«ԴԱՐ» Ակումբ - Բլոգներ - Արևանուռ

Երկու տերև
Քամին գոհ էր ինքն իրենից, նրա ոգևորությունը տերևաթափ էր արել Բարդուն։

Սակայն այս ի˚նչ շրշյուններ են: Ա՜խ, ծառաբնի խոռոչում երկու տերև կան՝ Դեղնակարմիրն ու Դեղնականաչը։ Նրանք ահավոր դողում են վախից.  շփոթված են մոտիկ գտնվելուց ու ասես հայացքով ներողություն են խնդրում միմյանցից։

- Բացվածքին մի՛ մոտենա, քամին կտեսնի քեզ,- շշնջաց Դեղնակարմիրը ...

- Ճիշտ ես,- թույլ ժպտաց Դեղնականաչը.

Քամին մի անգամ էլ պտտվեց բարդու բոլորը։ Նրա շնչից Դեղնականաչն ավելի խորացավ խոռոչում.

- Ի՜նչ գեղեցի՜կ ես,- պրկվեց տեղում Դեղնակարմիրը ...

- Օգնե՛ք ինձ,- շիկնեց Դեղնականաչը, - էլ տեղ չկա ...

- Թույլ տուր,- գրկեց նրան Դեղնակարմիրը ...

Դեղնականաչն ամոթխած փակեց աչքերը։ Հաճելի էր, տաք։ Նա ակամայից փարվեց Դեղնակարմիրի կրծքին ... երկուսն էլ զգացին մեկմեկու ջերմություն , շունչ, արտաշունչ: Հաջորդ շունչն մոտեցրեց նրանց շուրթերը ...

Օդի միալար տնքոցի ներքո ինքնամոռաց համբուրվում էին Դեղնակարմիրն ու Դեղնականաչը... երանության ցավը խառնել էր նրանց գույները ու մոռացությունը տանում էր դեպի անմնացորդ խոնջանք ...

Քամին տարուբեր էր անում բարդու կատարը , բարդին բվվում էր աննոտա մի երգ, որ խլացնի տերևների տվայտանքները ...

Դեղնականաչը դուրս եկավ թմբիրից, բացեց աչքերը:

Դեղնակարմիրն այլևս բոսորի գույն ուներ: Նրա հմայված հայացքում Դեղնականաչը տեսավ իր արտացոլանքը՝ որ շառագույն էր :

Քամին վաղուց հեռացել էր