«ԴԱՐ» Ակումբ - Բլոգներ - melancholia

Ձյունաբույր հոգի
Ու ձյունը մաքրության բույր ունի.....քո հոգու մաքրության բույրը: Մատներս քնքշանքով շոյում են սառած ապակին, քո հեռացող ստվերն եմ շոյում մտովի ու էությունս գրկում է ձյունաբույր մարմինդ: Խոսքերը ավելորդություն են թվում, ավելորդություն են թվում նաև ժեստերը: Պարզության մեջ ակնհայտը վերիմաստավորվում է ու հոգ չէ, որ ձյունը բարդ կառուցվածք ունի: Մտքերս սավառնում են ձյան բյուրեղների մեջ: Այդ երբ հասցրեց կյանքը նոր ոլորան մտնել, նոր երազանքների հորիզոն բացել , նորովի ժպտալ հոգնատանջ սրտիս: Շոյում եմ սառած ապակին, զգում, որ հոգիս մաքրվում է ձյան հալոցքի հետ, նոր էջ բացում` լրիվ մաքուր ու նոր էջ, սպասումներով, գալիքի հանդեպ մեծ հավատով: Իսկ քո ձյունաբույր էությունը հաստատուն տեղն է նորից գտնում , նորից փարվում է իմ ցեխոտված մարմնին ու պարուրում մաքրությամբ: Հայացքս վերստին հավատով է շնչում ու հավատ եմ ընծայում գալիք գարունին: Արևի եմ սպասում` ձյունաճերմակ մաքրության մեջ արևի շողին:

երկու խոսք սուտի կամեցողներիս
Եկար ու գողի պես գողացար երազս:  Տարածեցիր խաբկանքդ աչքերիս վրա, որ չտեսնեմ դիվային հայացքդ, որ չլսեմ քմծիծաղդ ու  ........զինաթափ լինեմ քո առաջ:  Գողացար ու  փշրեցիր  երևակայության  ուղիներում ծվարած միակ հանգստությունս.......ոչ թե որ քեզ պետք էր, այլ , ....ուղղակի տանելու համար: Տարար ու դեն նետեցիր, անպետք իրի պես ,  առանց խղճի խայթ զգալու, առանց մեղավորության  զգացումի, նետեցիր ու նոր մի երազ գողացար ինչ-որ մեկ ուրիշից:  Իսկ իմ հոգին....նա ուղղակի փակվեց, անպաշտպան  ու զինաթափ եղած սիրտս ծվարեց հեռու անկյունում ու փորձեց հանդարտվել, փորձեց ատելության փայլը խամրեցնել ու փակել աչքերը ......Ասում են, այն,  ինչ մեզ չի սպանում , էլ ավելի ուժեղ է դարձնում: Փորձեցի հավատալ ու ավելի ուժեղ դառնալ: Ստացվեց?  Գուցե.....Ժամանակը որոշ չափով սպիացրեց, չնայած վերքը երբեք չի ապաքինվի, բայց,...... կյանք է, ինչ արած......Սովորեցի վերիմաստավորել ունեցածս, հասկացա, որ գողանում են նրանից , ով ամենաշատն ունի, ամենահարուստն է , ամենանախանձելին......ի վերջո ,դու էլ ոչնչի չհասար, չնայած կոտրեցիր իմ երազը, իմ հոգին, իմ հավատը:  Հիմա......Հիմա նոր մի գո` փայլուն աչքերով, պտտվում է շուրջս ու փորձ անում  խորամանկորեն  գողանալ այն, ինչ իրավամբ ինձ է պատկանում, այն, ինչը ես եմ ստեղծել տարիների ընթացքում, այն , ինչը իրականում շատ ավելի թանկ է: Ու նաև վստահ եմ, որ նրան էլ պետք չէ իմ ունեցածը: Պարզապես քո պես ուզում է համեմատվել  ինձ, հասնել, ու գոնե քիչ բարձրանալ:  ....Հետաքրքիր են մարդիկ....կեղծ հեղինակություն, էժանագին քայլեր, ու հանուն ինչի? հանուն  էժանագին ինքնասիրության, ավելի ճիշտ կլինի ասել ԵՍԱՍԻՐՈՒԹՅԱՆ:  Հիմա ուզում եմ հասկանալ քեզ ու քո պեսներին, ովքեր ուղղակի սեփականը չունենալով , գողանում  են ուրիշի սերն ու հեղինակությունը.....բայց հավատա, դա երկարատև չի կարող լինել, ...խոզի գլուխը  միշտ էլ ցեխի մեջ է ընկնում, որքան էլ խալու վրա դնես: ՈՒ վստահ եմ, նրան էլ կհաղթեմ իմ արժանապատվությամբ ,ինչպես քեզ,  ու թող զգուշանան քո պեսները.......առաջվա նման հոգիս հավատ չունի, ու մարդկային տկար հոգեբանությանը արդեն քաջատեղյակ եմ:

Լավ է լռել
Տխրություն բերեց երեկոն: Մի անտես թևով կրկին իր հովանու տակ առավ մելանխոլիան ու փակեց հոգիս  : Օտարացում  դրոշմվեց նորից  իրականության ճակատին : Թե մտքումս փափագում էի գոնե կիսաձայն մրմնջալ կարոտ, հիմա ուղղակի լռում եմ: Հասկանում եմ, ամենինչ հասկանում ու ....չտեսնելու տալով` հեռանում : Բառեր չկան: Վաղը գուցե կարոտ սփռվի այդ չասված բառերի համար, բայց այսօր դրանք անտեղի են ու անկարող: ՈՒՍՏԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱԿ ՊԵՐՃԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՍ ԿԼԻՆԻ:

և կբացվի նորին մեծություն լույսը
Կարոտի ու սպասումների լուռ գիշեր,  կիսամութ սենյակ, հերթական հետաքրքիր ֆիլմը ու……..հոգնատանջ մի սիրտ,  անվերջ հեկեկացող աչքեր, թեքված արդեն խոնավ բարձին: Մարմինս ջղաձգվում էր վիրավորանքի  ու չիրականացված  սպասումների հիասթափությունից:  Փորձում էի անվերջ թաքցնել արցունքներս, ձևացնել, թե քնած եմ, բայց անկարող դիմադրել  ալեկոծությանս, միալար նվվում էի, ինչպես մշտական ցավից գալարվող հոգին:  Մտքումս խառնիխուռն  բառեր իրար հերթ չտալով , թորձում էին խոսքեր դառնալ, գոնե մի հարցի ձևով թակեն  քարացած հոգիդ ու …սփոփանք գտնեն……կանացի փխրունությունը  հավաքել գրկում ու .թեկուզ լռել, լռել, ջերմությամբ շատ ավելին  ասելով: Սպասում էի, սպասում գեթ մի հպումին, ձեռքի մի շարժումի, որը կկոտրեր   պատնեշը, ………Փոխարենը…..- Հիստերիաիդ նոպային վերջ տուր, ……

.Լռել, կոկորդում պահել չասված խոսքերն ու  կուլ տալ ցավի հետ:  Իսկ ես սպասում էի ,որ կհաղթես նյարդերիդ ու ձեռքդ կմեկնես:  Հիշում էի   ցերեկվա զրույցը,  իրար հասկանալու ու սխալները շտկելու փորձերը, ………հանդարտ էիր, նայում էիր աչքերիս ու չէիր փորձում անգամ հակառակվել և ոչ մի բառիս….ընդունում էիր  , որ……..հայացքդ զղջում էր ասում, ու հոգիս մտովի գրկում էր, փարվում էությանդ ու նորից հիշեցնում երջանիկ պահեր,  նվիրվածություն ու անսահման , ինքնամոռաց զգացմունքներ: Իսկ…..մթության մեջ, …..անգամ բառերդ չկային, որ հասկացնել տային …հայացքդ` բացակա,  …..Քիչ անց նկատեցի , որ արդեն քունը հաղթել է հոգնած ուղեղդ.ու ինչպես միշտ, փորձեցի արդարացումներ հորինել քեզ համար, հոգնածությունն ու ատամնացավը դարձնելով միակ   սփոփիչ դրոշս:  Լուսանում էր,  երբ քնի մեջ , առանց գիտակցելու ամուր գրկեցիր, ……հուզմունքից հեկեկոցս նոր թափ առավ…..առավոտյան կանուխ, առօրեա դարձած, նորից  խնամքով դասավորված հագուստդ  տվեցի, մատուցեցի առավոտյան նախաճաշդ ու  թեև կարմրած  կոպերով, բայց ժպիտով ճանապարհեցի աշխատանքի, համբույր դրոշմելով հարազատ այտիդ:  Մտքերս դեռ գիշերվա մղձավանձի մեջ էին, ու հանգիստ չեր տա:լիս այն միտքը, թե ինչու?...ինչն էր պատճառը այդքան կոպտության………..ցանկացա հեռախոսիդ հաղորդագրություն ուղարկել …..ուղղակի հարցնել թե ինչու?.....բայց………հեռախոսն ինքը զնգաց……..սիրտս դողաց, գուցե  քեզ էլ նույն միտքն է հետապնդում?, գուցե այդ ամենը քո պատասխանն էր սերեկվա իմ մենախոսության?......

-Լսում եմ,  ինչոր բան ես մոռացել?

- Ինչպես ես?,  Ամեն ինչ կարգին է?

- Նորմալ…….., - արցունքները խեղդեցին կոկորդս, բայց ձայնս չդողաց այլևս, հասկացել էիր…..

- Առավոտյան ես չասեցի, որ կյանքիցս առավել սիրում եմ քեզ….

- Ես դա գիտեմ, - ու անզոր եղա այլևս զսպել հուզմունքս,- կսպասեմ քեզ, ինչպես միշտ, ու ոչ միայն ես:

Հավատում եմ արդյոք?
Հավատ ասածը շատ նուրբ հասկացություն է, ու  երևի ամենակարևոր բաղադրիչն է հանգիստ ապրելու համար:  Հավատ,  որ ուղղված է մարդ արարածին, այն էակին, որին հոգիդ ընտրում է հարազատ, մտերիմ, բարեկամ: Նվիրումը գուցե և հավատի նման իր տեղն ու դերն ունի, բայց առանց հավատի նվիրում չի ծնվի: Երբևէ  չէի մտածի, որ կարտաբերեմ այդ խոսքը    ,,Ես քեզ չեմ հավատում,,….բայց փաստորեն բոլորի կյանքում գուցե գալիս է մի պահ, երբ կոտրվում է հավատի հայելին, ու սիրտդ  հիասթփված ճչում է   ,…,,Չեմ  հավատում,,:  Սոսկալի ցավ է պատճառում փշրանքները, որ նետում ես սիրուցան ու  փորձում եզրեր գտնել , փորձում  չկորցնել  Հավատը: Դժվար է:  Երբ վստահությունդ սահման չունի, երբ մտքովդ էլ երբեք չի անցնի ստուգել ճշմարտացիությունը, մի օր դեմ ես առնում մի անթափանց պատի, որի այն կողմում պարզ տեսնում ես իրականը,  իսկ դու  ….  դու հակառակ կողմում պարզապես երազել ես մինչ այդ:  Բացատրություններ….հեքիաթների հիման վրա գրված խոսքեր….իսկ դեմքս հիմար է հիշեցնում արդյոք? Ամենևին,… ուղղակի ուզում եմ մի փոքր էլ պահպանել հավատս, հնարավորություն տալ քեզ էլ փրկել այն մեծությունը, որ կար ներսումս, որ հոգուս մեջ նվիրումով էր օծվում: Իսկ բացատրությունները թափվում են աչքերիս, հեքիաթների պես` դատարկ, անիմաստ, անտրամաբանական: Իսկ ես լավ գիտեմ  հեքիաթների իրական դեմքն ու դերը, գիտեմ դրանցով թաքնվել ցանկացողի հոգեբանությունն  ու փրփուրներից կախվողի շնչառությունը: Ու թե հայացքս միայն հանդարտ սևեռվում է աչքերիդ, միայն նրա համար, որ թույլ տամ մի փոքր էլ երկարացնել հեքիաթիդ սյուժեն,…. գուցե կարողանաս մի ակնթարթում  ճշմարտության եզրը գտնել ու փրկել Հավատս:     Իսկ դու  ….  դու  դատարկության մեջ բառեր ես հնչեցնում, զնգացնում ականջներիս անսովոր սուտը, ու թվում է , ես այն հիմարն եմ, ով չգիտի իրականի հայացքը:  Փոթորիկը ալեկոծություն է անում հգուս վրա, խորտակում նվիրումս, փշրում ու ցիրուցան անում հավատիս  հայելին, բայց անվրդով նայում եմ դեռ ու սպասում, … ես դեռ սպասում եմ…..գուցե կարողանաս սանձել փոթորիկս, ու իրական բացատրությունով գուցե կարողանաս փրկել դեռ միքիչ շնչող, հոգևարքի մեջ մեռնող հավատս:

Կկարողանամ արդյոք?
Առավոտյան արթնանում եմ  կոպերս այտուցված: Անքնությունից արդյոք? գուցե նրանից, որ քունս քնի նման չէ բնավ: Ուղեղը եռում է մի հարցի շուրջ` կկարողանամ արդյոք? Փորձում եմ ելքերի տարբերակները վերլուծել անվերջ, մտքերս իմի բերել, ալգորիթմի նման մի սխեմա  եմ գծում  գլումս ու փորձում  քայլերը հաշվարկել: Չէ,  միևնույնն է, կրծում է անվերջ չարաբաստիկ հարցը` կկարողանամ արդյոք?: Ու էլի նույն շրջանն է պտտվում հոգնած ուղեղում, էլի ելքերը անբացատրելի շրջադարձեր են առնում ու  քաոսի վերածում ստացածս ալգորիթմը: Ջնջում եմ, նորից սկսում, նոր  ուղին եմ փնտրում, հաշվում........Երևի կյանքի  ուղիները անբացատրելի օրենքներով են  առաջ գնում: Գուցե փակեմ աչքերս ու մոռանամ ելքերի հնարավորինս  կանխատեսման մասին.......երևի  ուղեղիս սկսեմ համոզել` ինչ ուզում է լինի, հերն անիծած:

Նորից գարուն կգա......
Գարունն անարատ ծաղիկներ կտա,

Ի՜նչ փույթ, թե նրանց ով պիտի քաղի,

Ո'րր կլացի, ո'րը կժպտա,

Ո'րը քանի օր բույրն իր կպահի:

Լցնում են նրանք կյանք ու ժամանակ

Բույրերով անուշ, քնքշութամբ մաքուր,

Խինդ ու սեր դնում ամեն կրծքի տակ,

Սեփական վիշտը պահելով թաքուն:

բաց նամակ
Բարև եմ ասում ու ձայնս դողղում է այն տերևի պես, որ խշխշոցով տրորվում էր մեր ոտքերի տակ: խոսքեր եմ փնտրում, ընտրում, լռում, որ ճիշտ հասկանաս, որ չմեղադրես: Հիմա ձայնդ հեռու է, ձեռքումս չեմ բռնում համարդ կրող իմ հեռախոսը, որն անվերջ հիշեցնում էր քո ներկայությունը: պատկերդ չկա, հայացքդ չկա, խոսքերդ, այո, խոսքերդ զնգում են, սիրտս քամում, ու նորից ստիպում զարկել, զարկել ու զարկել ավելի արագ, ավելի ուժգին կարոտով սպասել: Բայց, քեզ սպասող մեկ ուրիշ հոգի գուցե կգրկի  թիկունքիցդ լուռ ու սեղմի կրծքին իմ փոխարեն: Ու ես   ձեռնունայն նորից կգոռամ լռության մեջ մութ, նորից կանիծեմ այդ բախտ ասածին, նորից  կոռնամ, կանձրևեմ նորից ու կհեռանամ իմ անկյունը սուս, որ չխանգարեմ, որ չցավեցնեմ մեկ ուրիշ  սրտի  իմ պես քեզ սիրող, իմ պես կարոտող: Ուստի  խնդրում եմ , դու մի նեղանա, փորձիր հասկանալ , որ ձայնս հեռվից իրս լուռ դողղոցով  կուզեր պաշտպանել քո իրականը, քո երազանքը: Ասել այսքանը? միայն այստեղ եմ գոռում , անիծում, միայն այստեղ են խոսքերս հորդում, իսկ հեռախոսը ձայնս խեղդում է, ձեռքերս դողում, իսկ սիրտս ` մրրկում:

ով մարդ արարած
Սառը հեգնանք լուռ աչքերում, ու նենգ ժպիտ դաջած դեմքիդ

Ուր ես քայլում դու օտարված, այ միամիտ մարդ արարած:

Ճամփադ` փոշոտ, երկինքդ` թաց, ինքդ դահիճ, իսկ սիրտդ` գաղջ

Խաչդ նետած ոտքերիդ տակ, սին երազով բախտ ես տենչում:

Կյանքն առևտուր, սերը `կաշառք, իսկ հավատդ սեպ դարձրած,

Քայլ ես անում դու դեպի վեր այս աշխարհում քո  գլխիվայր:

Ու դեռ պիտի երկինք հասնես, աստղեր բերես, կամ լույս օծես?

Ախ չէ, լավ է Համեր վարես, իսկ ժպիտից հարկեր գանձես:

Ու թե մի օր Հոգիդ զարթնի , խեղկատակից ալեկոծվի,

Ունկ կդնես ժամանակին, որին ցավոք էլ չես հասնի:

Մի բուռ թախիծ եմ շպրտում
Բարև: Այսօր ցանկացա գրել քեզ մի բաց նամակ ու դատարկել ներսիս  դառնությունը այս բաժակի հետ, որ հիմա ձեռքումս է:  Անուն տալ  քեզ.....չէ, էությունդ  թախիծ է, ու թող էդպես էլ մնա: Ուրեմն այսպես, Պարոն թախիծ բաժանող, այսօր որոշեցի խոսել քեզ հետ մի աննպատակ ու խոր ցավի մասին, որ խիղճ կամ խղճմտանք ենք համարում:  Չմտածես բողոքի գիրքս բաց  արած, սպասում եմ , որ նվվնվամ: Ամենևին: Հիմա պարզապես ցանկանում եմ քեզ ասել  այն պատճառի մասին, որի համար այսօրվանից պատուհանս փակում եմ քո առաջ: Արցունք նվիրելիս ժպտում էիր, փոխանակ ամուր գիրկդ առնեիր ու ժպիտ պարգևեիր, ուրախության պահին դառնության հետ ցավ էիր շպրտում ու քմծիծաղում, իսկ հիմա.....հիմա քեզ ձեռք է տալիս լռությունս.......ու ես լռում եմ: Լռում  ոչ նրա համար, որ ասելիք չկա, այլ լռում եմ,  որ էլ ավելի չցավեցնեմ, ու քեզ չնվիրեմ մի բուռ քմծիծաղ: Այսօր դուռս փակում եմ քո առաջ ու նայում ազատ երկնքին, այնտեղ , ազատության մեջ թախծության հետ երազային հեքիաթ կա պահված, որը կգրկեմ: Իսկ քեզ   ի պատասխան կասեմ միայն, այսօր մեջս ուժ գտա քեզ ասելու, այլևս չեմ ուզում խամաճիկդ լինել: Այսօրվանից ազատ  եմ իմ երազների ու իմ ցանկությունների մեջ, ու վայ նրան, ով փորձեց հեքիաթս թախիծապատել:

Այսօր մամա եմ
Որոշեցի , քանի աշխատանքի չեմ, միքիչ մամայություն անեմ: Անցա գործի, դե հայկական տրամադրությունս տեղի տվեց ու.....Հարիսա եմ պատրաստում:  ԴԵ եփելու ընթացքում միսը ոսկրահան արեցի, ոսկորները կիսամսոտ դրեցի մի կողմ......Փոքրիկս եկավ, ու չարաճճի կերպով սկսեց ոսկորները ցիրուցան անել, մի մասը կրծոտել......Անկեղծ ասած իր համար անսովոր էր, մաման -աշ է պատրաստում, հետաքրքիր նայում էր ու ուրախանում, վազվզում կողքերս, շատախոսում: Մեկ էլ,թե,- ՄԱՄ....տատին երբ ա գալու

- շուտով , ջանս,

Քիչ անց նորից է հարցնում,

_մամ, բա տատին չի գալիս?

_Կգա, բալես, ինչի ես հարցնում?

_ դե որ գա ասի, այ աղջիկ էնտեղ լիքը միս կա, տուր թող երեխեն ուտի, ոսկորնա կրծում:

Ես մի պահ քարացա.........որքան եմ հեռացել ընտանիքիցս, երեխուցս.....ախր ինձ վաղուց մայր չեմ զգացել: Երեխան շատ տեղին նկատողություն արեց,ու ես ամաչեցի, Իրոք ամաչեցի:

Երբեք գործը մի  գերադասեք ընտանիքից, ու ինչ էլ լինի, ուր էլ լինենք....ընտանիքը առաջնային է: Ես կորցրել եմ այդ տարիներից մեծ հատվածներ: Դուք մի կորցրեք, որքան էլ որ կարևոր լինի աշխատանքը:

Մի գեղեցիկ առավոտ
Նայեցի հայելուն, ու......միթե իմ հայացքն է այսքան խամրել? չէ, չեմ ուզում այսպես շարունակել գլորել օրերը, ու...անիմաստ է, վնասում եմ ինքս ինձ, հոգևիճակս խենթի ցնորք է հիշեցնում: Հավաքվել է պետք, ամենինյչ իր տեղում է պետք դնել ու շարունակել ապրել, չէ որ երջանկության համար բոլոր նախապայմանները կան: էսպես համոզեցի ինքս ինձ, ամուր սեղմեցի աչքերս , մի գեղեցիկ ժպիտ փոխ առա հայելուց ու....մի բան պակաս է..........հա, ներողություն եմ ուզում խնդրել: Ժիշտ է իմ մեղքը չկա այդ ամենում, բայց լավ չի , երբ չարությամբ քեզ հիշեն: Ձեռքս առա երեկ շպրտածս հեռախոսը ու.....դե ձեռքս արդեն գիտեր ինչ համար հավաքի..........խեղդվում էի, սիրտս այնքան արագ էր զարկում, բռնեցի, որ դուրս չփաղչի հանկարծ, խայտառակ լինեմ:oy

-Բարև,- մի կերպ արտաբերեցի, - հարմար է խոսենք?

-Բարև, քեզ համար միշտ պատրաստ եմ,- հեռվից լսվեց ծանոթ ձայնը:

-Ինչպես ես?,- չիմանալով ինչ խոսել, սովորական, այսպես ասած`շաբլոն հարցերին օգնության կանչեցի:

-Դու ասա, ամենինչ կարգին է?, ձայնդ մի տեսակ է, հո հիվանդ չես?,-անհանգիստ ու հևոցով հեռախոսս խոսեց:

-Կարևորն այն է, որ կարող եմ լսել, ու զգալ, որ հեռախոսիս մյուս կողմում  կաս ու որ լավ ես:

-Չէի զնգում, որ չցավեցնեմ

-Հականում եմ, իսկ ես փորձում էի համոզել ինքս ինձ, որ էսպես էլ պիտի լիներ, ու կարծես ստացվում է:

_Ստացվում է? եթե ստացվեր, չէիր զանգի:

-Ես պարզապես ներեղություն էի ուզում խնդրել, որ ձեզ ցավեցրեցի, դե երևի իմ փոխարեն բոլորն էլ էդպես կվարվեին, խլեցին ինձանից ամենահարազատ էակին, ում հավատում էի, հիմա....հիմա չգիտեմ ում հավատամ:

-Ես  պիտի ներեղություն խնդրեմ, ու չգիտեմ էլ ինչի համար, պարզապես հայտնվեցինք սխալ տեղում սխալ պահի:

- Ամենինչ լավ կլինի,- մի կերպ զսպեի արցունքներս, ու ձայնիս դողը: Չէի ուզում նվնվալ:

Մի պահ լռություն տիրեց, ոնց էի ուզում գոռալ, ասել, որ մեկա չեմ զիջելու, որ դեռ մղկտացնելու եմ նրան ով այս ամենի հեղինակը դարձավ, բայց.....մի կերպ լռեցի, որ չասեմ .....նա ասաց.ասաց,- Կարոտել եմ,

Այնպես ձայնը դողաց, որ թվաց հիմա արցունքը կգլորվի, հեռախոսի միջից կարծես զգացի սրտի բաբախը ու......անջատեցի, անջատեցի հեռախոսը, որ նրան թույլ չտեսնեմ, ցավը չզգամ ու........չէ, ես պարզապես ուզում էի ներեղությունով նոր օր սկսել:

Մի տեսակ թեթևություն զգալով ,մազերս հավաքեցի, ամբողջը հավաքեցի կոսի մեջ, ճակատս լրիվ բաց արած: Այնքան հպարտ տեսք ունեի, միշտ եմ այդպիսի պահերի ճակատս բացում, կարծես թեթևություն բերի հոգուս:

Ով է մեղավոր?
Այսօր օրը ինչոր շատ անկեղծ սկսեց: Գիշերվանից  անլռելի նյարդասղոց բողոքը ծանրացել էր գլխումս: Լռում էի, իսկ ցդ դեռ......չէ, չնեղացնեմ մարդուն, թող խոսի, մտածում էի, ու ստիպված առանց այն էլ ծանրացած ուղեղս ենթարկեցնում քեզ լսելու անտանելիությանը: Դե ճիշտ է, քեզ շատ սիրում եմ, բայց....ախր, չես հոգնում? ինչու ես այդանք բողոքում կյանքիցդ, օրից, ժամից: փորձիր մի օր էլ ինքդ քեզանից բողոքել, քո Եսից: Հա , ինչ կլինի որ?, բոլորը մեղավոր են, իսկ դու իդիալական?, ամեն ինչ սխալ է, իսկ դու ճիշտ? Եթե այդպես է, ապա ինչի ես հասել կյանքումդ այդ քո ճշտությամբ:Ինչու ես մտածում, որ ամեն ինչ կյանքում տրվում է հեշտ, տակից, վատ վարքի արդյունքում, կամ չգիտեմ էլ ինչ հիմար ձևերով: Չէ, մի պահ մտածիր, ինչ ունես?, ինչ ես ուզում ունենալ? ու հեչ ինչ ես արել այդ ամենին հասնելու համար: Ողջ կյանքդ գիտեմ...ինձ ինչ ես բացատրում?, ինչու ես հենց ինձ բողոքում?, ախր գիտես, որ մի օր համբերությունս կհատնի ու.....Այսօրվա պես մի օր անկեղծություն  է պոռթկալու: Չէ, մի նեղացիր ինձանից, քո վատը չեմ ուզում, հավատա,  ասածներս էլ կարիճի խայթոց մի ընդունիր: Ասում եմ, որովհետև զզվել եմ այդ բանբասանքներից, բողոքներից , դատարկաբանություններից ու քո նման շատ շատերից: ՈՒ գիտես ինչու?....Ախր այդ ամենը եթե իմանամ օգնում է նմաններիդ քայլ առաջ գնալու, միքիչ այդ տաղտուկից վեր բարձրանալու, էլի կասեմ, դե լավ, հիմա մարդ է, թող խոսի, սիրտը դատարկի, ոնե լսելով օգնեմ: Չէ, դա քո ու քո նմանների կյանքի իմաստն է դառել, բողոքել, նվնվալ, մարդկանց քննադատել: Տո ՄԻ ՊԱՀ ԿԱՆԳՆԻՐ ՈՒ ԻՆՔԴ ՔԵԶ ՔՆՆԱԴԱՏԻՐ, ՆԱՅԻՐ ՀԱՅԵԼՈՒՆ ՈՒ ՏԵՍ ԱՅՆ ԱՄԵՆԻ ԱՐՏԱՑՈԼԱՆՔԸ, ԻՆՉԻՑ ԱՅԴՔԱՆ ՋԱՆԱՍԻՐԱԲԱՐ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՍ: Գուցե ամոթից կարմրես, ու գլխիդ արյան շրջանառությունը միքիչ լավանա, սկսես մտածել: Հույս ունեմ , որ այսօրվա անկեղծությունս միքիչ գոնե կսթափեցնի: ՕԳՆԵԼ ԵՄ ՈՒԶՈՒՄ , ՀԱՎԱՏԱ

Անծանոթ թռիչք
Բարև բարեկամ, իմ ոսկեթև թռիչք: Փոթորիկս խեղդելով, կայունություն եմ դաջում  սպիտակ թղթին ու փորձում մտքերիս հոսքը զետեղել, որ չկորչի ոչ մի բառ, ոչ մի զգացում, որ ապրեմ, ու.........յուրաքանչյուրս յուրովի է ապրում, ոմանք `քնած, ոմանք` ուտելով, մյուսներն էլ .....ապրում են ապրելու համար: Ես.......Ես ուզում եմ ապրել թռչելու համար:

Երբ թռիչքի մեջ նայում ես աշխարհին, այն այնքան  փոքր է թվում, որ տեղավորվում է ափիդ մեջ: Հիշեցի մեծն Սևակի ,,մարդ ափի  մեջ,,-ը, ճիշտ այդպես, աշխարհն առնում ես ափիդ մեջ ու զգում բոլոր ելևէջները հոգուդ: Երանի մի օր թռչել կարողանամ