«ԴԱՐ» Ակումբ - Բլոգներ - ծանոթ անծանոթուհի ըստ murmushka

մեծ փոշեկուլ եմ ուզում, շատ մեծ, որ կյանքիս մեջ կարգուկանոն մտցնեմ, որ մաքրեմ դասավորեմ, իսկ վերջում ջուր ցանեմ, նոր սկիզբ եմ ուզում

Երջանկություն...
Շուտով կյանքիս կարևորագույն քայլ եմ կատարելու… Թվում էր, թե ամեն ինչ որոշված է, որ մնացած ամեն ինչը միմիայն հասարակության ագահությանը տուրք տալու համար է արվելու, սակայն... պարզվեց ինձ , միգուցե և մեզ համար այն շատ կարևոր է: Միայն այդ քայլի նախաշեմին կանգնած ես հասկանում, որ... լավն է կյանքը, երբ քեզ շրջապատում են իսկական ընկերներ: Մինչև հիմա միշտ մտածել եմ, որ իսկական ընկերը տխրության պահին է ճանաչվում, բայց պարզվեց, որ պետք չէ փորձել ոչ մեկի ճանաչել, պարզապես պետք է մարդկանց հավատալ ու նվիրվել, Իսկական ընկերն ուրախության պահին է կողքիդ լինում, երբ շունչդ կտրվում է ուրախությունից, երբ հոգիդ  քիչ է մնում լքի մարմինդ երջանկությունից, այդ պահին ընկերդ է կողքիդ ու ոչ թե երկիր է իջեցնում, այլ քեզ հետ ճախրում է: միգուցե այս բլոգում առաջին անգամ, բայց ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ գրել. ես երջանիկ եմ, երջանիկ իմ ընկերներով, առանց որոնց ես չէի հասկանա այն ինչ հիմա ունեմ, չէի գնահատի այն, ինչին  հասել եմ, ու չէի հավատա, որ դեռ շաաաաաաաաաաատ շատ բաների եմ հասնելու:

Շնորհակալ եմ....

You are so beautiful ...... to me
Լավն է այս երգը.. իսկը էն երգը որ փնտրում էի... ինչ կարևոր է ինչպիսին ես  , լավը վատը գեղեցիկ- տգեղ, You  are so beautiful ...... to me... to me .. to me.. այ հենց այս երկու բառերն են ամենակարևորը: մեկ տարի 9 ամիս... մի ամբողջ կյանք ամփոփված մի վայրկյանի մեջ.. ինչ էի ուզում ասել...  ոչինչ....You  are so beautiful ...... to me

չգիտեմ ինչ կլինի, չեմ ուզում իմանալ, չգիտեմ անգամ կհաղթահարեմ , թե չէ, ոչինչ չգիտեմ ......You  are so beautiful ...... to me

http://www.youtube.com/watch?v=bor44...eature=related

էհհհհ.......
Հասկացել եմ, իսկապես, լուրջ եմ ասում, ոչ մեկ չի հավատում՞ բայց ինչի՞ լուրջ հասկացել եմ երջանիկ ու անհոգ ապրելու միակ գաղտնիքը....

ՊԵՏՔ ՉԷ մտածել քեզ շրջապատող մարդկանց մասին

ՊԵՏՔ ՉԷ ջանալ լավը լինել բոլորի համար

ՊԵՏՔ ՉԷ հավատալ լավ կոլեկտիվ , լավ ընկերներ, լավ մարդիկ և նման հեքիրաթներին, որ հետո հիասթափություն չապրես....

ՊԵՏՔ Է ինչքան հնարավոր է եսասեր լինել, կենրտոնացնել աշխարհ քո անձի շուրջ, ապրել միայն ինքդ քեզ համար, չսպասել ու չակնկալել ոչին ոչինչ ու դա ճիշտ է

թե չէ ձգտում ես, որ լավ լինի, բայց չի ստացվում, ձգտում ես հարմարվել գլղխիդ են նստում, ձգտում ես հասկանալ դեբիլի տեղ են դնում. ձգտում ես օգնել սատկած էշի տեղ են դնում, նալերն են ուզում պոկած լինեն......

բա.... վերջ ես էլ չեմ մտածի ոչնչի ու ոչ մեկի մասին ու կաշխատեմ հանգիստ ապրել, ես էի չէ ասում , որ հոգնել եմ, ուրեմն հանգստանալ եմ ուզում

հա մեկ էլ թող ուրիշներն անհանգստանան իմ համար, թե չէ թվում է անարժեք մի իր եմ,..... սենց հանգիստ ստերվա լինելը նենց լավ է, որ գիտակցում ես, հասկանում ես, որ դու ստերվա ես դառնում ու դա քեզ դուր է գալիիիիիիիիիիիիիս

կաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաայֆ ու պետք չի մտածել  ախր ինչի, ախր ոնց, չէ հենց տենց ու հենց դրա համար, հա ինչ չէիք սպասում? ես էլ կարամ ՁԵԶ պես լինել ու հիմա լրիվ մտել եմ ձեր դերի մեջ , ինձ համար սենց ավելի հեշտ է, իսկականից, որ կայֆ

բա սենց անկապ բաներ

Կյանքն ամենօրյա նահանջ ու պարտություն է...
Ճիշտ եմ ասում, իրոքից, կյանքն ամենօրյա նահանջ ու պարտություն է, բայց կյանքի իմաստ դրա դեմ անխռով ու անհանդուրժող ամենօրյա պայքարն է... հիմա հասկացել եմ… մեկ է այս կյանքում ոչինչ հենց այնպես չի լինում, եթե այսօր պարտությունդ մեծ է, ուրեմն երեկ ճիշտ չես պայքարել, չկան մեղավորներ ու անմեղներ, կա ուղղակի իրադարձությունների մի շարք, որի հետ կարող ես կամ համակերպվել, կամ էլ շարունակել պայքարել... գրառմանս սկզբում սրա մասին չէի ուզում խոսել, մտածում էի գրել ու գրելով ինքս ինձ համար պատկերացնել ինչպիսին է հանգիստ կյանքը:բոլորը, բոլորն անխտիր ուզում են հանգիստ ապրել, շատերն են կրկնում " իմ ուզածը մեծ բան չի, թողեք հանգիստ ապրեմ" հանգիստ..., այսինքն չանհանգստանալ սիրած մարդու համար... հանգիստ.. այսինքն չմտածել աշխատանքի մասին, հանգիստ... այսինքն՞, հանգիստ նշանակում է չապրել, չկա հանգիստ, չկա հանգստություն քանի քո սիրտը լոկ պոմպ չէ, որ արյուն է մատակարարում: չեմ ուզում հանգիստ ապրել, ուզում եմ գիտակցված ապրել, ուզում եմ վստահ ապրել: այսինքն չգիտեմ է: նորից փիլիսոփայեցի: բայց մեկ է ճիշտ է ասված կյանքն ամենօրյա նահանջ ու պարտություն է: Բայց ես պայքարելու եմ...մինչև վերջ

երբեք վերնագիր ընտրելուց լավ չեմ եղել, այսօր էլ բացառություն չի ուրեմն թող մնա անվերնագիր... աշխատանքային օրվա վերջին րոպեներն եմ գլորում... այսօր օրը թեթև էր , ինչի մասին էի ուզում խոսել, հա անարդարության ու դրա հետ հաշտվելու իմ նոր բնավորության գծի մասին.. սկսել եմ համակերպվել , որ որոշ հարցերում ես անզոր եմ որևէ փոփոխություն անել, սկսել եմ համակերպվել ինձ համար արդարացումներ գտնել ու.... միգուցե մեծացել եմ.. կարոտել եմ, ում ինչու չգիտեմ.......երբեք չեմ գտել իմ տեղը ոչ մի շրջապատում, երևի դա էլ իմ բնավրության վատ կողմերից մեկն է, միշտ զգացել եմ ավելորդ լինելու այդ տհաճությունը, միգուցե սա էլ իմ  բարդույթների հետևանքն է,  չգիտեմ..... կարևոր էլ չի, ես գիտեմ, որ կան երևույթներ որոնք ես փոխել չեմ կարող, անգամ համակերպվում եմ, իսկ հիմա նույնիսկ սիրում եմ, աննշան, աննկատ լինելու իմ մենաշնորհտ, դա ինձ հնարավորություն է տալիս չկապնվել, չհուսահատվել, չհիասթափվել... հիմա իմ կյանքի միակ կենտրոնը դու ես, մեր դեռ չստեղծված , բայց արդեն ուրվագծված ընտանիքը, չեմ ուզում առօրյան, կենցաղը ստիպի , որ մենք մոռանանք մեկս մյուսով ուղղակի ուրախանալու երջանկանալու մեզ տրված հնարավորությունը... սիրորւմ եմ քեզ, գիտեմ, որ սիրում ես ինձ, ու գիտեմ, որ ամեն ինչ լավ է լինելու....

ամեն ինչ լավ է լինելու

անվերնագիր
Որոշել եմ, սկզբից պիտի մի լավ դժգոհեմ հետո էլի ինքս ինձ հույս տամ, որ ամեն ինչ լավ է լինելու, որ կարողանամ շարունակել ապրել... չէ ինչ ապրել՞ գոյատևել, ապրել բառը մեզ համար արդեն ճոխություն է. լավ չեմ հասկանում միթե հնարավոր չէ այս երկրում երեք տարվա մեջ մի հատ հիմար աշխատանք գտնել, որի համար գոնե 30 հազարից ավելի կվճարեն... երբ ավարտում էի համալսարանը, ամեն ինչ այնքան հրաշալի էր թվում, այնքան հեշտ, իսկ հիմա՞ շուռ եմ գալիս ու անցած տարիների բարձրությունից նայում եմ... ու տեսնում որ բարձրություն չկա իջվածք է, ու ամեն օր այն ավել խորն է դառնում ինձ ընդմիշտ կտրելով քաղաքակիրթ կյանքից....

թվում էր անձնական կյանքում ձեռք բերած արժեքները ուժ կտան դիմակայել կյանքի դժվարություններին, թվում էր... պարզվեց դու այնքան ուժեղ պիտի լինես, որ այդ արժեքներն էլ չարժեզրկվեն... ուժեղ.....

թվում էր ընկերական ամուր հենարանը կօգնի, որ ուժեղ լինես... թվում էր... պարզվեց չկա այդ հենարանը, որովհետև միայն հենվել կարող են իսկ ինքդ հենվել ի վիճակի չես... ամուր չի հենարանդ...... այսինքն հենարան էլ չկա.... հենարան

թվում էր ընտանիքդ կարող է հենարան լինել, գոնե մեջքդ ուղիղ կանգնելու համար.... թվում էր... պարզվեց լինում են պահեր, երբ անգամ կանգնել չես կարող, ուր մնաց մեջքդ ուղիղ........

թվում էր հնարավոր չէ, որ կյանքում ամեն ինչ այսքան դժվար լինի,... թվում էր, պարզվեց ամեն ինչ ավելի քան դժվար է... դե չեմ ուզում էլի ոչինչ հաղթահարել, չեմ կարող ուժեղ լինել, որովհետև չեմ ուզում......

ու մենակ քո գրկում, մեն մենակ քո գրկում թվում է, որ ամեն ինչ հաղթահարելի է, թվում է.... բայց մենք հաղթահարել ենք արդեն շատ բան, միգուցե մնացածն էլ կարողանանք հաղթահարել, եթե ամուր փակես ինձ քո գրկում.... գոնե մի պահ, երբ ես այնքան ուժեղ եմ, որ կարող եմ թույլ լինել......

ասում են լավ կլինի..... ասում են.....

ևս մեկ օր
լավ, ուզում եմ հասկանալ, ես եմ եմղավոր թե իմ ճակատագիրը, երևի ամբողջ հանրապետությունում չկա ինձ նման միշտ սխալ երթուղային նստող մարդ, բայց այսօր մի այլ կարգի բախտս բերեց.....

ուրեմն, առավոտյան դասի էի, շտապում էի, ո էի դուրս եկել տնից, մեկ էլ կանգառում մի ծանոթ, վայ բա արի մենք քեզ կտանենք, հեսա մեքենայի ենք սպասում, որ գնանք, ասում եմ , բայց ձեզ հարմար է՞ ես  Պրոսպեկտ եմ գնալու, պատասխանը չի ուշանում, վայ ինչ խնդիր, ուր որ պետք է կտանենք...

մեքենան նստելուց հետո պարզվեց, որ ամենահարմարը կլինի, որ ինձ իջեցնեն Աբովյանի պուրակի մոտ, դե ինչ խնդիր չկա այնտեղից մի բան կնստեմ Օպերա գնացող ու արագ կհասնեմ, կարդում եմ Օպերա, դատարկ է ուրախ ուրախ նստում եմ ու....... չհասած օպերա թեքվում է, պարզվում է չերեզ Օպերա գնում է Բանգլադեշ:o, ոչինչ ոտքով կգնամ,....

դասից հետո պետք է շտապ գնամ 3-րդ մաս, որից հետո հասցնեմ Դավիթաշեն իսկ ժամը 5-ին Կորյունում ժողովի եմ, ուրեմն... Պրոսպեկտի կանգառում կանգնած եմ և օօօ երջանկություն 50 համարի ավոտբուս, արագ նստում եմ ու...... 10 րոպեից Աջափնյակում եմ, :o հարցնում եմ բա... 3-րդ մասը՞՞՞՞, վարորդը ասում է մյուս կողմից պետք է նստեիր, բայց ոչինչ նստի հեսա շրջվում եմ գնամ , վարորդն իր խոսքի տերն էր երկար չսպասեցրեց հենց միանգամից թեքվեց ու.... 1 ժամ 40 րոպե և ես անրձևի տակ, բայց երջանիկ կանգնած եմ 3-րդ մասում, հետո արագ Դավիթաշեն, վազելով Կորյունում ու արագ Ոսկու շուկա, ու... ժամը 9-ին հոգնած, սարսափելի գլխացավով, անտրամադիր տանը.... լավ օր էր, չէ՞ ու այսպես շաբաթը գոնե 3 անգամ ինձ հետ պատահում է, չգիտեմ ինձնից է , թե ճակատագրիցս

Հ.Գ. վարորն ուզեց կատակել, ասեց մյուս անգամ հետդ ուտելիք կվերցնես աղջիկ ջան, սենց մեղք ես ամբողջ օրը տրանսպորտի մեջ, բա

աշնանային դեպրեսիա
սկսվեց... ու շարունակվելու է դեռ երկար... անխիղճ տանջելու էէ, բայց այս անգամ ինչ-ոչ շուտ սկսվեց

հոգնել եմ, մարդիկ լսում եք, հոգնել եմ հենց քեզնից , քեզնից էլ ու բոլորից , միանգամից, առանձին առանձին վերցրած, հետո գումարած ու հանած, հետո բազմապատկած ու բաժանած, վայ ոնց եմ հոգնել, հոգնել եմ կեղծիքից, հոգնել եմ անկեղծությունից, ամեն ինչից, ամեն ինչից: Հոգնել եմ ամեն տեղ ամեն պահին ավելորդ լինելու զգացողությունից, հոգնել եմ ամեն ինչ իմ ներսում պահելու ու հետո թաքուն լացելու իմ հիմար սովորությունից, հոգնել եմ, հոգնել եմ բոլորիցդ, ու մի զանգեք, չեմ պատասխանում, չեմ գրում, չեմ խոսում, կարող եք ինչ ուզում եք ասել, որ պատասխանատու չեմ, բայց ինչի լինեմ, ով եղավ պատասխանատու իմ հանդեպ՞, հա ես նաև երախտամոռ եմ, հա, ու սենց լավ է, երբեմն մտածում եմ ինչ լավ է այսքան աննկատ ու անիմաստ լինել կյանքում, որովհետև քո լինել չլինելով ոչինչ չի փոխվում, հոգնել եմ ես այս մտքերից էլ, ինչի եմ գրում՞ որ չպայթեմ, դեռ ժամանակը չի, հոգնել եմ իմ ամենասիրելի մարդկանց կողմից չհասկացված լինելուց, հոգնել եմ,զգացիր, որ դողում էի, բայց ցուրտ չէր, մենակ քո ձեռքի հպումն ինձ կարող էր տաքացնել, բայց դու զբաղված էիր, դու մեղավոր չես, դու չգիտեիր իմ ներսում ինչ է կատարվում, ու ոչ մեկ չգիտի , անգամ ես չգիտեմ, հոգնել եմ անվերջ պտտվող այս շրջանից,

քեզ, իմ սիրելի

աշնան դեղնած ծովից գարուն բերեմ

քեզ, իմ սիրելի

սիրո մեղքից վառված ինձ հետ այրեմ

ու գիշերվա չվող քամուց

ես քեզ համար մի զգեստ խնդրեմ

ու նոր բացվող օրվա գրկում

քո ջերմ շուրթերը համբուրեմ

քեզ, իմ սիրելիս

կանխազգացում
մեկնում եմ, միայն 7 օրով , կարծես թե առանձնապես ոչինչ տեղի չի ունենում, բայց.... ուզում եմ 8 օրից գալ ու գրել. սխալ էր կանխազգացումս....

սա մեր առաջին փորձությունը կլինի, մեր, երկուսիս համար, ուզում եմ, որ այն կարողանանք հաղթահարել, ուզում եմ, որ ամեն ինչ լավ լինի... կամ էլ լինի այնպես ինչպես պիտի լինի,,, մենակ թե....................

ով սիրում է, օրհնյալ է և անիծված....

իսկ ես սիրում եմ, անսահման

ինչ էլ լինի, մի բանում վստահ եմ, որ քեզ հետ ամեն ինչ լավ կլինի, որովհետև ես եմ այդպես ուզում,

գիտեմ կանցնի 8 օր կգամ ու կգրեմ սխալ էր կանխազգացումս.....գիտեմ, չէ, չգիտեմ, ուղղակի շատ եմ այդպես ուզում...

ասա , որ ամեն ինչ լավ կլինի, ես քեզ հավատում եմ....

կեսգիշեր է
այրվել են սիրո էջերը

մարում են վերջին աստղերը

ասված են բոլոր բառերը

գիշեր է, լուսնյակ գիշեր

սեր իմ այս գիշերը պատիժ է...........

չէ կեսգիշեր չէ, բայց հոգումս լրիվ գիշեր է, հարբած գիշեր է

ես երևի երբեք չեմ զգա մարդկային պարզ ուղղակի անհոգ երջանկությունը, միգուցե այն չկա էլ... քեզ երևի հաճույք է պատճառում իմ տառապանքները, չէ սա տառապանք չէ, սա հիասաթափություն է, մենակություն է գիշեր է, հարբած գիշեր......

սեր իմ, այս գիշերը պատիժ է.......

սեր իմ մոլորված առասպել

ինչու երբ էնքան բան ունեմ ասելու, ոչինչ չեմ կարողանումա սել, ուղղակի լռում եմ ու ներքուստ արտասվում, չեմ էլ ուզում գուշակել կանցնի սա, չի անցնի, գիտեմ մի բան

սեր իմ, այս գիշերը պատիժ է......համբույրի եզրին կուրացած շուրթեր

լուսնյակ գիշեր է, հարբած գիշեր է

ես երևի նույնիսկ ինքս ինձ հետ անկեղծ չեմ, ուզում եմ մտքերս ձևավորել ու նորից փախնում եմ, երգում եմ, լռում եմ ու կրկնվում էէ երգը անվերջ, ես եմ այդպես ուզում....

այրվել են սիրո էջերը, ասված են բոլոր բառերը...

ոչին ասված չէ, չեմ ուզում ասել ոչինչ

մենության անդունդում քո հայացնք եմ մուրում....

ես էլ չեմ ուզում մուրալ......

սիրում եմ հայացքդ , շատ

հոգնել եմ, կներես, ուղղակի հոգնել եմ

ու պիտի գնամ

ուղղակի

լուսնյակ գիշեր է, հարբած գիշեր.......

Այսօր
Այսօր ուզում եմ ահավոր թույլ լինել, ուզում եմ մենակ մնալ ու կարողանալ ինքս ինձ հետ լրիվ անկեղծ լինել, ուզում եմ ոչ մեկի մասին հոգ չտանել, ուզում եմ լացել... անկեղծ... ուժգին... մինչև քամվի հոգուս վերջին ցավը

ուզում եմ անկեղծորեն ինքս ինձ խղճալ, նույնիսկ ինքս ինձ մեղադրել, պատժել, ուզում եմ ...

ուզում եմ ինձ մոռանան բոլորը, չեմ ուզում ինձ հիշեն, որ ես ինքս ինձ ավելի խղճուկ զգամ

ուղղակի այդպես եմ ուզում

ուզում եմ մենակ մնալ

բայց....չթողնես

հոգնել եմ

կանցնի

երևի

անծանոթուհի.....
ամեն ինչ խառնվել է, մի քանի օր է ինքս էլ չեմ հասկանում ինչ է կատարվում ինձ հետ, ամեն ինչ այնքան խառն է, ոչինչ չի ստացվում, անգամ այս գրառումը

վախենում եմ, վախենում բացել աչքերս ու տեսնել, որ դու այլևս չկաս, որովհետև զգում եմ հեռու ես, բայց էլի վախենում եմ զգալ ու ամեն անգամ ինքս ինձ մեղադրում վախկոտության մեջ, չէ, ես կանգնած եմ, ես պայքարում եմ

ես չգիտեի, որ անգամ այստեղ պիտի պայքարեմ, այստեղ էլ պիտի ուժեղ լինեմ, որ չկորցնեմ, իսկ ես այնքան էի ուզում պաշտպանված լինել....

չեմ սիրում ինքս ինձ, դա փաստ է ու մեկ մեկ զարմանում եմ, թե ինչու եմ ուզում, որ դու ինձ սիրես, սիրո՞մ ես... չգիտեմ, չէ գիտեմ, բայց հաստատ չգիտեմ, կամ էլ ոչինչ չգիտեմ, չեմ ուզում իմանալ, ինձ հերիք է մենակ այն, որ ես եմ...սիրում...քեզ...

ու վերջ....մնացած ամեն ինչն արդեն տանելի, է ամեն ինչ հաղթահարելի, հերիք է կրկնեմ ինքս ինձ, որ սիրում եմ ,

կամ քանի դեռ չես հոգնել ինձնից ու  կհեռանամ աննկատ, երբ էլ իմ կարիքը չունենաս

պարզապես

թույլ տուր, որ մտքերս գան քո կերպարանքով, թույլ տուր... խնդրում եմ...

արի

Քեզ համար...
Քեզ համար իմ հոգում, իմ սրտում կա միայն ՍԵՐ

Միայն ՍԵՐ...

Սեր....

ՄԻԱՅՆ ՍԵՐ

հիանալի է երբ մնացած բոլոր բառերն ավելորդ են

ինձ համար այս խելառ աշխարհում կա միայն ՍԵՐ

անձրև...
համապատասխան մեղմ երաժշտություն, կիսամութ սենյակ, անձրևի կաթկթոց.... լռություն, ու մտքերի տարափ

եղել է երբևէ, որ մտքերն այնքան հաճելի լինեն, որ չուզենաս խանգարել նրանց, թողնես , որ իրենք որոշեն երբ այցելեն քեզ, ինչ հերթականությամբ, ինչ կերպարանքով

նրանք հիմա գալիս են քո կերպարանքով, քո ժպիտի ուղեկցությամբ, քո աչքերի փայլով

ես չգտիեմ հետո ինչ է լինելու, անկեղծ ասած չեմ էլ ուզում իմանալ, գիտեմ, որ իմ մտքերն հիմա քո կերպարանքն ունեն ու ես ամեն վայրկյան սպասում եմ, որ իրենք կայցելեն ինձ

կանաչ այգի, ջինջ երկինք, լռություն ու դու...ինչ լավ է , որ մենք մեզ կողքիս տեսնելու հնարավորություն չունենք ու իմ մտքերում չնայած կամ ես, բայց ես ինձ չեմ տեսնում ու չեմ խանգարում քո գոյությանը իմ մտքերում, իմ կյանքում....քո կյանքում....

երաժշտությունը հզոր զենք է, մանավանդ երբ այն հնչում է գլխումդ, երբ այն հիշողություններ է արթնացնում, երբ մտքերդ գալիս են երաժշտության տեսքով

ես չգիտեի, որ այս երգը կդառնա նման հիշողության վկան, այս երգը միշ կմնա այդ հիշողության վկան, ապացույցը ու երբ... ես չեմ լինի կհիշեցնի ինձ... միգուցե... ես այդպես եմ ուզում....

գիժ են մտքերը ... խառն են, իրարամերժ , մանավանդ երբ գալիս են քո տեսքով..... վստահեցրու ինձ, որ ամեն ինչ լավ կլինի.. լավ քեզ համար....ես վստահ եմ, լավ կլինի ամեն ինչ... այլ կերպ լինել հնարավոր չի

ես ..... ..... :love