«ԴԱՐ» Ակումբ - Բլոգներ - GinAni
Անցյալիս ամենամեծ սխալը ԴՈՒ էիր… (Հեղինակ` MERI)
Անցյալումս գործած ամենամեծ սխալս  խանգարում է ինձ ապրել:Ապրել ընենց ոնց առաջ` ուրախ, անհոգ ու երջանիկ, մանկական կյանքով,որը ավարտվեց հենց էն օրը, երբ արեցի էտ սխալը: ՉՆայած դու ասում էիր որ էտ սխալ չի, բայց չէի կարողանում ինքս համոզել դրանում:
Ով ես եղել իմ կյանքում? Մեկը ով ստիպեց լինել երջանիկ,ով ինձ ստիպեց ծիծաղել անգամ այն պահերին,,երբ ինձ զգում էի ամենատխուր, լքված մարդը ամբողջ աշխարհում:Չգիտեմ:Միշտ հենց այ էս հարցն եմ ինձ  տալիս ու միշտ մնումա անպատասխան:
Ինչ ես արել իմ համար????Ոչ մի բան,,,,,,,,ի տարբերություն ինձ:Եսս քո համար ամեն ինչ եմ արել ` դեմ եմ գնացել բոլորին, լսսել եմ սրտիս:Հիշում ես? Մի անգամ ասեցիր ինձ.
-Լսի թե ինչա ասում սիրտդ:Մոռացի բոլորին ու լսի սրտիդ:
Լսեցի, շարունակեցի մնալ էն ինչ դու էիր ուզում, դարձա քոնը:Իսկ հիմա???Հիմա էլ լսեմ?
Չէ,եթե լսեմ կգոռամ ամբողջ աաշխարհին, որ սիրում եմ ու կարոտում եմ,,,բայց ախր ինձ ասել են.
-ՍԻՐՈ ՄԱՍԻՆ  ՉԵՆ ԳՈՌՈՒՄ…
Ու ես հիմա էլ չեմ պատրաստվում գոռալ,,,որովհետև գիտեմ, որ կփակես ականջներդ ու չես լսի ոչ մի բան:
Անցյալի սխալ, կարոտել եմ քեզ, ներկայից տարօրինակ ու անտանելի ցավ սիրում եմ քեզ, չնայած իմ արցունքներին, որ թափել եմ քո համար:Ու ամեն արցունքիս հետ ավելի շատ եմ քեզ սիրում ու կարոտում:Ապագայիս միակ խոչընդոտ կատարիր ցանկությունս.
-ՈՒԶՈՒՄ ԵՄ ԱՆՑՅԱԼԻՍ ԱՄԵՆԱՄԵԾ ՍԽԱԼԸ ՉԽԱՆԳԱՐԻ ԻՆՁ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԱԱՊՐԵԼ-էտ սխալի անունը ԴՈՒ ԵՍ…….
Մնաս բարով… (հեղինակ ` Մերի)
Ողջյուն:Սա թերևս վերջին ողջյունն է, որ կարող եմ քեզ տալ:Ուզում եմ, որ ներես ինձ:
Արտասվում եմ, բայց կփորձեմ արտասուքի միջոցով անգամ ավարտել այս նամակը, որ երկար ժամանակ չէի կարողանում գրել:
Իմ սիրելի ՎԱՐՊԵՏ, ես հասկանում եմ, որ իմ այս քայլով սպանում եմ քո մեջ մի հրաշալի զգացմունք, ես քեզ չափից դուրս շատ եմ ճանաչում, որպեսզի համոզված լինեմ այն բանում, որ դու կոչնչացնես քո մեջ ամեն ինչ ինձ հետ կապված, արմատախիլ կանես…Բայց դա ինձ ամենաքիչն է անհանգստացնում, ես քեզանից լոկ մի բան եմ սպասում. Մի ջնջի ինձ քո հիշողությունից…
Ներիր, որ չգտա իմ մեջ ուժ անգամ որոշումներ կայացնելու, իմ փոխարեն են դա արել…Քո աշխարհն ուրիշ է, քո կյանքն ուրիշ է, ԴԱ  ԻՆՁ ՑԱՎ Է ՊԱՏՃԱՌՈՒՄ….ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՍ??? Թերևս ես քեզ սիրել եմ այնպիսին, ինչպիսին կայիր` խենթ ու խելառ:
Ես քո հրաշքն էի:Հիշում ես?մի անգամ ինձ ըտենց ասեցիր, ուրախցել էի, որովհետև մտածում էի, թե ամենալավ բան էր, որ լսեցի էտ օրը քեզանից:Բայց…Նոր եմ հասկանում, որ հրաշքներ չեն լինում:Ու բաժանվեցինք իրարից , հրաշքի նման անհետացա քո կյանքից:Իսկ դու??Դու դեռ կաս իմ սրտում, դու ինձ համար հրաշք չէիր, այլ իրական, ռեալ աշխարհ, որտեղ ինձ զգում էի հրաշք:Բայց չգնացիր իմ կայնքից, ու հիմա էլ չես պատրաստվում գնալ:
Ինչ կասեմ ես քեզ, եթե մի օր կանգնենք իրար դիմաց, ոչինչ երևի:Բայց…Չէ, Չէ կասեմ, կասեմ, որ կյանքում ոչ մի անգամ չեմ փորձել ուրիշի մեջ քեզ փնտրել, ուրիշի մեջ քեզ փնտրել, ուրիշին ասել, որ հեսա էն մեկը, որին սիրում եմ, էն մեկը, ով հանդիսանումա բոլորի իդեալը:
Կես տարի, հետո 1, հետո 2, 3, 4, 5, 6 ու???Ու ոչինչ էլի չի փոխվի, ես կգտնեմ նրան ում կսիրեմ, բայց ոչ քո նման:Նա էլ կսիրի ինձ, բայց ոչ քո պես:Ինքը ինձ չի խաբի, ես էլ իրան:
Բայց քո աշխարհը կոպիտ է, անսիրտ, ես ցավով եմ դիտում այն, թե ինչպես ես դու քեզ ոչնչացնում, ցավ եմ ապրում , վախենում եմ, հասկանում ես???:Վախենում եմ քեզ համար, ինձ համար:Հոգնել եմ գիշերները արտասվելուց, աչքերս ցավում են, ես հեռանում եմ, ներիր…
Մնաս բարով…
Չարլզ Սպենսեր Չապլին- Երբ ես ինձ սիրեցի...
Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ տխրությունն ու տառապանքներն ընդամենը նախազգուշական ազդանշաններ են այն մասին, որ ես իմ սեփական ճշմարտությանը հակառակ եմ ապրում:
Այսօր ես գիտեմ, որ դա նշանակում է «Լինել հենց ինքը»:
Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, թե որքան ուժեղ կարելի է վիրավորել ինչ-որ մեկին, եթե նրան պարտադրեմ իմ սեփական ցանկությունների կատարումը, երբ դեռ ժամանակը չի եկել, և մարդը դեռևս պատրաստ չէ, և այդ մարդը ես ինքս եմ:
Այսօր ես դա կոչում եմ «Ինքնահարգանք»:
Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի այլ կյանք ցանկանալ և հանկարծ տեսա, որ կյանքը, որն ինձ հիմա շրջապատում է, ինձ տրամադրում է բոլոր հնարավորություններն աճելու համար:
Այսօր ես դա կոչում եմ «Հասունություն»:
Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ ցանկացած հանգամանքներում ես գտնվում եմ ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին, և ամեն ինչ բացառապես ճիշտ պահին է կատարվում: Ես կարող եմ միշտ հանգիստ լինել:
Հիմա ես դա կոչում եմ «Ինքնավստահություն»:
Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի գողանալ իմ սեփական ժամանակը և երազել ապագա մեծ նախագծերի մասին: Այսօր ես անում եմ միայն այն, ինչն ինձ ուրախություն է պարգևում և ինձ երջանիկ է դարձնում, ինչը ես սիրում եմ և ինչն իմ սրտին ստիպում է ժպտալ: Ես դա անում եմ այնպես, ինչպես ուզում եմ և իմ սեփական ռիթմով: Այսօր ես դա կոչում եմ «Պարզություն»:
Երբ ես ինձ սիրեցի, ես ազատվեցի այն ամենից, ինչը վնասում էր իմ առողջությանը` սննդից, մարդկանցից, իրերից, իրավիճակներից: Այն ամենից, ինչ ինձ ներքև էր քաշում և հեռացնում էր իմ սեփական ուղուց:
Այսօր ես դա կոչում եմ «Սեր ինքն իր նկատմամբ» (ինքնասիրություն):
Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի միշտ իրավացի լինելուց: Եվ հենց այդ ժամանակ ես սկսեցի ավելի ու ավելի քիչ սխալվել:
Այսօր ես հասկացա, որ դա «Համեստությունն» է:
Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի ապրել անցյալով և մտահոգվել ապագայով: Այսօր ես ապրում եմ միայն ներկա պահով և կոչում եմ դա «Բավարարվածություն»:
Երբ ես ինձ սիրեցի, ես գիտակցեցի, որ իմ միտքը կարող է խանգարել ինձ, որ դրանից կարելի է նույնիսկ հիվանդանալ: Բայց երբ ես կարողացա այն կապել իմ սրտի հետ, նա միանգամից դարձավ իմ արժեքավոր դաշնակիցը:
Այսօր ես այդ կապը կոչում եմ «Սրտի իմաստություն»:
Մենք այլևս չպետք է վախենանք վեճերից, առճակատումներից, ինքն իր հետ և ուրիշների հետ ունեցած պրոբլեմներից: Նույնիսկ աստղերն են բախվում, և նրանց բախումներից նոր աշխարհներ են ծնվում:
Այսօր ես գիտեմ, որ դա «Կյանքն» է: