«ԴԱՐ» Ակումբ - Բլոգներ - Smokie blogie ըստ Smokie

Պետրոս Ադամյան
Այստեղ ուզում եմ խոսել հայ մեծ դերասան Պետրոս Ադամյանի մասին:

Նա սկիզբ դրեց Շեքսպիրյան ավանդույթին հայկական թատրոնում: Համլետ, Օթելլո, Լիր՝ ահա նրա առաջնակարգ դերերը: Շնորհիվ իր Համլետի եւ Օթելլոյի նա դասվեց աշխարհի մեծագույն ողբերգակների շարքում: Ադամյանին համեմատում էին այնպիսի համաշխարհային դերասանների հետ, ինչպիսիք էին Թոմաս Սավինին, Էռնեստո Ռոսսին: Նրա մասին շատ հոդվածներով հանդես է եկել Ալեքսանդր Շիրվանզադեն՝ ահա մի հատված «Իրավ որ նա մեծ էր» հոդվածից

«Հիշում եմ այսպիսի մի դեպք: Օդեսայի քաղաքային մեծ թատրոնում էի: Խաղում էր Մունե-Սյուլլին Համլետ:Քովս նստած էր հայտնի դերասան եւ անտրպրենյոր Ֆորկատտին, որին Կովկասը  շատ բաներ է պարտ: Այն տեսարանում, երբ Համլետը արտասանում է իր նշանավոր «լինել թե չլինել»-ը. Ֆորկատտին դարձավ ինձ.

_Դուք հիշու՞մ եք Ադամյանին այս տեսարանում:

_Շատ լավ:

_Համեմատում ե՞ք:

_Այո

_Ի՞նչ կասեք:

Անհամեստ չթվալու համար պատասխանեցի.

_Թվում է ինձ, որ Ադամյանը նույնպես լավ էր այդ տեսարանում:

_ԵՒ դուք այդ դերասանին այդ դերում կարող եք համեմատել անզուգական Ադամյանի_Համլետի հե՞տ: Նա միակ Համլետն էր , միակը,_գոչեց նա ոգեւորվելով:

Այդպես էր օտաի կարծիքը Ադամյանի մասին:»

Ադամյանը խաղացել է Օդեսայում, Մոսկվայում, Թիֆլիսում, Պոլսում: Միայնակ հանդես գալով արտասահմանում՝ նա ցույց տվեց իր ազգային արժեքը, ընդ-որում նա խաղում էր իր մայրենի լեզվով եւ նոյնիսկ դրանով մեծ տպավորություն թողնում: Ադամյանն ուզում էր խաղալ նաեւ ԵՎրոպայում, բայց դա մինչեւ կյանքի վերջ, մնաց իր երազանքը:

Երբ նշանավոր Էռնեստո Ռոսսին Թիֆլիսում տեսավ Ադամյանին Համլետի դերում ասաց:

_Ափսոս այդ սքանչելի տաղանդը, որ երկար չի ապրելու:

—Ինչո՞ւ,  — հարցրին     նրան:

—Իր    ձայնի    պատճառով:   Ես    տեսնում    եմ,  որ    Ադամյանի    ձայնն    առաջ    եղել    է    ռնգային, բայց    ինքը    մեծ     վարպետությամբ     դարձրել    է    կրծքային    և    այդքան    քաղցրահնչյուն:  Նրա    կոկորդի    նուրբ    երակները    չեն    կարող    երկար    ժամանակ    կրել    արհեստական     ձայնի    զորությունը:  Անխուսափելիորեն    Ադամյանը    վաղ    թե    ուշ    պիտի    ունենա    կոկորդի    տուբերկուլյոզ:

Ռոսսին ինքը բժիշկ էր եւ գիտեր իր ասածը, երկու թե երեք տարի հետո, 1891 թ.-ին, 46 տարեկան հասակում Ադամյանը մահացավ կոկորդախտից:

Ցավոք նա չապրեց մինչեւ այն ժամանակները, երբ տեխնիկան զարգացել էր ու հիմա նրանից ոչ-մի ձայնագրություն չկա: Ադամյանը ոչ-միայն դերասան էր, այլեւ նկարիչ, գրող, հասարակական գործիչ: «Կյանքի բովից» վեպում Շիրվանզադեն պատմում է:

«Ինքը  — Ադամյանը    շատ    լավ    գիտեր     իր    ապագան:   Գիտեր,  որ    մարմինը    գերեզմանին    տալով, տալու     է    և    հիշատակն    իր    մասին:  Այս    գիտակցոլթյունը    տանջում     էր    նրան    կատարելապես. քանի-քանի     անգամ    այցելելով    նրան, տեսել    եմ     վրձինը    ձեռքում    նկարելիս    կամ    գրասեղանի՛     քով    նստած    գրելիս:

—Ի՞նչ    եք    անում, — հարցնում    էի    ես    նրան:

—Էհ, բարեկամս, կռվում    եմ    մոռացման    դեմ:»