«ԴԱՐ» Ակումբ - Բլոգներ - Տաթև Արծրունի

Գուրգեն Խանջյանի «Նամակներ ընթացքից» գրքի բնաբանը
ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

Նամակներ գրողական փորձառության հեռադրությունից

Վերջին տարիներին Գուրգեն Խանջյանի ստեղծագործական կարելիություններն ավելի շատ դրսևորվում են վիպագրության ու դրամատուրգիայի ժանրային տարածության մեջ, իսկ ահա փոքր արձակի, ի մասնավորի` պատմվածքի ու էսսեի ոչ այնքան հաճախակի երևումներն ընկալվում ու մեկնաբանվում են իբրև «վեպից վեպ» ստեղծագործական տարածության միջանկյալ փորձարկումներ ու հրապուրանքներ: Սա գուցե ճշմարիտ է գրողի ընթացային ներկա օրինաչափությունների համապատկերում, սակայն ընդհանրական, նախընթաց զարգացումները պարագրկող հայացքի պարագային փաստ է, որ Գուրգեն Խանջյանը մեր ժամա-նակների լավագույն պատմվածքագիրներից է, արդեն կարելի է ասել` իսկական վարպետ, ում փոքր արձակն իր մասնավոր հատկականություններով մեծապես նպաստել է ժանրի արդի նկարագրի ձևավորմանը:

1994թ. լույս տեսած «Շարժասանդուղք» պատմվածքների ժողովածուն, որն, ի դեպ, Խանջյանի առաջին գիրքն է, հատկանշվում էր երևույթների էքզիստենցիալ փորձընկալմամբ, որը պայմանավորում էր համապատասխան կառուցվածք ու պատում: Թեմատիկբովանդակային երբեմն ընդգծված սևեռվածությունն ու գտնված հնարքների հաճախակի կրկնությունները ինչ-որ չափով թուլացնում էին ընդհանուր տպավորությունը, սակայն «Շարժասանդուղքով» հայ պատմվածքի զարգացման, ժանրային նկարագրի թարմացման համար բացվում էին նոր հեռանկարներ: «Ստվերներ խամաճիկների փողոցում» (1998) ժողովածուում ընդգրկված պատմվածքներն արդեն որակական նոր աստիճան էին հատկապես պատումի բնույթով: Եթե նախորդ ժողովածուում ինքնատիպությունը առավել հաճախ ներկայանում էր միջնորդավորված հղումների համատեքստում, ապա այստեղ Խանջյանի` ինքնացման տանող գրողական ջանքերը ոչ միայն զգալի էին, այլև համակարգված: Էքզիստենցիալ սևեռումներն այստեղ իրենց տեղը զիջել էին էքզիստենցիալ խաղարկումներին, որը հնարավորություն էր ընձեռում ոճական ու թեմատիկ ուշագրավ համադրումներ անել: «Մարդկանց տուն ուղարկիր» (2004) ժողովածուի փոքր արձակը ներկայանում է կոլաժի ու էսսեի ներժանրային մասնավորություններով: Հատկապես կոլաժի խանջյանական իրացումները հատկանշվում են տպավորիչ լուծումներով: Սա, հիրավի, պատումի նոր մակարդակ է, որ հուսով եմ` դեռ դրսևորվելու է Խանջյանի գրականության մեջ:

Ներկա` «Նամակներ ընթացքից» նոր ժողովածուն, ահա, ամփոփում է Խանջյանի գրեթե բոլոր պատմվածքները, կոլաժներն ու էսսեները, որոնք ընդգրկված էին վերը հիշատակված ժողովածուներում, ինչպես նաև նույն ժանրերի` 2004թ. հետո գրական մամուլում հրապարակված ստեղծագործությունները: Այլ կերպ ա-սած` Խանջյանն այս գրքով ամփոփում-ամբողջացնում է իր փոքր արձակի նկարագիրը: Նշեմ, սակայն, որ սա հերթապահ մտահղացում չէ, այլ գրողական փորձառությամբ լուրջ ստեղծագործական իրացում` գեղագիտական նպատակասլաց առանցքով, որի խնդիրը ոչ թե նախընթացի հավաքումն է մեկ գրքում, այլ` նախընթացով նոր  գիրք ստանալը: Այս առումով` կարևորվել է երկու հատույթ:

Նախ` Խանջյանն ամբողջովին կամ մասնակիորեն վերամշակել է ժողովածուում ներառված գրեթե բոլոր գործերը, հատկապես` «Շարժասանդուղքում» ընդգրկվածները, քանզի դրանցում է, որ առկա էին գրողական սկզբին բնորոշ թե-րացումներն ու անհստակությունները:

Եվ ապա` ժողովածուում Խանջյանը պատմվածքների, կոլաժների ու էսսեների համար ապահովել է նոր համատեքստ, այսինքն` ընկալման ու մեկնաբանման նոր հնարավորություններ: Այս իմաստով` շատ կարևոր է նաև ժողովածուի վերնագրի ընտրությունը:

Վերնագրում առկա նամակ  բառը ցուցանում է Խանջյանի ժանրընկալման նոր մեկնակետերը: Այստեղ լավագույնս բնութագրված է Խանջյանի գրականության ու մասնավորապես` փոքր արձակի գործառնականության բնույթն այսպես ասած` հասցեատիրոջ առումով, մյուս կողմից` Խանջյանի պատումն իր չընդհատվող երկխոսական բնույթով, էպիստոլյար ժանրերին բնորոշ խոստովանական տարրե-րով, դիմումնային ձևերի հաճախադեպ կիրառությամբ` առավել հարազատ է նա-մակի ներքին տարերքին: Մյուս կողմից` գրողական փորձառության հեռադրությունը, կամ գուցե նաև` պատմվածքների` անցյալ ժամանակում ստեղծված լինելու պարագան են մղել Խանջյանին սեփական ստեղծագործություններն ընկալել ու ի-մաստավորել իբրև նամակներ:

Արդի հայ գրականության կայացման, ընդհանուր օրինաչափությունների ձևավորման գործում Գուրգեն Խանջյանի ավանդը, հիրավի, նշանակալից է: Արդեն պատկառելի ծավալ ունեցող նրա ստեղծագործական ժառանգության յուրաքանչ-յուր մասնավորություն թե´ թեմատիկ, թե´ ժանրային իրացումների առումով հարստացրել է արդի հայ գրականության նկարագիրը: Ուստի` ստացվել է այնպես, որ Խանջյանի գրականության մասին խոսել, դիտարկումներ կատարելը, չնչին բացառություններով, նույնն է, թե արդի հայ գրականության մասին խոսելը: Այդ առումով` եթե նրա «Թատրոն 301» ժողովածուն լիարժեք պատկերացում էր տալիս նաև վերջին տարիներին հայ դրամատուրգիայում կատարված բոլոր տեղաշարժերի ու նորարարությունների մասին, ապա` «Նամակներ ընթացքից» ժողովա-ծուն ամբողջացնում է ոչ միայն Գուրգեն Խանջյանի փոքր արձակի ընդհանուր նկարագիրը, այլև բազմաթիվ առումներով մեկնակետեր է տալիս ժանրի արդի տեղաշարժերի համապատկերը ներկայացնելու համար:

ՕՐՀԱՆ ՓԱՄՈՒՔ. Ձյունը
2006-ի գրականության Նոբելյան մրցանակակիր թուրք գրող Օրհան Փամուքը Եվրոպայում ամենահայտնի գրողներից մեկն է, որի երկերը տպագրվել են շուրջ 100 երկրներում: Գեղագիտական մտածողությամբ թուրք գրողը Արեւելք-Արեւմուտք քաղաքակրթությունների հակասություն-համադրությունների յուրատեսակ կրողն է, եւ նրա «Ձյունը» վեպը դրա արտահայտություններից է: Նոբելյանակակիր իր այս վեպը, հայ ընթերցողի համար գեղագիտականությունից, մշակութային-գրական չափանիշներից զատ, բնականորեն, ունի ազգային-հոգեբանական մեկ այլ՝ միայն մեզ հասկանալի նշանակություն: Գրողը «Մենք մեկ միլիոն հայ եւ երեսուն հազար քուրդ ենք սպանել» խոսքերով համալրեց թուրք առաջադեմ այն սակավաքանակ մտավորականների շարքը, ովքեր սեփական երկրի ապագան պատկերացնում են միայն՝ բացվելով պատմության ճշմարտությունների առաջ: «Ձյունը» վեպի հայերեն հրատարակությունն այս օրերին թերեւս ունի նաեւ խորհրդանշական բնույթ: Վեպի թարգմանությունը նախաձեռնել եւ հրատարակությունը իրականացրել է Համազգային հայ կրթական եւ մշակութային միությունը: Թարգմանությունը ռուսերենից կատարել է Հակոբ Սողոմոնյանը. խմբագիրը Ֆելիքս Մելոյանն է, գրքի ձեւավորողը՝ Մկրտիչ Մաթեւոսյանը: Երեկ «Համազգայինի» գրասենյակում գրքի շնորհանդեսին միության նախագահ Լիլիթ Գալստյանը վեպի թարգմանության նախապատմության մասին խոսելիս ասաց, որ երկու տարի առաջ բնավ չէին կարող պատկերացնել, որ այն կհամընկնի այս օրերին մեր բոլորի բառապաշարում ամենից հաճախ հնչող հայ-թուրքական հարաբերություններ արտահայտությանը, երբ այդ երկու բառերը միմյանցից բաժանող պարզ գիծը մեզ համար կրում է ցավի, չապաքինվող վշտի, անհանգստության, Ցեղասպանության ողբերգության մի ամբողջ գիտակցություն: Գրքի թարգմանության հիմնական նպատակը, ինչպես նշեց Լիլիթ Գալստյանը, հայ ընթերցողին բարձրարժեք գրականության հետ հաղորդակցելն է եղել: Վեպը շատ համարժեք է Փամուքի Նոբելյան ճառի այն խոսքերին, թե՝ «Գրականությունը ամենաարժեքավոր պաշարն է, որ մարդկությունը ամբարել է իր ինքնըմբռնման որոնումներում»: Լիլիթ Գալստյանը պատմեց նաեւ, որ հայերեն թարգմանության հեղինակային համաձայնություն ստանալու համար, երբ դիմել են Փամուքին, գրողը հրաժարվել է հոնորարից՝ ասելով, որ «Ձյունը» վեպի այս թարգմանությունը հայ եւ թուրք ժողովուրդների փոխըմբռնման շատ կարեւոր քայլերից է:

