«ԴԱՐ» Ակումբ - Բլոգներ - ԱՊՊԱ-ի մասին ըստ Ազատ0520

ԱՊՊԱ-ն զգուշացնում է` ծխելը վնասակար է Ձեր մեքենայի առողջությանը
Մի քանի օր առաջ մի տհաճ պատմություն եղավ: Մեքենան կանգնեցրել էի ճամփեզրին ու մտել էի խանութ: Առածս էլ ինչ էր` ծխախոտ: Մի խոսքով, ծխախոտ առնել ու դուրս գալը տևեց մոտ 5 րոպե:

Վերադարձա մեքենայի մոտ ու տեսա մեքենայի ձախ կողքը հետևի մասում վնասված է: Ինչ որ մի հիմար, քսել էր մեքենայիս ու ցնդել: Ճիշտ ա, շատ բան չէր եղել, բայց հարվածող մեքենայի «արյան» սպիտակ հետքերը մնացել էր:

Առաջին միտքը որ փայլեց գլխումս` ԱՊՊԱ հատուցում ստանալն էր: Մտածելս ու անելը մեկ եղավ: Զանգեցի «իմ» ապահովագրական ընկերություն:

Հեռախոսիս մյուս ծայրում «նստած» աղջիկը (կարող ա կին էր, հեռախոսով դժվար ա հասկանալ կին էր թե աղջիկ) շատ սիրալիր ինձ բացատրեց իրավիճակը, որը ընդհանուր առմամբ նշանակում էր հետևյալը ...

Կարդալ ամբողջը

200 լարի ու էլի ԱՊՊԱ
Շուտով սկսվում է ամառային հանգստի շրջանը: Հնարավոր է ինչպես շատերը, այնպես էլ դուք պատրաստվում եք գնալ Վրացական ծովափերում հանգստանալու:

Դե ինչ, եթե այդպես է, ուրեմն մեղթում ենք Ձեզ հաճելի հանգիստ: Բայց հնարավոր է դուք անախորժության հանդիպեք:

Մենք ցանկալի հյուրեր էինք

Եթե դուք արդեն եղել եք Վրաստանում կհիշեք, որ վրացական ոստիկանությունը շատ ներողամիտ է հայ զբոսաշրջիկների նկատմամբ: Նույնիսկ ամենակոպիտ խախտումները առավել հաճախ ուղեկցվում էին միայն բանավոր զգուշացումներով:

Թե ինչ կլինի այս տարի, դեռևս դժվար է ասել, բայց մտավախությունը, որ ԱՊՊԱ-ի ներդրումը որևէ կերպ կանդրադառնա ոստիկանության վարքագծի վրա, կարծում եմ անհիմն չէ:

Թե ինչ եղավ, երբ մայիս ամսին Վրաստան գնացի:

Թբիլիսիից Երևան էի վերադառնում: Մառնեուլ չհասած վրացական ոստիկանությունը կանգնեցրեց մեզ: Անկեղծորեն ասած կանգնեցնելու պատճառ էլ չկար: Ինչևէ, ի զարմանս ինձ նրանք առաջարկեցին խմածության թեսթ անցնել ...

Կարդալ ամբողջը

Հանգիստ խղճով մեքենայի տակ ընկեք
2011թ. հունիսի 17-ին ուժի մեջ կմտնի «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական ընկերությունների կողմից ապահովագրական հատուցումների վճարման» կանոններում կատարված փոփոխությունը: Համաձայն վերջինիս, հետիոտնը վրաեթի ենթարկվելու դեպքում կստանա անձնական վնասների հատուցում` անկախ այն հանգամանքից, հետիոտնը մեղավոր է տվյալ վթարում` թե ոչ:

Ի՞նչ է սա. մարդասիրության դրսևորում, ԱՊՊԱ համակարգի կատարելագործում, թե …

Առաջին հայացքից այս որոշումը իսկապես մարդասիրական բովանդակություն ունի, բայց միթե դա այդպես է:

Ի՞նչ կողմնակի հետևանքեր կարող է ունենալ այս որոշումը:

Կարծում եմ հայտնագործություն արած չեմ լինի, եթե ասեմ, որ մեր ժողովրդի մի մասը` որպես հետիոտն, կարգապահ չէ: Այս հետիոտները սիրում են փողոցն անցնել որտեղով պատահի. ի՜նչ զեբր, ի՜նչ գետնանցում: Հասկանում եք չէ, եթե սրան ավելացնենք նաև այս որոշումը, ապա ճանապարհը ցանկացած տեղ, ու ցանկացած պահին հատելը կդառնա «նորմալ» վարքագիծ: Արդյունքում կավելանա նաև վրաերթերի թիվը: Ու այստեղ հարց է ծագում, այս որոշումը մարդասիրական է, թե՞ կեղծ մարդասիրություն ...

Ինչպիսի՞ ենթատեքստ կարող է ունենալ այս որոշումը:

Այն ինչ կներկայացնենք ստորև, սոսկ մեր եզրակացություններն են: Թե որքանով են դրանք մոտ իրականությանը, դա թողնում ենք Ձեր դատողությանը: Ինչևէ

մեր ընթերցողը հավանաբար արդեն ծանոթ է «Եթե ԱՊՊԱ, ապա откат» հոդվածին: Վերջինիս մեջ ներկայացվում է մեր ընթերողներից մեկի իրական զայրույթը այն մասին, որ վրաերթի ենթարկված իր բարեկամի մարմնական վնասվածքների վերականգնման համար կատարված իրական ծախսերը մի քանի անգամ ավելի փոքր են, քան դրանք ներկայացված են ապահովագրական հատուցումը հավաստող փաստաթղթում: Այլ կերպ ասած նրանք ստորագրել են, որ իրենց բարեկամին ցույց է տրվել 180.000 ՀՀ դրամի բուժօգնություն, այն դեպքում երբ այդ թիվը տատանվում էր 20.000 ՀՀ դրամի շրջանակներում:

Ինչպես տեսնում եք, գերազանց մեթոդ է մեծ գումարներ «լվանալու համար»: Միայն թե մի բայց կա. վրաերթի ենթարկվողների ու մարմնական վնասվածքներով ԱՊՊԱ պատահարների քանակն է քիչ: Այ, այ, այ, այ ...

Բայց դրան էլ լուծում կա: Որոշեցին ու հայտարարեցին. «ինչքան ուզում եք մեքենայի տակ ընկեք, մենք առանց մտածելու Ձեր ծախսերը կհոգանք, մենակ թե դուք հանգիստ խղճով մեքենայի տակ ընկնեք»:

Լուծումը գտան ու հետո էլ օրինականացրին: Օրենքի բազմաթիվ սողանցքերի կողքին ավելացվեց է ևս մեկը:

Գողանալ կարող են շատերը, բայց գողանալ օրենքով` կարող են միայն «ընտրյալները»:

ԱՊՊԱ-ՄԵՆՔ.am - կարդացեք ԱՊՊԱ-ի մասին հետաքրքիր ու տեղեկատվական հոդվածներ

Որտե՜ղ 200.000, որտե՜ղ 600.000 - ԱՊՊԱ տրամաբանություն
Ըստ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի հրապարակած տվյալների ԱՊՊԱ հատուցումների միջին մեծությունը մեկ ԱՊՊԱ պատահարի համար կազմել է մոտ 380.000 ՀՀ դրամ,այն դեպքում երբ երեք ապահովագրական ընկերությունների դեպքում այս ցուցանիշը չի գերազանցում 200.000 ՀՀ դրամը:Դրանք են` Ռոսգոսստրախ Արմենիա (160.000 ՀՀ դրամ), Նաիրի Ինշուրանս (158.000 ՀՀ դրամ), Կասկադ Ինշուրանս (140.000 ՀՀ դրամ) ապահովագրական ընկերությունները: Ընդ որում այս ընկերությունների մասնաբաժինը ԱՊՊԱ շուկայում կեսից ավելին է: Կարելի է նաև նրանց կողմից  ներկայացված փոքր թվերը մեկնաբանել որպես փոքր ԱՊՊԱ հատուցումներ կատարելու հետևանք, բայց քանի որ հատուցումներից բողոքներ չկան, ուրեմն նման մեկնաբանությունը անտրամաբանական կլինի: Տրամաբանական է ենթադրել, որ մյուս ապահովագրական ընկերությունների դեպքում էլ այս ցուցանիշը պետք է տատանվեր 200.000-ի սահմաններում, բայց իրականությունը այլ է: Վերջինս չի նշանակում, որ մնացած հինգ ապահովագրական ընկերություններից ոչ մեկը չեն կարող ներառվել այս ցուցակում, բայց ակնհայտ է, որ կան ապահովագրական ընկերություններ, որոնց կողմից տրված ԱՊՊԱ հատուցումները միջին մեծությունը մոտ է 600.000 ՀՀ դրամին, ինչը  հանգեցրել են 380.000-ին մոտ ցուցանիշի ձևավորմանը:

Թե ինչու և ինչպես կարող է պատահել, որ որոշ ապահովագրական ընկերությունների դեպքում ԱՊՊԱ պատահարների փոխհատուցումների միջին մեծությունը չի գերազանցում 200.000 ՀՀ դրամը, իսկ մյուսների դեպքում այդ ցուցանիշը մոտ է 600.000 ՀՀ դրամին` թողնում եմ ընթերցողի դատողություններին:

Որտե՜ղ 200.000, որտե՜ղ 600.000

И мы еще боремся за звание дома высокой культуры и быта?!!

ԱՊՊԱ-ի մասին մանրամասն կարդացեք ԱՊՊԱ-ՄԵՆՔ.am կայքում

Պարզապես բռնեցին ու ԱՊՊԱ-յեցին
Հիշում եք չէ հայտնի մուլֆիլմը Պինգվինի մասին. «... ոտքերով խաչեր եմ դնում, գնում եմ, գնում ...»: Բացի սրանից հնարավոր է հիշեք ևս մի մեջբերում «... նախ անում եմ ինչ կամենամ, հետո դիմում ծնողներիս: Հարմար է այսպես»:

Ամենևին էլ պատահական չէ, որ ներկայացրի այս մեջբերումը: Պարզվում է, որ մեր կառավարթյունը դեռ շատ հեռու չի գնացել այս սկզբունքից, ու գոնե ԱՊՊԱ-ի դեպքում  «պինգվինավարի» է մտածում (իմ կարծիքով ոչ միայն ԱՊՊԱ-ի):

2011թ-ի հունվարի մեկից որոշեցին ու ժողովրդին ԱՊՊԱ-յեցին: Հա, հա. մի զարմացեք, իրոք ԱՊՊԱ-յեցին, քանի որ ԱՊՊԱ-ի ներդրումը էականորեն տարբերվում է այն ԱՊՊԱ-ից ինչ մենք այսօր ունենք: Ներդնել ԱՊՊԱ նշանակում է ներդնել գործող համակարգ, իսկ նոր ժամանակների «հերոսները» ասեցին ԱՊՊԱ ու վերջ: Այս է պատճառը, որ ԱՊՊԱ հապավումը այսօր կարելի է բացել որպես Անիմաստ Պատմություն Պարտադիր Ապահովագրության մասին:

Ինչ է պակասում ԱՊՊԱ համակարգին

Կան բաղադրիչներ, որոնք անհրաժեշտ են ԱՊՊԱ համակարգի ամբողջականությունը և կենսունակությունը ապահովելու համար: Սակայն դրանից մի քանիսը մինչ այսօր ոչ միայն ներդրված չեն, այլ ներդրման հեռանկար էլ չկա: Փաստորեն ԱՊՊԱ համակարգը ներդրված է խիստ թերի վիճակում, ինչից այսօր առաջին հերթին տուժում է ժողովուրդը: Բնականից հարց է ծագում, ինչու ներդրեցին համակարգը թերի վիճակում և ստիպեցին մեզ դատարկել մեր գրպանները: Իհարկե սրան կառավարությունը կարող է պատասխանել միայն հետևյալ կերպ. «Հարմար է այդպես»:

Ինչևէ կարևորագույն պակասող բաղադրիչը ԱՊՊԱ վթարի հետևանքով վնասված մեքենայի գույքային վնասների գնահատման պարզեցված ու արագացված ընթացակարգի բացակայությունն է:

Այսօր այդ գործողությունները կատարվում են 70-80-ականների «ոգով», ուղղակի դիտարկման ու գնահատման ճանապարհով, ինչը իր մեջ ներառում է սուբյեկտիվ գնահատման էական տարրեր: Աշխարհը վաղուց գնում է ստանդարտացման ճանապարհով, իսկ ՃՈ-ի մասնագետները ու ոչ միայն նրանք շարունակում են «մեխը պատի մեջ ճակատով խփել»: Ախր ՃՈ-ի տուգանային հրապարակից դուրս 21-րդ դարի երկրորդ քսանամյակն է սկսել: Վնասների գնահատման հին մեթոդներին հավատարիմ մնալը հանգեցնում է նրան, որ այդ գործընթացը և վերականգնումը կարող է ամիսներ տևել: Իսկ այդ ժամանակահատվածում վերականգնվող մեքենայի տերը կարող է (ամենայն հավանականությամբ հաճախ հենց այդպես էլ կա) նյութական վնասներ կրել միայն այն բանից, որ մեքենան չի կարող շահագործել: Այսինքն թե, երբ հերթը հասնում է մեր շահերին, ապահավոգրողներին դա քիչ է հետաքրքրում:

Մուծվեք, թե չէ 2 անգամ ԱՊՊԱ կանենք

Օրենքը նախատեսում է չստացված եկամուտների փոխհատուցում, սակայն միայն այն դեպքում երբ անձը մարմնական վնասվածքներ է ստացել: Բայց չէ որ գույքային վնասվածԱՊՊԱ վնասների գնահատումքի հետևանքով չստացված եկամուտներն էլ «չստացված եկամուտներ» են, որն առաջանում միայն այն պատճառով, որ ո'չ ՃՈ-ն, ո'չ ապահովագրական ընկերությունները ու ո'չ էլ կառավարությունը արդյունավետ չեն գործում, երբ խոսքը վերաբերվում է մեր շահերին: Իսկ այ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու ուշացումը, ինչը ապահովագրական ընկերությունների համար չստացված եկամուտ է` չի կարելի անտեսել, դրա համար էլ տուգանում են, ու էն էլ տոկոսներով, կլորացնելով այդ թիվը մինչև 50,000 ՀՀ դրամ:

Տիպիկ հայկական վարքագիծ. «փողը տուր, մի բան կանենք ...», մինչդեռ պետք է լինի «փողը տուր, ապրանքը տամ»:

ԱՊՊԱ-ի մասին մանրամասն կարդացեք ԱՊՊԱ-ՄԵՆՔ.am կայքում