«ԴԱՐ» Ակումբ - Բլոգներ - Tirim-tim

Հալք
Հալվում է կրակը,

Կրակի վրա դրված բաժակը,

Բաժակի միջի բալի ու խնձորի բույրը:

Հալվում է փայտե սեղանը,

Առաստաղի լույսերը,

Հալվում է բաժակից տաքացած ձեռքս,

Ուսիդ հենած գլուխս:

Հալվում են ձեռքերդ

Եվ ինձ հենած գլուխդ:

Երբ
Երբ ցերեկը միասին քայլել ենք ձմեռվա` գարուն հիշեցնող օրերից մեկում: Երբ փողոցն անցնելուց զգացել եմ ձեռքիդ ջերմությունը: Երբ ուշադիր նայում եմ, թե ինչպես ես խոսում վաղեմի ընկերոջդ հետ: Երբ երկուսով ծիծաղում ենք որևէ բանի վրա: Երբ տաք կանաչ թեյը քեզ չի խանգարում սրճի արտացոլանքին նայել: Երբ խոսում ես լուրջ ու հետաքրիր ինչ-որ բանի մասին: Երբ հանդիպում եմ աչքերիդ ծիծաղկոտ խորությանը: Երբ հրաժեշտ տալուց դիպչում ես այտիս ու ասում հաջող: Երբ արդեն երեկոյան տանը նստած դոմինո խաղալիս քեզ եմ տեսնում: Երբ համակարգչի սպիտակ էկրանը ծածկվում է քեզանով: Երբ բոլոր տառերը քո անունն են ուզում կազմել:

Այսօր սիրահարված եմ: Չգիտեմ ինչ կլինի վաղը: Չգիտեմ ուր գնացիր ինձ հրաժեշտ տալուց հետո: Չգիտեմ ում տեսար երեկոյան: Չգիտեմ ինչ մտածեցիր գիշերը: Չեմ էլ ուզում կռահել կամ գուշակությամբ զբաղվել: Կարևորը` այսօր սիրահարված եմ:

Պալատ համար մեկ
Կրակ է,

Չէ, ուղղակի կրակի պես վառ է,

Նետ էլ չէ,

Ուղղակի նետի պես արագ է:

Բառեր, մտքեր, սպիտակ էջ,

արագ շարժվող մատներ,

ոչինչ չասող տառեր,

դատարկ պատեր,

հիմար մտքեր,

կանգնի’ր:

Բայց չես կարող,

շարունակիր գնալ,

փողոցում  ջրափոս,

պետք չէ շրջանցել:

Քաղաքի վառվող լույսեր,

լույսերում չթաքնված մթություն,

շենքեր` ցածր ու բարձր,

մի’ վազիր,

մի’ շտապիր,

մի լավ մտածիր,

հետո վերցրու հեռախոսն ու գրիր

սմս, ուզում ես մեյլ,

կարևոր չի:

Թթվածնի պակասը
Ինչո՞ւ գրեցիր, ինչո՞ւ հարցրեցիր թե ինչպես եմ: Հիմա էլ շնչել չեմ կարող, թվում ա, թե օդ չկա, ոնց որ տոպրակ քաշած լինես գլխիս ու չգիտեմ ինչ անեմ: Հայելում հայացքս տեսա, մռայլությունիցս վախեցա: Կարևորը հասցրեցիր ինձ խեղդել ու էլի հետ քաշվել: Հա, էլի ես հասցրել նման կերպ վարվել: Ու ցավալին նա է, որ հետ քաշվելուցդ հետո սկսում եմ պատճառն իմ մեջ փնտրել. մտքերս շատ անկապ են, շատ եմ խոսում, շատ եմ ծիծաղում, կամ էլ հակառակը` երևի ճափից դուրս լռակյաց ու լուրջ եմ: Հա, մեկ էլ տեսար արտաքինիցս ա, կուրծքս փոքր ա, բոյս կարճ ա: Բայց չէ, պատճառը ինձանում չի, շատ-շատերն են հիացել խելքովս, արտաքինովս էլ: Նույնիսկ դպրոցի ամենա համարվող տղան էր ուզում հետս ծանոթանա: Հետո ինչ որ ես էլ եմ դրանից զարմացել:

Զզվում եմ ինձանից, երբ տասներեք տարեկանի եմ նմանվում: Կամ կաս, կամ չկաս: Առայժմ կարող ես ինքդ ընտրել տարբերակներից մեկնումեկը: Շուտով ընտրությունը մենակ իմը կլինի, ավելի ճիշտ ընտրություն արդեն դժվար թե լինի. դու ուղղակի չես լինի: Վերջին տարիներին սովորել եմ շատից քչից շնչառությունս կառավարել: Հիմա գրելուց էլ օդը հետ է գալիս թոքերս: Շնչում եմ, արտաշնչում, շնչում, արտաշնչում: Իսկ դու հաշվիր ժամանակը. տաս, ինը, ութ, ...

Հ.Գ. Չեմ հիշում քանի տարեկան էի սա գրելուց ու ում մասին է խոսքը:

Գալիք տարվա ցանկություններս
Մտածեցի Ձմեռ Պապիկին նամակս էստեղ էլ տեղադրեմ, որ հաստատ տեսնի։

Սիրելի Ձմեռ Պապի ջան,

Քեզ եմ դիմում հայկական այբուբենը սովորելուց հետո առաջին անգամ։ Շուտով գալու ես Երկիր՝ պարգևելու միլիոնավոր մարդկանց նվերներ։ Հուսով եմ ես էլ կլինեմ այդ շատերի շարքում։ Ստորև ներկայացված են ցանկություններից մի մասը, խնդրում եմ, իրականացրու գոնե մեկը։

1. Ժամանակը կառավարող սարք․ ոչ մի բանի ժամանակ չի հերիքում, ամեն ինչ մնում է վաղվան։ Էդ սարքով ինտերնետում գտնվելու ժամանակը կդանդաղեցնեմ, որ գործերիս ժամանակ մնա։

2. Կախարդական գորգ, որը միանգամից կտանի այն տեղերը, որտեղ եղել եմ։

3. Հայելի, բայց այնպիսի հայելի, որի միջով անցնելիս հայտնվեմ անցյալի այն վայրերում, այն մարդկանց հետ, որտեղ երջանիկ եմ ինձ զգացել։

4. Առողջություն բոլոր մարդկանց, թող որ մարդիկ հեռանան աշխարհից միայն մեծ տարիքում և առանց որևէ ցավի կամ հիվանդության։

5. Անդրոիդ հեռախոսիս համար պատյան։

Հ․Գ․ Հուսով եմ իրականացրեցիր ցանկություններից որևէ մեկը նախքան վերջինին հասնելը։

Հեծանիվներ
There are 9 million bicycles in Beijing …

Հեծանիվի պես գլորվում ենք, գլորվում։ Երբեմն հանդիպում ենք ջրափոսերի, երբեմն վազում ավազի ու հողի վրայով։ Լավ է, երբ կանաչ խոտն է որպես գորգ ծառայում, կամ էլ մի փոքր վտակ է մեզ զուգակցում։ Պատահում է մեր անիվները հարվածում են քարերի ու շարունակում ենք գլորվել ծռմռված ղեկով։ Արդեն դժվարությամբ ու ավելի զգուշությամբ շարունակում ենք պտտել անիվները, մինչև հանդիպենք մի վարպետի, ով կարճ դադարի ժամանակ կվերադարձնի մեր երբեմնի վիճակը։ Ավելի ուշադիր նայելով անիվների տակը՝ վազում ենք, վազում հողերի ու խոտերի վրայով, շրջանցում փոսերն ու երբեմն ուղղվում ջրափոսերը՝ չլմփացնելու ցեխաջուրը մեր չորս կողմը։

Հոգեվաճառ
Գնում եմ վերնիսաժ հոգիս վաճառեմ: Կարծում եմ տուրիստները կգնահատեն: Մեծացել ու սնվել է հայկական լեռներում, հարստացել է Հայաստանի մրգերի ու ծառերի բույրով, հագեցել է ծաղիկների գույներով, բնության հրաշք պատկերներով: Հոգուս մեջ են լցվել Կոմիտասի հնչյունների ելևէջերը, տուֆաշեն եկեղեցիների խնկահոտ պատերը, Սևանի սառնորակ ջրի խուտուտները, Ջերմուկի հանքային ջրի ջերմությունը: Հոգիս սովորել է թռչկոտել սատանի կամրջի տակ գտնվող ավազաններում, շնչել` Դիլիջանի անտառներում, պարել` Գառնու ժայռապատ ձորերում: Մի խոսքով, ինքնասեր եվրոպացիները կամ հաստափոր ամերիկացիները կգնահատեն, հաստատ կուզենան իրենց տան մութ անկյուններից մեկում ունենալ նման էկզոտիկ երևույթ: Հաստատ երեկույթների, Սուրբ ծննդի հավաքների ժամանակ հյուրերի կյանքի մի երկու րոպեն կլցնեն հայկական հոգի ունենալու պարծանքով, և մյուս հաստափոր բարեկամներն ու ծանոթները ևս կիմանան, որ Հայաստան անունով երկիր կա: Լավ է, հոգիս Եվրոպաներում էլ է եղել և զգացել արևմուտքի վարքերն ու բարքերը` լցվելով խորամանկության, կեղծ քաղաքավարության և հանդուրժողականության բույրով, այնպես որ շատ չի վախեցնի արևմուտքի զավակներին: Դեռ ավելին, շատ խորքերում միգուցե և տեսնեն ԽՍՀՄ-ական հոգու փշուրներ և տան մութ անկյունից քիչ ավելի լուսավոր տեղ կտանեն: Կպարծենան, որ Լենինի գլխով կոպեկներից բացի ունեն նաև ԽՍՀՄ-ում ծնված հոգի:

Հետո ստիպված կլինեմ նոր հոգի կերտել` ինձ համար: Բայց ոչինչ, պատրաստ եմ կրկին ամեն ինչ սկսել սկզբից:

Փոքրիկ Իշխանն ու ես
Փոքրիկ Իշխանն ու ես ընդհանուր շատ բաներ ունենք: Առաջին անգամ դա երկուսիս էլ ակնհայտ դարձավ, երբ տարիներ առաջ ձեռքս վերցրեցի Էքզյուպերիի նկարազարդ գիրքը: Երկուսս էլ ապրում ենք մեր փոքրիկ մոլորակի վրա, ու ինչպես Փոքրիկ Իշխանն էր մոլախոտերից ազատում իր երկիրը, որ հանկարծ բաոբաբեր չաճեն, այնպես էլ ես ամեն օր մաքրում էի իմ ջրաներկերը, որ նկարներիս գույները չպղտորվեին: Ինչպես փոքրիկ իշխանն էր ուզում մի գառնուկ, այնպես էլ ես էի ուզում մի շնիկ: Միգուցե Փոքրիկ Իշխանն ավելի երջանիկ էր, որովհետև գտնվեց մեկը, ով նվիրեց նրան իր երազած գառնուկին տուփի մեջ, իսկ ես բավարարվեցի երազանքներով ու փողոցներում թափառող փամփլիկ քոթոթներով: Ինչպես և Փոքրիկ Իշխանը ծանոթացավ թագավորի, աստղագետի, Անտուանի հետ, ընկերացավ աղվեսի հետ, այնպես էլ ես շատ մարդկանց հանդիպեցի, զգացի ինչ է ուրիշներից եկող ջերմությունը: Ցավոք իմ վարդը իմ մոլորակի վրա չէր աճում և նրան խնամեցի այլ մոլորակի վրա` հետագայում ստիպված հրաժեշտ տալով: Այժմ վերադարձել եմ իմ փոքրիկ մոլորակ և կսպասեմ այն ծաղկի սերմին, որը կաճի իմ մոլորակի հողում և որին կկարողանամ խնամել ու պահպանել:

Սկիզբը
Նա նայեց շուրջը: Ցուրտ էր, դա հստակ երևում էր դողացող տերևների վայրէջքից: Միայն այդ պահին զգաց, թե ինչպես ցուրտը սողոսկեց մարմնից ներս` դեպի կրճտացող ոսկորները: "Ես ուժեղ եմ, նույնիսկ եթե ուրիշները դա չեն տեսնում", - ասաց ինքն իրեն, ու ինչ-որ երգ մռմռացնելով շարժվեց այգու խորքում նշմարվող ծեր պատերին, որոնք անձրևից պաշտպանվում էին կարմիր կղմինդրածածկ տանիքով: Փայտե կիսաբաց դռան մոտ երկար կանգնեց` նայելով կիսախավարում դժվարությամբ նշմարվող սենյակի պատին: Լավ հասկանում էր` ներս մտնելուց հետո այլևս ինքն ուրիշ մարդ կլինի` հետևում թողնելով իր անունը, հուշերը, երազանքները: "Ներսում էլ է ցուրտ" միտքը հոսեց նրա միջով: Ցուրտ... Արդեն երկար ժամանակ է, ինչ չի տաքացել, համենայն դեպս արդեն չի հիշում, թե երբ է մարմինը լսվել ջերմությամբ: Ներսում էլ է ցուրտ, բայց կան պատեր, կա տանիք: Էնտեղ ազատություն էլ կա, կամ ավելի ճիշտ էնտեղի ազատությունը սահմանափակված է պատերով, որոնք ոչ ոք չի հանդգնի հատել, ինչը չի կարելի ասել այգու մասին: "Ներսում ես իմ լույսը կստեղծեմ, ինչպես նաև իմ ջերմությունը կպարփակեմ էնտեղ: Ինքս իմ անունը կընտրեմ և ինքս իմ արտաքինն ու ներքինը կկերտեմ", - ինքն իրեն ասաց և փայտե դուռը փակեց ետևից: