«ԴԱՐ» Ակումբ - Բլոգներ - impression

ես վաղուց արժեզրկել եմ բոլոր բառերը

լսի, էն որ ասում են երջանկություն, երջանկություն... չլինի՞ դա դու ես :)

Մեկ-մեկ հիշում եմ
Ամբողջ օրը հիշում էի մեր դպրոցի հատակի նախշերը: Չգիտեմ` ինչիս էր դա պետք, որտեղից դարձավ կպչուն հիշողություն (եթե նման բան ընդհանրապես գոյություն ունի), բայց էսօր ամբողջ օրը հիշում էի դպրոցի հատակի մարմարե նախշերը: Էդպես լինում է, երբ մի երգ ես լսում, ու կապ չունի` սիրում ես երգը, թե զզվում, մեկ էլ ամբողջ օրը քեզնից անկախ դնդնացնում ես քթիդ տակ, իսկ եթե անգամ կարողանում ես չդնդնացնել, միևնույն է, գլխիդ ներսի պատեֆոնը անսխալ նվագում է այն:

Հիմա գրում եմ հատակի մասին, հուսով, որ էդ միտքն ինձ դրանից հետո հանգիստ կթողնի: Դպրոցի հատակը: Այն շագանակագույն քառակուսի կտրտված մարմարից էր, ու տեղ-տեղ սպիտակ նախշեր էին արված վրան: Երբ հատակը մաքուր էր լինում, այսինքն` առավոտ շուտ, քանի դեռ վեց հարյուր զույգ առաջինից տասներորդ դասարանցիների կոշիկներ չէին անցել վրայով, այն անդրադարձնում էր վրայով քայլողին: Ես միշտ քայլում էի միայն շագանակագույն քառակուսիների վրայով, ու ամեն անգամ ապշում, թե ոնց էին իմ արտացոլանքի ոտքերը միշտ անսխալ գալիս կպնում հենց իմ ոտքերին, այլ ոչ թե ասենք` Անժելայի: Սպիտակների վրայով չէի քայլում երբեք, որովհետև դրանք անթափանց էին, կորչում էի դրանց մեջ: Ոտքերս դիպչում էին սառը գետնին, այլ ոչ թե հայելային աշխարհում ապրող իմ շարունակությանը:

Էդ ժամանակ փոքր էի, առաջին դասարան, ներելի էր էդ ամենը, բայց թե հիմա, իմ քսանիննամյա բարձունքում ինչու եմ նորից էդ ամենը հիշում, տարօրինակ ա: :)

Պատմվածք աննորմալ լինելու ու դրա պատճառած դիսկոմֆորտի մասին
Մի քիչ առաջ ոտքիս մատի եղունգը պոկեցի: Արեցի դիտմամբ, ուզում էի ցավ զգալ: Բայց ցավն ինձ պետք էղածից շատ ավելի ուժեղ էր: Ստիպված դեղ քսեցի ու սկսեցի նվնվալ, մեկ-մեկ էլ` լաց լինել, երբ մայրս դեմքիս չէր նայում: Հետո մաման ստիպեց, որ իրեն ցույց տամ հերոսությունս: Առանձնապես ցույց տալու բան չկար: Մատ էր` առանց եղունգի: Քաչալ մատ: Կամ տկլոր մատ: Կամ ցավացող մատ, բայց դա մենակ ես գիտեի: Էդքան զվարճալի տեսքին դժվար էր հավատալ, որ իրենից էդպիսի պարալիզացնող ցավ կարող ես զգալ:

Մաման նայում էր ինձ դեմքի էնպիսի արտահայտությամբ, որ չգիտեի` ինձ համար էր ցավում, թե իր, որ իմ պես էրեխա ունի, որ հենց պարապ էր մնում, սկսում էր սեփական եղունգները պոկել: Ինկվիզիտորի ճուտ: Նորելուկ մազոխիստ: Էրեխես գժվում ա... շշնջում էր մաման ու որոշում հետաքրքրվել` ինչու՞ արեցիր: Չգիտեմ: Հենց էնպես: Ուզում էի ցավացնել ինձ:

Դեռ կարող եմ մամային բացատրություն չտալ, բայց վաղը ոնց շեֆիս բացատրեմ, որ գործի չեմ գնացել, քանի որ կոշիկ հագնելու ի վիճակի չեմ: Շեֆը մամայիս պես չի: Ինքը չի մտածի, որ ես գժվում եմ, ու ինձ հանգիստ չի թողնի: Նա պետք է իմ բացակայության թուղթը ստորագրի, ու մինչև չունենա աշխատանքի չներկայանալու ծանրակշիռ բացատրություն, հաստատ ոչինչ չի ստորագրի:

Գրողի ծոցը կորչեն բոլորը:

Անհարմար է սարքած կյանքը: Նույնիսկ երբ անում ես պահի տակ խելքիդ փչած հիմարությունը, հետո անհնար է դառնում բացատրելը, թե ինչու ես դա արել: Մարդկանցից շատերի համար, մանավանդ եթե նրանք ունեն ստորադասներ, շատ դժվար է պատկերացնել, որ ուրիշները որոշ բաներ անում են բացարձակ առանց պատճառի, առանց ստիպված կամ պարտավորված լինելու: Ուղղակի անում են, որովհետև դա իրենց դուր է գալիս կամ էլ այն աստիճան դուր չի գալիս, որ անում են` դրանից ազատվելու համար, ինչպես վատ երազն են պատմում ջրին:

Քամին քիչ է մնում պատուհանի ապակիները պոկի, ոնց որ ես քիչ առաջ պոկեցի եղունգս:

Միայն թե` քամուն բան ասող չկա: Իսկ ես ամենայն հավանականությամբ կմնամ առանց աշխատանքի: Ու հետն էլ` առանց եղունգ:

Մեծ տատս
Մեծ տատս մորս տատիկն էր: Ութ տարեկան էի, երբ մահացավ, բայց շատ լավ հիշում եմ իրեն: Արտակարգ բարի տատիկ էր: Միշտ հագնում էր իր սև երկար զգեստը, որի վրա սպիտակ մանր պուտեր կային կամ էլ մյուսը` էլի սև, բայց վրան պուտերի փոխարեն մանր դաշտային ծաղիկներ էին: Վրայից կապում էր մաքուր, սև գոգնոցը, որն ուներ մի մեծ գրպան, ուր միշտ ծոռների համար քաղցրեղեն ու պնդուկ էր պահում, ու հենց մոտով անցնեիր, կանչում էր, գլուխդ շոյում, թշերիդ մի-մի պաչիկ  թողնում ու ձեռքը տանելով գրպանը` հանում կոնֆետ, մի բուռ արևածաղիկ կամ էլ պոպոք-պնդուկ, ու բուռդ լցնելով` թաքուն ասում.

- Քեզ համար էի պահել:

Երկար մազեր ուներ, որոնք, չնայած տարիքին (ութսունն անց էր) ամբողջովին չէին ճերմակել, ու հյուսը միշտ թաքցնում էր գլխաշորի տակ:

Աշխարհի ամենաբարի ժպիտն ուներ, ու թեև բերանում ընդամենը երկու ատամ էր մնացել, էնպես էր  պնդուկ ջարդում դրանցով կամ էլ արևածաղիկ չրթում, որ մենք` 5-10 տարեկան ծոռներս, մրցել չէինք կարող:

Հիմա որ հիշում եմ իրեն, շատ սիրուն կին էր, կանոնավոր ու նուրբ  դիմագծեր ուներ, ջահել ժամանակ երևի շատ սրտեր էր կոտրել: Բայց  այն ժամանակ, երբ դեռ երեխա էի, ընդհանրապես ծերերի գեղեցկությունը չէի ընկալում, ու մի օր էլ, մանկական պարզամտությամբ մեծ տատիս նեղը գցեցի: Ինձ գրկել էր ու ծափ-ծափ էինք խաղում:  Մեկ էլ հայտարարեցի.

- Տատի,  բայց  քո ձեռքերն ինչ գեշ են:

Խեղճ տատս շփոթվեց, որ իր արտաքինը չի համապատասխանում  գեղեցկության մասին ծոռան պատկերացումներին ու ծերությունից կնճռոտած, բայց միևնույն է նրբությունը պահպանած ձեռքերն արագ պահեց գոգնոցի գրպանում: Բայց ես դեռ շարունակում էի զննել մեծ տատիս, ու թլոշ-թլոշ ավելացրի.

- Տատի, բայց քո  երեսն էլ ա գեշ...

Տատս չդիմացավ.

- Այ ինչ գործ ուներ քո տատին էսքան ապրեր, որ դու էլ չհավանեիր:- Ու շատ սրտնեղած հեռացավ:

Մի քանի տարի անց, 88-ին, երբ երկրաշարժն եղավ, ու ինքը հեռուստատեսությամբ նայում էր աղետի հետևանքների կադրերը, արցունքն աչքերին մրմնջաց.

- Անիծվես  դու, տեր աստված, ինձ թողեցիր, էս ջահել էրեխեքի կյանքն առար...

Էդ օրվանից ոչինչ չկերավ: Օրերով սոված մնաց, թեև որդիները, թոռներն ու հարսները աղաչում էին մի կտոր հաց ուտել:

- Աստծուց խռով եմ,- պատասխանում էր ու լուռ նստում: Էդպես մոտ մի ամիս տևած ինքնասպանությունից հետո աստծուց խռով, բայց էդպես էլ չչարացած մեծ տատս հանգավ:

Հիմա նրա գերեզմանին մանր դաշտային ծաղիկներ են աճում, էնպիսիք, որոնք կային իր սիրած զգեստի վրա...

ֆոբիա
իսկ դուք գիտեիք, որ երկար բառերի հանդեպ ֆոբիան կոչվում ա հիպպոպոտոմոմոնստրոսեսկվիպպեդալիոֆոբիա? լրիվ լուրջ

պատկերցարեք տենց ֆոբիա ունեցողը գնում ա նու չգիտեմ, հոգեբույժի մոտ, հոգեբույժը սկսում ա արտաբերել նրա ֆոբիայի անունը, մեկ էլ պացիենտը մեռնում ա...

Ավատար
ավատարս հիմա խելոք նստած բլոգ ա գրում

էս զգացումը Ավատար ֆիլմից հետո առաջացավ

ու ինչքան խորանում ես, էնքան վախենալու ա

դու չկաս, կա քո մականունը, որը ինչ-որ չափով կարողանում է վիրտուալ կյանքում իրեն դրսևորել, էստեղ դու ապրում ես, կյանքի սիմուլյատորներ խաղում, ինչ-որ բաների հասնում, իսկ իրական մարմինդ հաշմանդամի պես մի տեղ վեր ընկած` միայն մատներն է աշխատացնում, որ դու վիրտում երջանիկ լինես, սիրահարվես, տուն սարքես, ֆերմեր լինես, ունենաս շքեղ մեքենա...

ու էդ ամենից հետո շատ դաժան ա վերադառնալ իրական կյանք, մի քանի րոպե դեռ զոմբիացած ես, հետո մեկ էլ տեսնում ես ռեալում գոյություն ունեցող ընկերներիցդ մեկի մուննաթախառը սմս-ն ու ամեն ինչ տեղն ա ընկնում` հասկանում ես, որ քեզ մականվան տակ թաքնվելն ավելի է դուր գալիս, ռեալ կյանքում քեզ ոչ սպասող կա, ոչ հասկացող, իսկ էստեղ գոնե մականունդ կուտի էդ ամենը, ոչ թե քո իսկական ԵՍ-ը, որովհետև իսկական ԵՍ-իդ տեղը վաղուց մոռացել ես, չգիտես` ինքը որտեղ ա