«ԴԱՐ» Ակումբ - Բլոգներ - Knowledge of the Red ըստ Leo Negri

Տարվա առաջին պոստ
Ինչու չէի գրում? Զբաղված էի: Տարեսկզբին կազմել էի մի շարք նպատակների ցուցակ (գործնական, կրթական, մարտարվեստային, ալքիմիկ, մոգական վերջիվերջո), ու ջանասիրաբար իրականացնում էի: Նպատակները դեռ շատ են, մեծ մասը ահագին ռեսուրսա խլում, բայց դե բլոգն էլ վերջնական ամայի վիճակի թողնել չեմ ուզում:

Ասելա թե, կաշխատեմ ավելի հետևողական վարել: Թե ոնց կստացվի` միայն Դաոն գիտի, համա օզում չի ասի:

Ու հա, վերջապես գտա գլխավոր էջի համար քչից շատից ներքին աշխատանքս արտահայտող նկար /Կունիյոսի Ուտագավա, "Մարտիկ"/` երևի էս մեկը երկար մնա:

Հովազ
Եթե ամեն ինձ հանդիպած մարտարվեստ անող մարդու համար, որը գովազդումա սեփական մարտարվեստը` որպես ֆիզիկական ուժ չպահանջող, ֆիզիկապես թույլ մարդկանց համար նախատեսված, հույսը դնող տեխնիկաների/ներքին էներգիայի/նենգության վրա, էդ ամենի շնորհիվ հաղթանակ ապահովող, և այլն, և այլն և այլն... եթե ամեն նման մարդու համար ինձ 100 դրամ տային, ես կգնայի ու չինականում կուշտ հաց կուտեի: Նման համոզմունքը բավականին հեռու է իրականությունից, ու բավականին թունդ է տարածված մի շարք մարտարվեստներ անող մարդկանց մոտ: Օրինակ`

1. Այկիդո

Լեգենդ` այկիդոյի համար ֆիզիկական ուժ պետք չի, կամ շատ քիչ ֆիզիկական ուժա պետք: Ճիշտ տեխնիկա անելուց կարելիա շատ ավելի ուժեղ մարդու գետնով տալ գրեթե ուժ չօգտագործելով:

Իրականություն` այկիդոյի պատրիարք Ուեսիբան մինչև խորը ծերություն զորուգիշեր բոկկենով վարժություններ էր անում, նույնը պահանջելով աշակերտներից, ինչի շնորհիվ ուներ գերամուր մատներ, ձեռքեր, մեջքի ու փորի մկաններ: Ու ընդհանրապես հասուն տարիքում շատ հաղթանդամ տեսք ունեցող տղամարդ էր: Նույնը կարելիա ասել իրա անմիջական աշակերտների մասին` տենց Տոհեյի ձեռների հաստությունը առաջին անգամ որ տեսա, ահագին տպավորվել էի: Բայց դե հիմա որ խնդրես այկիդո անող մարդկանց բոկկենով սուբուրի անել` նենց, որ օդը սուլի, մեծ մասը 200-300ից շատ չի անի: Իմ անձնական լիմիտը 800-նա, դրանից հետո հարվածը հոգնածության պատճառով փչանումա:

2. Վինչուն

Լեգենդ` վինչունը կինա ստեղծել, հետևաբար իրա համար մեծ ֆիզիկական ուժ պետք չի, վինչունով թույլ կինը կարա ծեծի իրանից մի քանի անգամ մեծ մարդու:

Իրականություն` կին ստեղծողի մասին լեգենդը վերցրածա գեղարվեստական վիպակից, ու բացի վինչունից տարածվածա մի շարք այլ չինական մարտարվեստներում: Իրականում վինչունը ստեղծել են մանչուռական դինաստիայի դեմ կռվող հեղափոխականները` պարզեցնելով ու միմյանց ձուլելով էդ շրջանում տարածված կռունկի ու աղոթարարի ոճերը: Հետագայում ոճը տարածվելա դերասանների, հանցագործների ու բժիշկների միջավայրում: Մնացած մարտարվեստներից ավելի քիչ ուժ պահանջելով, բավականին ագրեսիվ ու դաժան ոճ լինելով, ու կառուցված լինելով ուժ ու ջանք խնայող շատ հետաքրքիր շարժման կանոնների վրա,  այնուամենայնիվ վինչունը զգալի ֆիզիկական ուժ  ու դիմացկունությունա պահանջում` դե որ գոնե կարողանա դիմակայի ուժին տվող մարդկանց վրա տալուն, ապահովի ձեռքերի գերարագ աշխատանքը, ու բավականաչափ ուժեղ, ցնցող հարված գեներացնի "կռունկային" ջանքերի շնորհիվ: Հատկանշական է այն փաստը, որ բոլոր իմ հանդիպած կռվել իմացող վինչունիստները նաև այլ մարտարվեստ գիտեին, ինչպես նաև, նույնիսկ շատ մեծ մկաններ չունենալով, զգալի ֆիզիկական ուժի տեր մարդ էին:

3. Տայցզի

Լեգենդ` տայցզիում սաղ ներքին էներգիայի վրայա, իրա համար ընդհանրապես ուժ պետք չի:

Իրականություն` մի կողմ թողելով, որ տենց ասող մարդիկ որպես կանոն շատ աղոտ ու իրականությունից հեռու պատկերացումներ են ունենում "ցի"-ի մասին, ու որ տայցզիում իրոք ահավոր բարդ ու խորը ներքին ալքիմիկ աշխատանքա արվում, տայցզին նաև հսկայական ֆիզիկական ուժ պահանջող մարտարվեստա: Ուրիշ բան, որ հաճախ ֆիզիկական ուժ զարգացնող տայցզիի վարժությունները կարող են տարօրինակ թվալ բանից չհասկացող մարդկանց: Օրինակ սյունային աշխատանքը, որի ժամանակ գրեթե չեն շարժվում, բայց որը նենցա աշխատացնում մկանները, որ վերջիններս "սյունի" ժամանակ սկսում են ինտենսիվ դողալ ու ձգվել (ինչպես օրինակ լողորդների մոտ): Ու ընդհանրապես, ինչպես կասեր չինական ներքին ոճերի լեգենդար վարբեդ Սուն Լու Տանը` "ցի-ն հենվումա արտաքին ուժի վրա":

p.s. Ինչու հովազ? Ուղղակի հովազը շաոլինյան կանոնիկ հինգ կենդանիների շարքում խորհրդանշումա ֆիզիկական ուժը, արագությունը ու թափը:

Կռունկ
Էսօր ոմն kyahi-ի հետ լեզու թրջելուց խոսքը որերորդ անգամ գնաց չինական կռունկային մարտարվեստներից, ես էլ չալարեցի, տեղիցս վեր թռա ու ցուցադրեցի կռունկային արմատներ ունեցող ճապոնական "տենշո" կատան: kyahi-ի դուրը էկավ, ասեց շատ սիրունա` ու էդ սաղ հաշվի առնելով, որ ոչ ֆիզիկապես /ձեռքերս չափից կարճ են/, ոչ հոգեբանորեն /չափից անհանգիստ եմ/ կռուկի համար նախատեսված չեմ: Այ վագրը ուրիշ գործ, վագրին ես հասկանում եմ: Կամ ասենք վիշապին, հա:

Ընդհանրապես ինչ Ավստրիայից էկել եմ, մարտարվեստումս ահագին առաջընթաց եմ նկատում: Երևի Ավստրիայում սովորածս չինական ներքին ոճերը /տայցզի, բագուա, բայց դե ամենաշատը ու ամենասիրածը հսինյի/ սկսում են կամաց կամաց մարսվել ու "իմը" դառնալ: Կամ կարողա պատճառը վերջերս էկած Կիտանո սենսեյի հետ տեղը տեղին ջուջուցուի պարապմունքներն էին: Կամ Վահագի /հարազատ եղբայրս չէ, no/ կողմից դիպուկ ուղղված մի քանի զռռացող սխալ, որը ես ինքնուրույն չէի նկատում: Կամ kyahi-ի հետ վրավրա անցկացրած վինչունի աշխատանքը, որի ժամանակ ա/ փորձում եմ ֆիզիկական ուժին զոռ չտալ բ/ իմ պրիմիտիվ ու անմշակ վինչունի տնազով մի կերպ դիմակայել kyahi-ի բավականին ծանր վզիս էկող չռփոցներին գ/էդ ամենը առանց ցիննայի, այկիդոյի ու այլ նման մխտառությունների/ ու ձեռքերը թուլացնելով, թուլացնելով, թուլացնելով, ահամ...

Ինչևէ, թե չալարեմ, վաղը էլի Հաղթանակի զբոսայգի` պախատ անելու:

Captain on the bridge!
Ինչ Հայաստանում եմ, բոլոր կողմերից շրջապատված էի խիստ հաճելի, ուղղակի հաճելի ու ոչ էդքան հաճելի պարտականություններով, գործերով ու մարդկանցով: Բլոգի ժամանակ բնականաբար չէր մնացել (քննադատները ստեղ կարան ասեն` բա ֆեյսբուքի ժամանակ քեզ ուրդուց?), ոչ էլ ֆորում էի մտնում: Ում նամակ եմ պարտք մնացել` էս քանի օրը կգրեմ:

Մի քանի հետաքրքիր նորություններ են լինելու` դրանց մասին երբ մի քիչ ազատ լինեմ: Ասելա թե վաղը, երբ առավոտվա տայչիիցս տուն գամ:

Իսկ նենց կենդանի եմ, ուրախ ու ուժերով լի, ինչը ձեզ էլ եմ մաղթում:

3, 2, 1...
2 ժամից` դեպի օդանավակայան:

7 ժամից` ինքնաթիռ:

12 ժամից` Երևան:

Ակրոբատիկայի մասին
Շերթել կարդալուց /հա, ինքը հենց էն բոբոշնա, որի 1926-ին հրատարակած մոգության մասին աշխատությունը կար Ադոլֆ Հիթլերի գրադարանում: Հիթլերի օրինակը պահպանվելա իր իսկ նշումներով ու էքսլիբրիսով` ընդ որում շատ հետաքրքիրա հետևել, թե ոնց են աշխատության իդեաները ազդել ֆյուրերի հետագա աշխարհայացքի ձևավորման վրա: Ինչևէ, գրառումը դրա մասին չի/ ռաստ էկա շատ հետաքրքիր մտքի:

Մինչդեռ Շերթելը համամիտ է մի շարք այլ մտքի դպրոցների հետ էն հարցում, որ մոգի մարմինը պետքա հոյակապ մարզված ու ճկուն լինի, նա չի բավարարվում հասարակ սպորտով ու գիմնաստիկայով, ու առաջարկումա սեփական գիմնաստիկ վարժությունների կոնցեպցիա /որը կասկածելիորեն հիշացնումա որոշակի հինդու հատհա-յոգայի ու տիբեթական յանտրա-յոգայի կոնցեպցիաներ/: Ինչևէ, հետաքրքիրը դա չէ, թեկուզ իհարկե հաճելիա երբ գտնում ես սեփական մտքերին համահունչ մտքեր: Հետաքրքիրն այն է, որ հեղինակը նշումա, որ կրկեսային ու սպորտային ակրոբատիկան ունի կրոնամոգական արմատներ:

Դա արթնացրեց հետաքրքրությունս: Տեղյակ լինելով, որ մարմնի հատուկ դիրքերը հնուց ի վեր օգտագործվել են շամանների, յոգերի, մոգերի, ալքիմիկների ու նման ժողովրդի կողմից, ակրոբատիկայի մասին առաջին անգամ էի լսում: Քանի որ նման հայտարարությունները նույնիսկ հեղինակավոր աղբյուրներում ռաստ գալուց հալած յուղի տեղ ընդունելու սովորություն չունեմ, մի քիչ փորփրեցի: Պարզվեց այո, ամենահին ակրոբատիկ հնարքներ պատկերող նկարները, օրինակ Կրետե կղզում  գտնվածները /մ.թ.ա. 2-րդ հազարամյակ/, ակրոբատներին հավանաբար իրոք ինչ-որ կրոնական ծիսակարգի կոնտեքստում են պատկերում:

Օգտակար գիտելիք է` մյուս անգամ կրկես գնալուց մեկի վրա տպավորություն գործելու համար :B

Անամոթ մարքեթինգամոգական գովազդ
Ռայադերը այսօր տեղեկացրեց, որ մոգությանը, դիցաբանությանը, միստիցիզմին ու ալքիմիային նվիրված բլոգ է բացել: Նախնական ծանոթությունը ցույց տվեց, որ դեռևս բլոգի նյութերը բավականին բարձր որակի են ու գրագետ, ինչը Հայաստանի, ու ինչն ավելի կարևորա, հայալեզու ցանցի համար տվյալ պահին կատարելապես բացառիկ երևույթ է: Հուսով եմ նույն կերպ կշարունակվի:

Տվյալ բնագավառում իմ ու Ռայադերի մոտեցումները տարբեր ոճերի են, հայացքները որոշ հարցերում հեչ  իրար նման չեն, որոշ հարցերում` նույնիսկ հակառակ: Բայց դե կարամ հանգիստ սրտով խորհուրդ տամ: Եթե բավականաչափ մտքի ճկունություն ունեք նման բաների համար` կրկնվեմ, հայալեզու ցանցում նման նյութ այսօրվա պահով չկա:

Բլոգի հասցեն է` http://rose-and-cross.blogspot.com/

Ռենե Գենոնը` թեոսոֆիայի մասին
Գենոնը վառումա:

Те доктрины, которые проповедует «Теософское Общество», в действительности являются очень современными, а по своему составу – необычайно разнообразными, включая в себя почти все теории, к которым законно применяется название теософии и которые смешать воедино могла только злая вера и невежество: злая вера руководителей общества и невежество большинства тех, кто ему следует, а также – и это также необходимо сказать – некоторых его критиков, которые, будучи недостаточно информированы, принимают уверения теософистов всерьез и полагают, например, что те действительно представляют подлинную восточную традицию. Как мы увидим, «Теософское Общество» недостойно даже своего названия, являющегося лишь случайным обстоятельством, не будь которого, общество получило бы название совсем другое; также и члены его ни в коей мере не суть теософы, но, если угодно, «теософисты»

Ինչպես ասում են` Գենոն ես չեմ սիրում, բայց դե թունդա ասված, հո զոռով չի:

Мы уже говорили о том, чем в действительности является доктрина теософистов. Но, сказать по правде, если употреблять для нее именно это название в его наиболее узком смысле, или даже если именовать им нечто более солидное и более определенное, то придется признать, что ничего более подходящего для такого названия не существует. То, что теософисты представляют как свою доктрину, при более серьезной проверке оказывается пустым набором противоречий; между разными теософическими авторами, а иногда и в пределах писаний лишь одного из них имеется множество значительных расхождений, даже в тех вопросах, которые рассматриваются как наиболее значительные. Особенно, с этой точки зрения, выделяются два основных периода, соответствующих времени, когда обществом руководила мадам Блаватская и времени, когда обществом руководила мадам Безант. Это верно, что современные теософисты часто пытаются утаивать противоречия, интерпретируя на свой лад мысль основательницы общества и утверждая, что ее с самого начала плохо поняли, но что все противоречия этой теории несущественны. Без труда можно понять, что изучение таких несостоятельных теорий никогда не может быть отделено от истории, даже если речь идет о «Теософском Обществе». По этой причине мы решили не разделять нашего исследования на две разные части – с одной стороны – историческую, а с другой стороны – доктринальную, как было бы естественно сделать в другом случае при других обстоятельствах.

Հատվածները վերցրած են René Guénon - Le Théosophisme: Histoire d'une pseudo-religion գրքի նախաբանից: Գիրքը բավականին լավա հետազոտում, հիմնավորում ու բացահայտում Բլյավացկայայի "ուսմունքի" անգրագիտությունը, հակասությունները, մատից ծծած պնդումները, ու մեծն "Գաղտնի Դոկտրինայի" առհասարակ անպետքությունը:

Բայց դե բնականաբար, հույս անգամ չունեմ, որ որևէ թեոսոֆական թեքումով շիզոթերիկի ինտելեկտուալ րեսուրսները ու աշխատասիրությունը հերիքի Գենոն կարդալու:

Դաոսական առակ
Թարգմանելու հավես առանձնապես չկա, նենց որ: Մեկնաբանելու նույնպես:

Цзин Син-цзы растил бойцового петуха для государя. Прошло десять дней, и государь спросил:

— Готов ли петух к поединку?

— Ещё нет. Ходит заносчиво, то и дело впадает в ярость, — ответил Цзин Син-цзы.

Прошло ещё десять дней, и государь снова задал тот же вопрос.

— Пока нет, — ответил Цзин Син-цзы. — Он всё ещё бросается на каждую тень и на каждый звук.

Минуло ещё десять дней, и царь вновь спросил о том же.

— Пока нет. Смотрит гневно и силу норовит показать. Спустя десять дней государь снова спросил о том же.

— Почти готов, — ответил на этот раз Цзин Син-цзы. — Даже если рядом закричит другой петух, он не беспокоится. Посмотришь издали — словно из дерева вырезан. Жизненная сила в нём достигла завершённости. Другие петухи не посмеют принять его вызов: едва завидят его, как тут же повернутся и убегут прочь.

Рабинович, ты либо крестик сними, либо штаны надень
Ինտերնետներում աղմուկա հելել` բա հայ ժամանակակից մշակութային գործիչ, թուրքարմատ ռաբիզի ֆոնի տակ նեգռական ժողովրդական կրիմինալ երգերի կատարող ռեպեր Սուպերսաքոն նկարներա հրապարակել: Ամեն ինչ կանցներ համեմատաբար հանգիստ, բայց Սուպերսաքոն որոշելա ցույց տա համայն աշխարհին յուր տղամարդկությունը, ու ադաթավարի որոշելա սեփական արժեքը համայն աշխարհի առջև բարձրացնելու համար կին ստորացնի: Հրացան, Սուպերսաքո, Սուպերսաքոյի ոտքերի մոտ ստորացած կին` ասելա թե ժամանակակից հայկական ֆոտոշոփային արվեստ: Համա թե ժամանակակից հայկական արվեստին նոր երանգներ տալու համար ամբողջ կոմպոզիցիան Հաղպատի վանքի ֆոնինա, ինչը և հանդիսացելա ինտեռնետային աղմուկի պատճառ: Մի կողմ թողելով նման նկարներ հրապարակելու էթիկ կողմը /ոնց որ ռուսական անեկդոտում` "Рабинович, ты либо крестик сними, либо штаны надень"/, ինչպես նաև Սուպերսաքոյի հասցեին հնչած սատանիզմի մեջ հիստերիկ մեղադրանքները /վերջինիս հետ Սուպերսաքոն ուղիղ էնքան կապ ունի, ինչքան ոտիս բութ մատը` Ջոմոլունգմայի գագաթի/` անհանգստացնող փաստը էնա, որ ահագին հայրենակիցների նման բան դուր կարա գա: Առաջարկ չէր լինի, եթե չլիներ պահանջարկ` էդքան բան:

Սահմանափակեմ Պարոնյանով` "հառաջադիմություն կը պոռանք եւ ետ-ետ կերթանք":

P.S. Նկարները չեմ կցում չորս պատճառով

1. զարհուրելի անճաշակա

2. միջի ֆոտոշոփը զզվելի տեխնիկական մակարդակիա

3. գտնել կարելիա համայն հայկական ցանցով մեկ

4. :[

Փոքրիկ լայֆհեքինգային հնարք
Եթե ուզում եք կոֆեի էֆֆեկտը երկար մնա, խմեք գրեյփֆրութի հյութի հետ: Կարաք անեք կամ ռեդբուլլը հավասար չափաբաժիններով խառնելով գրեյփֆրութի հյութի հետ, կամ ուղղակի կոֆեից առաջ մի բաժակ հյութ խմելով:

Բանն այն է, որ գրեյփրութի միջի նարինջինը /դառը համը իրանիցա, ահամ/ թույլա տալիս, որ աղեստամոքսային ուղում զանազան նյութերը ուշ քայքայվեն, հետևաբար նաև ավելի երկար մնան օրգանիզմի մեջ: Ու եթե որոշ ուժեղ դեղորայքների հետ տենց բան հասկանալի պատճառներով անել պետք չի, կաֆեինի հետ հնարքը անցնումա հոյակապ:

Ստուգվածա սեփական փորձի վրա: Գիշերվա իրեքնա, ոչ քնել եմ ուզում, ոչ էլ՝ միզերային կոֆեի քանակություն ու մի բաժակ հյութի շնորհիվ:

Օրն 17 - երգ յութուբային
Երգ, որը յութուբով հաճախ եմ լսում: Եթե հաշվենք վերջին ամիսը՝ էս մեկնա:

Ավտովթար
Քնում եմ պատուհանները բաց: Էսօր առավոտվա ժամը 5ի կոմերը դխկոց, չխկոց, հայ բույ լսվեց: Գնացի պատուհանի մոտ տենամ ինչա: Դու մի ասա ինչ որ մոտոցիկլավար դմփացել էր մեքենայի, թռել ու գլխով էկել գետնին: Սաղավարտը մաս մաս էր էղել, գլուխը էրկու կես: Գետնին մի տեսակ անդուր կարմիր գույնի արյան լաքան գնալով մեծանում էր: Մի քսան րոպեից էլ ոստիկանություն, էլ բժիշկներ` մոտոցիկլավարին բարձին տարան /պատկերացում անգամ չունեմ, կենդանի էր թե չէ` համենայն դեպս չէր շարժվում/, ծխախոտ ծխախոտի հետևից ծխող մեքենայի վարորդին դեռ երկար էին հարցաքննում, չափումներ անում, կանաչ ներկով սլաքներ նկարում:

Հետո անձրև էկավ ու կարմիր լաքան մաքրեց` չսպասելով, որ հատուկ մաքրող գա: Բայց ես արդեն քնած էի:

Հերթական աշխարհի վերջը
Հերթական քրիստոնեական ահեղ դատաստանը տեղի չունեցավ:  Ու ինչու ես զարմացած չեմ?

p.s. Ահեղ դատաստանին անհամբեր սպասող մարդկանց մնումա հույսը դնել 2012-ին, եթե իհարկե մեկ այլ "հանճար" մինչև էդ նոր աշխարհի վերջ չկանխագուշակի:

Օրն 16 - երգ փոփոխական
Երգ, որը ժամանակին սիրում էի, իսկ հիմա տանել չեմ կարողանում:

Խիստ փոքր վախտ սիրում էի, հա: Հիմա նուրբ ասած չէ: