«ԴԱՐ» Ակումբ - Բլոգներ - մարդ եղած վախտ

փակ գրառման նախաբան
Դուք ենթադրաբար էս էջում եք հայտնվել իմ անձնական օրագրից։ Եթե առաջին անգամ եք պատրաստվում կարդալ իմ օրագիրը, ապա շնորհակալ կլինեմ, եթե ժամանակ հատկացնեք նաև էս տեքստը կարդալուն, որտեղ ձևակերպում եմ, թե օրագրային գրառումների շրջանակներում ինչ կարող եք դուք սպասել ինձնից ու թե ես ինչ եմ սպասում ձեզնից՝ օրագիրը կարդացողից։

-> ինչ կարող եք սպասել ինձնից

Գրառումներ, որոնք արտացոլում են իմ իրականությունը էն ճշգրտությամբ, որ հասանելի ա ինձ․

Ինձ հասանելի իրականությունից բոլոր շեղումները ստեղծագործական բնույթի են ու ոչ բովանդակային․

Փոփոխություններ, կրկնություններ, հակասություններ, քաոտիկ, պեդանտիկ, ճիշտ կամ սխալ, անկապ կամ կապված, զգայուն կամ անտակտ, հետաքրքիր կամ ձանձրալի, խնդալու կամ լացելու, հասկանալի կամ ոչ էդքան մտքեր, պատումներ․

անհետևողականություն

նաև գրառումներ, որոնք կարդալուց հետո կջղայինանաք ձեր ժամանակը քամուն տալու համար

-> ինչ եմ ես սպասում ձեզնից

գիտակցում, որ դուք իմ օրագրի տարածքում եք, ինչը ձեզ տալիս ա հասանելիություն իմ ներքին իրականությանը,

ու չնայած դրան, չի ենթադրում, որ մենք ունենք անձնական շփում․ եթե մենք ունենք անձնական շփում, ապա խնդրում եմ, որ դուք՝ ընթերցողդ, շարունակեք կարդալ օրագիրը միայն էն պարագայում, եթե վստահ եք, որ ձեր ներսում կարող եք օրագիրը տարանջատել մեր անձնական շփումից․

եթե իմ գրառումը ձեզ մոտ առաջացրել ա անհամաձայնություն, ջղայնություն, ուրախություն, և այլն, ու ուզում եք կիսվել, ապա ես ուրախ եմ լսել, քննարկել ձեր մտքերը/հույզերը (ոչ իմ մտքերը/հույզերը).

ես սպասում եմ, որ այլ պարագայում դուք գրառումը չեք բերելու իմ ու ձեր շփման դաշտ,

բայց ազատ զգացեք տեղափոխել ցանկացած այլ քննարկման դաշտ

Շնորհակալ եմ հետաքրքրության համար։ Բարի ընթերցում։

հ․գ․ Էս տեքստը փոփոխման ենթակա է ու էական փոփոխությունների դեպքում իրան նորից կհղվեմ օրագրից

բանը․․․ միապետ
Երբ ես միապետ դառա, հենց առաջին տարում  ամբողջ երկրով մեկ մի շաբաթանոց օրգիա կազմակերպեցի․ ամառվա մեջ, հունիսի վերջ, երբ էն տաք, փափուկ օրերից էր, որ ամբողջ օրը ուզում ես փռվես խոտերին, քեզ տաս արևին ու ուղղակի լինես, շնչես ֊ այ էդ օրերին։

Երբ եթերից հայտարարեցի, որ ազգովի օրգիա ենք անելու, ժողովուրդս սկզբից մտածեց կատակ եմ անում, հետո երբ նշանակված օրվանից 2 շաբաթ առաջ ամբողջ երկիրը պատվեց թեմատիկ բաններներով, պարզ դառավ, որ կատակ չի ու ժողովուրդը ինչ ռեակցիա ասես չտվեց։ Մի մասը գնաց սոցիալական ցանցեր իրանց միապետին քֆրտելու։ Էդ սուրբ արժեքների հետևորդները, էդ իմ ազգապահպան ու մաքրամաքուր քաղաքացիները էդ ի՜նչ քֆուրներ էին տալիս, էդ ի՜նչ սեքսուալ սցենարներ էին հորինում - պարզ էր, որ ազգը մտովի օրգիայի վաղուց պատրաստ ա։ Տարիքով մարդիկ սկսեցին անիծել ու բոյս թաղել։ Էդ ինչքա՜ն թաղեցին, էդ ինչքա՜ն թաղեցին։ Ամեն անգամ մարդկանց մեջ երևալուց մի բարի տատիկ, մի բարի պապիկ գալիս անիծում էր, սրտի թույնը թափում էր, մրթմրթալով գնում էր։ Ջահելների մի մասը ուրախ էր։ Էդ խեղճերը ինչքա՜ն գիշերներ էին անցկացրել պորնհաբում ձեռնաշարժություն անելով, սեքսից հույսները կտրած, մեկ էլ թե բա թան էլ չէ, ազգով մեկ օրգիա։ Էս ջահելները համ ուրախ էին, համ էլ ամաչում էին ձեն հանեն։ Ազգայինականները լրիվ գժվեցին էդ օրերին։ Թե բա ես մեր ազգային խայկական սուրբ արժեքները չեմ հարգում, թե բա մեր պապերի հիշատակը գետնով եմ տալիս, թե բա բուրքը նայելու ուրախանալու ա, ու սրանք որոշեցին ինձ սպանեն, մենակ թե թույլ չտան մեր խայ ազգը մխտռվի։ Քիչ էր մնում հեղափոխություն անեին, իրանց միապետին կտրտեին ուտեին էնքան կատաղած էին։ Սրանց նայում - իրանց փոխարեն հոգնում էի։ Էդ շոգ եղանականին փողոցներով, արևի տակ առավոտից գոռգոռում էին, մարդկանց հանում էին փողոց իբր ազգը փրկելու։ Բայց մարդիկ շոգին հավես չունեին հեղափոխության, ու տներից էին վրդովվում։

