«ԴԱՐ» Ակումբ - Բլոգներ - helium

Anime night?
Ինչ կմտածեք, եթե ահա այսպիսի գովազդ տեսնեք ու լինեք անիմեի մե՜ծ ֆանատ.

Դե իհարկե, գնալ, գնալ ու էլի գնալ: Իհարկե, ես մեկ անգամ արդեն նման երեկոյի եղել էի ու հենց սկզբից էլ ինձ տրամադրեցի, որ շատ բանի սպասել պետք չէ: Այս անգամ իհարկե ինձ զսպեցի...ոչ մի կոսփլեյ, մի փոքր համապատասխան տեսք կընդունեմ ուղղակի ու կգնամ: Առաջին անակնկալը սպասվում էր հենց հենց մուտքի մոտ. Մի քանի շա՜տ պարապած անվտանգության աշխատակիցներ /ըստ ինձ նույնիսկ չափից դուրս  պարապած/, ռազմական համազգեստով 2 հոգի եւ Face Control-ի դերը կատարող մի անձնավորություն, որին ոչ մի կերպ չեմ կարողանում ճիշտ նկարագրություն գտնել: Ինչեւիցե, մտածում եմ, անիմեն անիմե, բայց մարդիկ գուցե շատ խիստ են վերաբերվում անվտանգության հարցերին: Մոտենում ենք.

-Էտ ու՞ր...

-Մենք անիմե երեկոյի ենք եկել, այստեղ չի՞

-Հա...բայց ձեզանից ոչ մեկի դեմքն ինձ ծանոթ չի

-/մենք այստեղ կախվում ենք՝ չիմանալով ինչ պատասխանել/ Հիմա չե՞նք կարող մտնել.../տղաները սկսում են վրդովվել, իսկ ես ու ընկերուհիս խառնված իրար ենք նայում/

-11:15 նոր դռները կբացվեն, հիմա չէ /ու տարօրինակ հայացքներ է նետում մեր ուղղությամբ կարծես ասելով՝ լավ կլինի ընդհանրապես էլ էս կողմերը չերեւաք.../

Մենք մի կողմ ենք քաշվում, ավելի ճիշտ հեռանում ենք մուտքից ու սկսում ենք քննարկել սպասել-չսպասելու խնդիրը, իսկ մի կողմից էլ հետեւում ենք, թե ինչ մարդիկ են գալիս:

Պարզվում է, որ Երեւանի ամենաթու՜յն անիմեշնիկները քշում են անսահման թանկ մեքենաներ, հաճախ ունենում են մեծ փոր ու միջինից բարձր տարիքի են: Ժամանող կանայք/աղջիկները ոտքից գլուխ «գլամուռային» հագնված, տեղը տեղին պճնված, երիտասարդներն էլ համապատասխան տեսքով...Մդա...Մտածում եմ գուցե մարդիկ չգիտեն անիմեն ինչ է, կամ էլ ասենք անիմեի տակ հենտայ են ի նկատի ունեցել, չգիտեմ, ամեն ինչ մտքիս գալիս էր :D

Մեր մի մասն ուզում է գնալ, բայց մյուս մասը գոնե մտնել եւ դուրս գալ...Ի վերջո հաղթում է հետաքրքրասիրությունը եւ մենք մոտենում ենք դռանը:

-Կարո՞ղ է ինձանից տարիքս հաստատող փաստաթուղթ ուզեն, հը՞ :think

Բայց մեզ անխոս ներս են թողնում, անցնում ենք ծնգացող սարքի միջով եւ մտնում ենք ներս:

Երկրորդ անակնկալն այն էր, որ մեզ դիմավորում է ճապոնական կիմանո հագած մի աղջիկ. Կոննիչիվա...Մտածում եմ, եթե սա ֆիլմ լիներ, ապա մուտքի ողջ ներկայացումը զուտ փորձություն կլիներ՝ ներս թողնելու միայն ամենահամառներին :) Ակումբի ներսը շատ գեղեցիկ ու համահունչ էր զարդարված. Սպասարկող անձնակազմը համապատասխան հագուստներով /նույնիսկ DJ-ն էր կիմանոյով/, ճապոնական գրություններով պաստառներ, բեմին վարդի թերթիկներ /սակուռայի նմանակում/, մոմեր ու շա՜տ-շատ էկրաններ, որոնց վրա ցուցադրվում էին տարբեր անիմեների AMV-եր, եւ իրարհկե երաժշտություն...

Մի քանի րոպե մենք հիանում էին շրջապատով ու գովում կազմակերպիչներին նման զարդարանքի համար, բայց հետո, երբ հերթը հասավ այսպես կոչված «մասսային», մենք գիտակցեցինք, որ մեր գնալու ժամանակն է :} Պատկերացրեք իմ նկարագրած «անիմեշնիկներին»՝ նստած հարմարավետ բազմոցների վրա...խմիչք, ծիծաղ, խոսակցություններ, ծուխ...ու մենք այդ ամենի մեջ, մասնավորապես ես ահա այս տեսքով--»

Լավ, գուցե մնանք, ինչ կարեւոր է, թե ովքեր են, տեսել են, թե չեն տեսել, գիտեն, թե չգիտեն:

-Ինչքա՞ն է սեղանի գինը

-5

-5 հազա՞ր

-Ի՞նչ /թույլ ժպիտ/...50 հազար

Չէ՜, մեր գնալու ժամանակն է, իրոք :D

Մինչ հեռանալը մոտեցանք անչափ բարեհամբույր կիմանոյով աղջկան ու հարցրեցինք, թե ում մտահղացումն էր սա: Ասաց, որ հենց իրենցը:

-Բայց ախր այստեղ ներկա գտնվողներից ոչ մեկը կյանքում 1 անիմե էլ չի տեսել, նույնիսկ չգիտեն էլ դա ինչ է...

-Հասկանում եմ, բայց ինչ արած...սպասեք մի քիչ էլ, կտեսնեք, թե ինչեր ենք դեռ պատրաստել...

Մենք իհարկե չսպասեցինք... Շատ ափսոս...հաստատ մեզ պես ոչ ոք այդպես էլ չհասկացավ, չգնահատեց ու չուրախացավ իրենց մտահղացումից...:(

Ասածս ինչ կուսուցանե. Եթե ունեք ավելնորդ 50հզ, ապա արժի որեւէ միջոցառմանը այստեղ ներկա գտնվել, իմ տեսած ակումբներից ամենագեղեցիկն էր, եւ մոտեցումն էլ բավական լուրջ է:

Հ.Գ. ինչ լավ է, որ ես կոսփլեյով չգնացի, պատկերացնում եմ, երբ ներս մտնեի ինչ էր կատարվելու :D

Հ.Հ.Գ. ինչ լավ է, որ հենտայ երեկո չէր, թե չե չեմ պատկերացնում ինձ հետ ինչ էր կատարվելու :lol