«ԴԱՐ» Ակումբ - Բլոգներ - Բեատրիս
«ԴԱՐ» Ակումբ - Բլոգներ - Բեատրիս
Նոր կյանքի խորհրդանիշ՝գարուն
			<description>-Արի՜, արի՜։ 
Խուլ անտառից հնչում էր այս տարօրինակ ձայնը։ Գարուն էր։ Ձյան ծանրությունից թեթևացած հողը ծնում էր իր ձնծաղիկ զավակներին, երկնքում երևում...</description>
-Արի՜, արի՜։
Խուլ անտառից հնչում էր այս տարօրինակ ձայնը։ Գարուն էր։ Ձյան ծանրությունից թեթևացած հողը ծնում էր իր ձնծաղիկ զավակներին, երկնքում երևում էին վաղուց հեռացած թռչունների երամները, գետի ուրախ քչքչոցը  հասնում էր նույնիսկ ամենախուլ անկյունները։ Սակայն այս համատարած ցնծության մեջ էլ ինձ լսելի էր այն տարօրինակ ձայնը, որն ինձ իր մոտ էր կանչում։
 Ինչպես ամեն կիրակի, այդ օրն էլ արթնացա, հագնվեցի, նախաճաշեցի ու դուրս եկա զբոսնելու(ես մի քիչ տարօրինակ եմ)։ Ահա և զբոսանքի ժամանակ լսվեց նույն ձայնը.
-Արի՜,արի՜։
Փորձեցի ուշադրություն չդարձնել ու մտքերի գիրկն ընկնելով շարունակեցի ճանապարհս։ Նորից նույն հիմար ձայնը ։ Գլուխս վեր բարձրացրի ու տեսա, որ կանգնած եմ անտառ տանող ճանապարհի եզրին։ Վերջապես որոշեցի հետևել ձայնին ու բացահայտել ձայնի գաղտնիքը։
 Հասա անտառ. այնտեղ ամեն բան գարնան շնչով էր լեցուն։ Ամենուրեք փոքրիկ մանուշակներ ու ձնծաղիկներ էին, որոնք հեզաբար ինձ բարևում ու ժպտում էին։ Ողջ անտառը լի էր թռչուններով, որոնք այնքան զբաղված էին, որ ինձ նույնիսկ բարև չտվեցին( ես ինձ դրանից վատ զգացի), ամեն մեկն իր փոքրիկ տնակն էր կառուցում գոյատևելու համար։ Ինձ լսելի դարձավ նույն ձայնը , և ես գնացի ձայնի ուղղությամբ։ Ենթագիտակցությունս ինձ թելադրում էր, որ նախ թռչեմ փոքրիկ առվակի վրայով , ապա շրջանցեմ ահռելի քարը, հետո գնամ ուղիղ ճանապարհով և վերջապես հասնեմ ջրվեժին։ Ջրվեժն այնքա՜ն գեղեցիկ էր, որ ես աչքս չէի կարողանում կտրել նրանից, սակայն արդեն սովորական դարձած ձայնը նորից ինձ կանչեց ու ես ստիպված էի թողնել հիացմունքս ու փնտրել ձայնը։
-Արի՜, արի՜, արի՜, ես այստե՜ղ եմ, նայիր ներքև։
-Ո՞վ ես դու,- ի վերջո հարցրի ես։
-Վորցրու՜ քարը, ես այստե՜ղ եմ,- պատասխանեց ձայնը։
 Ես հնազանդորեն կռացա և վերցրեցի քարը, քարի տակ պայծա՜ռ լույս շողաց , և երևաց մի հրաշք ծաղիկ։
-Շնորհակա՜լ եմ, բարի՛ աղջիկ, բայց ես շա՜տ ծարավ եմ, գուցե՞ ջուր տաս ինձ։
Ես արագ վազեցի ջրվեժի մոտ ու բռով ջուր բերեցի, իսկ նա.
- Քի՜չ է, քի՜չ է։
 Նորից վազեցի ջրի հետևից, սակայն նա նորից կրկնեց.
- Էլի՜ եմ ուզում, էլի՜։
Երբ ջուրը բավարարեց նրան , նա ինձ պատմեց իր մասին։ Պարզվեց, որ նա գարնան ծաղիկն է, եթե քարի տակից դուրս չգար, կմահանար՝ իր հետ տանելով գարունը։ Նա ծնվում է գարնան առաջին օրը և մահանում գարնան վերջին օրը։
 Ես շատ ուրախ էի, որ փրկեցի գարունը, բայց սա դեռ ամենը չէ. նա ինձ որպես պարգև նվիրեց իր թերթիկներից մեկը և ասաց.
- Մարդը հավիտյան գարուն է տենչում, բայց քչերին է հաջողվում զգալ գարունը, դու այն եզակիներից ես , ում ամբողջ հոգին գարունով է լցված, վերցրու այս թերթիկը և նույնիսկ ձմռանը կզգաս գարնան շունչը։
 Ես ուրախ հոգով ու սրտով վերադարձա տուն, և ոչ ոք այդպես էլ չիմացավ իմ ուրախության պատճառը։
			<dc:creator>Բեատրիս</dc:creator>
Անհավանական թռիչք դեպի կատարելություն
-Ո՞վ ես դու, ինչու՞ այստեղ ոչ ոք չկա,-մոտենալով նրան՝ հարցրի ես։ 
Նա ոչինչ չպատասխանեց, կարծես ինձ չէր էլ նկատել։ Ստիպված էի նորից հարցնել։
- Ո՞վ ես դու, ինչու՞ քաղաքում ոչ ոք չկա։
Այս անգամ նա լսեց ինձ, գլուխը վեր բարձրացրեց, ուշի ուշով զննեց ինձ ու նորից կախեց գլուխը։
- Դուք ինձ չե՞ք լսում, պարո՛ն,- զայրացած ասացի ես։
-Ի՞նչ ես ուզում ինձնից,-վերջապես խոսեց նա,-չե՞ս տեսնում, ի՞նչ է, երկրաշա՜րժ, կորուստնե՜ր, զոհե՜ր։ Նրանք մահացա՜ն, հասկանու՞մ ես, մահացա՜ն։
Նա սկսեց հեկեկալ։ Ես նայեցի նկարին ու հասկացա, որ նկարում պատկերված էր նա իր ընտանիքի հետ։ Իսկ կցկտուր խոսքերից կռահեցի, որ երկրաշարժ է եղել քաղաքում։ Այդ պահին հիշեցի կախարդական փայտիկի մասին։ Ես ցանկություն հայտնեցի, որ քաղաքը կենդանանա, ամեն բան նույնը լինի, և աշխարհում էլ երկրաշարժներ չլինեն։ Նույն վայրկիանին քաղաքը նոր շունչ առավ, ծերուկը նույնիսկ չէր հիշում իր դժբախտության մասին, կարծես ոչինչ էլ չէր եղել։
Ինձնից գոհ շարունակեցի ճանապարհս։ Թռչում էի ահռելի ծովի վրայով։ Երբ հասա ափին, նկատեցի մի երեխայի, ով բազմաթիվ մարդկանց մեջ փող էր մուրում։ Ոտաբոբիկ , կապուտաչյա, գանգուր մազերով փոքրիկը մտավ իմ սիրտն ու ինձ ստիպեց օգտագործել փայտիկս։ Ես առանց ժամանակ կորցնելու ցանկացա, որ չքավորությունը վերանա աշխարհից, և նույն երեխային տեսա գեղեցիկ, մաքուր հագուստով։ 
Արդեն ուզում էի նստել ցախավելիս և շարունակել ճամփորդությունս, երբ սենյակ մտավ մայրիկը.
-Նունե՜, ուշանում ես քանոնի դասից, շու՛տ գնա երաժշտական դպրոց։
Ես ստիպված դուրս եկա երազների աշխարհից ու մտա իրական կյանք՝ թողնելով կախարդական փայտիկս երազների աշխարհում։
			<dc:creator>Բեատրիս</dc:creator>
անհաս և հասանելի հրաշքը
			<description>Լուսինը գիշերապահ 
Դուրս է եկել իր որջից, 
Աստղը շողաց մի պահ 
Եվ վայր ընկավ երկնքից: 
Ես սիրում եմ գիշերն անքույթ, 
Եվ լուսնի լույսն ապիկար,...</description>
Լուսինը գիշերապահ
Դուրս է եկել իր որջից,
Աստղը շողաց մի պահ
Եվ վայր ընկավ երկնքից:
Ես սիրում եմ գիշերն անքույթ,
Եվ լուսնի լույսն ապիկար,
Աստղերի շարվածքն անփույթ,
Արև ու լուսնի բաշխումը արդար:
Ամեն մարդ թող իմանա,
Որ մի հրաշք է գիշերը.
Թող գիշերն արթուն մնա,
Ու տեսնի փայլող աստղերը:
			<dc:creator>Բեատրիս</dc:creator>
Քայլեր դեպի հավետինական քուն կամ ճակատագրի հետքերով
			<description>Նա գնում էր, մտածում ձյան հրաշագողության մասին:                                                                                     Անտառում ձմռանը...</description>
Նա գնում էր, մտածում ձյան հրաշագողության մասին:                                                                                     Անտառում ձմռանը ամեն ինչ կատարյալ է թվում,միայն ցուրտն է ,որ անկոտրում սառնությամբ կուլ է տալիս իր զոհին :                        Հանկարծ նկատեց մի խումբ ոտնահետքեր, իսկ նա այնքան շատ էր սիրում հետևել ոտնահետքերին, գնալ ոտնահետքերի ուղղությամբ , մինչև կհոգներ և ետ կդառնար, սակայն այս անգամ ինչ որ արտասովոր բան ձգում էր նրան և նա չէր ցանկանում ետ դառնալ , ուզում էր անվերջ հետևել ոտնահետքերին:                                             Այդպես գնալով նա հանդիպեց մի քարանձավի,որտեղ ոտնահետքերը բաժանվեցին՝ երկուսը մի կողմ,երկուսը՝ մյուս:Առաջին երկու ոտնահետքերը տանում էին դեպի քարանձավ: Նա ընտրեց քարանձավ տանող ճանապարհը:                                 Քարանձավում շատ մութ էր և ոչինչ չէր երևում,սակայն փոքր ինչ քայլելուց հետո երևաց մի աղոտ լույսի շող: Նա հետևում էր արդեն ոչ թե ոտնահետքերին այլ լույսի շողին:Վերջապես քարանձավը վերջացավ,սակայն այն ինչ նա տեսավ քարանձավի մյուս կողմում,ամենասարսափելի բանն էր իր տեսածների մեջ:                                                             Նրա առջև ճերմակ ձյունի վրա կարմիր արյունն էր տարածվում,և կարծես զգացվում էր արյան տաքությունը ձյան վրա:Դրանից շատ հեռու մարդկային գլուխ էր երևում,մոտենալով գլխին նա տեսավ, որ գլուխը վեր էր խոյանում ոսկրակույտերի վրա , իսկ արյունը ծորալով ներկում էր սպիտակ ոսկորները:                                                          Չդիմանալով ճնշմանը նա ետ շրջվեց, որ փաղչի, սակայն արյան մի տաք շիթ տարածվեց ձյան վրա , և նա ընկավ...
			<dc:creator>Բեատրիս</dc:creator>
Անուրջներից կախված էակը
			<description>Օտա՜ր,ամայի ճամփին, 
Ուր ծանոթ ոչինչ չկա, 
Անծանոթ ծովի ափին 
Կանգնել ու նայում է նա: 
Հիշում անցյալի ուղին 
Ու թախծում է նա նորից, 
Ամայի ծովի ափին,...</description>
Օտա՜ր,ամայի ճամփին,
Ուր ծանոթ ոչինչ չկա,
Անծանոթ ծովի ափին
Կանգնել ու նայում է նա:
Հիշում անցյալի ուղին
Ու թախծում է նա նորից,
Ամայի ծովի ափին,
Ամայացած բոլորից:
Մտքի ճկուն սլացքով
Թռչում է դեպ հեռուներ,
Թախիծը բաց թողնելով
Որսում անուշ անուրջներ:
Բայց հանկարծ արթնանալով
Բաց է թողնում երազները,
Նողկալի կյանք մտնելով՝
Չքվում են անուրջները...
			<dc:creator>Բեատրիս</dc:creator>