Օրգիայից մի շաբաթ առաջ նորից եթեր մտա ու հայտարարեցի օրգիայի պայմանները․

1. Օրգիայի օրերը ամբողջ միապետությունում համարվում են ոչ աշխատանքային ու քաղաքացիների միակ գործառույթը պետք ա լինի հայտարարված օրերին կատարել իրանց քաղաքացիական պարտքը ու մասնակցել օրգիային։ Սրա համար միապետությունը ապահովում ա բոլոր քաղաքացիների սնունդը, ու վերցնում ա ծերերի ու անչափահասների խնամքը իրա վրա։

2. Երկրի բոլոր քաղաքացիները էդ օրերին պետք ա գտնվեն հանրային տարածքներում, պետք ա լինեն տկլոր։ (Ստեղ ես հորդորում եմ, որ մարդիկ էդ օրերին չմնան իրանց բնակավայրում, այլ գնան ուրիշ քաղաքներ ու գյուղեր)

3. Էդ օրերին քաղաքացին իրա ֆիզիկական ու էմոցիոնալ շփումներում ազատ ա անել ինչ ուզում ա, ու ազատ ա չանել ինչ չի ուզում, չխախտելով երկրորդ պայմանը։

4. Ոչ մեկ ազատ չի ամենաչնչին բռնություն կիրառել, համաձայնեցված կամ չհամաձայնեցված։ Էս ամենակոշտ սկզբունքն ա ու ցանկացած խախտող զրկվելու ա քաղաքացիությունից, շպրտվի սահմանից դուրս, դառնալու ա աներկիր (ես կտցրած միապետ էի, տենց էլ կարայի անեի)

5. Էդ օրերին ամբողջ երկրում մարդկանց նկարելը ցանկացած ֆոտո անող սարքով արգելվում ա։ Գրիչ, մատիտ, կավիճով պետք ա յոլա գնա ժողովուրդս։

Վերջում էլ խնդրեցի, որ մարդիկ առաջնորդվեն Վեգասի պրինցիպով։

Էս հայտարարությունից հետո սռաչի երկրորդ մեծ ալիքը բարձրացավ։ Անհանգիստների մի զանգված հանգստացավ, որ իմացավ իրանց էդ օրերին չեն բռնաբարելու։ Չբավարարվածների մի զանգված հիասթափվեց, որ ստիպված պետք ա իրանց զսպեն ու չբռնաբարեն։ Իրար սիրող ու խանդոտ պսակվածները կատաղեցին, հատկապես, ամուսինները, որ իրանց կնիկներին լոզոտները տկլոր են տեսնելու։ Էդ կնանիք  էլ իրանց մարդերին խոսք տվեցին ոչ մեկին մոտ չգնան ու ոչ մեկին մոտ չթողնեն։ Դժբախտ ամուսնացածների ուղեղում լրիվ ուրիշ վիճակ էր։ Կնանիք որոշեցին մարդկանց ինադու մի շաբաթում էնքան սեքս անեն, ինչքան վերջին 10 տարում չեն արել։ Դրանց ամուսինները կնանիքին սպառնացին, թե մեկի կպել են, կաշիները կքերթեն։

Միլան թե բա
Միլանում մարդիկ փողոցում մուրում են շուն գրկած, իսկ մեր մոտ մուրում են երեխա գրկած։

Միլանում տեսա ինչ կարգի կարան մարդիկ հետևեն իրանց հագածին։ Ստեղ ընտանիքները միասին են հագնվում ու իրանց շորերը մեկը մյուսի հետ բռնացնում են։ Ստեղ տեսա ինչքան համարձակ կարելի ա լինել հագուստի հետ ու էլի գլուխս մտավ, որ հագնվելը նրա համար ա, որ քեզ սենց կամ նենց զգաս։ Արաբ ընկերուհիս որոշեց լեդի դառնա, որտև, ասեց, տենց իրան ավելի սիրուն ա զգում ու հարգված։ Քանի ինքը լեդիի շորերն էր փորձում, ես հայելու հետ մենակ մնացի ու պզուկս սեղմեցի։ Հաճույք ստացա։

Դուոմոյում մի զույգ տեսանք, որ նստած պլանշետով կինո էր նայում։ Ախ էդ Դուոմոն մի քանի հարյուր տարի սարքել են ու մի քանի հարյուր տարի էլ պատրաստ ա, ու դրա ներսը մտնելու համար լիքը փող ես տալիս։

Դուոմոյի գլխին հասկացա, որ էշություն ա երջանկություն ուզելը։ Մարդիկ ավելի շատ երջանիկ չեն, քան երջանիկ են։ Էդ ինչ էշություն ա Դուոմոյի գլխին նստել ու դժբախտ լինելը, զուտ որտև երջանիկ չես։ Ու ով ա ասում պետք ա երջանիկ լինել։

Արաբ ընկերուհիս, ում մաման մահացել ա մի քանի դար առաջ, իրա մոր մասին խոսում ա լույս տալով։ Իրան նախանձեցի, որտև էդքան դար առաջ ես էլ իմ մոր մասին էի լույս տալով խոսում, բայց համ էլ սիրեցի, որ իմ մերը սաղ ա, ու կարամ իրան մի քիչ ատեմ։ Հոր պահը հակառակն ա։ Իրա հերը սաղ ա, իմը մեռած։ Ինքը հորը ատում ա, իսկ իմ ատելը չի գալիս, չնայած հորս երբեք էլ առանձնակի չեմ սիրել։ Տատերի ու պապերի պատմությունը նույնն ա։ Իմոնք սաղ են, իրանը մեռած։ Ես իմոնցից հասցրել եմ գժվել, ինքը՝ չէ։ Տենց միամիտ ապրում ա։

Դուոմոյի գլխին ինքը նախանձեց էն ընտանիքներին, որ սիրում են իրար ու իրար նկարում են Միլանի ֆոնին։ Երբ ինքը էկզիստենցիալ կրիզիսի մեջ էր, ես էլ իրան նկարեցի։ Ժպտաց։ Եթե Դուոմոյի գլխին լրիվ մենակ չես, ու մեկը քեզ նկարում ա, երևի արդեն էդքան վատ չի։ Իսկ առհասարակ, եթե էնքան ես թռփոշացել, որ կարաս ստեղ ընդեղ ֆռֆռաս, արդեն տզալու տեղ չունես։ Մի դարից կասեմ եթե ռադիկուլիտ չունես հենա կայֆ ա։ Մի 2 դարից կասեմ եթե անցած դարում չես մեռել հենա կայֆ ա։ Ու տենց դար դար ավելի պուճուր բաներից կայֆ կստանամ մինչև լրիվ երջանկանամ։

կարող ա մերս դեր ունի
Եթե մերս ինձ ընդուներ, իրան կասեի որ ինձ վատ ա։ Որ սիրել եմ ու ինձ թողել են։ Մորս կթողնեի ինձ գրկեր։ Մերս ինձ կսիրեր, աչքերս կփակեի ու կզգայի, որ ինձ սիրում են։ Մերս ինձ կզգար ու ես կցավայի ներսիս կոտրվածքների համար։ Մորս մոտ կլացեի ու կզգայի, որ ինձ ապահով ա։ Եթե մերս ինձ ընդուներ, ես կմտածեի, որ աշխարհում տեղ ունեմ, գիրկ ունեմ լինելու։ Ես կքանդվեի մորս մոտ ու իրա սերը ուժ կտար հավաքվելու։

Եթե մերս ինձ ընդուներ, կցավար իմ ցավալուց, իմ հետ։ Մերս կուզեր երջանիկ լինեմ իմ ձևով, մերս կուզեր որ մնացած մերերն էլ իրանց երեխեքին ընդունեն, ու կուզեր ոչ մի երեխա չցավար ու չցավացներ մոր կողմից չմերժվելու համար։

Եթե մերս ինձ ընդուներ, ես կխիզախեի էլի սիրելու փորձեր անել, մերս ինձ կոգևորեր, մերս ինձ էնքան կսիրեր, որ ես սիրուց չէի զարմանա ու վստահ կլինեի, որ ես առանց պայմանականությունների սիրո կրող եմ ու իմ սերը չի պակասի ինչքան էլ ինձնից գնան վախից, ինչքան էլ կոտրեն, մորս սերը իմ հետ ա, մորս գիրկը տաք ա ու ինձ ա սպասում։

Եթե մերս ինձ ընդուներ, ես ինձ կընդունեի։ Եթե մերս ինձ սիրեր, ես ինձ կսիրեի։

Եթե մերս ինձ ընդուներ, կխոսայի իրա հետ։ Երկար պատմություններ կպատմեի իմ ապրածներից, կխնդայի իրա հետ, կլացեի իրա հետ, կվստահեի իրան բոլոր հիմարություններս ու կիմանայի որ մերս մենակ անհանգստանում ա իմ երջանկության համար։

Եթե մերս ինձ ընդուներ, ես իրան ոչ միայն բնազդով կսիրեի, այլ նաև գիտակցաբար։ Եթե իմանայի մերս ինձ ընդունում ա, ես իրան կուզեի լսեի։

Բայց մերս ուրիշ սպասելիքներ ուներ ու ինքը ուրիշ երեխա ա ունեցել իրա գլխում, ում շատ ա սիրում, բայց որը ես չեմ։

հանձնված կամ հաշտված
Գիշերը քնած էի արդեն վաղուց, բայց միտքս դրա մասին չգիտեր ու իրա համար թափառում էր։ Քեզնից բաժանվելուց հետո աչքս թարթում եմ, ջոկում եմ քո հետ ա ու էս գիշեր էլ քնած գիտակցեցի, որ քո հետ եմ։ Էն տղեն, ում ինձ թվում էր հավանում եմ, արդեն գնացել էր տնիցս ու միտքս ուրախ էր, որ մարդ չկա, որ մեզ խանգարի։ Ու սիրում էի քեզ։ Քո սերը ծովի պես ա։ Ծովից շատ ինձ ոչ մի բան չի սիրել ու միտքս քո հետ ծովում էր զգում իրան։ Երբ ծովում մեջքի վրա պառկած տրվում էի ծովին, մտքովս հոսում էր, որ ծովից դուրս չեմ գա, որ ավելի վերացարկված պահ չեմ ապրել, որ ավելի շատ չեմ սիրել, քան ծովում ու ինձ ավելի շատ չեն սիրել, քան ծովը։ Հետո ինչ֊որ պահի կենդանի էր զարթնում ներսումս, ով գիտեր, որ ծովում կմեռնի ու տագնապում էր, գլուխս բարձրացնում էր մակերեսից ու վախեցած ափն էր ման գալիս, վախենում էր խեղդվի, ուզում էր քիթս կտրվի ջրից, ինձ արագ տանում էր ափ, ուզում էր հաստատ իմանա, որ չի մեռնում։ Ու միտքս նույն ձև տագնապած գիտակցեց, որ քեզ սիրելուց կմեռնի, որ քեզ սիրելով չի կարա մնա, ու ուզեց դուրս գա քեզ սիրելու վիճակից։ Ու ոնց սովորաբար, ուզեց ափը գտնի ու հաստատ իմանա, որ չի մեռնելու, ուզեց քեզ չսիրի, քեզնից նեղանա, քո վրա ջղայնանա, քեզ ատի, քեզնից կտրվի, մոռանա, որ քո սիրո մեջ ապրում ա ու պատրաստ չի քեզնից գնա։ Բայց երեկ, երբ քնած էի, միտքս խաղային տրամադրություն ուներ, ու որոշեց մնա քեզ սիրելով։ Ես վախեցած սկսեցի հետևել իրան, ու զգուշացրի, որ դու գնացել ես ինձնից ու մենք իրար էլ երբեք չենք ունենալու, ու պահ ա գալու, երբ դու ուրիշի ես սիրելու, ու իմ սերը իմ դիմաց պատ ա լինելու կյանքում նոր բաներ գտնելու ճանապարհին, իսկ քո համար բեռ, որի հետ չես ուզելու առնչվես։ Ես հիշացրի, որ քո սիրուն կպած մնալը ինձ կործանելու անփառունակ ձև ա, ու ինչ֊որ պահից ամեն անգամ քեզ հիշելը ինձ ոտնատակ ա տալու․ բայց միտքս չհավատաց։ Միտքս ինձ հանգստացրեց ուրիշ վախենալու մտքով։ Ինձ ասեց, որ քեզ կարա սիրի իրա ներսում, որ քո հետ կարա մնա առանց քո՝ իմ հետ մնալու։ Իմ դեմքին շպրտեց, որ քո սերը իմ ներսը լցրել ա, ու տեղ չկա ներսումս ուրիշ սիրո համար։ Ու վերջում քմծիծաղ տվեց, ու ասեց, որ չէի պատրաստվում քեզ սարքել անցյալ։ Ու վախեցա, որ քեզ սիրելու եմ, երբ դու ուրիշ տեղ ես կյանքում, ուրիշ կյանք ես ապրում, ուրիշ մարդու ես սիրում, բայց հանձնվեցի։ Առավոտ զարթնեցի քեզ սիրելու դեմ չկռվելով։

ի՞նչ սահման է
Լռվել եմ Զեմֆիրայի ու Սպլինի երգերի տակ։ Կարդում եմ Անահիտի գրածները, հիշում եմ էն սաղ գործերը որ երբևէ ուղեղս տաքացրել են։ Նոնստոպ լսում են էն երգը, որտեղ աղջիկը ասում ա, որ լիքը ուռոդ երեխեք ա ունենալու, ու դրանց սոված են պահելու, աշխարհը իրանց նման գլխից հիվանդներով են լցնելու․․․ Տանում են էս սաղ մարդիկ ինձ։ Ուզում եմ ապրեմ աշխարհում, որտեղ իրանք կան։ Ճիշտ աշխարհ եմ գտել ապրելու համար։

Գլխից հիվանդ մարդիկ եմ ուզում կողքերս ֊ նենց մարդիկ, որ իրանց գլխից թռած մտքերը դուրս գան, կպնեն իմ գլխին ու վարակեն ապրելու ու գժվելու իսկականությամբ։

Ուզում եմ մարդիկ, որ ինձ կհանեն իմ գլխից ու կկանգնացնեն իմ հիվանդ մտքերի, զգացմունքների ու կարծրատիպեր առաջ։ Տենց մարդկանց համար ես պատրաստ եմ չապրած սաղ պահերովս վճարեմ։ Իրանցից ստացած ամեն ապրված պահ չապրված երկար ժամեր արժի։ Սազող գին չունեն էդ մարդիկ։ Էդ նրանք են, որ մեջդ սաղ սահմանները ջարդում են զուտ իրանց գոյությամբ։ Իրանց գոյությունը նենց վախենալու ա։ Ներսիդ սահմանների շուրջ դու տարիներով բարիկադներ ես կառուցել, պաշտպանել ես իրանց ու հիացել ես քո սկզբունքայինությամբ։ Դու քո աչքին էնքան ունիկալ ես եղել, էնքան առաքինի ու ճիշտ ես քեզ դրսևորել։ Մեկ էլ մի հատ գլխից հիվանդ ա գալիս, սկսում ա թավալ գալ սահմաններիդ ու բարիկադներիդ արանքում, հետո գլորվում ա սահմաններիդ վրա, իսկ դու էնքան տարված ես իրա հիվանդությամբ, որ մոռանում ես, որ քո  “ճիշտ” գոյության միակ իմաստը էդ գերհզոր արժեքների, պրինցիպների ու փաթթերնների կույտն էր, որ սահմանում էր քո անհատականությունը։

Արդեն թույլ եմ թողնում ինձ երբ սրանք մոտենում եմ։ Թողնում եմ լինեն իմ շուրջ, ու տեսնում եմ ոնց են ջրի շլանգն առած ջրում ներսս, ցեխոտում սահմաններս, մաքրում են կավիճով տարիներով հաստացրած գծերը ու իրանցից անկախ քացով գլորում են ծանր քարերը, որ ներսիս մի ծակից ճարել ու քրտնելով հասցրել եմ սահմանս պինդ պահելու։ Կասեի, որ սրանց ուղղակի ատում եմ, եթե էդքան չգնահատեի էս ցեխոտվելու պրոցեսը։ Սրանց վրա մուննաթ եմ գալիս թե բա ես անհատականություն էի, էն ընթացքում, երբ մի թաց շոր ճարած պրտում եմ ներսումս մնացած գծերը, որ մի բիծ էլ չմնա։

Ջնջեք թողեք նաֆիգ։

կուտակված
Զզվում եմ արա մարդկանից։ Էն ամբիցիոզներից ու լխկածներից, ֆեմինիստներից ու պատրիարխալներից ու բոլոր բոլոր մեծ ու փոքր սեքսիստներից, նացիոնալիստներից, կոսմոպոլիտներից, ճշտով աբրողներից ու ճիշտը տոտալ կոխածներից։ Նրանցից որ հավատում են ու նրանցից որ ղժում են էդ հավատացողների վրա։ Նրանցից որ սեռականացված են ու նրանցից որ չգիտեն էդ ինչ ա։ Նրանցից որ ամեն ինչի դեմ ուզում են կռված լինեն ու նրանցից, որ ամեն ինչի դեմ կչոքեն։ Զզվում եմ որ ամեն ինչից վրոդի գիտակ են, բայց կարևոր բաներից գլուխ չեն հանում, զզվում եմ նաև երբ ուղղակի դեբիլ են։ Զզվում եմ երբ վրոդի գիտեն ինչ են անում էս կյանքում, բայց մեկ էլ սվետաֆոռ ա փչանում դեմը ու գլուխը կորցնում են։ Զզվում եմ որ կորած են կյանքում։ Զզվում եմ որ սաղ օրը աշխատում են ու մոռանում են ապրել ու զզվում եմ որ ապրում են ուրիշի վիզը ատամներով բռնած։ Զզվում եմ երբ վիզ են դրել աշխարհը փրկեն, մեկ էլ երբ օրվա խնդիրն ա էդ ավսյանկեն կաթով ուտեն թե մածուն բանանով։ Զզվում եմ երբ յանիմ հումանիստ են, բայց կարան մարդկանց վրով սխալի համար անցնեն, հետո հետ գան, քացով տան գլխին, մի հատ էլ անցնեն։ Համ էլ զզվում եմ երբ չգիտեն որ մարդը վապշե արժեք ա, իրան պետք ա հարգել ու տենց տաֆտալոգիաներ։ Զզվում եմ որ մարդուն արժեք են տալիս իրա լսած երգերով, կարդացած գրքերով, նայած կինոներով, հագած շորերով, հետը լռված մարդկանցով, իմացած պիցցաների, սալաթների ու կոկտեյլների անուններով, քաղաքում տժժացած կլուբերով, ֆռռացած քաղաքներով, ինստագրամով, ֆեյսբուքով ու էլ եսիմինչ ֆիգնյաներով, ու զզվում եմ երբ մարսեցու պես անտեղյակ են կողքը եռացող կյանքից։ Զզվում եմ վեչնի զբաղված մարդկանցից ու մնածացներից։ Զզվում եմ որ երեխա են ունենում որ խայտառակ չլինեն, որ մենակ չմնան, որ տատին ուրախանա, որ պապին ուրախանա, որ հայու գենը ապրի, որ տղա լինի մեծանա իրանց պահի, որ փոքր ժամանակ չքշած հեծանիվները քշի, որ հարևանների էն վախտ չհանած աչքերը հանի, որ չշահած մեդալները շահի, որ բժիշկ դառնա։ Զզվում եմ որ երեխու վրա էդ սաղ դնում են ու զզվում եմ որ համարում են երեխու նկատմամբ միակ պարտքը իրա փորը լիքը պահելն ա։ Զզվում եմ որ երեխա չեն ունենում, որ մարդու էս անասուն տեսակը չշատանա։ Ատում եմ խելացի, կիրթ, պինդ կանգնած տականքին ու բարի, պարզ, ազնիվ մարդկանց, որ ատամներ չունեն, իսկ եղունգները կարճ կտրում ու խարտում են։

Զզվում եմ, որ ինձ կարում եմ գտնեմ էս կատեգորիաների մեջ։ Լավ ա գոնե երեխա չունեմ։

հոսող մտքեր էլի
Մտածում եմ ո՞նց կարամ ես ապրեմ, բայց ունիկալ չլինեմ։ Մտածում եմ ու՞մ ա պետք սովորական կյանքը, որտեղ ես վերջը չեմ, կամ գոնե կրիտիկական մեծ նշանակություն չունեմ։ Բայց դժվար ա հիմա վերջը լինել, երբ որ արդեն Արիստոտել ա եղել, կամ Կոկո Շանել, կամ Թեդ Բանդի։ Ու էդ սաղ հեչ, հիմա ինչ ուզում ես մտածի, քեզնից առաջ մտածել են ու ինչ ուզում ես արա քեզնից հետո մի քանի հազար անգամ անելու են ու ավելի լավ, քան դու կպատկերացնեիր, որ կարելի ա անել։ Իսկ տատս 10տարեկան ինձ ասում ա նայի տելեվիզրով 8 տարեկան աղջիկ ա երգում։ Դե արի սովետական տատուն ասա, որ Մոցարտն էլ 5 տարեկանում նենց մենուետ էր գրում, որ ինքը 60ում գրած չկար։ Ու ի՞նչ կապ ունեն Մոցարտը, տելեվիզրը ու ես։

Բայց արի տես Մոցարտը ու Արիստոտելը ու հատկապես էդ տելեվիզրի երեխեն ինձ խանգարում են լինել։ Քանի դրանք կան կամ եղել են, ես արդարացված չեմ զգում լինելը։ Թե բա խի՞։ Ոչ մի կատվի իրանից առաջ ու հետո եկող կատուները չեն հետաքրքրում։ Ոչ մի կատու չի նեղվում, որ մի հատ ուրիշ կատու սեքս հեղափոխություն ա անում կողքի շենքի հայաթներում, իսկ իրան մենակ արևն ա սիրում, ու հայաթի երեխեքը, էն էլ երբ տրամադրություն ունեն։

Ես ուզում եմ նայեմ մերոնց աչքերի մեջ ու գոռամ իրանց վրա։ Ուզում եմ նենց երախս բացեմ էդ գոռալուց, որ համարյա իրանց կուլ տամ։ Ուզում եմ հորս ու մորս ասեմ, որ իրանք լինել չգիտեն ու էդ էն ամենակարևոր բանն ա, որ իրանք պետք ա ինձ ու ախպորս սովորացնեին։ Իրանք մեզ պետք ա փոխանցեին գոյության կռվի ոգին, որ մենք ուղղակի աշխարհը ճղեինք մեր ու մեր ճշտերի համար, որտև մենք կանք արդեն ու էդ հերիք ա, որ մենք գոյության կռվում մեր գոտին կապենք ու թուրը վերցնենք։ Բայց մենք էվոլյուցիային մասնակցում ենք մտածելով - այսինքն չենք մասնակցում։ Մենք կռվելու փոխարեն մեր տեղը տալիս ենք նրան, որ լավն ա, ճիշտ ա, արժանի ա, առանց փորձելու թե մենք ինչքան լավն ենք, ճիշտը, արժանին։ Մենք շատ մեծահոգի ենք ուղղակի, կամ էլ քաքլան։ Կամ էլ ուղղակի ապրել չգիտենք։ Մենք սպասում ենք թե երբ ա պրծնելու էս քաոսը։ Կամ էլ դեպրեսիա ա։ Մտածում եմ ես գիտեմ ոնց են լինում ուրիշ մարդիկ ու կատուները, բայց իմ իմացածը ինձ չի օգնում։ Ես հասկանում եմ, որ լինելը աքսիոմատիկ ա։ Լինելու համար պետք ա ուղղակի լինել կամ ուզել լինել առանց դաժե գիտակցելու, որ ուզում ես։ Ոչ մի փեդի կտոր կամ նստարան մտածելով չի լինում, ոչ էլ ամեոբա ու բարդի։

Բզկտված գազանների մասին եմ մտածում, որ տելեվիզրով մեկ մեկ վազում են իրիկունը սավաննայով։ Էն կրվածները, որ մորթին միշտ քրքրված ա, իրանք միշտ սոված են ու վախենալով են իրանց տեսակին նայում։ Իրանք էնքան են ցավացնում իրանց տկարությամբ, որ ուզում եմ սպանեմ իրանց։ Ուզում եմ իրանք չլինեն տենց, ուզում եմ  իրանք ուղղակի չլինեն։ Ուզում եմ ախպորս սպանեմ, որ չլինի տենց։ Ուզում եմ ինձ սպանեմ, որ չլինեմ։ Ուզում եմ մորս սպանեմ։ Բայց թողնում ա։ Գնում եմ տուն, նստում եմ մերոնց կողքը։ Երբ մարդկանց կողքը կես ժամ նստում ես առանց իրանց վնասելու սկսում են քեզ վստահել։ Մերոնք սկսում են ինձ վստահել, իրանց լինող են զգում մի քիչ։ Մարդուն պետք ա, որ իրան նայեն։ Երբ քեզ չեն նայում, սկսում ես կասկածել որ կաս։ Ես էդ քնձռոտ բորենուն գրկում եմ, ուզում եմ դուխով գնա էդ գետից ջուր խմի, ուզում եմ կռվի, չհանձնվի։ Բայց ուզում եմ ես լինեմ իրան սպանողը երբ որ ինքը չի կռվում։

Լքելով ֊ սաղ սկիզբ ա, մինչև էն պահը որ իրոք լքում ես
Մանկուց ես հերոս դեմք էի, գոնե իմ գլխում։ Ես քաջ էի, ըտեղ կասկած չկար, ցավին դիմանում էի, վախերի վրայով անցնում էի, ռիսկի համար խելքս իմը չէր ու ինձ սիրում էին- չհաշված էն բոլոր դեպքերը, որ որպես մեծ չես ուզում հատկապես փոքրը քեզնից առաջ թռնի ու չոր պատժում ես էդ փորձերի համար, կամ ուղղակի ուզում ես բոլորի մոտ պարզ լինի թե ով ա ձեր հարաբերություններում ասողը։ Ես ընտանիքում փոքրն էի ու ֆավորիտը։ Մենք 2 երեխա էինք, տղա, աղջիկ, հենց էդ հերթականությամբ, ինչը ըստ երևույթին մեծ պատիվ էր մամայիս ու պապայիս համար, որտև մենք ճիշտ էինք շարվել - շատ ցավոք ախպորս համար։ Ինքն էր էն, ում վրա մամաս սկզբից դատարկել ա իրա զայրույթը ու ում վրա ցույց ա տվել, որ ինքը կարա երեխուն պատժի, երբ որ ինքը ասենք լացում ա կամ ուրիշներին խանգարում ա, որտև ինքը կա։ Ախպերս նաև էն երեխեն էր, ում մաման ահագին ժամանակ համարել ա ուրիշինը, քանի որ չգիտեմ ոնց հասկացել ա, որ ծննդատանը սխալ ա եղել ու երեխեքին խառնել են։ Հետո եկա ես ու ահագին ցուցադրելու բաներ արդեն ցուցադրվել էին, էլ չասած, որ ես աղջիկ էի. մեր գերդաստանում մայր-իշխանություն էր։ Ի տարբերություն ախպորս ես հեշտ էի ծնվել, հանգիստ էի, դուխով, ակտիվ խաղում էի, հաճելի կապրիզներ էի անում ու էդ ինձ ներվում էր - ես ուտվում էի։ Իմ ու ախպորս հարաբերությունները ահագին էական դեր խաղացին մեր կյանքում։ Ես ախպորս մեծ ու երևի միակ ֆանատն էի։ Էդ մասամբ նրանից էր, որ ինձ մեծ բանի տեղ չէր դնում, ինչը ինձ կատաղացնում էր ու միաժամանակ ստիպում էր ավելի շատ ջանք թափեմ իրա վրա։ Ինքը մարդկանցից շատ բան չէր սպասում ֊ իրա պարագայում արդարացիորեն։ Ես ժամերով իրան համոզում, խնդրում, սպառնում էի, որ խաղար հետս։ Մենք ժամերով կռվում էինք, իրար ստորացնում, վիրավորում, հայհոյում, բռունցքներով խփում, քացով խփում։ Ես երբեմն հաղթում էի ֊ ավելի շուտ ինքը երբեմն հանձնվում էր, երբեմն չէր հանձնվում ու բանը վերջանում էր ծայրահեղ կատաղությամբ, ինչը ինձ տեղ-տեղ վախացնում էր, բայց նաև բավարարում, որտև ես ինչ-որ ձև ազդած էի լինում իրա վրա։ Մարդկանց դզում ա, որ կարում են ուրիշների վրա ազդեն։ Հենց էդ ա դզում - ազդելը։

(Էդ ժամանակներում սովորեցի լինել դժվար ազդվող)

Լքելով ֊ սկիզբ
Հորս մեռնելուց հետո հոր դերը մեր տանը վերցրի ես։ Աստիճանաբար, իհարկե, բայց վերցրի։ Կամ կարող ա մերս դրեց իմ վրա։ Մերս մի տեսակ … էն մտածողներից ա, որ մտածելով են սիրում։ Մերս էն տեսակն ա, որ սպոնտան սիրել չգիտի։ Կամ, ուղղակի, մերս հորս չէր սիրում։ Չնայած հերս էլ մորս չի սիրել։ Իրանք որոշել են  պսակվել ամենքը իրա ամբիցիաները բավարարելու հույսով։ Իրանք էն առանց շառմի ժողովրդից են, որ ոչ մի ձև են․․․ ու վախկոտ։ Իրանք ավելի շատ ճիշտ են, քան կենդանի (alive): Իրանք էն ժողովրդից են, որ իրանք իրանց սիրել, հետո թե բա հարգել, հետո էլ թե բա պաշտպանել չգիտեն։ Հերս մորս չէր պաշտպանում, հերս դուխ չուներ մորս պաշտպանելու, որտև հերս փոքր վախտ էն չսիրված, խամրած երեխեքից էր (հորոխպորս ֆոնին), ում չէին սիրում ու շատ էին ծեծում - հատկապես տատս։ Պապս էլ իրա առնականությամբ չէր փայլում, ու տենց հերս նեղված դիրքից տղամարդկություն սովորելու շատ շանս չուներ։ Մի խոսքով հերս հոգով ինվալիդ էր, ոնց որ իրա հերը ու ոնց որ իրա տղեն, այսինքն՝ ախպերս։ Մեր տան տղեքը տատս ու հորքուրս էին, հետո էլ ես։

Մերս փոքր ժամանակներից փայլփլուն, սիրուն բաներ ա սիրել ֊ հուլունք, կարուձև, թագ, կանֆետի թուղթ։ Մորս երազանքներում իրան պետք ա նորմալ ասպետ առներ, իրան սիրեր, փայփայեր, երեխա բերեին, իրար թև-թիկունք լինեին մինչև տենան ինչ ա լինում։ Հետն էլ մերս խելացի էր չոր տրամաբանության դիրքից նայած ու ներքին կուլտուրայով (քաղաքենի տերմինով ասած)։ Ու սենց, մորս հարմար տղա չէր ճարվում իրանց գյուղում, մորս թարմությունն էլ անցնում էր։ Վերջը հերս պատահեց ֊ ով շատ կարդացած տղա էր, բարձրագույն կրթություն ուներ, քաղաքում էր ապրում(հորս թարմությունն էլ էր անցնում)։

Այ սենց առաջացավ մեր ինադեկտվատ ընտանիքը, որտեղ պտի առաջանային 2 ինադեկվատ մարդ ֊ ախպերս ու ես։

Ամեն ինչ, իհարկե, կարար ուրիշ ձև շարունակվեր, բայց 90ականները կամ շրջապատը կամ անկապ հանգամանքերը սենց ելք ունեցան մեր համար։ Ինչևէ, էս պատմություններին ես ավելի շուտ ինտելեկտուալ հետաքրքրությամբ եմ նայում, քան էմոցիոնալ ներգրավվածությամբ։

Ոնց են լինում(18+)
Ուրիշ իրիկուն նստած եմ ավտոբուսում ու մտածում եմ աուդիոպոռնո դնեմ լսեմ ու հանկարծ գովազդներ բացվեն, ինչպես երկարացնել անդամը ու հետևի շարքից մեկը տեսնի, հետո չտեսնելու տա։ Ես թափով փակեմ գովազդը ու շարունակեմ ոռնոցները։ Մտածում եմ չափազանց էպիկ կլինի ավտոբուսում աուդիոպոռնյի տակ օրգազմ ունենալը։ Մտածում եմ էն սաղ աննասունների մասին, որ ավտոբուսում բացահայտ էրեկցիա են ունենում, իրանց բավարարում են ու որոնց մարդիկ ավտոբուսից դուրս են շպրտում, հետո մի օր բռնում սատկացնում են: Իրա բերանում արյուն ու թուք ա խառնվում, ատամներ են մեջը հայտնվում, բայց իրան էդ շատ չի հուզում։ Ինքը կարա ցինիկ խնդա։ Մտածում եմ էն աբսուրդ ժպիտի մասին, որ գալիս ա վրես էդ մարդկանց մասին մտածելուց, ու պահի տակ էշանում եմ, որ իրանք կան, ու էդքան կան։ Մի էդքան էշանում եմ, որ Էլոն Մասկը կա ու մտածում եմ էդ 2 տիպերի նկատմամբ էշացած զգացողությունը շատ տարբեր չի։ Էլոն Մասկը իրան կարա տենց լինել թույլ տա, իսկ էդ քաֆթառները` չէ։ Իրանց մարդիկ չեն տեսնում, իրանք դաժե չկան ամբոխին նայելուց։ Բայց էդ մարդը չի հանդուրժում, որ իրան չտեսնեն։ Իրան ստիպված են տեսնել։ Իրան ստիպված տեսնում են ու էն էլ ոնց են տեսնում։ Էդ մարդկանց դաժե ծեծելն ա ձեռ տալիս։ Նենց ես ստիպված նայել մարդուն քթին բռունցքդ իջացնելուց։ Տենց երևի սիրածիդ չես նայում շրթունքներդ իջացնելուց։ Կյանքին էկրանի հետևից նայելուց ձեռքերս տանում եմ գլխիս հետևը, հետ եմ մեկնվում դիվանի վրա ու ուղղակի հիանում եմ թե ոնց ա էդ մարդը իրա շուրջ փոքր աշխարհում հաստատում իրա գոյությունը։