«ԴԱՐ» Ակումբ - Բլոգներ - deadLion

Մահվան դատը:
-Էս ինչի՞ են կողքս բոլորը լացում, ինչ-որ վատ բան ա էղե՞լ…

նոր ահավոր ցավում էր, բայց հիմա մի տեսակ ահավոր թեթևութոյւն եմ զգում…

էս ի՞նչ ա…ես ե՞մ…ո՞նց եմ ես ինձ կողքից նայում…հավատս…չի…գալիս…

-Հետաքրքիր ա չէ՞, բոլոր մարդիկ նույն ձևի վախենում են մահից, ու դեռ չեն սովորել, որ մեռնում են…չեն էլ սովորի…մահը սկզբում չկար…սկզբում ամեն ինչ ուրիշ էր…

ասեց կողքիս կանգնած սև սմոքինգով մի մարդ…

-դու ո՞վ ես…

էս ի՞նչ ա ըստեղ կատարվում…

-ձեր ընկալմամբ էս կոչվում ա մեռնել, ես էլ ձեր կոչված մահն եմ…

ժպտաց մարդը…

-Մահը՞

-ինչի՞ սպասում էիր, որ ոսկորների կույտ ա՞ գերանդիով ու բալախոնով գալու հետևից…

ասելով ստացավ իր նկարագրած մահի տեսքը…ու շարունակեց…

բայց չէ…ես ստանում եմ էն տեսքը, որ մեռածն ա ուզում տեսնել…

ասելով կերպարանափոխվեց մի շատ գեղեցիկ աղջկա…

-հիմա ի՞նչ…վե՞րջ…

-վե՞րջ, հլը ո՞ւր ե՜ս, դեռ շատ կա մինչև վերջ…

կերպարանափոխվեց իր առաջին տեսքին, սև սմոքինգով տղամարդ…ու շարունակեց…

Արի հետևիցս ժամը մոտենում ա…

ու քայլեց դեպի սենյակի դուռը…

հարազատներս դեռ լացում էին իմ վրա…զարմացած ու միքիչ վախեցած հայացք գցեցի դիակիս վրա…հետո քայլեցի մահիս հետևից…դոռւը բացեց ու ձեռքով արեց, իբր անցի առաջինը…

դռան մյուս կողմում ուժեղ լույս էր, ուրիշ ոչինչ չէր էրևում…

քայլեցի ներս, ամբողջ շուրջս լույս էր…ու դուռը, որի մյուս կողմում մահս էր էլի գեղեցիկ աղջկա տեսքով, ու հարազատներս, որ լացում էին դիակիս վրա…

մահը դուռը փակեց, ինքը չեկավ…լույսը սկսեց քիչ քիչ թուլանալ…

դիմացս, մյուս կողմում տեսա մի մարդ, որ նստած էր սեղանի դիմաց, ու ինչ-որ հաստ գիրք էր թերթում…մոտիկացա իրան, նայեցի վրան, ինքը` ինձ կարծես չնկատեց…բայց.

-Նստի` հարմարվի…

-բայց ստեղ նս………

չհասսցրի խոսքս ավարտեմ, ու կողքս հայտնվեց մի բազմոց…

զարմացած նստեցի, խոսք չասեցի…չգիտեի` ինչ ասեմ…

-իրեք տարեկան էիր…հարևանի հեծանիվը ջարդեցիր, որտև չտվեց, որ քշես…

-բայց փոք…

-պետք չի արդարանալ…Նախանձը արդեն քո հոգում էր ի ծնե…ու ըտենց էլ էդ էրեխու ծնողները պատժեցին էդ էրեխուն, որտև իրանց թվում էր` ինքն ա արել…իսկ դու դուխ չարեցիր ասես, ու տեսար` ոնց ա էդ էրեխեն իրեք ամիս, ամբողջ ամառ, նայում պատուհանից արցունքը աչքին` ոնց են մյուս էրեխեքը բակում խաղում…էդ էրեխեն էդ քո քայլի պատճառով տասնյոթ տարեկանում ընկավ մանկական գաղութ…

-հա բայց…

-ասում եմ պետք չի…հետո, վեց տարեկանում, տեսար` ոնց են մեծերը միհատ էրեխուց ուզում գնդակը գողանաին, պաշտպանեցիր…կռիվ էղավ, քո քիթը ջարդվեց, բայց գնդակը մնաց էրեխու մոտ, էդ էրեխեն դառավ բժիշկ որտև ուզում էր քեզ օգներ, ու չէր կարա ոչ մի բան անել, որ գործդ թեթևանա…ու փրկեց շատ մարդկանց կյանք…

-հետո, ութ տարեկանում…սիրահարվել էիր դասարանի աղջիկներից մեկին…

իրա համար էլի կռիվ արեցիր…դու ինչ-որ տղու, անծանոթ, քիթ ջարդեցիր…ու ատամը դուրս գցեցիր, էդ տղեն դառավ ատամնաբուժ հետո…ու էլի իրա հերդին շատ մարդկանց օգնեց…բայց աղջիկը արյունից մինչև մահ վախենում էր…նույնիսկ սեփական…հասկանում ե՞ս ինչի մասին եմ խոսում…էդ աղջիկը շաքարախտ հիվանդացավ տասնհինգ տարեկանում…իսկ դասարանում ոչ ոք չէր էլ կասկածում, որ աղջիկը շաքարով ա…կամ, որ վախում ա արյունից

-Բայց ես…

-վերջին անգամ եմ ասում մի արդարացի, լսի` ինչ եմ ասում… տասնվեց տարեկան էիր…ընկերուհուդ հետ երեկոյան *****ում քայլում էիք…ինչ-որ տղաներ իրանց շնորքով չպահեցին…էլի կռիվ էղավ…ուժեղ կռիվ…հիշում ե՞ս…հիշում ե՞ս, որ մեկի կողերը ջարդվել էին…ոսկորի փոքր կտորները մտել էին ձախ թոքը, էդ տղեն սաքսաֆոն էր նվագում…երազանք ուներ…աշխարհի ամենալավ սաքսաֆոնիստը դառնալ…չկարողացավ շարունակել…բայց դրա տեղը դարձավ հոգեբան, որ օգնի ուրիշներին կարողանալ չջարդվել կյանքի բարդ պահերին…փրկեց մոտ 80 ամուսնություն…ու մոտ 500 մարդ ինքնասպան լինելուց…

-Նույնիսկ չգիտեմ էդ լավ ա՞ թե՞ վատ…

-չհասկացար ասածս…էական չի` ինչքան լավ-վատ գործողություն ես արել կյանքիդ ընդացքում…Հիմա կտամ քեզ էրկու հարց…ու դու կվորոշես` ուր ես գնում, դրա՞խտ թե՞ դժոխք…

առաջին հարցը` Դո՛ւ, երջանիկ կյանք ե՞ս ապրել թե՞ չէ…

-Ե՞ս… երևի…

-մի պատասխանի, էդ ինձ չի հետաքրքրում…դու ինքդ քեզ պատասխանի`մտքումդ…

երկրորդ հարցը` Դո՛ւ երջանկացրել ե՞ս ինչ-որ մեկի կյանքը թե՞ չէ…

էլի մի պատասխանի…

հիմա հետ նայի…

նայեցի հետ…

-էս էրկու դուռը, որ տեսնում ես…մեկը դժոխք ա տանում, մյուսը` դրախտ…

ինքդ որոշի գնալու ես դժո՞խք թե՞ դրախտ…

-լավ…

միքիչ մտածեցի, նայեցի դռներին, հետո հարցրի

-բայց դու չասեցիր` որը դուռը որ տեղն ա տանում…

-Իսկ էդ կախված ա` դու որ ճանապարհը կնտրես քո համար…

ընտրիր ինքդ
-Էրկու բաժակ կա տանը…մեկի կոթը ջարդած ա, մյուսը փոքր ա, ո՞րն ես ուզում,

-երևի կոթովը,

-բայց էդ փոքր ա,ավելի լավ ա անկոթը տամ,

-բայց էդ էլ` անհարմար…

Մեր մոտ սեփական մթնոլորտն ա…յուրօրինակ…սովորական, բայց մեր համար մենակ…հաճելի, բայց տնային մի տեսակ…չկա ոչմի մարդկային քաք իրավիճակ…անկոթը տա՞մ, թե՞ կնեղվես…մարդ ե՞ս թե կհասկանաս, որ կոթը չի կարևորը` բաժակը մնալու ա բաժակ…մնաց մի սիգարետ: էս մեկը ծխում եմ, էդ հաշիվ չի…մի նայի սրան…տա՞մ, չես ծխո՞ւմ, լավ…կարդացողը կմտածի` դեբիլ եմ` էս ի՞նչ ա, որ գրում եմ, կարդացողը կարդալ չգիտի ուղղակի, իրան դուր չէր գա բաժակը, էն մեկը, որ կոթ չուներ էլի…է՛ մի՜ կարդա, քեզ պետք չի էս…անկոթ բաժակ ա էս…կարում ե՞ս…ասում եմ մի կարդա…չէ՜ կարդում ես, ուրեմն կոթը կարևոր չի քո համար…լավ կարդա դե, տեսնենք` ինչ դուրս կգա վերջը…էրեկ Լամպիս մասին էի գրում` Վոլֆռամ. հիշեցի մետաղի անունը…էսօր պիվա եմ խմել մի շիշ…մոռացել եմ` էլ չգիտեմ խմել…խոսալ չգիտեմ, բայց կարում եմ գրեմ…էդ լավ ա… երևի…միանշանակ էս տիպի մտքերը չեմ կարա բառերով արտաբերեմ` բերանով, բայց կարամ արտաբերեմ մատներով…էդ լավ ա՞, անկոթ բաժակ ա էլի…անկոթ բաժակ եմ էլի…տեսքից թափելու բան, բայց ոչ այնքան…միքանի օր առաջ դասարանցիների մի մասով ավտոբուսում էինք…

