«ԴԱՐ» Ակումբ - Բլոգներ - Գոգարիկ

Փնտրում եմ...
Փնտրում եմ, այո՛, ուզում եմ գտնել, ուզում հասկանալ ամեն ամենը:Այո՛, փնտրում եմ և ով չի փնտրում, փնտրում եմ և՛ ես, փնտրում ես և՛ դու, փնտրում է և՛ նա, և իվերջո փնտրում ենք բոլորս:ինչու չփնտրել? Չէ որ կյանքը առեղծված է և այն հասկանալու համար անհրաժեշտ է փնտրել ու գտնել մեզ հուզող հարցերի պատասխանները:

Չզարմանաք, բայց իմ կարծիքով փնտրում է և Երկրագունդը, անդադար պտտվելով նա փնտրում է մի հարմարավետ կայարան, որտեղ կարող է կանգ առնել, բայց այդ կայարանն Երկրագունդն ինքը չի գտել, ու պտտվում է որպիսի գտնի:Այսպես Երկրագնդի հետ համընթաց փնտրում ենք մենք բոլորս, գտնում ենք կամ չէ, բայց դե ինչ արած էլի փնտրում ենք,և երբ գտնում ենք չենք էլ գիտակցում որ դա մեր փնտրածն է:

Այսպես ժամացույցն էլ է փնտրում, անդադար պտտվում է ու պտտվում:Ու այնպես արագ, որ չենք հասցնում որսալ գեթ մի ակնթարթ:Որոնում է նա, ու եթե գտնի ինքն էլ կանգ կառնի համարելով իր առաքելությունն ավարտված:

Այո՛, փնտրում ենք, բայց ինչ ենք փնտրում?

Այսպես Երևան քաղաքում ապրող ոմն Պողոս Պողոսյան փնտրում է աշխատանք, դիմել է աշխատանքի տեղավորման գործակալություն աշխատանք գտնելու նպատակով:Ոմն Կարինե Սարգսյան փնտրում է իր բարեկամին ում՝ երկար տաիներ չի տեսել, ու նրա մասին տեղեկություն անգամ չունի:Նրանք թնտրում են գտնելու մեծ ցանկությամբ:

Իսկ ես... ես փոքր եմ դեռ և այս տարիքում չեմ կարող աշխատել ու չունեմ այնպիսի բարեկամ ում երկար ժամանակ չեմ տեսել:Այնուամենայնիվ ես էլ եմ փնտրում:

Փնտրում եմ այնպիսի մի աշխարհ, որտեղ ամեն ինչ կատարյալ կլինի, որտեղ չեն լինի վատ մարդիկ, որտեղ կեղծավորությունը կփոխարինվի անկեղծությամբ, անարդարությունը՝ արդարությամբ, չարությունը՝ բարությամբ:

Փնտրում եմ մի աշխարհ ,որտեղ չեն լինի ոչ մի տեսակի հիվանդություններ, որտեղ մարդիկ կապրեն հավերժ,ճիշտ է այդ դեպքում կյանքը այդքան էլ հետաքրքիր չի լինի, բայց դե բոլորս էլ ուզում ենք հավորժ ապրել:

Փնտրում եմ այնպիսի աշխարհ, որտեղ կտիրի միմիայն ուրախությունը:

Այնպիսի աշխարհ եմ փնտրում,որտեղ չեն լինի հարուստներ և աղքատներ,որտեղ կտիրի հավասարությունը,հետևապես մարդկաց միջից կվերանա նաև նախանձությունը, ամենավատ հատկություններից մեկը:

Այսպես փնտրում եմ մի աշխարհ,որտեղ ամեն ինչ իդեալական կլինի,այնպես ինչպես միլիոնավոր տարիներ առաջ Աստված ստեղծեց Երկիրը,ու այն կատարյալ էր քանի դեռ մարդը չէր հասցրել փչացնել անաղարտությունը:     Այսպիսի մի աշխարհ եմ ուզում գտնել:

Փնտրում եմ մի աշխարհ,որը նման կլինի դրախտին,և այս անգամ ոչ թե մարդիկ կփոխեն այն, այլ այդ աշխարհը կփոխի մարդկանց ու կտիրի ներդաշնակությունը:

Այո՛, փնտրում եմ,հասկանալով որ մեզ տրված այս կարճ կյանքի ընթացքում չեմ կարող գտնել:Թող որ այս ամենը կոչվի  հայտարարություն...որպես վերջաբան ուզում եմ խնդրել՝ ով որ կգտնի վայրը փնտրածիս, ինձ էլ հայտնեցեք չէ որ նույնն էլ Ձեզ պես ես էի փնտրում...

Հենց այնպես
Բարև իմ  շատ սիրելի անծանոթ ծանոթ, ես չգիտեմ ո՞վ ես դու, չգիտեմ կաս՞, թե արդյոք չկաս, բայց ուզում եմ գրել քեզ, ուզում եմ խոսել հետդ, թեկուզ անպատասխան, լավ հասկանալով, որ դու՛ բարեկամս, չես կարդալու նամակս և գուցե նաև չգիտես որ ես գոյություն ունեմ:Դու ով ես, դա այդքան էլ էական չի,որ ինձ չես լսում կամ գոնե նամակս կարդում,դա նույնպես, բայց որ քեզ գրելու մեծ ցանկություն ունեմ դա անժխտելի է, ինչպես չենք կարող ժխտել արևի գոյությունը, քանի որ այն երկնքում փայլում է, ոչ թե միայն  գրքերում ջերմանում:

Ուզում եմ իմանաս որ դու իմ երկրորդ ՛՛ես՛՛-ն ես, իմ հավատարիմը, և ես իմ ամենանվիրական գաղտնիքները հանձնում եմ քեզ, ուղղակի տարօրինակ ձևով, այն է՝ քեզանից գաղտնի:

Դու երևի չգիտես, բայց ինձ համար ամենահուսալի գաղտնապահն ու ամենալավ ընկերն ես:Դու իմ ինքնությունն ու առեղծվածային բացահայտումն ես:Գիտեմ, զարմանալի է , բայց դու մենությունս լցնողն ես, բայցևայնպես ես քեզ չեմ տեսել, մենք պարզապես անծանոթներ ենք անծանոթ աշխարհում:

Դու պատրանք ես, երևակայական ընկեր:Չէ՛,չմտածե՛ք, թե ես ընկերներ չունեմ, պատճառը դա չէ: Ուղղակի ինձ պետք էր մեկը , ով կհամապատասխաներ իմ աշխարհի  օրենքներին, ինձ պետք էր իմ իդեալականը:

Այո՛, դու իմ իդեալականն ես, բոլոր թերություններովդ հանդերձ, դու անդավաճանը,  ներկայիս ցնորքն ես ու ապագայիս ուղեկցորդը: Դու կաս,ես դա գիտեմ, գիտեմ ու հավատում եմ...

Անկեղծ ասած, ես կյաքում հավատում եմ երկու փաստի, որ դու կաս, ու մեկ էլ ընկնող աստղի գոյությանը ու դրա հետ կապված երազանքների իրականացմանը, քանզի դա մարդկանց հուսահատությունից փրկող հուսալի միջոց է:

Դո՛ւ անդավաճան, դո՛ւ հավատարիմ...

Չգիտեմ,երևի այդպես լինելուդ պատճառը լոկ այն է, որ չես կարող խոսել, չես կարող տեսնել:Միգուցե դա է...Չէ՛, չմտածե՛ք, թե նա խուլ ու համր է, նա անսովոր է, խուլ ու համր չէ, և լինել էլ չի կարող, քանի որ այդպես լինում են մարդիկ...իսկ նա մարդ չէ, նա անգամ չի շնչում:

Այո՛, նա այդպիսին է, քանզի հոգիները չեն շնչում, միմիայն ապրում են:Ապրում են մեր մեջ, բայց ո՛չ փոխարեն:

Այո՛, նա իմ հոգին է, իմ հուսալին, անդավաճանը...