«ԴԱՐ» Ակումբ - Բլոգներ - mnowak
Փորձի առաջին փաստերը
Ահա անցավ մեկ շաբաթ ու մի քանի դաս: Կարող եմ կիսվել ոչ այնքան դրական արդյունքով, բայց հաշվի առնելով որ բացասական արդյունքը դա նույնպես արդյունք է պետք է երևի ուրախանալ :)
Պրոյեկտի համար "փորձարկման" մեջ եմ առել դեռ միայն երկու 8-րդ դասարաններ սկսելով նրանց սովորեցնել Microsoft Access 2007 ծրագիրը, մասնավորապես այն թե ի"նչ է տվյալների բազան (կամ ըստ դասագրքի՝ տվյալների հենքը):
Առաջին թեմաները որոնք վերաբերվում էին նրան թե ի՞նչ է տվյալների բազան և որտեղ են դրանք օգտագործվում, երեխաները համարյա միանգամից ընկալեցին և բազում (իրենց և) օրինակների վրա հասկացան թե որտեղ ու ինչի հետ են դա "ուտում": Երկրորդում, ցուցադրեցի (դեռ) իմ կողմից կազմված 6-9 դասարանների մասին պարզ նախնական Excel-ային աղյուսակները իրենց անուն, ազգանուն, դասարանի համար և մատյանի համարներով: Ցուցադրելուց հետո ես նրանց տվեցի մի պարզ առաջադրանք որը պահանջում էր շատ թե քիչ "քթածակ"* ու նրանք տվեցին առաջին տխուր ազդանշանը, որը ես որոշեցի անտեսեմ ու առաջ գնամ:
Երրորդ դասում ես նրանց "լուսավորեցի" էլ ավելին ու ցույց տվեցի թե ինչպես է աշխատում բազան և ինչ է նշանակում ու ինչ տեսք ունի հարցումը, դա նրանց դուր եկավ (ու տվեց ինձ այս գաղափարը): Սակայն, պատրա՞ստ են նրանք ստեղծելու իրենցը: Ես կպատասխանեմ՝ այո, մասնակի:
Ինչու՞ մասնակի ու ինչպե՞ս այդ մասնակիությունը կարելի է փոխակերպել ընդհանուրի, կփորձեմ իմ տեսությամբ գրել: Դեռ կարճ և draft տարբերակով, սակայն միշտ ահագին տեղ ունենալով/տալով լսելու/կարդալու մեկնաբանությունների :)
Գլխավոր պահանջներից են՝
1. Թիմ, որը հարկավոր է ստեղծել երկու դասարաններից (առանձին առանձին, կամ իդեալում մեկ թիմ որտեղ կաշխատեն երկու 8-երը միասին)
[դրական կողմ] - կստեղծվի ու կձևակերպվի (պարզ է ոչ առանց ուսուցչի գլխավորությամբ) խմբային նպատակին հասնելու և արդյունք ցույց տալու արդյունավետ ճանապարհը: Ամեն աշակերտ կունենա իր առաջադրանքը իսկ թիմը իր միկրոխումբը որոնք բոլորն իրար հետ կկատարեն աշխատանքը: Համաձայն կլինեմ նաև որ հնարավոր է շատ իդեալական բաներ եմ ասում, սակայն երբ տեսնում եմ կրակը երեխաների աչքերում, ավելի եմ համոզվում որ նրանք ավելինին կհասնեն :)
[բացասական կողմ] - չի լինի մրցակցություն դասարանների մեջ որը դպրոցների զուգահեռ դասարաններում կազմակերպվում է և անվանվում (աշակերտների մեջ) - "հակառակորդ դասարան" (լսել եմ երեխաներից) - որը հնարավոր է որոշ թափ չի հաղորդի բայց և հարկ չեմ համարում ստեղծել "հակառակորդներ" երբ կարելի է միասին աշխատել:
2. Առցանց աշխատանքի կուլտուրա: Իդեպ, սա գրում եմ որպես պահանջ սակայն ի տարբերություն նախորդ կետի նկատել եմ որ որոշ աշխատանքներ և միմիանց օգնելու հարցերում նրանք օգտվում են ժամանակակից ինտերնետ-բարիքներից և դասաժամից դուրս շարունակում/կատարում են աշխատանքը:
(մնացածը ավելի ուշ)
*-Վերջում վերադառնամ ամենահամեղ մասին, "քթածակին" :) - պարզ բազային ֆայլում առկա են հետևյալ դաշտերը՝ համար, անուն, ազգանուն, դասարան: Հանձնարարությունն էր՝ ընդլայնել դաշտերը ավելացնելով՝ ծննդյան ամիս/ամսաթիվ/տարեթիվ, ծննդյան վայր ու տարիք: Ասեք ինձ խնդրեմ, երբ դուք սովորում էիք դպրոցում, նշված տվյալները ո՞ր պարզ տեղից/աղբյուրից կարելի էր ստանալ :)
Project եփելու աշխատանքը շարունակվում է...
Շաբաթներ առաջ, երբ սկսեցի գրել իմ աշխատանքի մասին բլոգները, նշել էի, որ կգրեմ, թե ինչպես քանդվեց և հավաքվեց համակարգիչը, սակայն այդ թեման լավ կլինի ներկայացնել հաջորդ ուսումնական տարվա սկզբում, երբ թեման կլինի իր ճիշտ (օրացուցային) տեղում և ավելի հետաքրքիր կլինի, երբ խոսեմ նաև նոր 6-րդ դասարան տեղափոխվածների մասին:
Այժմ մի քանի խոսք գրեմ 8-րդ դասարանցիների մասին, սկսելով 7-երից:
Ըստ որոշ դասագրքերի 7 դասարանի վերջին թեման Microsoft Excel-ն է, իսկ 8-րդի վերջինը Microsoft Access-ը և տվյալների բազաները (ես հատուկ "տվյալների հենքեր" տերմինը չեմ օգտագործում, հետո կասեմ թե ինչու): Եթե գիտեք, մեկը մյուսի հետ կարող է կապված լինել որոշակի խնդիրներ ստեղծելու և լուծելու համար, ու իմ մտքով անցավ պատրաստել 7-ին և սկսել 8-երի հետ մի պրոյեկտ` անվանելով այն (բանակայնորեն) "դեմբելային աշխատանք", որը իր մեջ ներառում է աշխատանք հետագայում դպրոցի համար: Միանգամից ասեմ որ սա իմ մտքով անցել է ոչ թե այն պատճառով որ թեման հենց ինձ հետաքրքիր թվաց, այլ որովհետև ի զարմանս ինձ դա նրանց հետաքրքրեց (հատկապես հարցումը և արդյունքը): Խնդիրը նրանում է, որ դպրոցը (համարենք թե dasaran.am չկա) չունի էլեկտրոնային տվյալների բազա ... source, որը հետագայում կարող է ծառայել ներքին էլեկտրոնային մատյանների և այլ նպատակների համար: Կատարելով այս աշխատանքը` (թվայնացնելով տվյալները և մուտք անելով Excel-ի աղյուսակներ) նրանք բոլոր լոկալ հնարավոր քայլերով կարող են ինքնուրույն ստեղծել, սովորել ու տեսնել այն ամենը, որը կարող է հետագայում լինել ոմանց համար մասնագիտություն: Ինչ վերաբերվում է հավանական առաջացած հարցին, թե ինչու՞ հենց "դեմբելային", դա կլինի այս տարվա 8-երի ու (որը իհարկե կլինի) մյուս տարվա 9-երի աշխատանքը և իրենք ավարտին հասցնելով այսօրվա սկսած աշխատանքը կարող են ռեալ արդյունք թողնեն դպրոցի համար, ճիշտ այնպես ինչպես լինում է բանակում :)
Իսկ ինչ վերաբերվում է "տվյալների հենք" հայալեզու տերմինին, ինձ ուղակի որպես ՏՏ մասնագետ դուր չի գալիս նման թարգմանությունը, և իմ ՏՏ-ացված օրգանիզմը դա չի ընդունում :)
Այս գրառումը սկիզբ է առնում - http://nasa-teacher.livejournal.com/
Ինֆորմատիկայի ուսուցիչ կամ էքստրեմալ ինֆորմատիկաի դաս
Սա փորձնական բլոգ համարելով մի բանի մասին պատմեմ թե հետաքրքիր կլինի՝ լավ , թե չե՝ խիստ մի դատեք :)
(հայերեն քերականական սխալներիս համար նույնպես աշխատեք մտովի չգնդակահարել)
Ոնց գիտեք իմ գրառումներից, ես որոշեցի (MCSA, MCSE, MCITP) ՏՏ ցանցերի ու համակարգերի ադմինիստրատորի աշխատանքը ու մասնագիտությունը փոխել դպրոցի ուսուցչի աշխատանքով ու մասնագիտությունով (որը ես իդեպ վաղուց պետքա անեի): Մի պահ աշխատեցի ՌԴ-ում սակայն որոշ հանգամանքներից ելնելով վերադարձա Հայաստան ու (չասեմ ինչ աշխատավարձով՝ ամոթա ... լուրջ ամոթա) մի որոշ պատմությունների ու իրականությունների հանդիպելով մտա աշխատանքի 2 դպրոցներում:
Պատրաստ էր արդյոք դասարանը թե մեկ ու թե մյուս դպրոցում "ինֆորմատիկա" առարկայի անց կացմանը դուք ծանոթ եք կամ կարող եք ծանոթանալ "Կրթություն" կատեգորիայում իմ գրառումներով: Ավելի շատ ուզում եմ կիսվեմ աշակերտների ու դասերի մասին որոշ մտքերով:
Թեմա 1 - նեյտրալ
Դեռ առաջին մեջս մտած (ու իհարկե հիմար ու անիմաստ) հարցը (որ մինչև պատասխան չտվեցի ինձանից 4 դաս պոկ չեկան) նա եղավ թե՝ Android-նա՞ լավը թե՞ iOS-ը: Պատասխանին հետևեց ի՞նչ, կռահեք՝ նրանք չլսեցին ավել բառ քան իրանց հարցի պատասխանը: 1 թե՞ 0 ... իսկ թե ի՞նչնա մեկի առավելությունը և մյուսի թերությունը իրանց (մեղմ ասաց) թղթապանակին չի ...
Թեմա 2 - մտածե՞լ թե՞ ոչ
Համաձայնվեք թե չէ բայց ժամանակակից օպերացիոն համակարգերը (լինի դա սերվեր թե կլիենտ) էնպես են ստեղծված որ տեղադրման ժամանակ կան տեղադրելու համար մտածելու կարիք չկա ... էլ չասեմ օգտագործման հեշտ ու հասարակ լինելը ... ու հատուկ դրա համար պատրաստել եմ (վիրտուալ) համակարգիչներ որոնց վրա կան տեղադրված գործող Windows 3.1 , Windows 95 և 98 համակարգերը իրանց համապատասխան օֆիսային փաթեթներով ... ինձ հետաքրքիրա երեխեքի ռեակցիան ...
Գլխավոր հարցը/խնդիրը նրանումա որ՝ երբ ամեն ինչ էսքան պարզա, մարդը կամ ստիպված չի լինում (թելադրված) չափից ավել մտածի կամ երբ միջին կամ էական խնդրի առաջ կանգնելուց պարզապես չի իմանում թե ինչ կարելիա անել: Եթե դա բերենք երեխաների հարթություն ապա նա երբ տեսնի Windows 8.1-ը կամ Windows 10-ը ... նա ըստ ինձ շատ կսահմանափակվի ու միայն հատուկ դեպքերում կարողա պատահի ուզենա փորփրել ... այն ճամանակ երբ 90-ականներում ամեն երկրորդն էր փորում բավականին բարեհաջող:
Թեմա 3 - Դիզայներական պրոֆեսիոնալ ծրագրեր դպրոցական ուսումնական ծրագրում
Աբսուրդ բայց փաստ: Կասե՞ք ինձ խնդրեմ առանց երեխային ծանոթացնելու համակարգչի կառուցվածքի, նրա աշխատանքի, 1-երի ու 0-ների հետ խաղալու, ասելու, բացատրելու, ցուցադրելու և "շոշափման" հնարավորություն տալու օպերացիոն համակարգերը (որոնց մեջ մտնումա ոչ միայն Windows-ը այլ Linux-ը կամ ինչու ոչ FreeBSD-ն) ...
առանց գոնե մոտիկ լիարժեքի ծանոթացնելու օֆիսային փաթեթին (Microsoft  և OpenOffice) կամ գոնե Word, Excel, PowerPoint իսկ 9-րդ դասարանից նոր Access դասավանդելու ... ի՞նչ են անում նման պրոֆեսիոնալ գրաֆիկական ծրագրերը ինչպիսինն են Adobe Photoshop-ը և CorelDraw-ը հանրակրթական դպրոցի 7 և 8 դասարանների դասագրքում:
Պատասխանեմ՝ ոչինչ ... սակայն քանի որ գրված են ես պետքա մի կերպ երեխաներին ասեմ թե ինչա RGB-ն CMYK-ը և այլ հապավումներ ... մեծ սիրով ու հաճույքով :) սակայն համաձայնվեք՝ միևնույնա աբսուրդա
Մյուսում ես կպատմեմ թե ինչպես քանդվեց համակարգիչը 6-րդ դասարանցիների համար :)