«ԴԱՐ» Ակումբ - Բլոգներ - Քայլող հիշողություն ըստ Մինա
Ժամանակն ամրացնում է ընկերությունն ու թուլացնում սերը
Սիրու՞մ ես,սիրում եմ:
Սիրահարված ժամանակ քանի՞ վարկյանը մեկ ենք տալիս  ու ստանում այս հարց-պատասխանը:Ծաղիկներ,համբույրներ,կարոտից հանգած  անքուն գիշերներ,ճմրթած անկողին ու ...ԺԱՄԱՆԱԿԻ մեջ լուծվող տարիներ:
Սիրու՞մ ես,սիրում եմ:
Սիրում  ես ոչ հեռավոր անցյալում ապրած զգացմունքներից հեռու,հանգած,ժամկետն  անցած,հոգնած ,բազմոցին վերընկած կրքով :Սիրում ես հարազատիդ, բարեկամիդ  ,մոտ ընկերոջդ սիրելու սիրով:
Սիրու՞մ ես,սիրում եմ :
Հեռուստացույց,համակարգիչ,գործատիրոջ  նե դավոլնի ու սուտ ժպիտ,հարևանիդ բամբասանախանձ  դեմք,ծախսեր,պարտականություններ,սոխեռածի հոտ ու ...անտեղի մսխած ԺԱՄԱՆԱԿ:
Սիրու՞մ ես,սիրում եմ:
Հարսանիք,թոռներ.,հատուկենտ նամակներ,մոռացված տարեդարձ ,ամանորի դատարկ սեղան ու ... անդառնալի կորած ՄԱՅՐԱՄՈՒՏ:
Սիրու՞մ ես,սիրում եմ.....
Վերադարձի ճամփորդություն
Հեռանալուց ինձ մի ամպոտ երկինք նվիրեցիր...
Հեռանալուց քեզ թողեցի երազներս,հեքիաթներս,ինձ...
Հիմա հիշողությանս ձեռնահարկում տարիների փոշին եմ թափ տալիս,խնամքով հավաքելով հուշերիս կտորները:Հիմա...
Ինչու՞  չեմ կարողանում ապրել լիարժեքության զգացումով:Տանն ամեն ինչ ունեինք բացի  օրվա հոգսերը հոգալու հնարավորությունից:Հիմա այդ հնարավորության հետ  ավելին ունենք ,կարծես թե...
Իզուր չեն մեր մեծերը գրել ոչ միայն  հացիվ,այլ նաև բանիվ:Այլ նաև բանիվ ...ու հիմա եկել է օրը  վերադարձի:Վերադառնում եմ առանց ետ նայելու,վերադառնում եմ դեպի  երազներս,հեքիաթներս,ինձ...
Միթե՞ երևակայությունս սահմաններ ունի,իսկ երազնե՞րս...
<fieldset class="blogcontent">
<legend>Կցված մանրանկարներ</legend>
</fieldset>
Անվերնագիր
Արտահայտվելու ցանկություն չունեի ,մեջս լճացածը դատարկելու կամքից զուրկ,ինքս ինձ հարց էի տալիս,իսկ ու՞մ են հետաքրքիր քո ապրումները,ու՞մ ես դու պետք էստեղ ընդհանրապես:Քանի օր է նույնիսկ կայք մտնելու,որևէ մեկին հանդիպելու միտքն ինձ դառնություն չէ,առանց պատճառի ,անմեղ տեղը պատժվելուց ինչպես եք զգում,հենց այդ զգացումն էր հիշեցնում:Ի վերջո աչքս ընկավ Ֆելիքս Պետրոսյանի Սևակի մահից հետո գրած բանաստեղծությունը:Մարդիկ հո իզուր չեն գրում,գրում են ,որ իմ նմանները կարողանան արտահայտվել,երբ դրա ցանկությունը չունեն....
Ինձ ծափեր պետք չեն...
Արդեն այնքան եմ վարժվել ապտակին,
Որ թվում է, թե
ձեր այդ ափերից ծնված ծափերը
Կեղծավորաբար ինձ լռեցնելու ձայնահաբեր են,
լեզվակներ են
ու շքեղ դնչկալ:
Մինչդեռ ես` այսպես բռի, աներես,
Էլի խոսում եմ,
Խելառ առվի պես լեռնալանջն ի վար,
Սարալանջն ի վար,
Վարար ու վարար էլի հոսում եմ`
վերածված ծովի,
Որ դուք ամառվա հրին ու տապին
Գաք, արև խմեք իմ խճոտ ափին:
Ինձ ծափեր պետք չեն...
Այնպես եմ արդեն վարժվել դավերին,
Որ իմ ձեռքով քամած ու մաքրած
Մաճառով լեցուն գավերին անգամ
ահով եմ նայում`
չլինի` թույն է:
Բայց և խմում եմ միշտ առաջինը,
Որ եթե հանկարծ մեռնելու բան է`
լոկ ինքս մեռնեմ,
Ու նոր ասում եմ. «Վայելեք, մարդիկ,
սա անվնաս է...»:
Իմ ճանապարհը ոչ թե ոտքիս տակ,
Այլ (կներեք ինձ) ուղիղ վրաս է,
Գլխիս վրա է, հոգուս վրա է ու մի ափ սրտիս:
Եվ երբ խորդուբորդ պատնեշ է ելնում
իմ ճանապարհին,
Ես տրորում եմ գլուխս, հոգիս ու մի ափ սիրտս,
հարթում եմ ճամփան,
Որ իմ ետևից թե գալու լինեք`
Բան չպատահի ձեր գլխին, հոգուն ու մի ափ սրտին:
Իսկ դուք...
Անցնում եք` ինձ տրորելով,
Ձեր բախտի համար Աստծուն նայելուց
ծուռ պարանոցս
պարսավանքների պարանների մեջ
միշտ հոլովելով
Ու չեք էլ զգում, սատանան տանի,
Որ ես էլ ձեզ պես ունեմ երկու ոտք,
Անպոչ եմ, անպոզ, հյուսված եմ ջղից...
Ի՞նչ է, անպայման սպանվե՞մ պիտի,
Որ ձեր կրծքի մեջ խիղճը արթնանա...
Ծափեր չեմ ուզում...
Ու թե հիմա ձեզնից չամաչեմ,
Բուռս կպարզեմ ու կասեմ` մարդիկ,
մի քիչ սեր տվեք...
Չէ, ինձ համար չէ –
Փառք Երկնայինին, սիրուց այնքան եմ
կշտացել հիմա,
Որ բռուցքաչափ իմ սրտի վրա
Արարատի չափ մաղձ է կուտակվել
Այսպես սիրվելուց:
Ձեր տված սիրուց բաժին կհանեմ
մարդաբաններին,
Որ նրանք Նոյի` վաղուց քրքրված
Տապանը թողնեն
Հետաքրքրվեն Նորի տապանով,
Բազկաթոռներին կտամ ձեր սերը,
Որ միջանցքներում դրած հասարակ
ճկաթոռներին վերից չնայեն-
Ախր, երկուսն էլ նույն ծագումն ունեն`
փայտից են շինված...
Մի քիչ սեր կտամ մայթի ծառերին գարուն երազող
Ճնճղուկին անտուն,
Որն օրն ի բուն պարսատիկավոր տնատերերին
խնդրագրի նման դիմում է գրում
ու չի հասկացվում:
Սեր կբաժանեմ... բաժանվածներին,
Քանզի միաբանության մեր ամեն մի դաշինք
մի վառ օջախ է,
մի ամուր տանիք,
հոգեպարար երգ
Եվ աշխարհով մեկ սփռվածներին
Իր տունը կանչող սիրասուն մոր ձեռք:
Զարմանալի բան է – դուք բաժանվում եք`
ես եմ մղկտում,
Եվ ինձ թվում է` երկու կես եղած
ձեր երեխան եմ,
Որը կա և կամ նոր պիտի լինի:
Իսկ հիմա, իրոք, ինձ ծափեր պետք չեն...
Քանի դեռ ես կամ ու ձեր կողքին եմ`
Ինձ պահեք, մարդիկ, ոչ թե ծափերով,
Այլ ձեր մարդկային մոտեցմամբ մաքուր,
Ոչ թե իմ գլխին մրուր թափելով,
Այլև զգալու զգացմամբ թաքուն:
Ինձ մի բամբասեք` չարած մեղքերս
աշխարհին տալով,
Եթե շիրիմիս այցի եք գալու սգով ու լալով:
Ինձ պահեք այնպես, ինչպես պահում եք
սերը ձեր սրտում,
Որին չեք մորթում, չեք դավաճանում:
Թե չէ կյանքս ի՞նչ է –
Մազից կախ տված ինքնահոս գրիչ,
Որի ճակատին գրված է գուցե.
«Մահվան պատճառը մի ինքնաշարժի
Երկու սև ակ»
Եվ երբ սրբատաշ տապանաքարիս
Շշուկով կարդաք.
«Աստ հանգչի Սևակ» -
Զղջալը` անմիտ, լալը` անիմաստ
Եվ հարգանքն արդեն
Անարգանքի պես դառը կլինի:
Ծափե՞ր: Չեմ ուզում...
Կարգին դեղատոմս
Նախամուսնական սեռական հարաբերություններ թեմայից հետո բժշկի դեղատոմսով պարտադիր օրը մի անգամ(գոնե) ընդունել "Մեծ ուղտի փոքրիկ ականջում"-ը: Օրվա մեջ մի քանի անգամ կրկնելը խրախուսվում է:Մանրամասնությունների համար դիմել Պ. Սևակի վեցհատորյակին:
Մեծ ուղտի փոքրիկ ականջում
Ի՜նչ -որ ժամանակ,
Մեզանից առա´ջ, մեզ անհա´յտ մարդիկ
Նստել-մտածել ու հորինել են զանազան բաներ.
Այս մեկը՝ անե´լ,
Այն մեկը՝ չանե´լ,
Այս՝ համարել ճի´շտ,
Այն՝ մերժել-վանե´լ,_
Սահմանել ինչ-որ հերթականություն,
Կոչել...պատիվ ու պարտականություն...
Ու մենք ել ահա անցնում ենք հանգիստ
Անհեթեթությանց այս թանգարանով,
Եվ ծվատում ենք ո´չ մեր հագուստը,
Այլ հոգի´ն մեր խեղճ,
Որի հատակում
Կա անտանելի նույնպիսի մի բան,
Ինչպես ավազը մեր կոշիկի մեջ,
Ինչպես սուր փուշը՝ մեր եղունգի տակ:
Եվ անց է կենում
Երգապնակի շրջագծային խաղի վրայով
Ասեղը կյանքի՝
Կորզելով միշտ նու´յն
Ու մի՜շտ տանջալից ա´յն եղանակը,
Որ վաղու՜ց արդեն անհեղինակ է,
Բայց համարվում է
Անառարկելի հեղինակություն...
Եվ մի արտառո´ց,
Շատ տարօրինա´կ ու տա՜ք ցանկություն
Հալածում է ինձ
Ու հետապնդում օրը ցերեկով.
Եվ կամենում եմ( և ձե՜ր փոխարեն)
Ո´չ թե լոկ մռռալ կամ թ գռմռալ,
Այլ գազանի պես մռնչա՜լ ազդու՝
Մռութս դրած այս քարի ն արդյոք
Թե՞ այս նորաձև կլոր սեղանին:
Ու չե´մ կարեկցում... արհամարու՜մ եմ
Ա´յն թշվառական կենդանիներին,
Որոնք "ընտանի" պիտակն են կրում,
Իրենց կարծիքով՝ իբրև ուսադիր,
Իսկ իմ կարծիքով՝
Իբրև խոր խորան խայտառակության:
Դուք նախընտրում եք վիթխարի ուղտի՞ն:
Իսկ ես լրջորեն նախապտվում եմ
Նույնիսկ մկա´նը, առնետների՜ն անգամ,
Որոնք ընտանի չեն դարձել ցայսօր...
Ու երբ քնի մեջ մղձավանջային
ձեզ առնետները կրծոտեն սիրով,
Դուք՝ արթնանալով մի պահ մտածեք,
Թե՞ արժի արդյոք դարեր շարունակ
Քնել մե՜ծ ուղտի փոքրիկ ականջում...
Աննպատակ զբոսանք դեպի մանկություն
Սիրում եմ Սալոնիկին:Քաղաքում աննպատակ քայլելուն ժամանակս երբեք չի հերիքում(չնայած ժամերով կարող եմ կառչել ու մնալ համացանցում):Բանկերի հետ կապված խնդիրներ ունեի,առավոտ զովին դուրս եկա տանից,թե չե կեսօրին ոչ քրտինքախառը ավտոբուսներից է օգտվել լինում,ոչ էլ տրամադրություն է մնում տանից դուրս գալու(դե համացանցն էլ մյուս կողմից):Գործերս հապշտապ վերջացրեցի բանկում ու քայլերս ուղղեցի դեպի կենտրոն:Հենց այս ամիսներին եմ ավելի շատ սիրում քաղաքը,երբ բոլորը արձակուրդ են գնում ու դատարկում են փողոցները,թողնելով ինձ լիիրավ տերն ու տիրակալը ,փողոցների թագուհին(կսկծու,փառք աստծո):Այգու կենտրոնում անսովոր աշխուժություն էր տիրում:Մի աղջնակ էր բոլորին հավաքել իր առանցքի շուրջ:Պարում էր,երգում,արտասանում :Անցորդներն էլ մագնիսի նման կպնում ու շատանում էին:
Մանկությունս ետ բերեք:Ինձ հիշեցի այդ տարիքում:Սպանդարյան հրապարակում,շատրվանների մոտ մի բարձր տեղ էին գտնում,ինձ բարձրացնում էին վերև ու սպասում ելույթիս:Ես էլ մարդկանց ուշադրությունից շոյված ինձ կոտորում էի.պարում էի,երգում,արտասանում...
Հա էդ տարիքում էի:Կիրակի օրով պատշգամբում էինք հավաքվել(էլի ամառվա կես էր,Երևանի շոգը չնկարագրեմ էլ):Հայրս էր,մայրս,տասը տարի մեծ քույրս ու ես:Քույրս էլ չգիտեմ ինչ հովերով տարված ,սկսեց կատակել,թե ես վերցնովի երեխա եմ:Իրար աչք-ունք արեցին,հայրս էլ մյուս կողմից,թե.
_Հա,հերդ լավ մարդ էր,օղորմի իրան,Հունաստանում մեռավ:
Մորս ինչպե՞ս էին համոզել(իմ հանդեպ թուլություն ուներ),բոլորի նման մայրս էլ հաստատեց ,որ վերցնովի եմ:Շատ էի բորբոքվել,ամառվա տժժժոցին վերարկուս հագա,մի հատ էլ վարդագույն մորթուց գլխարկ ունեի,վերցրի ու դուրս եկա տանից:Տնեցիները լավ վրես ուրախանալուց հետո,երևի արդեն մոռացել ,իրենց գործերով էին գնացել,երբ թաքուն մտնելով տուն, սողոսկեցի ննջարան:Դե հիմա կտեսնեք,դառնորեն մտածում ու չէի հանգստանում,որ սկսեք ամբողջ գիշեր ինձ փնտրել,նոր կհասկանաք ինչքան հարազատ եմ....
_Էս մութ անտառու՞մ ինչպես հայտնվեցի,_մտածում եմ ու հեռվից-հեռու արձագանքի պես լսում եմ.
_Հասմի~կ,Հասմի~կ...
Պահարանից դուրս եմ գալիս տեսնեմ,գիշերվա կեսին մերոնք փողոցներով ինձ են ման գալիս...
ՉՔՆԱՂ ՀԱՅԱՍՏԱՆ
Մենք խաղաղ էինք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ:
Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ:
Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես կկորչեք վայրագ:
Չափից դուրս զգացմունքային եմ?,որ նայելուց հուզվում եմ արցունքոտվելու չափ:
Երջանիկ ապուշ է,ժպտում է
Ծանր,անախորժ,դժվար օր էր երեկ(վերնախավիս հետ էի վիճել,ի՞նչ վիճել,հազիվ դիմացա ծաղկամանը շեֆիս գլխին ջարդելու անդիմադրելի գայթակղությանը):Ոտքերս ասես կպել,միաձուլվել էին հալվող ասֆալտին:Հայացքս էլ այնքան էր ծանրացել,որ հենց հարմար ակընթարթ էր գտնում,միանգամից փլվում էր պատահած ճյուղին,մայթեզրին ու պատուհանի գոգին:Տուն գնալու,առավելևս տնեցիներին իմ պրոբլեմներով մտահոգելու ոչ մի ցանկություն չունեի:ՈՒղեղս այնքան էր շիկացել զայրույթից,որ դիմացից եկողներն էլ էին կարծես շտապում  հայացքները փախցնել ինձանից:Ինքս ինձ մխիթարելով,ինձ թևանցուք,քայլերս ուղղեցի դեպի ծովափ:Ծովն առաջին անգամ մեծ տարիքում եմ տեսել,բայց հենց առաջին հայացքից վաղեմի հարազատի պես է ինձ ընդունել,առանց ավելորդ ձևականությունների:Քայլում ու լսում եմ նրա հորդորները.
_Թքի'ր ամեն ինչի վրա,ի՞նչ ես ամեն մի ստահակի պատճառով քեզ այս օրին հասցնում:Նրանք արժանի չեն քո ...:
Ինչքան շատ եմ լսում,այնքան համոզվում եմ ,որ չարժեր այդքան կատաղել:Չէ հաջորդ անգամ ես իմ ասելիքը կասեմ,թող իրենք կատաղեն ինչքան ուզում են:Վերջ:Հիմա էլ կանջատեմ զայրույթս ու կվայելեմ ծովի երկնագույնն ու արևի ոսկին:
Այսպես ,արդեն հանգստացած ,քայլում եմ ծովափին ,մեկ էլ լսեմ հայերեն խոսակցություն:Հայաստանից եկած խումբ էր,մի երկու մեծահասակի հետ` դեռահասներ:Հիմա էս խումբը ուր  գնում է,որոշ հեռավորության վրա ես ել հետևներից եմ գնում:Երևի գյումրեցի են:Լսելով նրանց հատուկ հումորով  խոսակցությունը,ակամա ժպտում եմ:
_ Դու ընդհանրապես մի խոսա,-լսում եմ,- դու  թուղթ չունես:
_Էյ~ ով կա,եկեք սրան բռնեք,- մեջս քրքջող հռհռոցս հազիվ լայն ժպիտի եմ վերածում:
_Արա էս կարողա հայերեն հասկանումա,-տղաներից մեկը կասկածանքով իմ կողմն է նայում,ոտքից-գլուխ չափելով:
_Տո չէ հա:
_ Բա խի՞ա սենց ժպտում:
_Երջանիկ ապուշա,ժպտումա,քեզ ինչ:
Քրքիջս արդեն չկարողանալով զսպել,պարզապես փոխում եմ ճանապարհս:Էլ ի՞նչ գող փիսո,ի՞նչ քաչալ շուն:Այսքան լավ տրամադրություն,ե՞րբ եմ ունեցել, որ...
Գեղեցիկ ու զգացմունքներով լի օր ձեզ բարեկամներս
Անձրևի տակ սիրում եմ լավ երաժշտություն լսել
Մի շիշ մածնի պատմություն
Ձմեռ էր,ցուրտ,սառը քամուց մարդու շունչ էր կտրվում:90-ականներին Երևանում ավելի՞ ցուրտ էր,թե հիշողություներս են չափազանց մրսած:Մթերայինները չգիտեմ ինչ էին վաճառում,բայց վաճառածները հաստատ մթերք չէր:Ամբողջ գիշեր էդ ցրտին փողոցում հերթ էինք կանգնում,որ կաթ ու մածուն առենք:Ինձանից առաջ սպասողը միջին տարիքի կին էր.անխնամ մազերով,անփութորեն տանը եղած տաք շորերը վրան հավաքած,հաստ գուլպաների վրայից հողաթափեր հագած:Դե դուք էլ տեսած կլինեք,էն կանացից,որ ինչքան վատ,անմխիթար տեսք են ունենում,այնքան հպարտորեն գիտակցում են,որ ամբողջովին նվիրված են ընտանիքին:Ամբողջ գիշեր սա աստծո ճշմարտութունն էր քարոզում,ներվայնացնող,ճղճղան ձայնով"Խնդրիր աստծուց,խնդրիր  ու ամենակարողը կտա,մեռնեմ աստծո զորությանը":Մի խոսքով դժվար գիշեր անցկացրինք:
Զոռով-շառով ,չուզենալով,երևի նույնիսկ հակադրվելով,լայսը բացվեց:Ինչքան գիշերն ուշ անցավ,էնքան արագ խարնաշփոթը վերջացավ:Մեր (իմ ու էս կնոջ)քթի տակ մեկը առանց հերթի  վերջին կաթն ու մածունը առավ ու թռավ:Հիմա սա, մոռացած գիշերվա ասածները ,անեծքների դարակը բացել ու անիծում է էս "ճարպիկ"երիտասարդին,ես էլ չգիտեմ ինչու թեթևություն ու բավականություն եմ ստանում էս ամբողջ քաշքշոցից:"Դու աստծուց խնդրիր կաթն ու մածունդ,աստված քեզ կտա,հեգնում եմ ես,էդ երիտասարդը ոչ մեկին չուներ,որ խնդրեր,դրա համար էլ առանց հերթի առավ ու թռավ":Ասում  ու մի անբացատրելի հաճույք եմ ստանում,մոռացած գիշերվա մղձավանջն ու փորուփոշման տուն գնալու դառնությունս:Մածուն առնող բախտավորներից մեկը ծիծաղելով ,առած մածուններից մեկը ինձ է տալիս ասելով"ինչպես երևում է քեզ էլ մածուն տվող չի լինի,վերցրու":Էս մի շիշ մածունը երկու օր է սառնարանում ( լույս չկար,պահարանի տեղ էինք օգտագործում սառնարանը) ոչ մեկս   չենք համարձակվում խմել:Ես մտածում եմ ,թող մայրս խմի,մայրս թողնում է ամուսնուս,դե մի խոսքով, ափսոսում ենք բացել:Հաջորդ օրը որոշում կայացրած բացում եմ սառնարանը:Մածունը չկա:Ոչ ես ու ամուսինս ենք տեղյակ,ոչ `մայրս:Էս մածունն ու՞ր է,հարցնում եմ հորս զարմացած,նա էլ թե"Երկու օր է սառնարանում,ուտող չկար:Մի մուրացկան երեխայի հետ դուռը թակեց,ի՞նչ անեի:
Անձրևներս ձեզ...
Անձրևներս ձեզ...
Գողությու~ն ենք արել,գողությու~ն
Առավոտ-գիշերով դուրս եկանք տանից:Ամբողջ գիշեր աչք չփակեցի:Մղձավանջի պես ինչ-որ պատկերներ էի տեսնում աչքերս բաց:Երազ էր ,թե հաջորդ օրվա տագնապը,խտացված թարթիչներիս տակ?:Փետրվար ամիսն էր:Երևանի ցուրտը հավաքած վերարկուիս տակ դեպի մեքենան էի շարժվում,ենթագիտակցաբար աշխատելով երկարացնել ինձ մեքենայից բաժանող ճանապարհը:Ինչպես հասանք օդանավակայան ինքս էլ չհասկացա:Ոչինչ չեմ հիշում,մորս եմ հիշում ,թաց ժպիտի տակից հեկեկոցն էր կուլ տալիս,մեկ-մեկ էլ գլխաշորի ծայրով թաքուն արցունքներն էր սրբում արագ-արագ,որ չնկատեմ,չմտահոգվեմ:Մայրս փոքրիկ,մայր խեղճ...Մորս էլ չտեսա,վերջին հիշողությանս մեջ էդ թաց ժպիտն է մնացել,որ հակադրվում,հոխորտում էր, լուռ բղավելով"Մի գնա":
Հասանք Հունաստան:Լեգենդներ,առասպելներ էին պատմում հույների մասին,իբր ամեն զատիկի ու ծննդյան տոներին փողոց են հանում հին կահույքը,նորը գնելով:Մեզ իհարկե նման նվերներ ճակատագիրը չէր նախատեսում:Քրոջս տված դոշակին էինք քնում:Օտարության մեջ չգիտեինք մնալու ենք,թե ՀԱՅՐԵՆԻՔԻ կանչով հետ ենք գնալու:Ոչ հունարեն գիտեինք,ոչ էլ մեր տունն էինք հեշտությամբ գտնում:Օտարների  մեջ օտար ,ավելի շուտ անտեսանելի,անգո,անբովանդակ էինք զգում մեզ:
Մի օր էլ Երևանի կարոտից մաշված,տրորված,հոգեբանորեն ընկճված տուն ենք վերադառնում:Մթնշաղ էր ,գարնանային մի պարզ երեկո:Տուն հասնելու համար ներքևից վերև ենք բարձրանում դիքով, մեր դատարկված մարմինը զոռով քարշ տալով,մեկ էլ...Այ քեզ հաջողություն:Փողոցի  անկյունում մի նոր,խելքը գլխին,կուկլա բազմոց են գցել:Ես նայում եմ ամուսնուս,ամուսինս`ինձ:Առանց երկար-բարակ մտածելու վերցնում ենք էս բազմոցն ու թև առած տուն ենք հասնում:Հաջորդ օրը առավոտյան անցնում ենք քրոջս հետ նույն փողոցով ու ուրախ-ուրախ ցույց եմ տալիս "էն"տեղը...Քույրս ծիծաղը ատամների տակ բացատրում է,որ կահույքի վերանորոգման արհեստանոց է կողքինը:Աչքիս արաջ է գալիս"Մենք ենք,մեր սարերը"ֆիլմում Սոս Սարգսյանը,ձերքերը բերանին հավաքած"Գողությու~ն ենք արել,գողությու~ն"....
Վերջին զանգը
Օրագիր ունենալու պահանջ երբեք չեմ ունեցել:Չգիտեմ ,ինքնամփոփի համբավը ինձ երբեք չի գայթակղել,բայց...
Երևի պարզապես չեմ սիրում փոթորիկներս,արևախառը տեղումներից հետո ծիածաններս կիսել ուրիշների հետ,երևի...
Տարիներն էլ անցնում են վրեժ լուծելու չափ արագ:Այդ երբ էր,ճերմակ գոգնոցով,երկար մազերիս ճրմակ ժապավենով վերջին զանգին էի պատրաստվում.....
Հա,ինչ էի ասում,........մտքերս հեռու,շատ հեռու գնացին:Երբեք չկարողացա սանձել,ինձանով անել էս ՍԱՆՁԱՐՁԱԿ մտքերս:Միշտ կավատ ,բամբասողի լպիրշ հետաքրքրությամբ մտնում ու խառնշտորում են հոգուս թավուտները...Հա հիշեցի.ուրեմն վերջին զանգից հետո Գոգոյիս հետ գնացինք իրենց տուն,վերջին զանգը նշելու:Դե էդ տարիքում առանձնապես լուրջ առիթներ չէինք էլ փնտրում "նշելու" համար:Գոգոս անցած դարի վերնախավից էր,մենակ սև ձկնկիթ չդրեց սեղանին,դե շամպայնի ու շոկոլատի մասին էլ չասեմ:Խմիչքին անսովոր դեղնակտուցներ էինք,մի երկու բաժակից արդեն...գոլ էինք եղել,տրամադրություններս հազար,գնացինք մեր ամենասիրած անկյունը`Մանկական երկաթուղի:Ինչքա~ն ծիծաղեցին ,կարծես սիրտներս վկայում էր,որ մեզ մնացած ամբողջ կյանքի համար ենք ծիծաղում(ծիծաղներս էլ անհոգ,թեթև,առանց պատճառի,պարզապես ջահել էինք,միասին էինք ու միշտ էլ միասին էինք լինելու,մինչև...:ՈՒրեմն մենք ծիծաղից գալարվում ենք,դիմացից ջահել մի ոստիկան է գալիս(մերոնք էլ են ոստիկան դարձել?),ես ու Գոգոս ուշքից գնալով ,էս ջահելի կողքից անgնելով երգում ենք,-
_Միլիցա պեպելնիցաա~ա,ատամներդ քարիցաա~ա,-ու ծիծաղից ուշաթափվում ենք:Ի զարմանս մեզ երիտասարդը պարզապես լայն ժպտաց ու անցավ...
Հիմա մեր մեծերի պես պիտի ասեմ ,դե ուրիշ էր մեր ժամանակվա ծիրանը,հավի միսն էլ համ ու հոտ ուներ,բա միլիցիոները....Բայց չեմ ասի,որովհետև ուրիշը մենք էինք,պարզ ու անարատ էինք,մի քիչ կանաչ,բայց դե լավն էինք,հարազատ էինք...
Չեմ սիրում էլի օրագիր գրելը,չեմ սիրում,հո զոռով չի.....