Վեպի հայերեն թարգմանությունը հատկապես ներկայիս շրջանում համարվեց ազգային, քաղաքական, մշակութային կարեւոր իրադարձություն: Թարգմանիչը նկատեց գրքի ճանաչողական նշանակությունը, «ոչ մեկը Թուրքիան այսպես չի ներկայացրել»: Հետաքրքրական էր Ռուբեն Հովսեփյանի մոտեցումը. «Աշխարհում շատ կան հրաշալի գրքեր, որոնց ընթերցումը գեղարվեստական վայելք է. դրանք տարածքով, ժամանակով քեզնից հեռու են, ու գեղարվեստական վայելքը դրանից ավելանում է: Այս գիրքը դրանցից չէ. ես դա չեմ կարողանում վայելել որպես մաքուր գեղարվեստական գործ: ... Չգիտեմ, թե նա նյութին, տարածքին որքան ազնվորեն է նայել, բայց ձյունի սիմվոլի միջոցով երկրի սեւ կետերն է ցույց տալիս»:

Վեպը զուտ որպես գրական-մշակութային երեւույթ դիտարկեց Հակոբ Մովսեսը. «Օրհան Փամուքը իր գրքի մեջ հաջողել է որպես արեւմտյան մտածողության կրող, թեեւ թուրքական միջավայրում է ստեղծագործել: ... Նկատի ունենալով նաեւ մեր վերջին տասը տարիների գրական պրպտումները եւ այն, որ թուրք գրողը նույն տարածքից է, ուսանելի է, թե ինչպես է կարողացել իր գեղագիտության մեջ արեւելյան՝ թուրքական, պարսկական, արաբական մտածողության ձեւաբանությունը եվրոպական ընկալումների մեջ դնել եւ ստանալ եզակի համադրություն: Անկախ ճանաչողական արժեքից, առանձնապես կուզենայի, որ մեր երիտասարդ գրողները այդ հանգամանքի վրա ուշադրություն դարձնեին»: Ազատ Եղիազարյանը գիրքը համարեց մոդեռնիստական շրջանի լավագույն գործերից եւ նկատեց, որ եթե այդպիսի վեպ այստեղ գրվեր, գործի կդրվեր 301 հոդվածը (թեեւ Փամուքն էլ իր երկրում վտարանդի է ե՛ւ թուրք ազգայնականներից, ե՛ւ դատական հետապնդումներից խուսափեց միջազգային լրատվամիջոցների, հանրահայտ մտավորականների զորակցությամբ):

Նկատվեց, որ վեպը թեեւ ռուսերենից է թարգմանվել, բայց թուրքերեն տողացին ձեռքի տակ ունենալով, կարողացել է պահպանել վիպական մթնոլորտը եւ ոճը, իսկ մի տիկին Կանադայից ասաց, որ արեւելահայերենի ներկա աղավաղումների պայմաններում, վերջապես ահա «զուլալ, առանց օտարաբանություններու եւ կրկնաձայն բառերու» հայերեն գիրք:

Հայ-թուրքական փոխհարաբերությունների մեջ ճանաչողական դաշտ ձեւավորելու ըմբռնումների այս նոր մթնոլորտը կտրուկ փոխեց Ավիկ Իսահակյանի մոտեցումը: Նա հորդորեց չընկնել էյֆորիայի մեջ եւ չմոռանալ, թե ինչ արեց եւ ինչի է ընդունակ թուրք ազգը, այն սահմռկեցուցիչ բարբարոսությունը, որ մեր ազգը կիսեց, մաս-մաս արեց: Եվ որ ոչ մի Օրհան Փամուքի հանճարեղ գիրք չի կարող մաքրագործել դա: Սերունդների ինքնագիտակցման տեւական շրջան պահանջող ընթացք է դա, քանի որ «Չի կարելի մոլորվել, խաբվել եւ սերունդներին ներշնչել դա»:

Ավարտին հնչեց այն միտքը, որ այդուհանդերձ մշակույթի չափանիշը տաղանդն է: Իսկ «Համազգայինը» Օրհան Փամուքին Երեւան հրավիրելու մտադրություն ունի:

ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱՆ. Սև քառակուսի կարմիր անապատում
Վեպը արժանացել է 2008թ-ի նախագահի գրականության մրցանակին

Նորայր Ադալյանի «Սեւ քառակուսի կարմիր անապատում» վեպում հեղինակը ոչ թե խոսում է անցյալի, այլ ներկայի հետ եւ բացում իր հոգու այն էջերը, որոնցում ասես «տեսագրված» է Եղեռնը: Արյան հիշողության առարկայականություն` այս տեսանկյունով է գրողը ինքնաստուգում կատարում:

Ն. Ադալյանը կարող է հոր` երզնկացի Մարտիրոսի աչքերով տեսնել ու տեսածը պատմել, մասնակից լինել «կարմիր անապատի սեւ քառակուսու» անցուդարձին, քարավանի 178 մարդկանցից մեկը լինել:

