեկամ լինեն:
Իմ նոր տունը գտնվում է 3-րդ հարկում, բայց քանի որ շենքը բլրակի վրա է կառուցված, փողոց նայող կողմը շատ ավելի բարձր է, իսկ իմ տան երկու պատշգամբներն էլ փողոց են նայում: Իսկ փողոցի ու մայթի արանքի փոքրիկ հողակտորում  երկարակյաց ու շաատ մեծ սոճիներ կան, նրանց վրա ագռավներ, կաչաղակներ և այլ թռչուններ են բնակվում: Խոհանոցի պաշտգամբի դռները միշտ բաց եմ թողնում, որ համ օդ գա, համ էլ կատուս սիրում է նստել ու ավտոմեքենաներին նայել: Դե դիմացի շենք-ծառի հարևաններս էլ առիթը բաց չեն թողնում և ամեն առավոտ հյուր են գալիս, նստում խոհանոցում, զրուցում կատվիս` Չալոյի հետ, իսկ երբ ես գնում եմ, որ գոնե մի բաժակ սուրճ հյուրասիրեմ, շտապում են վերադառնալ տուն` պատճառ բռնելով, թե առորյա հոգսերը կանչում են:
Վերջերս արտասահմանից մի հյուր եկավ, հավանաբար խեղճը կորել էր անծանոթ քաղաքում և պատշգամբներից ամենահյուրընկալը մերն էր թվացել: Մի դեղնականաչ, բավականին գեղեցիկ волныстый попугай եկավ ներս մտավ, դե իմ Չալոն էլ շատ ոգևորվեց վազելով գնաց հյուրին դիմավորելու, նա էլ դա այլ կերպ ընկալեց և թռավ գնաց: Սակայն դեռ երկար ժամանակ նստած դիմացի ծառի ճյուղից կարոտով նայում էր մեզ:
Իսկ այսօր կաղամբի հետ խխունջի ձագուկը հյուր եկավ, կարծում եմ նա շաատ շփոթված էր, չէր նախատեսում հյուրընկալվել, քանի որ ամոթից գլուխը անընդհատ պատյանի մեջ էր մցնում, հետո հանում այս ու յան կողմ նայում, կարմրում, ես էլ որոշեցի նրան երկար այդպիսի անհարմար դրության մեջ չպահեմ և աղբի հետ դուրս տարա:
Սիրում եմ հյուրեր, անկոչ թե սպասված, սովորական, թե անսովոր...
Տեսնես կստացվի՞
Ափսոս, շատ ափսոս, որ այդպես էլ ոչ մի բնագավառում նորմալ չխորացա, ամեն ինչից միքիչ-միքիչ....
Իսկ հիմա պետք է, պետք եմ ու վախենում եմ, որ չեմ կարա....
Եթե ոչ ես ապա գոնե մեկնումեկդ http://oneyoungworld.wayn.com/
եթե որոշեք, եթե դուք էլ կարծեք, որ կարևոր է, ուրեմն եկեք հավաքվենք իրար գլխի ու կազմակերպենք:
A cup of cofee
A group of alumni, highly established in their careers, got together to visit their old university lecturer.
Conversation soon turned into complaints about stress in work and life. Offering his guests coffee, the lecturer went to the kitchen and returned with a large pot of coffee and an assortment of cups: porcelain, plastic, glass, some plain-looking and some expensive and exquisite, telling them to help themselves to hot coffee.
When all the students had a cup of coffee in hand, the lecturer said: "If you noticed, all the nice-looking, expensive cups were taken up, leaving behind the plain and cheap ones. While it is but normal for you to want only the best for yourselves, that is the source of your problems and stress. What all of you really wanted was coffee, not the cup, but you consciously went for the better cups and are eyeing each other's cups."
"Now, if Lif e is coffee, then the jobs, money and position in society are the cups. They are just tools to hold and contain Life, but the quality of Life doesn't change.Sometimes, by concentrating only on the cup, we fail to enjoy the coffee in it.So folks, don't let the cups drive you...enjoy the coffee instead. "
Ժխտել առանց ճանաչելու
Եվս մեկ մարդկային «ֆենոմեն» վերջերս այնքան է հանդիպում ինձ, որ աչքս է մտել ու խորհելու տեղիք է տվել: Առանց իմանալ վատաբանելու, հակաճառելու, առանց փորձել չսիրելու, զզվելու ֆենոմենը:
Մարդ ասում է ես բանան չեմ սիրում, չնայած կյանքումս չեմ կերել:o:
Մյուսին էլ Մակդոնալդս ես հրավիրում ասում է՝ յախք ըտեղի ուտելիքներից զզվում եմ, զարմացած հարցնում եմ ՝ դու մակդոնալդսում եղել ե՞ս, ասում ա չէ, բայց մի հատ հաղորթում եմ լսել:o
Մի հավատացյալ էլ ասում է՝ երեխեք յոգան վտանգավոր բանա, հեռու մնացեք, ասում եմ խի՞, պատասխանում է՝ չգիտեմ, տենց եմ լսել:o
Մեկը ասում է ես Փարիզը չեմ սիրում, նրա արխիտեկտուրան լավը չի, հարցնում եմ եղել ե՞ս Փարիզում, ասում է ոչ, նկարներով եմ նայել: :o Ու թեև համոզված եմ, որ ինչ-որ ծանոթի նկարներն է նայել, որ չի նստել հատուկ այնտեղի արխիտեկտուրան ուսումնասիրել, բայց մարդն անկեղծորեն ասում և հավատում է իր ասածին:
Բա սա ֆենոմեն չի՞, իսկական ֆենոմեն ա:hands
Մանկությանս իրական հեքիաթներից
Մամ, մամ, նայի նամակ եմ բռնել, ու՞մ ուղղարկեմ: Հաաա գիտեմ, հոպարին եմ ուղղարկելու: Ասաց փոքրիկը, աչքերը փակեց, ինչ-որ բան պատկերացրեց և փչեց ` ձեռքում եղած բույսի սերմը օդ բարձրացավ, միացավ օդի հորձանքին և գնաց վերև:
Արդեն մեկ ամիս չէր տեսել փոքրիկը իր ծնողներին, կարոտել էր, տատիկ-պապիկի հետ լավ էր, բայց կարոտը խեղդում էր նրա սիրտիկը: Արդեն քանի-քանի նամակներ էր ուղղարկել նա մայրիկին, ամեն անգամ տարբեր գրքեր պատկերացնելով: Իսկ հիմա անհամբեր էր, ուզում էր անպայման գնալ և տեսնել` արդյոք տեղ հասել են նրա ուղարկած նամակները, մայրիկին դուր են եկել դրանք, իսկ մայրիկը գիտի, որ դա ինքն է ուղղարկել...
Բռնեցի նամակը, նայեցի և ժպտացի, իչքան հարազատ, հեռու և անմեղ հիշողություններ բերեց նամակը: Այն փոշոտված էր, մազմզուկներից շատերը ջարդոտված, երևում էր երկար ճանապարհ էր կտրել անցել: Ես նույնիսկ գիտեմ, թե որ փոքրիկն է նամակը ուղարկել ու որ անցյալից: Փչեցի և նամակը` պատասխանը, հետ ուղղարկեցի...
Մամ, սա ի՞նչ է,նայի ինչ փրչոտ է, իսկ մեջտեղում փոքրիկ սուրուլիկ ինչ-որ բան է:
Նամակա, բալես, իսկ մեջտեղի փոքրիկ բանը նամակի հետ պասիլկա է դառնում: Տես, ու՞մ ես ուզում ուղղարկես նամակ, արի պապիկին ուղարկենք, հիմա աչքերդ փակի ու պատկերացրու, թե ինչ ես ուզում պապիկին նվիրես, երբ նամակը տեղ հասնի մեջը նվեր կլինի: Պատկերացրեցի՞ր, իսկ հիմա փչի, թող թռնի, որ գնա հասնի Թիֆլիս տատիկ-պապիկի մոտ....
թքելու «գեղեցիկ» սովորությունը
Արդեն բավական ուշ երեկո էր, երբ Թումանյան փողոցով տուն էի վերադառնում: Հասա այն հատվածին, որտեղ  Բրյուսովի անվան համալսարանն է, ես հակառակ մայթով էի քայլում: Այդ նույն մայթին մի խումբ տղաներ էին կանգնած և զրուցում էին, դե ինչ, սովորական երևույթ, Բրյուսովը նույնիսկ ուշ ժամին է իր մոտ կանչում ուժեղ սեռին: Բայց երբ հավասարվում էի նրանց ու պիտի նրանց կողքով անցնեի, ինքնստինքյան կանգ առա... ինչ լավա ոտքերիս տակ նայելու սովորություն ունեմ .... ամբողջ ասֆալտը թքակույտ էր՝ խիտ, թարմ, զզվելի, անանցանելի ճահճի նման......
Մի անգամ՝ ցերեկը, տուն եկա և պարզեցի, որ բանալիները տանն եմ մոռացել, զանգահարեցի ամուսնուս և խնդրեցի, որ գա, թե է դուրսն եմ մնացել: Քանի որ մեր շենքի դիմաց գեղեցիկ կանաչ տարածք կա մի քանի ինքնաշեն նստարաններով, որոշեցի հենց այդտեղ էլ սպասել: Բայց երբ նայեցի երկու նստարանն էլ զբաղված էր՝ երիտասարդները բազար բլոտ էին խաղում, աղմկում: Մեկ էլ հանկարծ պատուհանից մի ջղայնացած պապաիկ սկսեց գորգռալ ու քշեց երիտասարդներին: Մտքումս ասեցի, էհ, ծեր մարդ, երեխեք են էլի, թող նստեն: Բայց քանի որ ես հոգնած էի, նստարաններն էլ վերջապես ազատ էին ուրախացա դրանց ազատվելու փաստից և գնացի, որ տեղավորվեմ, բայց մեկ մետր անգամ չկարողացա մոտենալ, էլի նույն ձև թքակույտ, զզվելի, :[: Էնպիսի տպավորություն էր, որ նստողը ինչ-որ հիվանդություն ունի և թքագեղձերը այնքան շատ են թուք արտադրում, որ բերանից դուրս է թափվում.....
Մի անգամ էլ, երբ անցնում էի ....
Ու քանի քանի այսպիսի տհաճ պահեր են լինում, երբ սովորությունից առանց նկատել կողքից քայլող աղջկա ոտքեր առաջ են թքում, կամ խոսելու ընթացքում չեն նկատում ու հենց խոսակցի դիմաց են թքում: Հա չեն գիտակցում, որ գիտակցեն երևի կսկսեն այդ տհաճ սովորությունից ազատվել:
Բայց մի հարց է առաջանում, ինչու? են այդ սովորությունը ձեռք բերում:think
եթե հանկարծ մոռանաս...
Այսօր քայլում եմ փողոցով ու բոլորը ինձ են նայում` ծեր, ջահել, տղամարդ, կին, երեխա....
Այն, որ ես լիակատար գեղեցկուհի չեմ և երբեք մարդկանց հատուկ ուշադրությանը չեմ արժանացել պարզից էլ պարզ է: Իսկ ինչն է մարդկանց այս վերջերս ու դեռ մի շաբաթ էլ այդպես գրավելու՞
ասիմետրիկ դեմքս ու ուռած կախված թուշս....
Եթե հանկարծ մոռանամ, որ երեկվա կիսավիրահատությունից հետո դեմքիս մի կեսը այնպես է կախվել, որ ինքստինքյան Սերժ Սարգսյանի այտերն է հիշեցնում, ապա հնարավորություն կունենամ մեջս ուռելու:
Բայց դե գոնությունս երբեք չեմ կորցնում, համ էլ լավ դիտարկում էր, նաև պարզեցի, որ վաղեմի բարդույթս անցել է, որ թքած ունեմ` դմքս այլանդակված է, ազերս բիզ-բիզ են թե շորերս ոդայիկ չեն, որ իմ համար հանգիստ քայլում եմ ու ուղիղ նայում այն մարդկանց աչքերին, ովքեր նայում են ասիմետրիկ դեմքիս:
Բացի դրանից ևս մեկ բան պարզեցի` ինձ չաղ դեմք չի սազում, ոչ ոք չհավանեց, մենակ ես չէ էլի...
Համեստության ու ազնվության դարն անցել ա
Հա, լուրջ եմ ասում, հիմա համեստ ու ազնիվ մարդիկ բանի պետք չեն: Համեստությունը կոմպլեքս` բարդույթ ա համարվում: Ազնվությունը էնքան հազվագյուտ երևույթա դառել, որ մարդիկ չեն էլ կասկածում, որ սա ազնիվ միտք էր, այլ մենակ հետին մտքեր են փնտրում ու վերջում էլ հորինում ու կցում: Ինչ-որ մեկին օգնում ես կամ լավություն ես անում, անպայման մի շահ պիտի ունենաս, դե իսկ եթե չունես էլ ուղակի բարի  ես, կողքինները էտ շահերը տեսնում են, մատնանշում ու առաջվա պես ամոթանք չեն տալիս, այլ ասում, տեսար ինչ շուստրի ա, վաղը մյուս օր,որ պետք լինի.....
Հա մի ուրիշ կարգի մոդայա, չէ, պարտադիր ու տարածված երևույթա դառել ոռմտնոցին: Հիմա բալզամ ձրի են բաժանում: Ու դա նորմալ ա համարվում, հլը փորձես չմտնես, կմտցնեն....
Հիմա իչքան լպիրշ, քյալլա խփող ու կեղտոտլեզու ես էնքան հարգված ես շրջապատում, ինչքան ներողամիտ, լուռ ու խաղաղասեր ես, էնքան թույլ մարդ ես համարվում նույն էդ շրջապատում: Տարօրինակա, բայց մարդիկ մագնիսի նման ձգվում են դեպի լպիրշները, քծնում են իրանց ու խրախուսում էտ լպիրշությունը:
Հիմա դաժե երեխեքն են սուտասան, շուստրի, կեխտոտլեզու ծնվում, միանգամից, պետք էլ չի հատուկ քֆուրքյաֆար սովորացնել, ոնց որ առաջ էին անում, հիմա էտ արդեն արյան մեջ ա, կաթի հետ ուտում են, չէ, դեռ սպերմայի հետ ա իրանց մեջ մտնում: