«ԴԱՐ» Ակումբ - Բլոգներ - Թամարա

Գովազդ մեր եթերում...
Հայկական բիզնեսում գովազդի կիրառումն ու յուրացումն զարմանալիորեն արագ տեղի ունեցավ:Պատճառն էլ, երևի, իրացման խթանման բնագավառում մարկետինգային միջոցառումերից թերևս ամենահասանելին լինելն էր:Շուկայի զարգացումը վաղուց արդեն անհնար է առանց գովազդի:Այսօր գովազդային գործունեությունը պահանջում է բարձր պրոֆեսիոնալիզմ,որը մասնագիտական խորը գիտելիքների հետ մեկտեղ պահանջում է նաև գեղարվեստական ճաշակի,տակտի և իհարկե պատասխանատվության զգացում:Ցավոք,մեր գովազդն ներկա փուլում ճչացող է,հաճախ անճաշակ,երբեմն էլ ոչ հավաստի:Դա ամենից առաջ հետևանքն է այն բանի,որ գովազդային գործունեությամբ զբաղվում են ոչ մասնագետները:

Մենք դիտում ենք որևէ հետաքրքիր ֆիլմ կամ ֆուտբոլային խաղ,երբ,առանց մեր հետաքրքրություներն ու պահանջմունքներն այդ պահին հաշվի առնելու և որպես կանոն,առանց որևէ մեկի  նախազգուշացման,այն կարող է ընդհատվել գովազդով:Հուզմունքները,որ  մենք ապրում ենք ֆիլմ կամ հաղորդում դիտելիս,ընդհատվում է հիմնականում բազմաթիվ վրիպումներով,ոչ պրոֆեսիոնալ,ինչ-որ հիմար երգի բառերով կամ այլ լեզվից ոչ շատ լավ թարգմանված,նյարդերիդ վրա ազդող,հաճախ էլ «թխած»երաժշտությամբ գովազդով,որից ոչ-ոք մեզ չի պաշտպանում:Դասականը հայտնվում է միևնույն մակարդակի վրա լվացքի փոշու կամ միջադիրի հետ:

Գովազդ էլ հո չի,ֆիլմի սյուժեյով հայտարարություն է,եվրոպական արժեքների ակնհայտ ձգտում է,որտեղ ոչ միայն բացակայում է հայրենասիրությունը,այլև տարրական ռացիոնալ մտածելակերպը,մրցակցի կամ նրա արտադրանքի նվաստացման հակում է և փորձ դրա հաշվին բարձրացնելու սեփական հեղինակությունը:Չեն հարգվում ոչ միայն ազգային արժեքները,մրցակիցները,սպառողները,երբ երբեմն ստանում են ոչ հավաստի ինֆորմացիա,դիտում են անբարեխիղճ գովազդը,որի միջոցով արտադրողը հիմնականում փորձում է իրացնել հնացած կամ վատ իրացվող արտադրանքը(սա դեռ ոչինչ.այստեղ ըստ էության օրենք չի խախտվում),հաճախ էլ չեն հարգվում օրենքները,երբ ասենք սուրճ կամ հյութ գովազդելիս օգտագործվում է արտասահմանյան ինչ-որ հայտնի երգ կամ երաժշտություն կամ իրենց կազմակերպության հասցեն հայտարարելիս օգտագործում են մեկ ուրիշ կազմակերպության անուն,օր.`այսինչ սուպերմարկետի հարևանությամբ կամ մուտքը այսինչ խանութի կողմից:Էլ չեմ ասում,որ 1 ժամվա մեջ թույլատրվում է առավելագույնը 9րոպե:ԱԺ-ի այս որոշման մասին երևի մեր հեռուստա-ռադիոընկերություններից շատերը չեն լսել…

Արմենիա  TV այդ ժամանակ երևի ինքնագովազդով էր զբաղված,դե իսկ Հ1-ն էլմի նոր ծանոթ-բարեկամի կամ գովազդատուի դերասան դարձնելով:

Ի դեպ գովազդի մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածում թեև նշված է,որ գովազդն ամբողջությամբ կամ մասնակիորեն կարող է լինել հեղինակային իրավունքի օբյեկտ,որը պաշտպանվում է ՀՀ օրենսդրությամբ,սակայն նշված չէ,որ այն չպետք է խախտի այլ անձանց հեղինակային իրավունքները:

Իսկ ով է մեր երկրում իրավասու որոշել` արդյոք տվյալ գովազդային հայտարարությունը կեղծ է կամ սպառողին մոլորության մեջ գցող,ով է վերահսկում կամ կարգավորում գովազդային գործունեությունը,ով է արգելում օրենքին կամ բարոյական նորմերին չհամապատասխանող գովազդի իրականացումը,ով է պատասխանատու գովազդի տեղեկատվության հավաստիության կամ տարրական նորմերի համապատասխան լինելու համար,ով է պատժում գովազդում նկատվող վրիպումների համար…

Վրիպումների,վատ ապրանքը գովազդելու  և ոչ պրոֆեսիոնալիզմի համար ՀՀ-ում ոչ-ոք չի պատժում:Իսկ կարգավորման և վերահսկման համար պատասխանատու են ըստ ՀՀ նախագահի թիվ 917որոշման(01.10.01)Երևանում`քաղաքապետը,մարզերում`մարզպետները:(ԱՄՆ-ում 20-ից ավելի են միայն կենտրոնական մարմինները,որոնց ֆունկցիաների մեջ են մտնում գովազդային գործունեության վերահսկումն ու կարգավորումը):«Գովազդի մասին»օրենքը խախտելու համար վարչական պատասխանատվությունը ՀՀ-ում կրում են նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով (ՌԴ-ում`200-500ապատիկի չափով):

Բայց ամենամտահոգիչն այն է,որ մեր եթերներում այսօր «ճաշակ»թելադրողը գովազդատուն է:Գովազդային հայտարարության տեքստը թելադրել գովազդ արտադրողին…հմմ…հայեցի է,բայց փոխել հաղորդման տեքստը…դրա վրա մնում է միայն զարմանալ,ինչպես ես զարմացա:Բայց ամենազարմանալին այն էր,որ հաղորդման հեղինակը շատ սովորական ընդունեց դա:

Չէ,սա էլ կանցնի,ժամանակ է պետք,դեռ 1-ին փուլում ենք:Ցանկացած բնագավառում 2-րդ փուլը հաջողության ու որակի առումով,որպես կանոն գերազանցում է առաջինին: