«ԴԱՐ» Ակումբ - Բլոգներ - http://azatamartiki-hishatakaran.jimdo.com/գրքեր-book/ ըստ Surhandak
ՁՈՆ ՍՊԱՐԱՊԵՏԻԿԻՆ
Արյան  սանդուղքով   դու  բեմ  բարձրացար,
Որպես  խեղկատակ  դու  մի   խամաճիկ,
Եվ  փառքի  դափնին  քեզ  էր  սպասում,
Նզովյալ  « հերոս » դու  մեր  պայքարի:
Մեր  հերոսներին  զինակից  կոչիր,
Սակայն  դավադիր  եղար  թիկունքից,
Ազգի  թշնամին  փառք  էր  երեւի,
Քանզի  յուրային  դահիճ   էիր   ազգի:
Եւ  քեզ  նզովեց  մի   ամբողջ  սերունդ.
Ավետյաց   երկիրն   ավերակ  դարձավ,
Ու   տառապանքի  վրեժը   ցասում,
Նաիրի  Հունանյան  բերեց   լույս   աշխարհ:
Քանզի   մեռած  էլ « հերոս »  կոչվեցար`
Կեղծված   ու   ջնջված   մութ  պատմությունով,
Դարձրին  հավասար  Ազգի   մեծերին`
Ի՞նչ   էիր  դու՛, եւ   ինչ   դու  դարձար...
Եւ  սանիկներդ   արյունին  ծարավ,
Սյունին   են  գամել  լռությունը  մեր,
Ոտքերի  կոխան   պատիվն  ազգի`
Հայոց   աշխարհն   են   վաճառքի  հանել:
Ու  նզովապիզծ  քո  ներկայությամբ
Եռաբլուրի  հանգիստն  ես  խախտում,
Հայոց   քաջերի  հոգիները  վառ`
Վրեժխնդրութեան  օրվան   են  սպասում:
16/12/2013  Վ.Հ © VH
Հային միայն Զենքով կա փրկություն...
Աշխարհով   մեկ   գոռում   ենք   թե   թուրքերը,   մեզ  կոտորեցին,  դրանից  առաջ  էլ   գոռացել  ենք   սելջուկները,  մողոլ  մաթարները,  պարսիկները   եւ  հույները,  մի  խոսքով   բողոքող   ու   դժգոհող   ենք  եղել,  սակայն  ոչ  պայքարող  եւ  ընդվզող:  Միտք  եմ  անում,   որ   այսքան   դարեր,    սրա -նրա  տիրապետության   տակ    հանդուրժել   ենք,  տանելով   օտարի   լուծը,  կարելի՞   է   արդյոք   ծնկաչոք   ապրել,  եւ   այն  էլ   ոտնահարված   ու  տրորված,   լավ  գոնե   այն   ժամանակ   զենք   վերցնեն  ու  պայքարեն,  ինչպես   արեցին  Զեյթունցիները  ու  Սասունցիները,   փոխարենը   գլուխները   կախ    ոչխարների  պես  քշվեցին   անապատները,   եւ  կոտորվան:  Հիմա  էլ   նույն   է  պառկում   ենք  ասֆալտին,   բողոքում   ենք,  միջազգային   նորմերից   ենք   աղաղակում,  պատիվ   ենք   պահանջում,   ու  հարգանք...  էլ  չհաշված,   որ  հայտարարած   հեղափոխություններ   ենք   անում ,  ու  վերջնաժամկետ  ու  հրաժարական   պահանջում   նախագահից...  Լավ  գիտենք  որ  անիմաստ  է  այդ  ամենը,  սակայն  անում  ենք  ու  հիասթափվում   ինքներս  մեզանից...
Արա՛  չե՞ք   կարում   իսկական   տղամարդու  նման   զենքը  վերցնեք   ու  դառնաք   իսկական  Հեղափոխական,  կամ   պայքարող,  ,, Հային   միայն   Զենքով   կա  փրկություն...   Հո՛   անիմաստ   չեն   ասել    այս   խոսքերը...   Որ   տեսնում  եք   ձեզ   խփում  են,  դուք  էլ   խփեք...  Տեսնու՛մ  եք  նրանք  արյունից   չեն  վախենում,  միեւնույն  է  շուտ  թե  ուշ  թափվելու  է  այդ  արյունը...  Ավելի  լավ  չէ՞  , որ   նրանց   արյունը   թափվի,   քան   քո  զավակներինը...   Վերջապես   պիտի   իրենց   կերածի  ու  թալանածի   համար   պատասխան  տան... Միեւնույն   է   թե   այդ   պայքարը   կկոչեն   հեղափոխություն   թե  դասակարգային... Կարեւորը,    որ   տականքները   հասկանան,   որ  ՍՏՐՈՒԿՆԵՐԸ    կարող  են   պայքարել,  իզուր   չէ,   որ   պատմությունը   ՍՊԱՐՏԱԿՆԵՐ   է   ծնել... Ամեն   մարդ   պիտի   զենքով   կարողանա   նվաճել   իր  ազատությունը,   ոչ  թե   ողորմություն   մուրալով...  Մանավանդ   մեր   շնագայլերից   ներողամտություն   հայցելը   ավելորդ   է,  իզուր  չեն   ասել  ,, Ակն  ընդ   ական,  ատամ   ընդ  ատաման  ,, :   ՎՀ
« Ազդարարի » գլխ. խմբագիր Մարտիկ Սրգսյանը կրկին հացադուլ է հայտարարել
Մեր  երկրի  վերին  ատյաններն  ավելի  լավ  չէին  էլ  կարող  վարվել  մի  մարդու հետ,  ով  այս  երկրի  ազատության  համար  արյուն  է  թափել:  Չէ,  որ  այժմ   նրանք, խաղաղ  երկրում,  նստած  իրենց  պաշտոնական  աթոռներին  ամենակարող  են դարձել,  ինչ ուզում, այն  էլ  անում  են…
Հետաքրքիր  է,  ի՞նչ  կլիներ,  եթե  կրկին  սկսվեր   Արցախյան  պատերազմը: Ում վրա   էին   հույսները  դնելու  այս   անգամ`  որոշ   գեներալ  կոչեցիալների,  թե  որոշ պետական  այրերի,  իսկ   արդարության  վերին  խավը   երևի   մեկընդմիշտ ապահովագրված  է  պատերազմի   դաշտ  գնալուց:  Թվարկվածներից   ոչ  մեկի պետքն   էլ  չի,  թե  այս  երկրի  անիծյալ  զինվորն  ինչպես  կապրի  « խաղաղ »   օրերում:
« Ազդարար »   ամսագրի  Սփյուռքի   բաժնի  Խմբագիր  Վարդան  Հովհաննիսյան  22/11/13թ   Իսպանիա
ՄՈՌԱՑՎԱԾ ՀԵՐՈՍՆԵՐ
Ներկայացնում   եմ   Արցախյան   Պատերազմի   հորոսների   մասին  ՄՈՌԱՑՎԱԾ   ՀԵՐՈՍՆԵՐ   տեսանյութը`
Իրական   Հերոսների   պատմության   գաղտնիքները   տեսանյութերը
ՄՈՌԱՑՎԱԾ ՀԵՐՈՍՆԵՐ
Ներկայացնում   եմ   Արցախյան   Պատերազմի   հորոսների   մասին  ՄՈՌԱՑՎԱԾ   ՀԵՐՈՍՆԵՐ   տեսանյութը`
Իրական   Հերոսների   պատմության   գաղտնիքները   տեսանյութերը[VIDEO]http://www.youtube.com/watch?v=KWerkHAHoQQ [
«Ինչպես տնկեցիր շիվը, այնպես էլ այն կաճի »:
«Ինչպես  տնկեցիր    շիվը,    այնպես    էլ    այն  կաճի »:
Այն  որ  Հայաստանին  ունենալով   Ատոմակայան  դա  չի  նշանակում,  որ  մենք  տնօրինում  ենք    դա,  դա  ստրատեգիական  մի   կարևոր   նշանակություն   ունեցող   օբիեկտ  է,   որը  մեր  իշխանությունները  սեփական   գրպանի   համար  ծախեցին  ռուսներին:   Ես  վաճառել  բառը  չեմ  օգտագործում,  քանի  որ  չի  վաճառվել   ծախվել  է:   Այն   որ   Հայաստանի   Հանրապետության   բնակիչների   վրա   արտադրվող  էներգիան   ավելի    թանկ  է    վաճառվում,   քան   հարևան  երկրներին   դա   փաստ  է:  Եվ   դա   դեռ    քիչ   է   նորից   պատրաստվում   են  կառուցել   ատոմակայանի   մի   նոր  բլոկ:    Հայաստանին    Հանրապետության    իշխանությունները   ծախեցին    այն   կարևոր   նշանակություն   ունեցող    բոլոր   ինֆրաստրուկտուրանները`   որով   սնվում  էր  երկիրը   պետություն:  Նրանք   ծախելով    էներգետիկան,  գազը,   երկաթգիծը,  ջրամատակարարման  և    ոռոգման    համակարգերը,    կապը    և   այլն:   Հայաստանը   հիմա   միայն   հանդիսանում   է   միայն   սպառող   երկրի,    որը   ամեն   ինչ   գնում  է  ուրիշներից,   չհաշված   այդ  մանր- մունր    առևտուրը:  Այս   ակնարկի   հիմնական  պատճառները  այն    էր,   որ   մամուլում    կարդացել  էի   թե    ինչպես   է    Ռուսաստանի   դեսպան  Վյաչեսլավ   Կովալենկոյը    հայտարարել   էր   «  Որ  առանց  ռուսների,   հայերը    ոչինչ    են »:    Հիշեցի   դեռևս    մի   քանի    ամիս    առաջ   այն  պատմությունը,    որը  պատմել    էր    իմ    ծանոթներից    մեկը,  որը   աշխատում    է  նույն   այդ   երկաթգծում   ինչպես   ասում  են   «  Հարավկովկասյան   երկաթուղ  ՓԲԸ »  :    Պատմությունը   վերաբերվում    է   Հայաստանի   երկաթգծի   սեփականատեր   Շևքեթ  Շայդուլին,   որը   ինչքան  գիտեմ    ազգությամբ    թաթար   է,   որը    ինչպես   ներկայացրել   էին    ահաբեկում   և   նվաստացնում   էր   իր   աշխատողներին   անգամ  սպառնալով   թլպատել    նրանց:   Բանը   այն  է    որ   վերջերս  « Առավոտում »    կարդացի    Հռիփսիմե   Ջեբեջյանի   2010-06-23   « ՄԵՆՔ  ՀԵՆՑ  ԱՅՆՊԵՍ ՓՈՂ   ՉԵՆՔ  ՏԱԼԻՍ»   հոդվածը,   որտեղ   խոսվում    էր   հենց    այդ   վիրավորանքների  և  թլպատման`   մահմեդական   այդ    ավանդության   մասին:    Ճիշտն    ասած   ինձ   թվաց   թե   իմ  ընկերը    կատակում    է,   սակայն   այս   վերջի    այս  հոդվածը   գրելու  ժամանակ  փորձեցի   գտնել    որոշ   նյութեր  և    հանդիպեեցի   Հռիփսիմե   Ջեբեջյանի  այս   հոդվածին:   Կցանկանաի   մեջ   բերել   այդ   հոդվածի   տողերը  անփոփոխ:
«Մի    նաչալնիկ   այնքան   ջղայնացրեց,   որ   Շայդուլինը   գոռաց՝   զզվացրիր   դու  արդեն,  ես    քեզ   կթլպատեմ  »:   Երբ   մյուս   աշխատակիցները  շեֆին   հարցրել   են, թե   ինչու  է    այդպես   վիրավորում   աշխատակցին,  ազգությամբ    թաթար  Շայդուլինը   պատասխանել   է,   որ  իրենց   ավանդույթներով   թլպատումն   այնքան   էլ  վատ   բան   չէ»:    Ինչպես   երևում    էր   հոդվածը   մի   քանի   տարվա  վաղեմություն   ուներ,   և   ինչպես   երևում   էր    մեզ    Հայերիս    մոտ    ազգային  արժանապատվություն   կոչվածը   մնացել   է   հեռու  անցիալում:   Կցանկանաի  կիսատ  թողնել   այս   պատմությունը   և   անցնել   մի    պատմության,   որ  կարծում  եմ  ընթերցողները   կարող   են  զուգահեռներ  անցկացնել   ներկայի    և  անցիալի  միջև:
«  ( 1750 թ )  Վարանդայի    իշխան   Մելիք   Շահնազարի   և  Փանահ   խանի   միջև  հանցավոր   դաշինքի   կազմավորմանը   և    Շուշիում   Փանահ  խանի   բնավորումը:   Փանահ  խանը   Շուշիում  հաստատվելու  առաջին     իսկ     օրերից   նախաձեռնել  է   բարձրավանդակի   դիրքային   տեսանկյունից    միակ    խոցելի   հյուսիսային  եզրագծի  երկայնքով  աշտարակներով  ամրացված   ընդարձակ   բերդապարիսպի   շինարարությունը » :  Սրանք   պատմական    աղբյուրներից   վերցրած   տողեր    են:   Հայ  ժողովուրդը   Արցախի   բնակչությունը   անգամ  դարեր    հետո   էլ   չկարողացավ   մարսել   Վարանդայի   իշխան   Մելիք    Շահնազարի   սարքած    «  ապուրը  » :  Քանի  դար   է   անցել,   բայց   հետևանքները    որքան  գնացին   այնքան  ավելի   բարդացան   և  խորացան:   Այն   ժամանակ  էլ    երբ   Փանահ  խանը  սպառնում   էր    հայերին   թլպատել,  և   արդյունքը   տարիներ  հետո   երևաց    երբ    բարձրաձրեց    Շշուշվա  բերդի  պարիսպները:  Ի՞նչ   էք  կարծում   մելիք  Շահնազարների   ժառանգները   հիմա  որտեղ   են,   կարելի   է   գործելաոճից   կռահել,    քանի  որ   դա  գալիս  է  ժառանգական,   գեներով:  Մելիք   Շահնազարի  դավաճանության    պտուղները   մինչև  հիմա    վայելում   ենք    մենք,   դրանից   առաջ   վայելել   են   մեր   պապերը,   իսկ   հիմա   այդ    մելիքի  ներկայիս   ժառանգների  ցանած    բերքը,   վայելելու  են   մեր   թոռներն    ու  ծոռները:   Այս   ողջ   դարերի   ընթացքում    մենք    չկարողացանք  թոթափել   մեզ    Սյունաթողների    լուծը:   Այս  լուսավոր  դարում   համաշխարհային  այս   առաջընթացում   ազգերը   թոթափում   են   բռնատիրության   և   ստրկության  լուծը,    իսկ    մեզ  Հայաստանում    ընդհակառակը   թափով    ծաղկում   և   զարգանում է    այն:   Սա   ազգային   անվտանգության  հարց   է,   այստեղ   ազգի   ճակատագրի  և  ապագայի   հարցն   է,   մեր   իրավապահպան  մարմինները,   անգամ   իրավասություն  չունեն    սեփականատերերի`  օլիգարխների   պատկանող   կառույցները   վերահսկել,  մանավանդ   եթե   նրա    սեփականատերը  Ռուսաստանի   քաղաքացի   է,  կամ   էլ    կապ   չունի   թե    ինչ   ազգության   է    պատկանում:   Մի   օրինակ   բերեմ,   որը    դեռևս   տասնամյակների   պատմություն    ունի,   դեռևս   Վանո  Սիրադեղյանի  նախարարության    օրոք   վեցերորդ   վարչության   պետը   հետաքննություն  էր  սկսել  հանցագործ  խմբավորման   բացահայտման  գործում,   վարչության  օպերատիվ  գործողությունների    ընթացքում  լինում   են   ձերբալություններ,  հետո    պարզվում  է,  որ   դրանցից    մեկը    ինչ   որ   կապ  ունի   Վանո   Սիրադեղյանի   հետ:   Արդյունքում  վարչության    պետը    ազատվեց    աշխատանքից   և   ինչքան   գիտեմ   այդպես   էլ  չկարողացավ   վերականգնվել    այդ   համակարգում:   Այս   պատմությունը   ինչու  հիշեցի,    որովհետև   ինչպես    մեր    ժողովուրդն   է   ասում
«Ինչպես  տնկեցիր   շիվը,   այնպես   էլ    այն   կաճի »:   Այնպես  որ  այն   շիվերը,   որոնք տնկել  ենք    այն   ժամանակխ    արդեն    հաստաբուն  ծառեր   են   դարձել,   և  նրանց  ուղղել   կամ   փորձել    որևե   բան    անել,   ապա   դա  անհնար  է   մեզ   հարկավոր  է  մի   փայտահատ,   որը   կարողանա   ճիշտ  կողմնորոշվել,    թե   որ  ծառը   պետք   է   կտրել,  իսկ    որը   պատվաստել:    Ինչպես    տեսնում  ենք    դեռ   Հայաստանում   այդ  քաղաքական    ծերակույտում    չկան    փայտահատներ,    սակայն  նրանց   մեջ  շատ  են  նաև   մոլախոտերը:
20/09/2012
Հարգանքներով   Վարդան  Հովհաննիսյան Իսպանիա