«ԴԱՐ» Ակումբ - Բլոգներ - romanista - blogs. dar club ըստ romanista

ՀՀ Քրեական օրենսգիրք՝ հոդված 138
Ուզում եմ Ձեզ ներկայացնել օրեր առաջ հայկական ռուսալեզու բլոգներից մեկում իմ հրապարակած հոդվածը, որը վերաբերում է մեր երկրի և մեր ազգի ներկայիս խղճուկ վիճակին... կարդացեք շատ ուշադիր, և յուրաքանչյուր բառ ու վիրավորանք վերագրեք Ձեզ, քանի որ դուք եք, մենք ենք հնձում այժմ այն, ինչ ժամանակին ցանել ենք...

ՀՀ քրեական օրենսգիրք՝ հոդված 138

Չէ, ժողովուրդ ջան, երկրիս քրեական օրենսգրքի գրառման վերնագրում նշված հոդվածի մասին չեմ գրելու, իսկ թե ինչ կապ ունի այն իմ ասելիքի հետ, կամ կհասկանաք ընթացքում, կամ էլ, կիմանաք վերջում:Այսպես, կրկին գրում եմ հայերեն, քանի որ, չնայած բլոգը ռուսալեզու է, բայց ախր չեն թողնում էլի, որ ռուսերեն գրես, այնպիսի բաներ են կատարվում, որ դրանց մասին անպայման պետք է գրել մայրենիով, որպեսզի նույնիսկ ամենավերջին ռաբիզն էլ կարդա, ու հասկանա, իսկ երկրիս տարբեր կառույցներում աշխատող մարդկանց մասին էլ չեմ խոսում, մարդիկ ռուսերեն չգիտեն, որ գրեմ, ո՞նց են կարդալու ախր (Քաղաքապետարանի աշխատակիցների ռուսերենի չիմացությունը Ձեզ օրինակ)…Լավ, կարծես թե շեղվեցի, սկսեմ…Ուզում եմ խոսել երկրում տեղեկատվական դաշտում տեղի ունեցած հին ու նոր փոփոխությունների, զարմանք, ապշանք առաջացնող, տեղ – տեղ բերանիցդ հայկական զուլալ հայհոյանք բերող իրադարձությունների մասին…

Երկրում կամաց – կամաց մեղսունակ ժողովրդին դարձնում են անմեղսունակ, հեռուստատեսության և այլ լրատվամիջոցների մեջ քիչ թե շատ նորմալ աղբյուրները եթերազրկելու, փակելու գնով…

Ասելու եմ ամեն ինչ, այլևս լռելու ցանկություն չի մնացել…

Եթերազրկվեց ԱԼՄ-ն, որը ճիշտ է, բյուրեղյա մաքրության լրատվություն չէր մատուցում, հիմնականում ներկայացնելով Ժողովրդական Կուսակցության և նրա՝ ժողովրդից իր հետագա գործողությունների համար «դաբրոն» ուզող լիդերի գործունեությունը, խուլ Չորբուլախներից անտաղանդների բերելով, և էդ երեխեքի մեջ գոնե սեփական ուժերի նկատմամբ հավատ ներշնչելով երգելու համար եթեր տալով, ինչի վրա բոլորը իրենց պարտքն էին համարում ատամնաշարերը բացելու, չնայած խորը մտածելու դեպքում այդպես չէին վարվի… այսպիսով, սրանով ու՞մ էր խանգարում Կարապետիչը: Ոչ մեկին, բայց առջևում ընտրություններ են, Ս. Ս. ու ԼՏՊ, կրկին պայքար, կրկին ցույցեր, բայց մեկ ա, մեր «ժողովրդական» երկրում առանց կասկածելու կարելի է արդեն նշել, որ հաղթելու է գործող նախագահը… բայց, գործն ավելի հեշտացնելու համար Կարապետիչին եթերազրկելով ու նրան դրդելով հանրահավաքներ կազմակերպելու, նրան տեղափոխում են քաղաքական դաշտ, այսպիսով ԼՏՊի կողքին էս հորթ ժողովրդի համար ստեղծելով մի նոր ընդդիմադիր կուռք, որի հետևից կարելի է գնալ, միայն թե Ս.Ս-ն չվերընտրվի… այսպիսով, ԼՏՊի ընտրողների կեսը ձայները տալիս է Տ.Կ.ին ու նրանց ձայները կիսվում են, իսկ Ս.Ս-ն վերընտրվում է տվյալ դեպքում ավելի հեշտությամբ… սա է ԱԼՄ-ի փակման միակ և իրական պատճառը…

Անցնենք, հերթական անգամ հաճախականություն չստացավ Ա1+-ը, դե սա արդեն վաղուց հայտնի թեմա է, սենց էլ պետք ա լիներ, իշխանություններին գլխացավանք պետք չի…

Գյումրիում եթերազրկվեց Գալա հեռուստաընկերությունը, որը Ա1-ի պես անաչառ տեղեկատվություն էր տարածում… ինչ անենք, որ Երևան չի, այնտեղ էլ մարդիկ կան, Գալա են նայում, ճիշտն են իմանում, ՓԱԿԵԼ!!!

Իսկ հիմա արդեն ոչ քաղաքական նկատառումներով կատարված ու կատարվող «հերոսությունների» մասին՝

դեռևս անցյալ տարի հայտնի էր դարձել, որ Ղարաբաղում 1024 կբ/վ արագությամբ ինտերնետի մեկ ամիսը արժի ոչ ավել, ոչ պակաս 350000 դրամ, այսօր իմացա, որ «զեղչել են», այժմ 93000 դրամ է… թանկ է, մարդիկ էդքան փող չունեն, որ ինտերնետ ունենան: Իսկ մի քանի օր առաջ արցախցիները զրկվեցին սովորական հեռուստացույցով անվճար տրամադրվող միանգամից 18 ալիք դիտելուց…

Հենց այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ մարզերում անջատվել են ռուսական ՕՌՏ և Կուլտուրա հեռուստաալիքները, կրկին այն ալիքներից երկուսը, որոնցով իրեն զարգացած, կամ զարգացող համարող մարդը կարող էր նորմալ բան դիտել…

Հիմա ԳԼԽԱՎՈՐԻ մասին՝ ՀՀ քրեական օրենսգիրք՝ հոդված 138. Բռնաբարություն – այո, ազգ իմ, քեզ բռնաբարում է քո սեփական իշխանությունը քո հորթ լինելու պատճառով… ղրղըզներին ենք հումոր անելուց ձեռք առնում,՝ «հո դու կիրգիզ չ՞ես»… ղրղըզը կարողացավ իր երկրում իր ձեռքով հեղաշրջում անի, իսկ դուք, մենք, չենք կարողանում, որովհետև դուք, մենք, հորթ ենք, որին ոնց ուզում են, քշում են, բռնաբարում են… կիրգիզը իր երկրում մեկին ձեռք առնելուց հաստատ ասում ա՝ «Հո դու հայ չ՞ես»… հիմա արագընթաց տեմպերով մեզ զրկում են տեղեկատվություն ստանալու նորմալ աղբյուրներից, ու սարսափելի է պատկերացնել, թե էլ ինչ են անելու մեզ հետ հետո, «պայծառ ապագայում»… լավ են անում, ճիշտ են անում, մի բան էլ քիչ են անում… ինչպես ասվեց մեկի բերանից օրեր առաջ Երևանի Մամուլի Ակումբում՝ «Բոլորը հականում են, թե ինչ է կատարվում, ու… լռում են: Բոլորը…» Այսպես է, ավաղ: Դե, եթե էդքան վախկոտ եք, շարունակեք լռել ու բռնաբարվել, մինչև որ թույլ կամք դրսևորելով, բոլորդ ռադ կլինեք էս երկրից, այն թողնելով բոլորիս արունը ծծող լածիրակներին… «Ողբամ զ՛քեզ, Հայոց Աշխարհ», կասեր Խորենացին…

Հ.Գ. Հոդվածը հրապարակվել է ս/թ հոնվարի 26-ին...

ՍՈԲի համերգը. գուցե նրանց մտքին կրկին ՍՈԱԴը միավորելն է՟
Ուրբաթ, օգոստոսի 20-ին, Scars On Broadway-ը համերգ տվեց Լոս Անջելեսի Avalon ակումբում, որտեղ, նրանց կազմում, Դարոնի ու Ջոնի կողքին, խմբի բաս-կիթառահարի տեղը Սիֆարելլիի փոխարեն զբաղեցրել էր... Շավո Օդադջյանը: Սա այս եռյակի արդեն երկրորդ միասնական համերգն է, առաջինը եղել է 2009 թվականի հոկտեմբերի 31-ին, որից հետո Շավոն հայտարարեց ՍՈԱԴի վերամիավորման մասին, բայց քիչ անց ինքն էլ հերքեց... ու Սերժն էլ հերքեց... չեր համաձայնվել վերամիավորմանը միայն Սերժը, "սոլո-կարիերայի" համար...

Խնդրեմ, նայեք խմբի They Say կատարումը այդ համերգի ժամանակ, խմբի ու Շավոյի կատարմամբ`

Սերժ, տեղյակ ե՟ս համերգից... գիտե՟ս, որ էլի դու էիր միայն պակաս... գուցե այս անգամ որոշես վերջ տալ ոչ այնքան հաջող սեփական կարիերայիդ ու վերամիավորվել ՍՈԱԴի մյուս տղաների հետ... վերածնել ՍՈԱԴը... ես դեռ հույսս չեմ կորցնում...

Այստեղ կարող եք դիտել համերգից մնացած հատվածներ`

http://www.youtube.com/user/candyseller29#p/u

Հ.Գ. ՄԻ - Ա - ՑՈՒՄ, ՄԻ - Ա - ՑՈՒՄ (քաղաքականության հետ այս կոչը կապ չունի, ուղղակի տեղին է):)

Ինտերնետում հայերենը` հայատառ
Ժամանակին երազել կարելի էր, որ հայալեզու կայքեր ունենայինք համացանցում: Դա ժամանակին էր, երբ այդպիսի կայքեր չկային, իսկ հիմա դրանք կան ու բավականին շատ թվով, ու օր օրի շատանում են: Բայց... կա մի մեծ բայց... հիմա էլ հանդիպում ես հայակական կայքեր, որտեղ նյութը զետեղված է հայերենով, բայց լատինատառ... հասկանալի է, որ այդպես հեշտ է, նյութը տեղադրողը ավելի շատ լատինական տառերին է սովոր, բայց, ախր, այ ընկեր ադմինիստրատոր, կայքդ հայկական է, մոռանում ես՟)))

Կամ, որն ավելի սարսափելի է... սոցիալական ցանցերում գրանցված հայերի ճնշող մեծամասնությունը շփվում է հայերեն, բայց կրկին ոչ հայատառ, ու դա արդեն աչք է ցավեցնում... չգիտեմ ձեր մոտ ոնց է, բայց ինձ մոտ արդեն, իրոք, աչք է ցավեցնում... ունենք մեսրոպատառ հիանալի այբուբեն, ուրեմն ինչ՟ու չօգտագործենք այն, եթե կարող ենք...

Ես շնորհակալություն եմ հայտնում այս կայքի ամբողջ անձնակազմին, որ մտածում են նույն հարցի շուրջ ու այս հարցում հասել են այսպիսի մեծ նվաճման, որը բոլորս էլ տեսնում ենք:

Ես ինքս արդեն որոշել եմ ինտերնետում ցանկացած կայքում հայերեն գրելուց գրեմ հայատառ ու ոչ եմ ասում այս դեպքում անգլերեն տառերին, իսկ Դու՟ք...

Հոմանիշներ` հեռուստատեսություն ու աղբարկղ
Հայկական հեռուստատեսությունը գնալով զարգանալու, բարգավաճելու փոխարեն բռնել է խորը հետընթացի ճանապարհը, չնայած, որ իրենց կարծիքով եթե մեծ գումարներ են ծախսում այս ու այն նախագիծը կյանքի կոչելու համար, ուրեմն իրենք հայերեն ասած "թույն" ալիքներ են, իրենց նմանը չկա... մենակ "Արմենիայի" ինքնագովազդները ամեն ինչ ասում են - ամենամասշտաբային, ամենաորակյալ, ամենա եսիմ էլի ինչ... այստեղ կարել է իրենց հարցնել, թե իրենք իրենց ասածներին հավատո՟ւմ են արդյոք... "Արմենիան", այո, բան չունեմ ասելու, ահավոր մեծ գումարներ է ծախսում, բայց ինչ՟ի վրա...

Եթե հեռուստաալիքի տնօրենը` Արտեմ Սարգսյանը իր հեղինակային "Մեր Լեզուն, Մեր Խոսքը" ծրագրի ամեն թողարկման ժամանակ խոսում է մեր մայրենի լեզվի անաղարտության մասին, բայց նրա իսկ ալիքով բացի իր իսկ ծրագրից մնացած բոլորում թագավորում է "նորին մեծություն" ժարգոնը, ապա այդ ալիքը իրավունք ու՟նի լինելու ընդհանրապես, Ձեզ եմ հարցնում... "Մեծարգո" ու "հարգարժան" Ֆելիքս Խաչատրյանին մեկ այլ անմակարդակ ալիքից` Հ1-ից լեզվին տալու համար, ֆուտբոլի գնդակի նման պեդերաստ Հրաչ Քեշիշյանը տշեց, ու "Արմենիան" աղբարկղի կողքերը թափված աղբ գտնելով, նրան իր մոտ ապաստարան տվեց, որ "Նոր ալիք" երաժշտական մրցանակաբաշխության հայերեն մեկնաբանման "մաման լացացնի" բառից բուն իմաստով մեկ այլ անմակարդակի` Հասմիկ Կարապետյանի հետ միասին,օրինակ... է, հետո՟... ինչքա՟ն կարելի է...

Բա սերիալները, սերիալները... "Դիմակահանդես"-ը, որի սցենարիստը եթե Դիանա Գրիգորյանն է, ուրեմն դուք դիտում եք Ձեր մեծ չաղ հայկական հարսանիքի նոր եթերաշրջանը "Դիմակահանդես" անվան տակ... "Մեր Բակը 4"... ես մեծ հաճույքով կշարեի ու Կալաշնիկովի ավտոմատի մի ամբողջ փամփշտատուփ կդատարկեի "32" կոչվածի վրա... մութ ու ցուրտ տարիներին կային "Մեր Բակը 1 ու 2-ը", որոնք, ճիշտ է, արվեստի գլուխգործոց չեին, բայց ինչքան հաճելի էր նայելը... իսկ հիմա 4-րդը նայում ես, (եթե նայում ես) ու անկախ քեզանից հայտնաբերում ես, թե ինչքան հայհոյանք դու գիտես:)

Մի խոսքով, թողնենք, թող ինքնահավան "Արմենիան" զբաղվի ինքնաբավարարմամբ ու անցնենք մեղսագործ Հանրայինի բարոյապես բռնաբարմանը...

Ընդամենը մի քանի մարդ կա այս ալիքում, որոնք ամեն տեղ, ալիքի ցանկացած ծրագրում երևում են - Նազենին, Խորենը, Հրաչուհին ու  ալիքի գլխավոր պրոդյուսերն ու պեդերաստը միաժամանակ` Հրաչ Քեշիշյան... նրանց նախագծերն էլ չեն զիջում "Արմենիայի" ծրագրերին իրենղ աղբ լինելու աստիճանով... նայում ես Նազենիի վարած հարցազրույցները, կարծես օդ լինի, դատարկություն, ձայնագրված սկավառակ միայն եթեր լցնելու համար...

Իսկ դու, Խորեն, ինչքան էլ ուզում ես ամեն տեղ երևաս, կարծիքս քո մասին չես փոխի... ես քեզ շատ եի հավանել "Մի վախեցիրում", բայց եթե դու դրանից հետո գնում ես Հ1 ու սկսում "վարել" Եվրոտեսիլի համերգները, վարելով այնպես, կարծես տանեցիներիդ համար են քո մեկնաբանությունները... դու վարում ես, մոռանալով ցանքի մասին... դրա համար դու որպես տաղանդավոր անձ հավերժ մոռացվեցիր իմ կողմից...

Քեշիշյանի մասին չեմ ուզում խոսել ընդհանրապես, նա կարծես իմ կոկորդից կանգնած կերացս հացի կտորը լինի, որը ոչ մի կերպ կուլ չի գնում ու ես խեղդվում եմ...

Դե, իսկ Հ1-ի սերիալների մասին բացարծակ չեմ ուզում խոսել, այլապես հայհոյանքներ շաղ կտամ...

Մյուս ալիքներն էլ չեն փայլում որակով ու մակարդակով, բայց գոնե մյուսերը սրանց պես "Մենք ենք ու մեզնից լավը չկա", չեն, ու սուս փուս քարշ են տալիս իրենց անկապ գոյությունը, դրա համար էլ դրանց բան չեմ ասում...

Փոխեք մեր հեռուստաեթերը, սկսեք հանձնաժողովից, որտեղ իմպոտենտ քեռիները վեր ընկած իրենց իրավունք են վերապահում այս կամ այն ալիքին տալ կամ չտալ եթեր, ու վերջացրեք ձեր աշխատակազմի յուրաքանչյուր անհատով, ինդիվիդուալ աշխատելով ցանկացածի հետ...

Իսկ ես ընդամենը մի շարքային հեռուստադիտող եմ, որը վաղուց ձեր իսկ ու ձեր մատուցած եթերի անմակարդակության պատճառով մոռացել է հեռուստացույց կոչվող արկղի մասին... մտածեք, գուցե միայն ես չեմ, որ դժգոհ եմ Ձեզանից...

Ի՟նչ հարց կտայիք ինքներդ Ձեզ...
Երևի բոլորը գիտեն, իսկ ով էլ որ չգիտի, նրանց համար էլ ասեմ, որ մի քանի օր առաջ, հուլիսի 25-ին լրացավ 30-րդ տարին այն օրվանից, երբ համայն աշխարհն ու մասնավորապես Ռուսաստանը կորցրեցին մի մեծագույն տաղանդի, մարդու, որին միաժամանակ սիրում և ատում էին միլիոններով, մարդու, որի մահը սեփական երկրի կառավարությունը ամեն կերպ ժողովրդից թաքցնում էր...

Երեկ աշխատավայրում միամիտ ձեռքս ընկավ Собеседник Армении թերթը... թերթեցի էջերը, ու հայտնաբերեցի հարցազրույց մեծն բանաստեղծ, դերասան ու երաժիշտ Վլադիմիր Վիսոցկու հետ... սկզբում չհասկացա, հումո՟ր է, թե ի՟նչ... հետո կարդացի նախաբանն ու պարզվեց, որ դա նրա կենդանության օրոք նրա տված վերջին հարցազրույցն էր Պյատիգորսկի հեռուստակայանին: Թերթն էլ տարելիցի կապակցությամբ տպագրել էր...

Ագահությամբ սկսեցի կարդալ հարցերն ու պատասխանները... ամեն հարց-պատասխանից հետո ավելի էի հուզվում, զգում էի, որ ուշ թե շուտ լացս չեմ զսպի... և ահա, վերջին հարցի պատասխանը կարդալուց հետո ակամա ազատություն տվեցի արցունքներիս... նա կարծես զգում էր իր մոտալուտ վախճանը...

Հայցելով այս հայալեզու կայքի ադմինիստրացիայի ներողամտությունը, ուզում եմ վերջին հարց-պատասխանը ներկայացնել ռուսերեն բնօրինակով`

- Какой вопрос Вы бы задали самому себе?

-Скажу... может ошибаюсь... Сколько лет, месяцев, недель, дней, часов мне осталось, чтобы творить?Вот какой вопрос я бы себе задал. Вернее, мне бы хотелось знать ответ на этот вопрос...

Հայտնիներից մեկն ասել է` անմահ է նա, ում հիշում, ում մասին խոսում, ու ում ափսոսում են նրա մահից հետո...

Վերք Հայոց ֆուտբոլի, ողբ ֆուտբոլասերի
Հերթական անգամ հայկական թիմը անհաջողության է մատնվում եվրոպական մրցասպարեզում, չկարողանալով գոնե անցնել հաջորդ որակավորման փուլը... արդեն որերորդ տարին է այդպես... չկա հայկական ֆուտբոլը, նրանից բան չի մնացել, միայն փոշոտ անունը... եթե մի քանի տարի առաջ գոնե ֆուտբոլասերները գնում և նայում էին մարզադաշտերում երկրի ազգային առաջնության հանդիպումները, ապա հիմա դա էլ չկա, տրիբունաները դափ-դատարկ են, իսկ թիմերը արդեն սովորել են միշտ առանց հանդիսականների խաղալու... դե, իսկ հավաքականի խաղերի ժամանակ ամեն խաղում ֆուտբոլասերը սրտատրոփ սպասում է, թե երբ կկարողանա ի վերջո լիաթոք բղավել "գոլ" ու ուրախանալ երկրի առաջին թիմի հաջողությամբ, բայց դա էլ շատ հազվադեպ է լինում... պատճառները լիքն են, խոսենք դրանց մասին...

Գլխավոր պատճառը - ՀՖՖ նախագահ "մեծն" Ռուբեն Հայրապետյանն է, բոլորին հայտնի "նեմեցը"... կառավարելով ՀՖՖ-ում մի քանի տարի, նա հայկական ֆուտբոլը սարքեց իր բիզնեսն ու ոնց ուզում, տնօրինում է... արդեն քանի տարի է առանց պայքարի երկրի չեմպիոն է դառնում նրա սեփական թիմը - "Փյունիկը", որը արդեն դրանով բռնաբարել է բոլոր երկրպագուներին, որոնք գիտեն, որ պայքար չկա ու նրանց մոտ կորել է հետաքրքրությունը սեփական երկրի ֆուտբոլի հանդեպ... փոխանակ նեմեցը նպաստի մարզային ֆուտբոլի զարգանալուն, առաջնությունը սարքեց Երևանի առաջնություն, քանզի Գյումրու "Շիրակը" արդեն ինքն էլ չգիտի, թե ինչ՟ու է խաղում ու անընդհատ միավորներ տալիս այս ու այն ոչուփուչ թիմին... երբեմնի հզոր "Շիրակը", բա... դե իսկ "Միկան" միայն թղթի վրա է Աշտարակից, բայց թիմի գրասենյակը նույնիսկ Երևանում է, ու եթե "Փյունիկը" նեմեցինն է, "Միկան" էլ Միքայել Բաղդասարովի ձեռքի խաղալիքն է, բիզնեսը... անընդհատ գովազդում են, թե "Ռաբոտնիչկիին" հաղթելու դեպքում "աշտարակցիները" կմրցեն աշխարհի հզոր թիմերից մեկի - "Լիվերպուլի" հետ... նախ, չեն անցնի, որ մրցեն, երկրորդն էլ, եթե նույնիսկ մրցեն լիվերպուլցիների հետ, ապա նախապես կարելի է անգլիացիների վրա խոշոր գումարի խաղադրույք կատարել վստահաբար...

"Արարատի" մասին չեմ ուզում անգամ հիշել... կատաղում եմ, աչքերս լցվում են, արյունս եռում է... նեմեցի ու "Արարատի" տափակ շվեյցարահայ ղեկավարության շարունակական "սառը" միկրոպատերազմի հետևանքով հիմա չկա այդ թիմը, չկա հայկական ֆուտբոլային դրոշակակիրը... էլի տեղին է այստեղ ասել, բա...

Հավաքականի` տեղական ակումբներից մեկում խաղացող տղաներին (եկեք առանց անունների) նկատել են Երևանի կենտրոնի շաուրմանոցներից մեկում շաուրմա ուտելուց... եվրոպական թիմերում խաղացողներին տրվող ջուրն է անգամ նախապես ստերիլիզացվում, իսկ մերոնք այստեղ շաուրմա են ուտում... կծխեն էլ, կուռեն էլ, բա մաման էլ չե՟ն ք... ինչպես կասեն հայերը...

Դրա համար էլ դրսում ֆուտբոլիստ չունենք, եթե չհաշվենք մի քանի ոչ ֆուտբոլային երկրների առաջնություններում անկապ թիմերում հանդես եկողներին... Մի Մանուչարյանն էր, այն էլ Նիդեռլանդներում կորցրեց իրեն ու այդպես էլ չի կարողանում գտնել, քանի որ Նիդեռլանդների լիգան Հայաստանի առաջնությունը չի...

Թեման անվերջանալի է ու շատ ցավալի... բայց գիտեմ, որ անիմաստ եմ գրում, քանի որ ոչ նեմեցի սեռական օրգանին է գրածս, ոչ էլ հայկական ֆուտբոլի համար մյուս պատասխանատուների... կարող է և սա նկատեն ու ընթերցեն, բայց դե, իմ հասցեին մի երկու հատ հայկական հայհոյանք կտան ու կշարունակեն բռնաբարել հայկական ֆուտբոլը...

Վերք Հայոց ֆուտբոլի, ողբ ֆուտբոլասերի...

Հ.Գ Գրառումը պահպանելու պահին չգիտեի, որ "Միկան" պատասխան խաղը արդեն խաղացել ու դուրս է մնացել... դե, չեմ հետաքրքրվում էլի, ձեր ցավը տանեմ :D

Ֆուտբոլային տոնը մոտենում է ավարտին
Համարյա մեկ ամիս է, ինչ ողջ աշխարհը խորասուզված հետևում է Աֆրիկայի հարավում տեղի ունեցող իրադարձություններին: Ես` որպես ֆուտբոլասեր, կուզեյի առաջնության վերջին երկու հանդիպումներից առաջ ընդհանուր գնահատական տալ ավարտվող մրցաշարին ու մասնակից բոլոր թիմերերին:

Առաջնության սկիզբը անտանելի ձանձրալի էր, առաջին փուլում թիմերը չեին խաղում կարծես, կամ էլ շատ զգույշ էին խաղում նույնիսկ կարգով իրենցից շատ ցածր մրցակցի հետ, բացատրելով դա նրանով, որ առաջնության սկզբից չեն ուզում միանգամից բացվել: Արդյունքում մի քանի չափազանց անհետաքրքիր խաղեր եղան:

Բացի դա, հիմա արդեն հուսով եմ ՖԻՖԱ-ն հասկացավ, որ ինչ էլ ուզում է լիներ, չպետք է առաջնությունը անցկացվեր հետամնաց Աֆրիկայում, որտեղ հերիք չէ ցանկացած խաղում տրիբունաներից անդադար հնչող վուվուզելայի վզզոցները սղոցում են ուղեղդ ու չես կարողանում նորմալ հետևել խաղին, բացի դա նաև հասարակածից հարավ` հարավային կիսագնդում, այդ թվում ՀԱՀ-ում այս ամիսներին ձմեռ է, և հավաքականների ֆուտբոլիստները, որոնք հիմնականում ամբողջ մրցաշրջանը անցկացնում են Եվրոպայի ավելի տաք կլիմայական պայմաններում, ցրտի պատճառով չեին կարողանում ցույց տալ իրենց բոլոր կարողությունները: Հուսով եմ գոնե այսուհետ ՖԻՖԱ-ն, սխալ ընտրություն չի կատարի ԱԱ-ների անցկացման վայրի հարցում:

Առանձին հարց է նաև բավականին անունով մրցավարների թույլ տված բազում սխալները, որոնք շատ անգամ որոշեցին այս կամ այն թիմի ճակատագիրը... ՖԻՖԱ-ն այս հարցում մտածելու շատ բան ունի...

Առանձին գլխացավանք է մեր "սիրելի" Հ1-ն իր "մասնագետ մեկնաբաններով", որոնց մեկնաբանությունից քունդ տանում է ու ակամայից քնում ես, խաղի կեսը այդպես էլ չնայելով: Բայց հերիք չի այն, որ ՀՀ-ի բնակչության մեծ մասը ստիպված էր նայել այդքան սպասված խաղերը այդ մահացած մեկնաբանությունների տակ, դեռ արգելվել էր երկրի մալուխային օպերատորներին իրենց ալիքների ցանկում եղած ռուսականան ալիքներով հանդիպումները հեռարձակել, արդյունքում դու գումար ես վճարում մալուխային հեռուստատեսության համար, բայց միևնույն է, խաղի ժամանակ էկրանը սև է... չնայած ես չգիտեմ ինչպես եղավ Երևանի մալուխայինների գործը, բայց մեր Աբովյանի մալուխայինը վերջը սկսեց ընդդեմ գնալով այդ որոշմանը, ռուսական ալիքներով տալ խաղերը, ինչի համար նրանցից շատ շնորհակալ եմ:

Այժմ խոսենք թիմերից: Հերթականությունը ընտրենք այսպես,  A խմբից սկսած խմբերում 4-րդ տեղը զբաղեցրած թիմերից մինչը կիսաեզրափակիչներում դուրս մնացածները, և զուգահեռ, իհարկե, հաղթողները:

Ֆրանսիա - Ռայմոն Դոմենեկը վերջապես ստացավ այն, ինչին արժանի էր: Նա չեր կարողանում լեզու գտնել իր տղաների հետ, որոնք բացի մարզչից, նաև իրար հետ, թիմի ներսում, լավ հարաբերությունների մեջ չեին: Հարց` եթե չկա մի գաղափարի շուրջ հավաքված կոլեկտիվ, ո՟րտեղից այդ "հավաքածուն" կարող է հաջողություններ ունենալ... արդյունքում` մեծ սկանդալ, ու Ֆրանսիան` նորից առաջնության ամենավատ թիմերից մեկը...

ՀԱՀ - Առաջնության տանտերերը, անզեն աչքով էլ երևում էր, որ այն մակարդակը չունեն, և նրանք չկարողացան նույնիսկ խմբից դուրս գալ, չնայած որ Բաֆանա-Բաֆանան կարող է հպարտանալ, որ իր հետևից շրխկացրեց դուռը, պարտության մատնելով աշխարի արդեն նախկին, քայքայված փոխչեմպիոններին:

Նիգերիա - Երկրի նախագահը նրանց անփառունակ ելույթներից հետո երկու տարով արգելել է հավաքականին ելույթ ունենալ: Բայց, հանուն արդարության պետք է ասել, որ նիգերիացիները խմբում բոլոր երեք խաղերում էլ պայքարում էին, ու ամեն դեպքում խայտառակ տպավորություն չթողեցին:

Հունաստան - Ռեհագելը ինչպես ժամանակին հելլասներին դարձրեց չեմպիոն, թեկուզ և մեկ այլ մրցաշարում, այդպես էլ աստիճանաբար թիմին հավասարացրեց անհաջողակների հետ... եթե 2004-ի Եվրոպայի չեմպիոնի համար ԱԱ-ում միակ մխիթարանքը նիգերացիների դեմ տարած կամային հաղթանակն էր, ուրեմն նրանք շատ-շատ բան ունեն վերլուծելու:

Ալժիր -  Հոնդուրասի հետ միասին երկու հավաքականներից մեկն էր, որ այդպես էլ գոլ չխփեց, չնայած խաղով ավելի լավ տպավորություն թողեց, քան բրազիլացիների դարպասը գրաված ԿԺԴՀ-ի խաղացողները: Նրանց պակասում էր և մի քիչ վարպետությունը, և նաև տեղ-տեղ բախտը...

Սլովենիա - Ըստ իս առաջնության բացահայտումերից մեկը, դեռևս Ռուսաստանին ընտրական փուլում հաղթելուց սկսած: Նրանց աստղը մարեց այն ժամանակ, երբ հավատալով իրենց ժամանակից շուտ տարած հաղթանակին, ԱՄՆ-ին թույլ տվեցին հավասարեցնել խաղի հաշիվը, դե իսկ անգլիացիների հետ խաղում պարզապես մի քանի անգամ ֆանտաստիկ կերպով այս թիմի բախտը չբերեց:

Սերբիա - Գերմանացիներին հաղթած սերբերը պարտվեցին ավստրալացիներին ու արժանիորեն դուրս մնացին, քանի որ զորեղ մրցակցին հաղթելուց հետո թույլ մրցակցին թերագնահատելը ֆուտբոլում ` հանցագործություն է:

Ավստրալիա - Մեկնարկային ջախջախումից հետո կամաց-կամաց ուշքի եկած ավստրալացիներին պարզապես խաղերի քանակը չհերիքեց ավելի հաջող արդյունքի հասնելու համար:

Կամերուն - Չափից դուրս իրենց մասին մեծ կարծիք ունեցող թիմ իր ինտերիստա-լիդերի հետ միասին, որը արժանիորեն ստացավ իրեն հասանելիքը:

Դանիա - Ես ինքս կուզեյի դանիացիների խաղին մի քիչ երկար հետևել, բայց ավաղ, իմ մանկության ֆուտբոլային կուռքերից մեկը` Յեսպեր Գրոնկյաերը իր թիմով շատ շուտ դուրս մնաց: Հուսով եմ ֆուտբոլային հարուստ ավանդույթներ ունեցող այս երկրում ճիշտ հետևություններ կանեն ապագայի համար:

Իտալիա - Սեփական մարզչի սխալների զոհ դարձավ աշխարհի արդեն նախկին չեմպիոնը: "Յուվենտուսի" խոնարհ ծառա Լիպպին հավաքական էր բերել մրցաշրջանը տապալած թուրինյան թիմի ոչ լավ մարզավիճակում գտնվող խաղացողներին, արհամարհելով մի շարք լավ ֆուտբոլիստների: Արդյունքը տեսան բոլորը:

Նոր Զելանդիա - Առաջնության մյուս բացահայտումը: Օվկիանիայի գոտին ներկայացնող միակ թիմը բոլոր խաղերն ավարտեց ոչ-ոքիով, ցույց տալով, որ Օվկիանիայում էլ են մտածում ֆուտբոլի մասին:

ԿԺԴՀ - Մեկնարկային խաղում բրազիլացիներին հակադրած գրագետ խաղը հենց մյուս երկու խաղերում վերափոխվեց խայտառակ հաշիվներով ջախջախումների: Էհ... թող Կիմ Չեն Իրի ձեռքը թեթև լինի ձեր վրա, կոմունիստ ընկերներ...

Կոտ - Դիվուար - Ոչնչով աչքի չընկան և նույինիսկ կորեացիների նկատմամբ տարած խոշոր հաշվով հաղթանակով հպարտանալու տեղ չունեն, իսկ անելու ունեն շատ բան...

Հոնդուրաս - Ինձ թվում է, այս թիմի խաղացողները միայն երրորդ խաղում հասկացան, որ Տեգուսիգալպայի փողոցներում գնդակ չեն տշում, այլ ԱԱ-ում են խաղում, բայց արդեն ուշ էր...

Շվեյցարիա - մեկնարկային խաղում Իսպանիային հաղթած շվեյցարացիները դրանով կարծես քար գցեցին իրենց ելույթների վրա... Ի՟նչ է նշանակում ոչ-ոքի Հոնդուրասի հետ...

Հրվ. Կորեա - Իր խմբում արժանիներից մեկն էր, բայց 1/8 - ում դարձավ ուրուգվայցիների գրագետ մշակած խաղի զոհը ու նույնիսկ մրցակցի նկատմամբ խաղի ընթացքում ունեցած մեծ առավելությունը չոգնեց...

ԱՄՆ -  Ընդհանուր առմամբ արժանի ելույթ էր ԱԱ-ում, միայն թե պետք չեր ոտքները թուլացնել 1/8-ի խաղի ավելացված խաղակեսերի ժամանակ...

Անգլիա - Իրենց ժողովրդի համար նրանց ցուցադրած ֆուտբոլը պարզապես մղձավանջ էր, ու այսպիսի Անգլիան արժանի չեր նույնիսկ խմբից դուրս գալու... Ինչևէ, լավ է, որ գերմանացիները նրանց ուղարկեցին հայրենիք... հաղթողի հոգեբանություն ունեցող մարզիչ ունենալը լավ արդյունքի հասնելու համար դեռ քիչ է...

Մեքսիկա - Արգենտինացիների հետ 1/8-ի խաղում շատ ուշ արթնացան, ինչի համար էլ պատժվեցին... պետք էր մի քիչ շուտ հասկանալ, թե ո՟ր փուլում ես և մրցակիցդ ով է...

Սլովակիա - Իրենց գլխից արդեն վեր թռած սլովակները պետք է որ այս փուլից դուրս մնային, այդպես էլ եղավ ու դա օրինաչափ էր:

Չիլի - Ընդհանուր առմամբ լավ տպավորություն թողած Չիլին կարծես հակախաղ չգտավ 1/8-ում բրազիլացիների պրագմատիկ ֆուտբոլի դեմ. բայց դե 3:0-ն շատ - շատ էր...

Ճապոնիա - Միակ թիմն էր, որ վստահ կարելի է ասել, որ անիմաստ դուրս մնաց ԱԱ-ից, 1/8-ում իրեն բաժին հասած մրցակցի ընտրած մարտավարության պատճառով...

Պորտուգալիա - Աղջիկները, որոնք կարող են միայն 7 գնդակ ուղարկել դեմոբիլիզացված կորեացիների դարպասը, հենց սրան էլ պիտի արժանանային... հուսով եմ Կրիշտիանուն հասկացավ գոնե հիմա, որ ինքը ոչնչություն է...

Բրազիլիա - Դունգայի ընտրած պրագմատիկ մարտավարությունը շատ հեռու չեր կարող տանել այս թիմին, ու երբ որ նրանք հանդիպեցին քիչ թե շատ խաղալ իմացող թիմի, ինքներդ էլ տեսաք, թե ինչ եղավ...

Գանա - Թիմը, որը սերբերին հաղթեց 11մետրանոցի շնորհիվ, ավստրալացիների հետ ոչ-ոքի խաղաց նույնպես 11մետրանոցի շնորհիվ, արժանիորեն պարտվեց գերմանացիներին ու միայն նորմալ խաղաց ԱՄՆ-ի դեմ, 1/4-ում պատժվեց, հենց չկարողանալով իրացնել այդ նույն 11մետրանոցները, թե խաղի ժամանակ և թե խաղից հետո, այլապես ինչքա՟ն կարելի էր այդպես առաջ գնալ...

Արգենտինա  - Երևի արդեն մտովի իրենց չեմպիոն զգալու համար էլ հենց Դիեգոն ու իր թիմը խայտառակ ձևով պատժվեցին վերջում... հաղթանակը տոնում են այն տանելուց հետո...

Պարագվայ - Խմբում հաճելի անակնկալ էր այս թիմը, բայց Ճապոնիայի հետ տաղտկալի խաղից հետո աչքիցս ընկավ... չնայած որ միայն մրցավարների օգնությամբ այն "զիջեց" իսպանացիներին...

Ուրուգվայ - Հնարավոր է ինձ կողմնակալ համարեք, բայց ըստ իս այս թիմը առաջնության գլխավոր բացահայտումն էր, կիսաեզրափակչի անկոչ հյուրը... թիմը հիանալի կերպով հարմարվում էր մրցակցի խաղաոճին, գիտեր, որ րոպեյին ոնց խաղար, տեխնիկան տեղն է, գոլահարն էլ հետը... նրանք նաև ունեն իրենց հերոսը, առանց որի անձնազոհության նրանք կիսաեզրափակիչում չեին էլ հայտնվի... միայն դրական էմոցիաներ...

Գերմանիա - Ութոտնուկը առաջ տարավ թիմին, գուշակելով փառահեղ հաղթանակներ, ութոտնուկն էլ նրանց թաղեց... պատկերացրեք խաղացողների վիճակը, որոնք կիսաեզրափակիչում դուրս են եկել խաղադաշտ, նախապես իմանալով, որ իրենց արդյունքները մինչ այս անսխալ գուշակող Պաուլը այս անգամ իրենց չի ընտրել... հոգեբանական ծանր վիճակ, վախ, զգուշավորություն, պարտություն... ափսոս...

Հոլանդիա - Առաջնությունում բոլոր իր խաղերը հաղթած այս թիմը ամենաանարժանն էր եզրափակիչ դուրս գալու համար... եթե այս խաղով նրանք դառնան չեմպիոոն, ուրեմն ֆուտբոլում հետընթաց ժամանակներ են...

Իսպանիա - Ժամանակ առ ժամանակ արթնացող թիմ... անդուր մարտավարություն, ինքնահավանություն... բայց դե հոլանդացիներից ավելի արժանի են չեմպիոնի կոչմանը... կտեսնենք...

Իսկական եզրափակիչը շաբաթ օրն է, բրոնզի համար խաղում, դե իսկ կիրակնօրյա խեղկատակությունը ես անձամբ հրաժարվում եմ դիտել...