Թումանյանն է մեր ժողովրդին համեմատել Ճամփա ընկած քարավանի հետ: Քարավանի ճամփան դրամատիկ իրադարձությունների հրապարակ է: Այստեղ ընկածների թիվը ճիշտ ու ճիշտ է: Ն. Ադալյանը Եղիշեի օրինակով տալիս է ընկածների անունները: Հարություն` անուն առ անուն. ահա նպատակը:

Գրողը Երզնկայի պատումը վաղ էր արել («Կապույտ Երզնկա»), տուրք տվել կարոտի գրականությանը, սակայն նոր վեպում փոխում է պատումի նպատակը: Նա մտովի չի գնում Երզնկա, ժամանակների հեռվից չի խոսում ինքն իր եւ ծննդավայրի հետ: Ադալյանը վերապրում է Եղեռնը, որքանով Եղեռնը ապրում է իր մեջ: Գրողի հոգում սեւը, ծուխը, ճիչը, մահը այն օրերինն են:

Վիպասանը օգտագործում է Եղիշեի պատմության, «Սասնա ծռեր» էպոսի, Աբովյանի, Րաֆֆու վեպերի պատումներին առնչակցող ձեւեր, ընթերցողի համար ճշտելով իր ստեղծագործության գաղափարական սահմանները, փորձելով հաստատել պատմական արժեքները: Նա ընթերցողին շրջագայության է տանում Արեւմտյան Հայաստանով մեկ: Նպատակը թե՛ պատմական աշխարհագրության «դասերն» են, եւ թե՛ կոտորածի, զուլումի պատկերումը:

«Սեւ քառակուսի կարմիր անապատում» վեպը դրվագային է: Դաժան ճակատագիրն է միահյուսում դրվագները:

Վեպում իր տեղն ունի նաեւ հերոսական-ասքայինը: Հեղինակն, այնուամենայնիվ, կենտրոնացած է եղեռնապատումի վրա, ցանկանալով ներկայացնել Եղեռնը` հակագոյաբանական իր ողջ սարսափով: Կյանքը դադարում է նաեւ ապրող մարդու ներսում: Հիշենք տիկին Սիրունյանի խոսքերը` «Քար կուզեմ ըլլալ, չորացած ծառ մը կուզեմ ըլլալ, վախճան, վերջավորություն»:

Վեպի գաղափարը ծավալվում է հակագոյաբանական մութ ուժի շուրջ:

Մուրադի տան վրա հարձակված թուրքերը բարձրաձայն հղանում են սպանելու` նախամարդուն բնորոշ ձեւեր: «Մի՞թե ունայնության համար ստեղծեցիր մարդուց բոլոր որդիները»: Հեղինակն է պատասխանում` այո: Տեղահանված, մահ տեսած հայը ունայնության համար է ստեղծվել, որքան էլ ճիգ ու ջանք թափի գոյությունը շարունակելու համար:

Դա չեն վկայում աչքերի ու սրտի վրա չոր աղ նետելու, ճզմված բուի վերստին թռիչքի եւ այլ պատկերները:

Աստծու մեջ մեռնում է ստեղծումը: Դրախտի գետը փոխվում է դժոխքի գետի: Մինչեւ Արաքսի ափ անցնելը քարավանն անցնում է զոհասեղանի վրայով: Երզնկան չիջավ զոհասեղանից, նրա հետ` ողջ Արեւմտահայաստանը: Երզնկայի պատկերը իր որդիներին ետ, դեպի իրեն էր կանչում:

Քաղաքի վերջին պատկերի դիմաց դեպի ծննդավայր շրջվեցին Փառանձեմ տուտուն, խահվեճի Արամը` իր ընտանիքով, Սիմոն Տեր-Մարուքյանը, Արտավազդ Հովեյանը` թոռան հետ, Սիրարփին, Ենոքը, Աննա ու Սոֆի քույրերը եւ էլի ուրիշներ: Նրանք դուրս են գալիս Նոյ նահապետի տապանից եւ ընդունում ջրհեղեղը:

Հետո, երբ քարավանը առաջ էր գնացել, Հեթումն է խնդրում` «Ինձ տարեք իմ քաղաքը» (նախընտրելի է ծննդավայրում մեռնելը): Չուքուրյան Կարապետ աղան ավելի ուշ է վերադառնում («Կուզեմ մերիններուն ոգիին քով ըլլալ»): Ետ դարձի էպիկական թելը չի կտրվում: Ոսկե ձին է գնում, վերադառնում: Քարավանը տեղ հասցնելուն պես` Մգրոն: Վերադարձը նաեւ Ներսես Ալթունյանի մտքում էր:

Վերադարձողները քաշվում են բուն էպիկականության տարածք:

Վեպի կառուցվածքում էական տեղ ունեն խորհրդանշանները, հատկապես Բրաբիոն ծաղիկը: Բրաբիոնը տեսել է Արաբոն, պատմել Աղբյուր Սերոբին, նա` Գեւորգ Չաուշին, Չաուշը` Քեռիին, սա էլ` Անդրանիկին, Անդրանիկը` Մուրադին...

Մենք հանդիպում ենք էպոսի փոխանցական գծին:

«Սեւ քառակուսի» եւ «կարմիր անապատ» կապակցությունները սոսկական համադրություններ չեն: Պատմական հիշողությունը սեղմվում է սեւ քառակուսու մեջ: Այստեղ են մնում Երզնկան, Բիթլիսը, Ալաշկերտը, Սեբաստիան, Դիարբեքիրը..., մեր պատմական աշխարհագրությունը: Երկրաչափական պատկերը կնքում է ճանապարհ ու ճակատագիր: Ազգի տոհմածառը («Հազար մարդ ձեռք-ձեռքի տված չէր կարող գրկել նրա բունը»), ներկայացվում է «կայծակնահար», «մնացել էր ահռելի, կանգուն, անթաղ կմախքը»:

Գրողը մեր ժամանակի պատվիրակն է «կարմիր անապատում»: Նա է խոսում գաղափարական վեպի բոլոր հերոսների միջոցով: Գերիշխում են անհատականացված խոսքն ու մտորումը: Սակայն, ըստ հեղինակի, մեկ անձն էլ ժողովուրդ է, ուստի մեկի խոսքն էլ բազմաձայնական է:

Ն. Ադալյանին հաջողվում է հաղթահարել ժամանակի հեռավորությունը եւ «կարմիր անապատում» տեսնել Եղեռնը: Նա կանգնում է կոտորածի գրիչների շարքում: Կարծես նա տարեգրում է հընթացս (Եղիշեի պատմության պոետիկան դրա արդյունքն է):

Քարավանը հասնում է փրկության հանգրվան, բայց չի ցավազրկվում: Ցեղասպանության չափումները անփոփոխ են:

Վեպում հանդիպում ենք մի անեծքի. «Յոթ տարի, յոթ դար, յոթ հազարամյակ քոռ նստիս, գորշ գայլ, դու ու քո ծնողները, դու ու քո եղբայրները, դու ու քո արյունակիցները, դու ու քո ազգուտակերը, քոռ, քոռ նստիք, մինչ աշխարհի վերջ...»: Անեծքով մենք դեմ ենք առնում միֆամտածողության արքետիպային շերտին:

Նորայր Ղազարյան

ՓԻԹԵՐ ԲԱԼԱՔՅԱՆ. Ճակատագրի սև շունը / Ոսկորներ
Թարգմանությունը` Հակոբ Ծուլիկյանի

«Ճակատագրի սեւ շունը» հայտնի հուշագրության հեղինակ Փիթեր Բալաքյանի ստորեւ թարգմանաբար ներկայացվող գրությունը գրքի լույս ընծայման 10-րդ տարեդարձի առթիվ վերջերս վերահրատարակված տարբերակում ընդգրկված մի նոր գլուխ է, որն առաջին անգամ տպագրվել է «New York Times» (Նյու Յորք թայմս) թերթում:

Դեր Զորն Օսվենցիմի համահավասար իմաստ է ձեռք բերել հայերի համար: Երկուսն էլ, տարբեր ձեւերով, մահվան եւ զանգվածային սպանությունների համակարգված գործընթացի էպիկենտրոններ են: Երկուսն էլ խորհրդանշական վայր, էպիգրամային տեղանուն՝ սեւ քարտեզի վրա:

Դեր Զորն անյպիսի մի արտահայտություն է, որ փշի կամ տզի նման կպչում է քեզ ու պոկ չի գալիս: «Ր», «զ», «որ» հնչյունները սղոցի, դանակի պես կտրում են: Դեր Զորը՝ վայր է, դեպի ուր հարյուր հազարավոր հայեր ստիպված էին ոտքով հասնել 1915-16 թվերին, վերջնակետ՝ առաջին համաշխարհային պատերազմի քողի ներքո Օսմանյան Թուրքիայի կառավարության իրագործած հայերի ցեղասպանության:

2005-ի մայիսին Մ. Նահանգների պետքարտուղարության հովանավարությամբ Բեյրութում դասախոսություններ անցկացնելուց հետո, հայկական եկեղեցու կարգադրությամբ այցելեցի Սիրիա, Հալեպ՝ ցեղասպանությունից մազապուրծ հայերի կարեւոր ապաստաններից մեկը եւ առավել հեռվում՝ արեւելյան մասում գտնվող Դեր-Զոր վայրը:

Հալեպից այնտեղ, Սիրիայի տարածքով ճանապարհն անցնում էր Եփրատ գետի երկայնքով մինչեւ Իրաքի սահմանը: Գետը, որ մերթ հայտնվում էր, մերթ անհայտանում, զուլալ էր, հոսուն եւ կանաչավուն: Ոչ դարչնագույն եւ դանդաղահոս, ինչպես երեւակայությանս մեջ էր պատկերված եւ իհարկե՝ ոչ կարմիր՝ արյան հեղեղից կամ խցանված՝ դիակների առատությունից, ինչպես ականատեսներն էին նկարագրել ցեղասպանության վատթարագույն ժամանակահատվածում:

Կեսօրին մենք անցանք Դեր Զորի առեւտրական թաղամասի փողոցներով, որոնցում լսվում էր արագընթաց ավտոմեքենաների եւ մոտորահեծանիվների բզզոցը, մինչեւ հասանք Սրբոցն Նահատակաց հիշատակին կառուցված հայկական քարաշեն եկեղեցու ճակատային մասին: Տեր հայրը մեզ ներս առաջնորդեց: Աստիճաններից ներքեւ, տաճարի տակ, կամարակապ անցքեր կային եւ մարմարյա հսկայական մի կոթողասյուն, որը վեր էր խոյանում առաստաղի լայն բացվածքից: Կոթողասյան շուրջը ապակե պահարանների մեջ ավազի վրա խնամքով դարսված ոսկորներ էին: Հարյուրավոր ոսկորներ, գանգերի մնացորդներ, ազդրոսկրներ, մեծ ոլոքներ, անրակներ, ակնախոռոչներ, ատամներ: Չորս բոլորը ապակե պահարաններ էին, կողք կողքի եւ դրանց մեջ ոսկորներ, ոսկորներ ու էլի ոսկորներ:

Հարցրեցի տեր հորը, թե որտեղից էին այդ բոլորը հավաքել: «Շուտով կտեսնես», ասաց:

Պատարագից անմիջապես հետո, մենք ուղեւորվեցինք դեպի արեւելք, եւ ես գլխի ընկա, որ Դեր Զոր ասվածը չոր, անբերրի մի հսկայական հողատարածք է: Մի քանի ժամ անընդմեջ, բացի ժամանակ առ ժամանակ հանդիպող ոչխարների հոտից, այդ ամայի տարածքով անցնելուց հետո, մեր մեքենան կանգ առավ եւ ճանապարհի եզրին, բլրի բարձունքում ես տեսա սպիտակ քարից կառուցված մի փոքրիկ մատուռ:

«Սա Մարգադեն է», ասաց մեզ ուղեկցող հայր Ներսեհը: «Մոտ 15 տարի առաջ, երբ Սիրիայի կառավարության որոշմամբ այս վայրերում մարդիկ նավթ էին որոնում, էքսկավատորները ոսկորների կույտեր դուրս բերեցին հողի տակից»:

«Հենց այստե՞ղ», հարցրեցի:

«Այո, հենց այստեղ», ասաց նա եւ բացատրեց, որ Սիրիայի կառավարությունն անմիջապես հայկական եկեղեցուն որոշակի հողային տարածք հատկացրեց հուշակոթողի կառուցման համար: Ես քայլեցի բարձունքն ի վեր, մատուռի ուղղությամբ, ձեռքս խրեցի ավազների մեջ եւ զգացի, որ դեմ եմ առնում կարծր ոսկրաբեկորների:

«Մեր նախնիներն են այստեղ թաղված» մրթմրթացի: Հետո սկսեցի, առանց երկար մտածելու, ափերովս ավազների միջից դուրս բերել ոսկորները՝ գանգի, գոտկատեղի խոռոչային մասերը եւ ինը տասնամյակ անց գրպաններս լցնել դրանցով: Դրանք հողածածկ, կրային, ծակոտկեն, բայց ամրակուռ նյութից էին:

Լցրեցի գրպաններս դրանցով, պարտավորված զգալով ինձ հետ դեպի մատուռ բարձրացնել այդ բոլորը: Մատուռի հատակը սառն էր, իսկ հետեւում ալեբաստրե մի պատի վրա խաչ էր փորագրված: Իրիկնային արեւի շողերը դեղնավուն լուսամուտի միջից ներս էին թափանցում, եւ ամբողջ տարածքը լողում էր բաց նարնջագույն լույսի մեջ: Փորձեցի մտքիցս հանել այդ ամենը, հեռանալ գերեզմանատնից, հեռանալ անգամ ինքս ինձանից եւ նորից շնչել ազատ...

Ինքնաթիռում, դեպի Մ. Նահանգներ վերադառնալիս կես քուն, կես արթուն վիճակում էի: Միայն Լաբրադորի վրայից թռնելուց գիտակցեցի, որ մեկ ուրիշ երկրից վերցրած օրգանական նյութեր էի փոխադրում ինձ հետ: Հայտարարագրի վրա հարցերը հստակ էին ձեւակերպված. «Ձեզ հետ բերո՞ւմ եք հող, միրգ, բույս կամ հողագործության այլ կուլտուրաներ», «Այցելել ե՞ք Մ. Նահանգներից դուրս գտնվող ագարակներ, ֆերմաներ, արոտավայրեր»: Այժմ արդեն կրկնակի ամուր փակված ծրարներում գտնվող ոսկորները հողով ծածկված էին անշուշտ եւ չնայած արդեն բջջային կուլտուրաներ չէին, ապա ի՞նչ էին դրանք իննսուն տարիներ անց:

Կռացա եւ ձեռք տվեցի ճամպրուկիս՝ ապահով լինելու համար, որ դրանք իրենց տեղում են, մի կողմից էլ հետեւելով, թե արդյոք ուղեկցորդուհիներից որեւէ մեկը նայո՞ւմ է իմ կողմը, թե՞ ոչ: Ի՞նչ կարող էի ասել. «Սրանք իմ համերկրացիների ոսկորնե՞րն են», թե՞ նշեի, որ Սիրիայի անապատներում այցելել եմ ոսկորների մի ամբողջ «արոտավայր»: «Այս մեկը կարող է պատկանել իմ տատիկի առաջին ամուսնուն, այս մյուսը՝ սվազցի մի գյուղացու»:

Հայտարարագիրը լրացրեցի՝ «X» նշանը դնելով «Ձեզ հետ բերում եք» նախադասության «ոչ» քառակուսում: Քենեդի օդանավակայանի մաքսատանը հերթի կանգնելուց պատկերացրեցի, թե հաշվի առնելով իմ այցելած վայրերը, պետքարտուղարության ներկայացուցիչը կարող էր ցանկություն հայտնել՝ ստուգելու ճամպրուկներս: Բայց մաքսատան աշխատակիցը նախ անձնագիրս ստուգեց, հետո էլ ինձ նայեց եւ անձնագիրս կնքեց՝ ասելով «բարի գալուստ»:

ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ. Զոնա ուղարկված նամակներ
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 80-ամյակի առթիվ լույս է տեսել «Սերգեյ Փարաջանով. Զոնա ուղարկված նամակներ» գիրք-ալբոմը, ուր զետեղված են այն բոլոր նամակներն ու նկարները, որոնք մեծանուն ռեժիսորի մտերիմներն ու հարազատները նրան են գրել բանտում եղած տարիներին:

Ինչպես  նշեց Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը, այդ նամակները, որոնք այսօր արդեն ունեն նաեւ փաստաթղթային արժեք, հրապարակվում են առաջին անգամ: Նրա խոսքերով, նամակներից ընթերցողը կարող է գաղափար կազմել, թե ինչ է կատարվել այդ ժամանակաշրջանում, ինչ մեթոդներ են կիրառվել բանտերում, հատկապես քաղբանտարկյալների նկատմամբ: Այս առումով գիրքն ուսումնասիրության հրաշալի աղբյուր է հետազոտողների համար:

Փարաջանովը բանտում եղած ժամանակ իրավունք ուներ ամիսը ընդամենը երկու նամակ գրել, սակայն նրան ուղարկվող նամակները բազմաթիվ էին: Այդ պատճառով էլ, ինչպես նշեց Զ. Սարգսյանը, Փարաջանովը պատասխան նամակը մեկն էր լինում, գրված կամ կնոջը` Սվետլանային, կամ մտերիմներից որեւէ մեկին:

Զավեն Սարգսյանը հայտնեց նաեւ, որ գիրքը հրատարակվել է ռուսերեն, քանի որ նամակների հեղինակները բոլորը գրել են այդ լեզվով:

ԱՆԹՈԼՈԳԻԱ (18-33)
Համազգային հայ կրթական եւ մշակութային միության հովանավորությամբ լույս է տեսել «18-33. արդի հայ արձակ» ժողովածուն: Կազմել եւ խմբագրել են Լիլիթ Գալստյանը եւ Արքեմնիկ Նիկողոսյանը: Անթոլոգիան ներկայացնում է 13 գրողների (Հրաչյա Սարիբեկյան, Մհեր Բեյլերյան, Համբարձում Համբարձումյան, Սեւադա Գրիգորյան, Հարութ Կբեյան, Արտավազդ Եղիազարյան, Արամ Պաչյան, Սարգիս Հովսեփյան, Նառա Վարդանյան, Աննա Դավթյան, Արեգ Ազատյան, Լիլիթ Կարապետյան, Մարիամ Ասրիյան) 35 ստեղծագործություն՝ ընդհանուր գծերով ներկայացված երիտասարդ գրաքննադատ Արքեմնիկ Նիկողոսյանի «Վաղվա գրականությունը կազմավորման ջանքի մեջ» առաջաբանում: Հետիննսունականների ճգնաժամային համարվող գրական ընթացքի նոր որոնումները նա գնահատում է յուրովի՝ նաեւ կրած ազդեցություններով եւ ներկայացնում ժողովածուում ընդգրկված հեղինակների ստեղծագործական առանձնահատկությունները: «18-33 խորագիրը չի նշանակում թե ընդգրկված են այդ տարիքի բոլոր արձակագիրները: Ընտրվել են մեր կարծիքով՝ վաղվա գրականության դիմագիծը պայմանավորող կամ դրան հավակնող հեղինակները»: Անթոլոգիան բացվում է Լիլիթ Գալստյանի «Առաջաբանի փոխարեն» ստեղծագործական բնույթի գրությամբ, որտեղ իրապես ներկա է գրողական թաքնված որակ. «Ես գրող չեմ դառնա, փոխարենը անվերապահ հարգում եմ նրանց, ովքեր գիտեն բառի գինը, ապրում են գտած նախադասության հաճույքով ու պատրաստ են այն կիսել ընթերցողի հետ»: Բառի արվեստը այն զգացողի հետ կիսելու համար, սակայն, պետք է այդ իրավունքը ձեռք բերել. «Ժամանակն ու ընթերցողը կհաստատեն կյանքի ընկալման նրանց բանաձեւը, գրականության մեջ նրանց հետագիծը, բայց նախ՝ նրանց գրականությունը ապրելու իրավունք պիտի ունենա», գրում է նա: Շնորհանդեսին գիրքը ներկայացրեց Լիլիթ Գալստյանը: Արքեմնիկ Նիկողոսյանը նկատեց, որ անթոլոգիան ոչ միայն ներկայացնում է գրական արձակի այսօրը, նաեւ կանխորոշում հայ գրականության ապագա դիմագիծը՝ ի չիք դարձնելով հոռետեսական կանխատեսումները: Ըստ Լեւոն Անանյանի, անթոլոգիայի գոյությունը վկայում է գրական արժանի հերթափոխի մասին, որը նաեւ ՀԳՄ-ի աշխատանքի արդյունքն է (միության երիտասարդական թեւի ակտիվություն, «Գրեթերթ», «Սերունդ» պարբերականների գոյություն): Հովհաննես Գրիգորյանը, որ տարիներ շարունակ հայրական հոգածությամբ է վերաբերվել երիտասարդ գորղներին, գրքի տպագրումից զատ, կարեւոր համարեց այն ընթերցողին հասցնելը: Ավիկ Իսահակյանը եւս գնահատեց երիտասարդ արձակագիրների հանդեպ Համազգայինի ուշադրությունը, քանի որ գրողը չտպագրվելու պարագայում ինքնաներկայացման այլընտրանք չունի, ի տարբերություն, ասենք՝ նկարչի կամ երաժշտի: Նա նկատեց նաեւ, որ ստեղծագործական անհրաժեշտությունն է նրանց բերել գրականություն, որոնք ժամանակի մթնոլորտն են ներկայացնում, «զերծ գաղափարական կաղապարներից»: Նա տեղեկացրեց, որ իր ղեկավարած Գրականության ինստիտուտը լույս է ընծայել Լեւոն Շանթի 3-րդ, 4-րդ հատորների ակադեմիական հրատարակությունները, հրատարակության է պատրաստվում Նիկոլ Աղբալյանի երկերը: Կանադահայ գրող Մարգար Շարաբխանյանը հիշեցրեց Շավարշ Նարդունու «Հայրենիքը երիտասարդությունն է» խոսքերը՝ երիտասարդներին հորդորելով իրենց ստեղծագործությամբ մոտենալ կյանքին՝ ժողովրդի հոգսի, մտածումների, մտահոգությունների արձագանքողը դառնալ: Ռուբեն Հովսեփյանը նրանց համարեց բախտավոր սերունդ, որովհետեւ ինքնաբավ կարող են ապրել. «Ձեր կողքին, ձեզ հետ գրականագետներ են մեծանում, ապավինեք ավելի նրանց, քան ավագներին, որոնք իրենց նախասիրություններով կարող են ձեզ շեղել»: Համազգայինի կենտրոնական վարչության անդամ Էդուարդ Մսրլյանը հաստատեց մշակույթի ձեռնարկներ խրախուսողի իր հեղինակությունը. «Դուք պահանջեք, մենք տեղի կուտանք»: Տեղեկացվեց, որ կտպագրվի նաեւ հայ արդի պոեզիայի անթոլոգիա:

ԱՀՄԱԴ ՆՈՒՐԻԶԱԴԵ
«Ահմադ Նուրիզադեն աշխարհում միակ օտարազգի հայագիր բանաստեղծն է, որն իր իսկ հայրենիքում` Իրանում, քարոզում է հայ մշակույթն ու գրականությունը»,- նշեց Հայաստանի Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը հոկտեմբերի 6-ին պարսիկ բանաստեղծ եւ թարգմանիչ Ահմադ Նուրիզադեի «100 տարի հայ բանաստեղծություն», «Բարեւ ձեզ հայեր» եւ «Մենության գիշեր ու երազանքներ» գրքերի շնորհանդեսին: Վերջին երկու գրքերում ներկայացված են Նուրիզադեի հայերեն լեզվով գրված բանաստեղծությունները:

Լ. Անանյանը նշեց, որ Նուրիզադեի թարգմանությունները հայերենից պարսկերեն տասնյակ հատորներ են կազմում: Ըստ նրա, իրանական մամուլի էջերը եւս ողողված են Նուրիզադեի հետ հարցազրույցներով, եւ բոլոր հրապարակումների առանցքում հայ մշակույթն է, հայ ժողովուրդը եւ երկու երկրների դարավոր բարեկամությունը:

«Հայերն ու պարսիկներն ունեն գրեթե նույն սովորույթները եւ կարեւորում են ազգային ավանդույթների պահպանումը: Նուրիզադեն փորձում է հայկական ազգային արժեքները մատուցել իր ժողովրդին եւ դրանով իսկ ջնջում է այն սահմանները, որ կան երկու երկրների միջեւ»,- նշեց Լ. Անանյանը: Նա տեղեկացրեց նաեւ, որ շուտով կհրատարակվի պարսիկ գրողի հայերենով գրված բանաստեղծությունների երրորդ հատորը:

ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի խորհրդական Ռեզա Աթուֆիի խոսքերով, հայկական եւ իրանական մշակույթները գալիս են դարերի խորքից, եւ նույնիսկ որոշ չափով ազդեցություն են ունեցել աշխարհի այլ քաղաքակրթությունների վրա: Ռ. Աթուֆին գտնում է, որ չնայած երկու երկրների բարեկամությունը հազարամյակների պատմություն ունի, այդուհանդերձ, հայ-իրանական համագործակցության շրջանակները պետք է էլ ավելի ընդլայնել: