«ԴԱՐ» Ակումբ - Բլոգներ - Micke

Թե ինչպես ճշմարտությունը կիսեցին
Ապուշը շուկայից ճշմարտություն գնեց։ Ոչինչ չես կարող ասել՝ բավական հաջողակ առևտուր էր։ Տվեց ընդամենը երեք ապուշ հարց, և դրա փոխարեն ստացավ ճշմարտությունը։ Վերցրեց իր ճշմարտությունն ու գնաց տուն։

Բայց դե հեշտ է ասելը՝ գնաց։ Ախր ճշմարտության հետ քայլելն այդքան էլ հեշտ բան չԷ, ով փորձել է՝ գիտի՛։ Ոչ կարող ես վրան հեծած գնալ, ոչ էլ կարող ես շալակդ առնել։ Այն մեծ էր ու ծանր։ Որոշեց ապուշը ճշմարտությունը քարշ տալով տանել։ Քաշում էր ու տնքում։ Բայց դեն նետել՝ ափսոսում էր՝ չէ՞ որ դրա համար կանխիկով էր վճարել։

Կիսամեռ վիճակով մի կերպ հասավ տուն։

- Ա՛յ ապուշ այս ու՞ր ես կորել,- հարձակվեց վրան կինը։

Պատմեց ապուշն ամեն բան, միայն թե տե՛ս, չկարողացավ բացատրել, թե իրենց ինչի՞ն է պետք ճշմարտությունը, որտե՞ղ է կարելի այն օգտագործել։

Մարդ ու կին խորհուրդ են անում, թե ինչպե՞ս վարվել,  տնտեսության մեջ որտե՞ղ այն օգտագործել։ Ինչպես շուռումուռ էին տալիս, միևնույն է՝ ոչ պահարանում դնել էր ստացվում, ոչ նկուղում թաքցնել, ոչ էլ խորդանոցում ծածկել։ Վերջը որոշեցին որ անիմաստ տեղ է  զբաղեցնում, ավելի լավ է ազատվել դրանից։

Վերադարձավ ապուշը շուկա, կանգնեց մեջտեղում ու գոռաց.

- Ճշմարտությու՜ն, մեծ՜, կատարյալ ճշմարտությու՜ն։

Բայց ոչ ոքի նրա ճշմարտությունը չէր հետաքրրում։

- Ժողովու՜րդ, եկե՜ք, գնե՜ք, էժան կտամ,- կանչում էր ապուշը։

- Ինչների՞ս է պետք,- պատասխանում էին մարդիկ,- մենք մերի ձեռքը կրակն ենք ընկել։

Եվ ահա հանկարծ մի գիտունիկ մոտեցավ, պտտվեց ճշմարտության շուրջը, նայեց, հոտոտեց, շոշափեց, չափեց-ձևեց, ճակատը քորեց, ապա հարցրեց.

- Ի՞նչ արժե։

- Շատ էժան՝ մի շնորհակալության դիմաց կտամ։

- Մի ամբղջ շնորհակալությու՞ն,- կրկնեց գիտունիկը, կասկածանքով նայելով ապուշին,- չէ՜, շատ ես ասում։

Այդ պահին մոտեցավ մեկ ուրիշ գիտունիկ։ Նույնպես սկսեց պտտվել ապրանքի շուրջ, նայեց, հոտոտեց, ծոծրակը քորեց, գինն իմացավ, մտախոհ նայեց։

-Չէ, շատ թանկ ես ասում, այդքան չենք կարող վճարել։

Խորհրդակցեցին գիտունիկները, սկսեցին գին գցել, վերջը որոշեցին երկուսով գնել ճշմարտությունը։

Գնեցին, որոշեցին բաժանել ճշմարտությունը երկուսի մեջ։ Դրեցին ու կիսեցին՝ ամեն մեկին կես ճշմարտություն։

Գնում էին գիտունիկները, ամեն մեկն իր կիսատ ճշմարտությամբ։ Տանելը հեշտ էր, տեսնողները նախանձում էին։ Ուրիշ գիտունիկներ նրանց օրինակին հետևելով, նույնպես սկսեցին իրենց համար ճշմարտությունները կիսել-թեթևացնել։

Հիմա ավելի հեշտ էր միմյանց հետ շփվելը։ Այնտեղ՝ որտեղ հարկավոր էր ասել "դու ստոր ես" ասում էին "դու ծանր բնավորություն ունես"

սրիկային կարելի էր անվանել համարձակ, ստախոսին՝ ուժեղ երևակայության տեր մարդ։

Այն ապուշին էլ այլևս ապուշ չէին անվանում, այլ ուրույն մտածողության տեր մարդ։

Իսկ այս կիսատ-պռատ ճշմարտությունից ծնվեցին կեղծիքը, կիսատ-պռատ հանդուրժողականությունը, կիսատ-պռատ մարդասիրությունն ու կիսատ-պռատ ժողովրդավարությունը, բայց դա արդեն ուրիշ պատմություն է։

մանդրաժ բան
Բայց ի՜նչ աբիդնիա...

Ֆեյսում համարյա ութհարյուր ընկեր ունեմ, հիթսուն տոկոսին ճանաչում եմ անձամբ։ վատ չի չէ՞... Բայց երբ իմ ստեղծագործություններից Ֆեյս եմ գցում, այն քառակի քիչ հավանությունա հավաքում, քան ասենք ծովի ափին կոֆե խմելուց արած միհատ սթից ֆոտո։ Բա լավ եդ ու՞ր մնաց «մեր ազգը կարդացողա», «մշակույթի ազգա» ու տենց ճոռո-ճոռո արտահայտությունները։

Անկեղծ եմ ասում, շատ անդուր բանա, որ սմարթֆոնով արած սթից նկարն ավելի շատա գնահատվում, քան ստեղծագործությունը։ Ասում եմ, կարողա՞ սկսեմ կոմիքս պատմվածքներ գրեմ, որ ստիպված չլինեն կարդալ, այլ մենակ նկարները նայեն։

Գրողի գործն էլ գործ չի...

Իմ հանդիպումը Ֆրունզիկի հետ
Իմ հանդիպումը Ֆրունզիկ Մկրչյանի հետ

Իննսուներկու թվականի մարտն էր։ Դրսում իսկական երեվանյան եղանակներ էին՝ արևոտ, բայց ոչ այդքան տաք։ Աստված մի արասցե, եթե մարդ սխալվեր, արևին խաբնվեր ու մի քիչ թեթև հագնվեր։ Շատ հեշտությամբ կարելի էր հիվանդություն վաստակել։

Հենց այդպես էլ ինձ հետ եղավ։ Պատանի էի. թեթևամտորեն թեթև հագնված թրև եկա դրսերում և վաստակեցի թոքաբորբ։

Ուղիղ երեսուն օր մալաթիայի հիվանդանոցում պենիցելինի հսկայական քանակություն փափուկ մկաններիս մեջ ընդունելուց հոգնած՝ բայց կարևորը առողջացած դուրս գրվեցի։

Տասնութս դեռ չէր լրացել և ես որոշեցի մինչև բանակ գնալս մի քիչ աշխատել՝ այսպես ասած մի երկու կոպեկ փող։

Դիմեցի քեռուս տղային, որը քիչ թե շատ ձեռներեց էր։

- Աշ ջան չմտածե՛ս,- խոստացավ նա,- մի բան կանենք։

Այդ օրերին ողջ երևանը պատված էր իրար կողք-կողքի աճած սեղանիկներով, կամ ժողովրդի լեզվով ասած դախլներով։ Այդ սեղանիկ-դախլներից կարելի էր հանդիպել բառացիորեն ամենուր՝ նույնիսկ ամենաանհավանական տեղերում։

Քաղաքի ամենամարդաշատ վայրերից մեկն էր փակ Փակ շուկան։ Դրա հակառակ մայթին կապույտ մզկիթն էր։ Տեղի ապրողները դրան «թուրքի մեչիտ» էին անվանում։ Նույն բակում էր գտնվում նաև Երևան քաղաքի պատմության թանգարանը։

Կարճ ասած հենց այդ բակը տանող երկաթյա երկփեղկ դռների կողքին քեռուս տղան՝ Հրաչը, քաղաքի սեղանիկների թիվը ևս մեկով ավելացրեց։

- Ապե արի դախլիս տի՛րություն արա,- կողից էլ քո ապրանքները դիր ու ծախի։

Ապեն՝ այսինքն ես, մեծ ուրախությամբ համաձանվեց։ Հապա ու մի չուրախանար։ Այն ժամանակներում դա իսկական օրհնություն էր ինձ համար։ Իսկական երկնային մանանա…

Անմիջապես ձեռնմուխ եղա գործին և կարճ ժամանակում՝ ընդամենը մի քանի օրվա ընթացքում արդեն մասնագիտացել էի առնելու և ծախելու հնագույն  արհեստի մեջ։

Օրինակ շատ եմ լսել որ պոռնկությունը աշխարհի հնագույն մասնագիտությունն է։ Բայց կարծում եմ առևտուրը դրանից առաջ է հայտնաբերվել ու այդ հայտնաբերողն էլ հաստատ հայ է։ Կամ էլ պարսիկ։ Կամ էլ չինացի։ Կամ էլ հն… սակայն ինչ տարբերություն, ասում են նրանք բոլորն էլ հայկական արմատներ ունեն։ Կամ էլ հակառակը…

Ինչևե. սեղանիկը տալիս էր իր պտուղները՝ ինչպես լավ այնպես էլ վատ։

Լավն այն էր, որ ֆինանսական վիճակս արագորեն սկսվեց բարելավվել։ Սկսեցի ինձ մանր-մունր շքեղություններ ինձ թույլ տալ՝ օրինակ տաքսիով երթևեկել, ամեն օր կերակրվել «ղարսի խորովածով» ծխել մարլբորոյից ոչ պակաս սիգարետ և նման փոքրիկ վայելքներ։

Վատ պտուղները նույնպես իրենց սպասել չտվեցին։ Սկսեցի ստել սովորականից ավելի հաճախ, մանր խարդախություններ և այլն։

Ե՛ս, որ յոթ տարեկանից մտել էի գրքերի աշխարհ և այնտեղ մշտական բնակություն հաստատել, ե՛ս որ երազում էի իմ կարդացած գրքերի հերոսներին նմանվել՝ ազնիվ, ճշտախոս, կարեկից, բարեհամբույր, խիզախ ու անձնուրաց լինել, քիչ-քիչ սկսեցի նման դառնալ կինոյի այն հերոսներին՝ որոնց երբեք չէի ցանկանա նմանվել։

Նույնիսկ խոսելավոճս դարձավ սարքովի-կեղծ-ուրախ-սրամիտ. զզվելի։

- Ասա՛ քուրիկ ջան։ Էրկու հատ պեչենի, մի հատ գոֆռե՞։ Հեսա Էրկու պեչենին իրա գոֆռեյով մեր քրոջը։

- Ա՜ախպերս, ցա՜ավդ տանեմ, պրծելա մե՜եռնեմ սրտիդ։ Բայց լավ պաշտետներ ունեմ։ Որտեղի՞ց, հունգարականա ախպերս։ Իրեք հա՞տ դրանից։ Մի հատ էլ մայլբոռո՞ հազարվեցհարուր ռուբլի սաղ միասին։

- Հոպար ջան իսկական ստալիչնիյա։ Չե՜ե հոպար ջան ինքնա, ես տենց խալտուռա բաներ չեմ ծախում։

Իմ մոտ գնապիտակ գոյություն չուներ։ Պահանջված ապրանքի գինը որոշվում էր տեղում՝ այն միջապես համապատասխանեցվում էր հաճախորդի հագուկապին ու տեսքին։

Կարծեմ ուրբաթ էր՝ երեկո։ Ամբողջ օրը սառը, ամպամած եղանակ էր արել, մերթ ընդ մերթ բարակ անձրև մաղելով։

Նստած սեղանիկի հետևում, գլուխս կախած օրվա առևտրի գումարն էի հաշվում ու մտովի հաշվարկում թե ի՛մ եկամուտն ինչքան է։ Ի դեպ. այդպես վարվում էի օրվա մեջ մի քանի անգամ։ Սիրում էի փողերը հաշվել՝ էլի ու էլի։

- Բարև տղա ջան։ Ինձ երկու հատ ԼՄ տուր։

Տղամարդու ծանոթ, գրեթե հարազատ դարձած ձայնը ստիպեց ինձ կտրվել իմ սիրած զբաղմունքից, բարձրացնել գլուխս։ Ես նրան անմիջապես ճանաչեցի։

Ֆրունզի՛կն էր՝ Մկրտչյանը։ Հանճարեղ դերասանը, բեմի կախարդը, կինոյի վարպետը։ Ավելի ճիշտ ի՛նքը չէր, այլ իր ստվերը միայն։

Այնպիսին չէր, ինչպիսին ես նրան իր ֆիլմերից գիտեի։

Նիհարե՛լ էր։ Շատ էր նիհարել։ Այտերը դատարկ պարկերի պես կախվել էին այտոսկրերից։ Ծանր, մուգ պարկեր էին կախված նաև աչքերի տակ։ Ծոծրակին և քունքերին սպիտակած մազերը կարճ էին կտրած. բավական անսովոր էր նրան այդ սանրվածքով տեսնելը։ Ֆրունզիկից գինու հոտ էր գալիս և դա նույնպես ինձ համար տարօրինակ էր։

Նրա ամբողջ տեսքը՝ աչքերը, դեմքը, նույնիսկ այդ իրեն չսազող սանրվածքը խորը ցավ՝ անպատմելի վիշտ էին արտահայտում։

Ես առանց որևե կերպ ցույց տալու որ ճանաչել եմ իրեն, լուռ նրան մեկնեցի ծխախոտը։

- Ի՞նչ պիտի տամ։

- հինգհարյուր ռուբլի,- առանց աչքերս թարթելու ստեցի ես։

Մեզանից ընդամենը տաս մետր հեռու, հարևան սեղանիկին ԼՄ-ը դրված էր երկուհարյուրտաս ռուբլով։

- ԼՄ-ը երկուհարյուրհիթսուն արժի՞,- հայացքով ինձ շաղափեց մեծ դերասանը։

- Հա՛,- թուքս կուլ տալով ասացի ես։ Այս անգամ իմ սուտը ավելի հաստատ հնչեց։

Չնայած իմ ձայնը վստահ հնչեց, իսկ աչքերս դիմանում էին նրա ծանր նայվածքին, ներսումս ինչ որ մեկը՝ հավանաբար խի՛ղճս, փորձում էր հոգուս խորքերում, մութ անկյունում թաքնվել այդ ծակող, հանդիմանող հայացքից։ Նա առանց խոսքի ինձ մեկնեց հինգ հարյուր ռուբլի, ծխախոտը դրեց շագանակագույն կաշվից կարած բաճկոնի գրպանները, աչքերով մեկ անգամ ևս խոցեց սրտիս հետևում՝ ինչ որ տեղ թաքնված իմ խիղճը ու ոչինչ չասելով հեռացավ։

Ե՛ս, անմիտ պատանի, չնայած հասկանում էի որ միգուցե երբեք այլևս առիթ չունենամ նրանից ներողություն խնդրելու։ Փոխանակ վազեի նրա հետևից, ասեի վարպետ ների՛ր, խաբե՛լ եմ քեզ, կանգնել էի քարացած, ոչինչ չասո՛ղ, չտեսնող հայացքով նայում էի դիմացս ու արդեն որերորդ անգամ մտովի կրկնում  տեղի ունեցածը։ Ու արդեն որերորդ անգամ խարազանում էի ինձ՝ մանր խարդախիս, ով համարձակվեց խաբել տաղանդավոր դերասանի՛ն, մարդու՛ն, հայի՛ն։

Դրանից մի քանի օր անց ես թողեցի առևտուրը…

Դա իմ առաջին ու վերջին հանդիպումն էր Ֆրունզիկի հետ։ Դրանից մեկ ու կես տարի անց ես բանակում էի՝ հորադիսում, երբ լուր առա որ հանճարեղ դերասանը մահացել է։

Անցել են տարիներ ու ես ամեն անգամ երբ առիթ է լինում նրա ֆիլմերը դիտել, ուշացած ասում եմ.

- Վարպե՛տ… ների՛ր խնդրում եմ, և… շնորհակալություն որ այն ժամանակ ինձ այդպես լու՜ռ հանդիմանեցիր…

Հայը, թուրքն ու Ադանայի քյաբաբը
Micke-ի խոսքերից

Հայ, Թուրք և Ադանա քյաբաբ։

Եթե թուրքերը կարողանային ներում խնդրել...

Եթե հայերը կարողանային ներել...

Կարո՞ղ է ոճրագործը երբևե գիտակցել իր զոհին պատճառած ցավի ոչ միայն ֆիզիկական կողմը, այլ նաև նրա ենթագիտակցության մինչև ամենախորին շերտերին հասնող տառապանքը։

Փորձը ցույց է տալիս որ կարո՛ղ է։

Կարո՞ղ է զոհը ազատվել իրեն հետապնդող, իրեն ցավեցնել ցանկացող ոճրագործին իր մտքի պատկերասրահում ամեն օր նկարելուց ու անդադար տառապելուց։

Ավելի՛ դժվար է, բայց... կարո՛ղ է։

Վիեննայի օդանավակայանում եմ՝ Շվեխատում։ Երևանից եկող ընկերոջս եմ սպասում։ Ձանձրանում եմ։

Սպասասրահում ինչպես իմ տղաներն են անվանում «մեքի» կա, այսինքն Մըք Դոնալդս։ Սուրճ եմ պատվիրում՝ վիեննական մելանժ։ Սպասում եմ։ Ձանձրալի է։

Դիմացս մի երիտասարդ է նստած։ Խնամված սև մորուքով, ժելեյած սև մազերով, սև աչք ու ունքով, թուխ մաշկ ու կարմիր փողկապով։

Թու՛րք է՝ կռահում եմ անմիջապես։

Օդանավակայանի վարրորդական ծառայությունում աշխատող բազմաթիվ թուրքերից մեկը։

Ավստրիացին մեզ չի տարբերի իրարից։ Նրա համար մենք երկուսս էլ իրար նման ենք՝ ես էլ ունեմ սև մազեր, սև աչք ու ունք, թուխ մաշկ, բայց չունեմ կարմիր փողկապ։

Ըստ երևույթին երիտասարդն էլ չի կարողանում մեր տարբերությունը գտնել։

- Թյուրք մը՞ սան։

- Չէ՛թուրք չեմ,- պատասխանում եմ գերմաներեն, ապա որպեսզի հաստատ հասկանա որ հայ եմ՝ թուրքերենով ավելացնում սադրիչ,- էրմենի եմ, էրմենիստանից։

Երիտասարդը մի պահ լռում է։ Չգիտի ինչ խոսի։ Ես էլ եմ լուռ՝ բայց այն պատճառով, որովհետև մելանժս եմ ֆռթացնում։

- Թուրքիայի ո՞ր մասից ես,- հարցնում եմ անմիջական։

- Ադանայի՛ց։ Լսա՛ծ կլինես երևի՝ Ադանա Քյաբաբ,- պատասխանում է մաքուր՝ գերմաներեն առոգանությամբ։ Պարզ է՝ այստեղ ծնված երկրորդ սերնդի թուրքերից է։

Ժպտու՛մ եմ ցավով, կորա՜ծ բայց երբե՛ք չմոռացված հայրենիք...

- Ադանան իմ մոտ քյաբաբի հետ չի ասոցացվում, այլ իր նախկին տերերով։

Չհասկանալով ինձ է նայում։

- Վաս մա՞յնստ դու՝ ի՞նչ նկատի ունես։

- Սիս, Զեյթուն, Տարսոն կամ ինչպես դուք եք անվանում Թարսիս։ Գիտե՞ս այդ քաղաքները։

Երիտասարդն ուրախանում է ծանոթ անուններ լսելով։

- Յա՛ յա, նաթյուրլիխ՝ այո՛ այո՛ բնականաբար։ Որտեղի՞ց գիտես։

- Այդ քաղաքների նախկին տերերը հայե՛րն էն եղել։

Անվստահ հայացքով ինձ է նայում։

- Ես երբ արձակուրդներիս Ադանա եմ գնում, հայ տեսած չկամ։

Իհարկե՛ որտե՞ղից տեսնես։

- Քի՛չ են, բայց կա՛ն, թաքցնու՛մ են իրենց հայ լինելը,- ասում եմ ես,- բայց շատ մեծ մասը՝ ճիշտ էս ասում այլև չկա։

- Ինչու՞։

- Գիտե՞ս մեզ մոտ դաժան, մարդասպան, անմարդկային, արյունարբու, անկիրթ բառերի հոմանիշը որն է,- հարցին հարցով եմ պատասխանում։

Զարմացած պլըշում է վրաս.

- Որը՞։

- Թուրք բառն է։ Հայը հային այդպիսի բառերով հայհոյելու փոխարեն, պարզապես ասում է « դու թուրք ես»  Դա ծա՛նր վիրավորանք է։

- Իսկ գիտե՞ս թե տատս ինձ ու եղբորս ինչպես էր հայհոյում երբ չարաճճիություն էինք անում,- երիտասարդը փորձում է ռևա՛նշ վերցնել։

Ուսերս թափ եմ տալիս. որտեղի՞ց իմանամ՝ դու՛, քո տա՛տը։

- Հայի թուլա էր անվանում։

- Տատդ իսկական թու՛րք է։

- Հա իհարկե՛,-չնկատելով հեգնանքը  շարունակում է նա,- հայը մեր մոտ հոմանիշն է խաբեբայի, սրիկայի, գողի, խարդախի, ստորի...

« Ցավոք երբեմն մեր մոտ նույնպես» մտածում եմ ես թաքուն։

- Ինչքա՞ն է մեր ազգերի մեջ այս վիճակը շարունակվելու,- ավելի շուտ ինքն իրե՛ն է հարցնում թուրքը։

- Մինչև թուրքերը կարողանան ներու՛մ հայցել։

Մինչև Հայերը ի վիճակի՛ կլինեն, պատրա՛ստ կլինեն ներելու...

Անհարմար պատասխան թուրքի համար։

Անհարմար պատասխան հայի համար։

Երիտասարդը գլուխը տմբտմբացնելով ոտքի է կանգնում՝ պետք է գնա։ Ես՝ նույնպես։

Գալու է՞ այդ ժամանակը։

Գալու՛ է այդ ժամանակը։

Հ.գ.

Երբ այս պատմություն պատմվածքը գրում էի, Ադրբեջանի ապրիլյան լկտիությունը դեռ չէր սկսվել: Գիտեմ, շատերը մտածում են` թուրքին ներում չկա. Համաձայն եմ` եթե հանցագործը չի զղջում արարքի համար, ներում չի հայցի,  հետևաբար չի ներվի: Բայց ինչ, եթե մի օր այնտեղ սերունդ բարձրանա, ով կհրաժարվի իր ոճրագործ հայրերից? Ուտոպիա է? Միգուցե...

Պարզ է սակայն մի բան. այս տարածքներից ոչ իրենք կվերանան, ոչ էլ մենք: Է բա հետո? Ոչ մենք իրենց կոչնչացնենք (ազգ ոչնչացնելու ոչ փորձ ունենք, ոչ հմտություն, ոչ էլ ցանկություն) Ոչ էլ իրենք մեզ կոչնչացնեն (պարզապես շատ պնդաճակատ ենք, չենք ցանկանում վերանալ)

Իսկ ատելությունը շարունակում է իր արյունոտ գործը:

Բա լավ սրա վերջն ինչ է լինելու?

Գեդեոն
Micke-ի խոսքերից

Բարև բոլորին։

Ես այստեղ նոր եմ և ինձ զգում եմ ինչպես փիղը ճենապակու խանութում։ Ցանկանում եմ իմ հեղինակած գրքից բեռնել մի հատված։ Կարո՞ղ է ինձ բանիմաց մեկը օգնել։