«ԴԱՐ» Ակումբ - Բլոգներ - Անքնություն ըստ GriFFin

Երթուղայինում քեզ ճզմող կնոջ համախտանիշը
Երևույթ, որը տանջում է համայն հայությանն իր արդիականությամբ:

Տարածվածությունը 98% (եթե ձեզ չեն ճզմում, նշանակում է` ճզմողը դուք եք), հիմանականում հանդիպում է «մառշռուտկա» պոպուլյացիայում:

Հաճախ հանդիպում է կանանց մոտ, բայց տղամարդկանց մոտ ավելի ծանր ընթացք ունի:

Հանդիպում են հետևյալ կլինիկական ձևերը` տիպիկ և ատիպիկ:

Տիպիկ`

Ա) Հետույքային (ամենահաճախ հանդիպող): Երբ երթուղայինում զիջում ես՝ հատկացնելով մի փոքր անկյուն կանգնած մարդուն, ով դրա հետևանքով հայտնվում է պսևդոնստած վիճակում ու գցում քեզ տեղիցդ, դա քիչ թե շատ նորմալ եմ համարում: Վերջ ի վերջո, դա մի հոգու համար նախատեսված տեղ է:  Բայց լինում են դեպքեր, երբ դու նստած ես երկու տեղանոցին, ու կողքիդ մարդը իր գլուտեուսներին սիրուն տեղավորացրել է ու ծեփել  քեզ պատուհանին: Դաժան այդ պահն է: Ու երբ դու հեղուկ նյութի պես զբաղեցնում ես այն ծավալը, որը քեզ հատկացրել են, գլուտեուսային իրավիճակին գումարվում է ոտքերիդ դրված կառտոշկայով մեշոկը ու «չեմ խանգարում, չէ՞ բալես» ախտանիշը:

Բ)  Կրծքային: Հազվադեպ է լինում, բայց երբեմն մեր կողքը նստող մարդու բարեմասնությունները այնքան մեծ են լինում, ասես ողջ ազգի դարդ ու ցավը կուտակվել է այդ կրծքերում: Պատկերացրեցի՞ք մեծությունը:

Գ)  Խառը` հետույքակրծքային: Հիշողություններս շատ դաժան են, չեմ ուզում հիշել: Բռռռ:

Ատիպիկ`

Ա) Պայուսակային կամ ցելաֆոնային: Սա  պատահում է, երբ նստած մարդը, հիշելով, որ ինքը բարեգործ է, երթուղայինում կանգնած մարդկանց պայուսակները հավաքում է իր վրա, ու արդյունում դու ճմլվում ես, կամ երբ գլխավերևումդ կանգնած կինը կամ աղջիկը , օգտագործելով բոլոր կինարմատային մեթոդները, հասկացնում է, որ բռնես իր պայուսակը: Ես մեկ-մեկ առաջարկում եմ գլխիս դնեն, երբ էլ տեղ չկա վրաս բան դնելու:

Բ)  Առնանդամային (հանդիպում է գիշերային մառշռուտկա պոպուլյացիայում): Ինձ հետ չիպատահել, իսկ այն մարդը, որն առաջարկեց այս տարբերակը, հրաժարվեց մենաբանություններից:

Համախտանիշին բնորոշ են հետևյալ ախտանիշները`

ա) Ճմլման, հեչ ուշադրություն դարձրել եք, թե ի՞նչ կեղտոտ են երթուղայինի պատուհանները , ինչ սառն են ձմռանը, խոնավ են անձրևի ժամանակ,տաք` ամռանը:  Իսկ ես ուշադրություն դարձրել եմ:

Բ) Հոտի, համաձայնեք, նման սերտ շփման ժամանակ հասկանում ես մարդու՝ հիգիենային հետևելու ունակությունը : Հա, առաջ, լաաաավ առաջ թագավորները լողանում էին տարին մեկ-երկու անգամ ու ոչխարից հագուստ կրում: Հավանաբար իրանց օրինակին հետևողներ դեռ կան:

Գ)  Ծակծկոցի:  մեր ազգի մոտ բացի նրանից, որ քիսայից օգտվելու կոմպլեքս կա, մի հատ էլ էնդոկրինոլոգին դիմելու հետ կապված խնդիրներ ունեն: Սրա հետևանքով թևերի վրա առաջանում են պզուկներ, որոնք չորանում են ու ծակում: Սրա մեջ նորաձևական փշերով հագուստնել կարելի է մտցնել:

Դ)  Խոնավության: Ամառ է, շոգ է, դաժան է:

Ե)  Պսևդոբռնաբարման: Ինձ թվում է՝ երբ երթուղայինի վարորդը որոշում է կատարել իր մանկության երազանքը և սկսում է նմանակել Շումախեռին՝ իա մտքին, քֆուրներին ու մառշուտկային թևեր տալով, առաջանում են թափահարման ու վիբրացիայի յուրահատուկ էֆեկտներ: Սրան գումարած, կողքից քեզ ինչ-որ մեկն անընդհատ սեղմում է՝ առանց քո ցանկության: Նման է, չէ՞ բռնաբարության: Երբեմն լինում են նաև սադիստական ֆանտազիաներ ունեցողներ, ովքեր սիրում են ճզմել ու էդ ընթացքում Павлины-ի ձայնով խոսել հեռախոսով: Հա, ու քանի որ նրանք շատ կարևոր անձիք են, խոսում են այնքան բարձր, որ բոլորը լսեն:

Բուժում: Բուժում չկա, մաքսիմում կանխարգելում: Որպես պատվաստում` քայլեք ու օգտվեք հեծանիվից:

Եղեք առողջ:

Դատական
Բժշկական համալսարանի ուսանողի հերձման ժամանակ դատական փորձագետը հայտնաբերել է սև չարյունանաման հեղուկ արյան փոխարեն,սևացած օրգաններ, չափսերով մեծացած ուղեղ և գանգոսկրի բազմաբեկորային վնասվածք: Կան հավաստի նշաններ որոնք վկայում են,որ մահը վրա է հասել ուղեղի բռնաբարությունից հետո,որի նշաներից է չափսերի մեծացումը: Մահվան պատճառի պատճառը դատական բժշկությունը սովորելուց հետո գլուխը պատին հարվածելն է: Լաբարատոր հետազոտությունը պարզել է ,որ սև հեղուկը սուրճ է: Հետաքննությունը շարունակվում է:

Մտքում
Կանգառում: Ոնց հայտնվեցի կանգառում: Ինչու՞ եմ կանգառում: Հիշեցի դասի եմ…որտե՞ղ եմ դասի, ի՞նչ համար ա գնում: Լավ հասկացա:

Երթուղայինում: Մարդիկ: Նստած-կանգնած, մռայլ, գորշ: Տենաս դիմացի կնոջ մոտ խպի՞պ ա: Լավ, թքած, կարդամ:

Դասի եմ արդեն, հասա: Էլի մարդիկ, ինչքան շատ են: Ինչու՞ են եսքան շատ: Խոսում են, ի՞նչ են խոսում:  Չեմ հասկանում:  Կարծես թե գոռում են… տենաս ի՞մ վրա :  Չէ,  չհասկացա:

Երթուղայինում: Ու՞ր եմ գնում: Տուն թե համալսարան չեմ հիշում: Կողքս Լիլիթն ա, երեևի համալսարան: Չէ համարը ուրիշ ա, տուն ենք գնում:

Տանը: Քունս տանում ա: Կարդում եմ: Չեմ հասկանում: Ինչ դժվար ա: Ակնանյարդի էքսկավացիա՞: Ես ի՞նչ ա: Հոգնեցի:

Ֆեյսբուք: Մարդիկ-մարդիկ: Զզվելի ա: Լավ հեսա դուրս գամ մի քիչել կարդամ ու քնեմ: Հեսա դուրս եմ գալիս: Հեսա: Ես ի՞նչ եղավ: Ա, ինտեռնետը անջատեցին: Ինչի՞ ժամը քանիսն ա: Մեկն ա: Լավ քնեմ:

02:30 Դե քնի, վաղը դասի ես: Ինչի՞ չեմ կարում քնեմ:

3:45 Հեսա 4:00-ն ա լինում: Հիմա եթե քնեմ լավ կլինի: 1,2,3… 3,5 ժամ: Լավ ա:

5:00 Ոնց ա քունս տանում: Մի քիչել երգ լսեմ քնեմ: Հուսով եմ քնցած չեմ մնա:

6:00 Տենաս եթե դեղեր խմեմ կքնե՞մ:Կարելի ա մի օր մտնել դեղատուն քնաբեր առնել: Տենաս բժիկի ռեցեպտ պե՞տք ա: Եթե հիմա քնեմ 7:00-ին չեմ կարա արթնանալ, կուշանամ, բացակա կստանամ, ցիկլ կկրկնեմ ` փողով… ո՞րտեղից եմ փող գտնելու, ինչքա՞ն էր: Լավ քիչ էր: Թու~, լիկվիդ կմնամ: Ես… ես չեմ կարա լիկվիդ մնամ: Պետականս: Պետաականաասսս~~~: Վերջ, վաղվանից կարդում եմ: Եսօր ամսի քանի՞սն ա… Եսօրվանից: Կարդում եմ եսօրվանից:

6:30 Լավ է, մեկա չեմ քնում: Հավաքվեմ, գնամ դասի: Որտե՞ղ էի դասի: Հիշեցի:  Ես ոնց ա քունս տանում:  Ես ինչ հոգնած եմ:

7:50  Կանգառում: Ո՞նց հայտնվեցի կանգառում: Ինչու՞ եմ կանգառում: Հիշեցի , դասի եմ…որտե՞ղ եմ դասի, ի՞նչ համար ա գնում: Լավ, հասկացա: Հասկացա:

Image