«ԴԱՐ» Ակումբ - Բլոգներ - Ameli

Երկար մազերով սատանաներ
Երկար մազերով սատանաներ

"Մարդ մը իր առաջին մանչ զաւակը ունենալէ ետքը, կը կորսնցնէ իր կողակիցը: Ան չափազանց կը յուսալքուի ամուսնական կեանքէն եւ յոռետեսութեամբ կը լեցուի իգական սեռի նկատմամբ: Ան կ՛որոշէ իր զաւակը երբեք չ՛ենթարկել աղջիկներու եւ կողակիցի մը ընտրութեան: Ուստի, կը հաւաքէ իր ապրանքները, կը գրկէ մանչուկը, կը մեկուսանայ ամայի լերան մը լանջը եւ հոն կմեծացնէ իր մանչը՝ առանձնութեան մեջ: Քսան տարիներ յետոյ, վստահ ըլլալով, թե իր տղուն մէջ իգական սեռի նկատմամբ ամենեւին զգացում չէր մնացած, առաջին անգամ ըլլալով՝ զայն կ՛իջեցնէ քաղաք: Մի քանի վայրկեան միասնաբար քալելէ ետքը կը նշմարէ, թե իր զաւակին աչքերը արտակարգօրէն կը սեւեռեն խանութի մը առջեւ կայնգնած խումբ մը աղջիկներու վրայ: "Ի՞նչ է, տղա՛ս. աչքդ կը ցաւի" ( :)) ),- կը հարցնէ հայրը: "Ո՛չ, հա՛յր,- կըպատասխանէ երիտասարդը,- այդ խանութին առջեւ կայնողները որո՞նք են": "Օ, տղաս,- կը պատասխանէ հայրը,- անոնք երկար մազերով սատանաներ են": Երիտասարդը վայրկեան մը կանգ կ՛առնէ եւ ապա կ՛աղաչէ հօրը. "Հա՛յր, անոնք մազոտ սատանաներ ալ ըլլան, կրնա՞նք անոնցմէ մէկը մեզի հետ տանիլ":

Մարկօ Պապիկեան, Եղիա Պապիկեան "Առողջ քրիստոնեայ ընտանիք" գրքից

Ծուլություն կամ ուղղակի՝ հավես չկա
Առակ ծուլության մասին

Երբ Ժուանը մահացավ, նա մի գեղեցիկ վայրում հայտնվեց՝ ազատ, հարմար և հենց այնպիսին, ինչպիսին ինքն էր միշտ երազել: Սպիտակ հագուստ հագած ինչ-որ մեկը մոտեցավ նրան և ասաց. “Դու իրավունք ունես պահանջելու ցանկացած բան, ցանկացած զվարճանք, հաճույք, համեք ուտելիք“:

Ժուանը սկսեց ապրել այնպես, ինչպես միշտ երազել էր: Իսկ երբ շատ տարիներ անցան, նա դիմեց այն սպիտակ հագուստով էակին.

-	Ես արդեն վայելել եմ այն ամենը ինչ ցանկացել եմ: Հիմա ինձ աշխատանք է պետք, որպեսզի ինձ օգտակար զգամ:

-	Ցավում եմ, բայց դա միակ բանն է, ինչը ես չեմ կարող տալ: Այստեղ աշխատանք չկա:

-	Ի՞նչ է ստացվում, ես հուր-հավիտյան դատապարտված եմ ձանձրույթի՞: Չէ՛, ավելի կլիներ դժոխք ընկնեի:

Սպիտակ հագուստով էակը մոտեցավ և հազիվ լսելի ձայնով ասաց.

-	Իսկ քո կարծիքով դու ո՞րտեղ ես:

Ու՞ր կը մնայ կոյս սերը
Ու՞ր կը մնայ կոյս սերը, կոյս հպումը, կոյս համբոյրը, սրբութիւնը, քանզի երկսեռ հաղորդակցութիւնը արագ աճող եւ դիւրաւ բռնկող յարաբերութիւն մըն է. տեսողութիւնը կ՛առաջնորդէ խօսակցութեան. խօսակցութիւնը՝ ձեռքի հպումներու, շրթունքի եւ այլն: Այսպիսով, ամուսնութեան ուղին կը փոթորկի, կը մթագնի, կը ցեխոտի:

1965-ին ընտանեօք Լիբանանէն Ամերիկա գաղթեցինք՝ ուսումս շարունակելու: Արձանագրուեցայ Եու Սի Էլ ԷՅ համալսարանը՝ տոքթորական տիտղոսին համար: Լսարանին մեջ միակ Հայը ես էի: Շուտով բարեկամացայ Ամերիկացի դասընկերոջ մը հետ, որուն հետ մտերմօրէն կը խօսակցէինք զանազան նիւթերու շուրջ: Օր մը բարեկամս հարցուց ինծի. "Եղիա՛, ինծի երբեք ըսած չես, թե Լիբանանին մեջ ինչպե՞ս գտար կողակիցդ": "Շատ պարզ էր,- ըսի,- ամուսնացայ աշակերտուհիներէս մէկուն հետ, որուն երեք տարի գիտութիւն դասաւանդած էի": "Է՛հ, ինչպե՞ս յայտնեցիր իրեն առաջարկդ",-շարունակեց ան: "Մի քանի ամիս աղօթելէ ետք, Աստուած ինծի յայտնեց, թե ա՛ն պէտք էր ըլլար իմ կողակիցս: Որոշումս մօրս հաղորդեցի /հայրս վախճանած էր/, ապա՝ կողակիցիս ծնողքին:Անոնք, շաբաթ մը խորհրդակցելէ ետք, յայտնեցին իրենց հաւանութիւնը: Մի քանի շաբաթ յետոյ նշանուեցանք, իսկ երեք ամիս յետոյ՝ ամուսնացանք": "Ըսել կ՛ուզես՝ դուն որեւէ աղջիկ չե՞ս փորձած",- հարցուց ան զարմացած: "Ոչ,- պատասխանեցի հաստատակամօրէն,- ի՞նչ կարիք ունեի փորձելու, երբ Աստուած զիս առաջնորդած էր շիտակ թեկնածուին, որուն դասաւանդած էի երեք տարիներ":

Բարեկամս գլուխը շարժեց ու, վայրկեան մը լուռ կենալէ ետք ըսավ. "Կը մեղքանամ քեզի: Գիտե՞ս ինչ ըրած ես դուն: Վերարկու մը գնելու համար դերձակի վաճառատուն մը մտած ես եւ առաջին վերարկուն, որ ձեռք անցուցած ես, հագուած ու դուրս ելած ես": "Հապա ի՞նչ պէտք էր ընէի",- ըսի դիտաւորութեամբ: "Օ, պէտք էր 15-20 հատը փորձէիր. հագուէիր, հանէիր, բաղդատէիր՝ ձեւերը, գոյները, գիները, ինչպես մենք հոս կ՛ընենք՝ Ամերիկայի մեջ": "Այո՛, բարեկա՛մս,- բացատրեցի սրդողած,- դուք ձեր կողակիցները կ՛առնէք իբրեւ վերարկու: Մէկը կը հագնիք, զայն կը հանէք, ուրիշ մը կը հագնիք: Կը փորձէք 10-20 հատ, թերեւս 90-100 հատ: Ի վերջոյ, մէկը հագուած կ՛ելլէք խանութէն դուրս ու, մայթին վրայ ոտք դրած իսկ, կը խորհիք, թէ, թերեւս, միւսը առնէիք աւելի լաւ կ՛ըլլար: Ու մօտ ատենէն, երբ վերարկուն սկսի մաշիլ, կը նետէք զայն ու կը հագնիք ուրիշ մը: Մենք մեր կողակիցները կ՛առնենք իբրեւ անձ, ո՛չ թէ իբրեւ վերարկու, անոնց հետ կենակցելու՝ ցմահ":

Մարկօ Պապիկեան, Եղիա Պապիկեան  "Առողջ քրիստոնեայ ընտանիք" գրքից