-Վաենկամատից հոգեբուժը ակտ ա գրել վրես…

-Ի՞նչ ակտ…ինչի՞ համար…

-հա դե ձեռիս վրա քերձածներ ա նկատել էլի…

-ինչի՞ ես քեզ փռթում արա…անասուն ես…

-չէ՜ չէի ուզում ճղվեր…տենց ստացվեց…

-ի՞նչ էիր անում…

-ա դե քարով ձեռիս վրով վերև-ներքև էի անում, անելու բան չունեի…մեկ էլ տեսա արուն ա…

խնդում եմ…

-Դեբիլ ա էսի…լսա՞ք ինչ ա ասում…

չլսեցին, էրկու-իրեք առանձնացել խոսում էին, մատոռի ձենն էլ խանգարում էր…

-Լսի՜, ասում եմ, կարող ա՞ էդ հոգեբուժները պալիտ անեն, որ հոգեկան եմ, տենց չտանեն բանակ…

ես շա՜տ եմ ուզում գնամ բանակ

Էդ տղուն բացեց…

ասում ա.

-Մարդիկ գիժ են ձևանում, որ բանակ չտանեն, բայց տանում են, դու վախում ես, որ ասեն գիժ ե՞ս…

ու խնդում ա…

ջարդած բաժակ եմ էլի…բայց էս սաղ կարևոր չի…հեսա կքնեմ, կարթնանամ ու հարիսաս կսարքմ, ու կկտրվեմ էս աշխարհից, էլ չեմ ուզի լացել…մնաց մենակ էս վերջի սիգարետը…ուզում եմ ծխեմ, բայց ուժէ չեմ դիմանում…չեմ կարում ծխեմ, բայց ուզում եմ էդ անտերը ծխեմ…լավ չի՜…հե՛չ լավ չի… բայց կարևոր էլ չի…Արժեքային համակարքս փոխվել ա ինչ կոթս ջարդել են…էլ չի հետաքրքրում տենց թիթիզ բաներ ոնց` արդարություն, հավասարություն, երբայրություն…կոթ չունեմ…երբ կոթ չես ունենում, կոթավորների նորմերը ու ընդունված դոգմաները իրանց իսկական դեմքն են ցույց տալիս` փուչ են էլի…

էդ ամեն ինչը փուչ ա…բայց պիտի լինի…կոթավորները որ տենց չապռեն կոթը կջարդվի…իսկ անկոթ չի կարա ամեն կոթավոր ապրի…տերերն էլ են տարբեր…կարան ուղղակի թափեն…ինձ չեն թափել…տերերս չեն նայում կոթին…իրանք էլ են անկոթ…վայքու…նոր չորսն էր…միքիչ առաջ էլ էրկուս անց կես…երբ գրում ես ժամանակը արագ ա թռնում…գրո՞ւմ…ես կասեի խզբզում…անկոթ բաժակը ի՞նչ պիտի գրի…խզբզում եմ էլի իմ համար: Բանի պիտանի չեմ…մնում ա վրից ծակվեմ…էդ ժամանակ էլ արդեն հաստա՜տ կթափեն…բայց դեռ չեն թափել, ուրեմն չեմ ծակվել…կամ էլ ծակ եմ ու մոռացել են թափեն…Գիշեր…ծուխ…տառեր…ու ջրի մեջ հավ, ու ուրիշ ջրի մեջ ձավար…

մի հավ էր սկզբում, հիմա էլ ա մի հավ, ուղղակի էն ժամանակ իրան հաշվելոց օգտագործում էի մենակ 1 թիվը …մի միասնական հավ…իսկ հիմա մասնատված…կտրտած ա…ութ-տասը մաս ա հիմա ջրի մեջ լողում…սպասում հավը, ավելի շուտ ինքը սպասում են, որ իրանց էփեմ կտրտում էի, ու պատկերացնում էի, մարդ ա…ոչմի բան չարթնացավ մեջս…կոթավորները դրան խիղջ են ասում…երբ առաջին անգամ էի կտրում հավ…կամ ձուկ չեմ էլ հիշում` ինչ էր…խիղջս արթնացավ…հա էլի սատկած ա, բայց ինը ժամանակին վազում էր…կամ` լողում…հաստատ չեմ հիշի` ինչ էր…բայց էդ կարևոր չի…էդ ժամանակ էլ արդեն կոթ չունեի…բայց երևի ծակ էլ չէի, չնայած` հիմա էլ ոնց որ ծակ չեմ, չեմ հասկանում դեռ…դեռ մեջս տենց բաներ կային…` խիղջ, արդարությւոն, և այլն…իսկ հիմա մենակ մտքեր, ու…սիգարետ էլ չունեմ…էդ էլ վերջացավ…բայց դրա տեղը քնելու ցանկություն կա…արդեն հինգ անց քարասունմեկ ա…հեսա կդառնա` քարասունէրկու… անընդատ ժամին եմ նայում…մտածում եմ, որ կվերջացնեմ մենակ էն ժամանակ, երբ…ըհըն…ուղիղ հինգ անց քարասունէրկու…ես էլ հելնեմ քնեմ…դու էլ վերջացրու կարդալդ…արդեն վերջն ա…էլ չկա ոչմի բան…չէ կա…սպիտակ թուղթ…բարի գիշեր: