«ԴԱՐ» Ակումբ - Բլոգներ - Օրագիր ըստ mard.

26 փետրվարի 2017 , 02:46
Կապնվել, կախվածության մեջ ընկնել, խելագարվել խանդից, անտեսված լինել, մեռնել ու հարություն առնել: Արագացնել քայլերը, հետո վազել քաղաքի փողոցներով:

Կար մեկը, ով ինձ հետ էր իր նախկին սիրեցյալին մոռանալու համար, ես դա շատ լավ գիտեի, այսօր ես տեսա, թե ինչպես է նա փորձում հետ վերադարձնել նրան, ում իսկապես սիրում է:

Չկա ավելի գեղեցիկ բան, քան հետևելը, թե ինչպես են սիրեցյալները անհույս պայքարում իրար համար:

25 փետրվարի 2017 , 05:38
Տրտմությամբ պառկած  եմ սառը անկողնուս մեջ: Օրը ոչինչ չտվեց ու չառավ: Մոխրամանս բերնեբերան լցվել է: Ինձ մենակ ու անպետք եմ զգում: Այսօր ես հերթական անգամ տարված էի այն մտքով, որ ես ընդամենը սպառող եմ:

Երեկ բավականին ուշ քնեցի, հետևաբար՝ զարթնեցի ավելի ուշ, իմ այս կարգի գրաֆիկը ինձ համար սովորական երևույթ է, բայց ես միայն այսօր բացահայտեցի, որ դա ինձ սպանում է: Երբ զարթնում ես համարյա երեկոյան, կուտակված էներգիան ոչ մի կերպ սպառել չի լինում:

Աղջիկը, ով իմ ընկերուհին էր, կամ դրա պես մի բան երբեմն գրում է ինձ, բայց դա ինձ ավելի շատ ցավ է պատճառում, քան ուրախություն, որովհետև ես զգում եմ նրա անտարբերությունն ու սառնությունը և հասկանում եմ, որ նա ինձ ընդամենը գրում է իներցիայի օրենքից ելնելով, կամ ինձ նման իրեն դժբախտ ու մենակ է զգում, հաճախ նաև նամակներիս չի պատասխանում: Մինչդեռ՝ կար ժամանակ երբ նա ինձ ամբողջ շաբաթներով չեր թողնում, որպեսզի քնեմ՝ գիշերներս լցնելով կանացի հմայքով, չարաճճիությամբ ու սեթևեթանքով:

Այո, բոլորը այս ժամին քնած են, ու նաև մնացած բոլոր աղջիկները ում ես համակրում եմ: Մենակությունը անտանելի է դառնում: Երևի փորձեմ քնել:

իմ օրագիրը
Ողջույն, ես մարդ եմ: Երբեմն, ցանկանում եմ օրագրային գրառումներ անել, որովհետև կիսվելու ցանկություն ունեմ և ինձ անտանելի մենակ եմ զգում: