«ԴԱՐ» Ակումբ - Բլոգներ - Նորմարդ

Սիգարոնի առավելությունները :D
Արդեն վտանգավոր ա դառնում տրանսպորտում ու խանութներում հայերեն խոսելը թե չէ արդեն հայեր են հայտնվում, լավ ա դեռ մեր շենքում հայեր չկան վերելակում կարանք հանգիստ բամբասենք  :D

Ստեղի վաճառողուհիներն էլ են հետաքրքիր այ մարդ մտնում ես խանութ մինչև չպարզեն ոնց ես ոնց չես ինչով կարան օգտակար լինեն պոկ չեն գա, գոնե ստանդարտ "hi"-ը պիտի ասես թե չէ նորից ու նորից կկրկնեն "Hi, how are you doing today?", սկզբից անսովոր էր հետո սովորում ես ու արդեն մտքովդ չի անցնում որ գեղեցիկ վաճառողուհին ուղղակի իր աշխատանքն է կատարում այլ ոչ թե քո որպիսությամբ հետաքրքրվում :D

Պատկերացնում եմ մեր մոտ լինեին, հաստատ խանութ այցելած հայ տղաների մեծամասնությունը ինչպես էր գլուխ գովալու ընկերների մոտ :D

«Ապե տեսար ոնց էր ինձ նայում, զգացիր ինչ կպել էր կպել» :D …

Հա ի դեպ աղջիկների մասին, սարեր ձորերի տարբերություն կա, հենց սկզբից ասեմ մերոնք սիրուն են, կամ էլ ճաշակով են հաքնվում…

Ստեղ սազել, չսազել կարճ երկար հասկացողություն չկա… Տաք օրերին բոլորը շաատ կարճ շորտիկներ են հագնում ու ետ կապ չունի իրանք 140կգ են կշռում թե 25կգ:

Դե ինչ մեղքս թաքցնեմ հետս Հայաստանից «կոնտրաբանդա» էի բերել :D, ստեղից էին խնդրել գոնե մի տուփ Հայկական լավ սիգարետ, դե ես էլ  3 տուփ Սիգարոն էի բերել, ճիշտն ասած ձեռքս չգնաց փ-ն էլ հասցեատիրոջը հանձնեի :D դե մեկը պահեցի «նա վսյակի պաժառնիյ», մի օր քայլում եմ փողոցով դե ուզեցա փորձեմ թե ինչպեսի համ ունի մեր հայկական սիգարեթը էս հեռավոր երկրում, պարզվեց մոտս կրակայրիչ չկա :( ինչ արած պետք էր հայթհայթել, դե հանեցի սիրգարեթս մոտեցա մի աղջկա որ ծխում էր ու դե կրակայրիչ պիտի խնդրեի, ասեցի "please can you give me a flash?" (ինչպես հետո պարծվեց ետ անտեր ֆլեշ-ը վաբշե կրակայրիչ չի ու կարծեմ բենզալցակայան ա :D) վերջը աղջիկը որի վրա մի 3-4 տեսանելի փիրսինգ կար զարմացած  հարցերեց ինչ է՞ս ուզում, դե բնական ա անգլերեն ես կրկնեցի խնդրանքս վերջում ավելացնելով "I mean fire" աղջիկը հասկացավ ինչ եմ ուզում ու սկսեց ծիծաղելը ես էլ զգալով որ արդեն ինչ որ բան սխալ եմ ասել անվորդով սիգարեթը մոտեցրեցի բերանիս սպասելով կրակին ու այդ պահոն օ հրաշք աղջիկը լրջացավ ինձ կրակայրիչ տվեց ու աչքերը չռեց սիգարեթիս :D դե էս ինձ չկորցրեցի հանգիստ վառեցի ետ վերադարձրեցի կրակայրիչը ասացի thank you ու շրջվոցի որ գնամ մեկ էլ, տեսնեմ ասում ա կներեք ուք տուրիստ եք որտեղից եք, դե ետ շրջվեցի ու ասացի որ Հայաստանից եմ տեսնելով որ դա դիմացինիս շատ քիչ բան է ասում ավելացրի Եվրոպայից :D ասաց "աաա" ասացի սիգարեթն էլ է այնտեղից ի դեպ եթե ուզում եք մի հատ կյուրասիրեմ աղջկա աչքերի փայլից զգացի որ ուզում ա սիգարեթս, :D տուփից հանեցի մի հատ տվեցի ու հեռացա :))

Բա նենց որ եթե ուզում եք օտար ամայի ճանապարհներին աղջիկ կպցնեք լեզու իմանալը հեչ կարևոր չի կարևորը ճիշտ սիգարեթն ա :)

P.S.

Էտ աղջկան ես կպցնելու միտք չունեի էլ շառ չանեք :D

Հիշողություններ արտերկրից
Հենց օդանավակայնում պատկերացումներս այս երկրի մասին սկսեցին իրականանալ, ինքնաթիռից իջանք և մեզ դիմավորեցին մի քանի ոստիկան, հագնված այնպես ինչպես սովորաբար հագնված են լինում հոլիվուդյան ֆիլմերի ոստիկանները կամ ինչպես այստեղ են նրանց անվանում փոլիսմենները, դե ատրճանակով մուգ կապույտ հանդերձանքով ու իհարկե զրահաբաճկոնով, տեղեկանալով մեր այցի նպատակի մասին մեզ բաց թողեցին սա ինչպես ես հետո պարզեցի միայն սկիզբն էր և մենք դեռ երկար պիտի թափառեինք օդանավակայանի լաբիրինթոսում հաղթահարելով բազում անցակետեր, որտեղ մեզանից պահանջում էին անձնագիր օդանավի տոմսը այսպես կոչված «նստեցման» կտրոնները և այլն. Վերջում նույնիսկ ստիպեցին ձեռքիս պայուսակը դատարկել, հենց որ իմացան որ ժամանել ենք Հայաստանից, երևի Արմենիա բառը անծանոթ թվաց իսկ մեր փոքրիկ պայուսակները կասկածելի, համենայն դեպս մեզ ուղեկցեցին առանձին սրահ, բացել տվեցին պայուսակս ու սկսեցին տարբեր հարցեր տալ որոնք հիմնականում կրկնվում էին, երևի փորձում էին շփոթեցնել :D բայց ես հանգիստ էի ասացի որ պայուսակիս մեջի կոնյակները նվեր է և մի քանի փայտից նուռը որ որպես հուշանվեր էի վերցրել ընկերներիս համար է, և վերջապես ստուգումն ավարտվեց և ես օդանավակայանի սպասասրահում եմ...

Արդեն 6-րդ օրն է վերջանում նստած օֆիսում անկապ ժամանակ եմ սպասնում, միակ ընկերս որ հիմա կողքիս է լապթոփս է որ համբերատար ինձ ռադիոի հերթական երգն է հրամցնում, աաա ֆրանսիական երգ է անմիջապես մտովին գնում եմ փարիզի օդանավակայան, հակառակ իմ սպասումներին Փարիզում ես ինձ ոչ թէ Ֆրանսիայի սրտում էի զգում այլ ասենք Մարոկոյում կամ Դելիում, անտանելի շոգ էր նստեցման կտրոնս ներկայացնելիս հանկարծ լսսեցի "ինջբեսեեեե՞ք"  մտածեցի երևի «էլի էս ֆրանսիացիները փորձում են անգլերեն խոսել, սրանց մոտ ավելի վատ ա ստացվում քան իմ մոտ :D» դե միանգամից պատասխանեցի sorry? ասել կուզի չեմ լսել կրկնեք, մեկ ել նույն աղջիկը "ազում եմ ինջբեսեեեե՞ք" զարմանքս հաղթահարելով ասացի «վայ հայ եք՞, ու աղջկա ժպիտից հասկացա որ միանգամայն հիմար հարց եմ տալիս մարդը հայերեն ա խոսում :D, բարև Ձեզ ոնց պիտի լինեմ շոգ ա, ինքնաթիռն էլ 30 րոպե ուշացավ, դե հայ ենք չէ պիտի բողոքենք :D, վերջը աղջիկը նայեց անձնագիրս ու առանց ավելորդ հիմար հարցերի միանգամից բաց թողեց» մի տեսակ լավ էր Փարիզի օդանավակայանում ու ՀԱՅ դե իհարկե մեծ բան չի բայց դե :))

Շարունակելի ...

Ասպիրանտուրայի Գերիները ...
Պատմությունը այս ամբողջովին իրականություն է, որ պատահել է ինձ հետ 13/10/2009-ին…

Ուրեմնս այսօր որոշեցի այցելել ինստիտուտ տեսնելու թե ինչքան եմ հասցրել ջղայնացնել ղեկավարիս իմ «անհարգելի» բացակայուտյան համար (2 օր ինստիտուտ չէի գնացել) վերջը ներս եմ մնտում ու ղեկավարս դուրս ա գալիս դեմս

_Բարև

_Բարև Նորայր ջան ոնց ե՞ս, չսպասելով պատասխանիս միանգամից ավելացնում ա, օգնելու բան կա կօ՞գնես մեզ

Դե ես էլ ուրախանալով որ այս անգամ վրաս չեն խոսալու միանգամից համաձայնվում եմ

_ Հա իհարկե ինչ կա անելու որ, մեծ սիրով :)))

_Դե առանձնապես բան չկա մի 10-15 մեշոկ ավազ ա պետք մաղել տեղափոխել կողքի կորպուս բարձրացնել 3-րդ հարկ ցեմենտի հետ խառնել ջուր բերել ու ստայշկա անել:)

Դե մտովին միանգամից պատկերացնելով որ այդքանը 2-3 ժամում չենք հասցնի (գործից 2-3 ժամով էի դուրս եկել) ասում եմ

_Դե սկսենք ինչին ենք սպասում.

_Ու ազատվելով վերարկուիցս վազում եմ բահերի ու մաղի հետևից (դե մտածում եմ ինչքան շատ գործ հասցնեմ ես 2-3 ժամվա մեջ այնքան քիչ կխոսան վրաս վաղը)

Էլ չպատմեմ թե ինչ դժվարություններ ու փորձություններ հաղթահարեցի մինչև պլոտնիկ Վալոդ-ին բացատրեցի թե ինչ եմ ուզում ու ինչի համար ա դա :լօլ

Բահերը ու մախը ստանալով վազեցի բակ ու տեսնեմ որ 10 հոգուց միայն մեկն ա սպասում ինձ ու բահերին, դե ինչ արած գորցը պետք էր անել ու 2-ով անցանք գործի. 15 մեշոկ ավազ տեղափոխելուց հետո սկսեցինք մաղելու սուրբ և պատասխանատու գործը.

Դե մաղում էինք բակում որը հենց փողոցի կողմում եր հարևանությամբ ել դատարան, դպրոց ու հիվանդանոց կա. մեկ էլ ակամա հայտնվեցինք փողոցով անցնող մի կնոջ և նրա փոքրիկ 3-4 տարեկան տղայի ուշադրության կենտրոնում.

_Մամա մամա են ի՞նչ են անում

_ Աշոտ ջան տես տղաները գործ են անում, դժվար ու ծանր գործ ա ուզում ես գնաս օգնես՞

_Ցե ցե մամա ցեմ ուզում :scare

_Դե Աշոտ ջան ՍՈՎՈՐԻ ՈՐ ՄԵԾԱՆԱՍ ՍԵՆՑ ԳՈՐԾ ՉԱՆԵՍ!

Այ այստեղ ես արդեն չդիմացա :լօօօօոլզ

_Այ մորքուր ջան մենք բանվոր չենք այլ գիտության նվիրյալներ, մենք ստեղի ասպիրանտուրայի գերիներն ենք.

_Աշոտ ջան չսովորես ախպեր ես հեսա 17 տարի ա սովորում եմ ու տես էլի սենց գործ եմ անում:լօօօօօլզ

Շփոթվացծ տիկինը երևի թե մեզ գժի տեղ դնելով աճապարեց վերցնել տխայի ձեռքը ու արագ հեռանալ չմոռանալով ինձ մի արհամարհական հայացք նետել :լօօօօօօոլզ

Հ.Գ.

Տեքստը տրանսլիտից եմ փոխարկել այնպես որ հնարավոր են սխալները, որոնց համար կարդացողիս ներողամտությունն եմ հայցում :))