«ԴԱՐ» Ակումբ - Բլոգներ - Harcaser
Նախագահիս մասին
Ես սիրում եմ իմ երկրի նախագահին:
Նա է, որ ներկայացնում է իմ երկիրն ուրիշ եկրներում, բանակցում է շատ շատերի հետ, որպեսզի իմ երկրի ժողովուրդն ավելի լավ ապրի:
Իմ երկրի ժողովուրդ ասելով հասկանում եմ բոլորին, ովքեր ապրում են այստեղ՝ իմ կողքին, թեկուզև նրանց, ովքեր այստեղ չեն, բայց կգան, շուտով կգան այստեղ և կապրեն այստեղ:
....Ես սիրում եմ իմ երկրի նախագահին:
Այս խոսքերը նախկինում էլ գրել եմ, բայց ուզում եմ նորից մեջբերել, քանի որ Հանրապետության անկախության տարեդարձի առթիվ ուզում եմ մեզ բոլորիս շնորհավորել` անկախ նրանից, թե ով ում է սիրում, ով ում չի սիրում, ով ում կուսակցությունից է, ով ում խմբակցությունից է: Ու չնայած չեմ սիրում /ատելով ատում եմ/ փողոցում ցույց անող հիմար ընդդիմադիրներին, բայց այնուամենայնիվ նրանց էլ եմ շնորհավորում ու խելացիություն  ցանկանում:
Լավ եղեք ու սիրեք ձեր նախագահին` ով էլ լինի:
Հակաբլոգ
-Իսկ ինչի՞ մասին ենք զրուցելու
-Ձեր մասին:
-Ձեր մասին ու վե՞րջ:
-….հըմմմմմ, Ձեր մասին, եթե թույլ կտաք:
-Ձեր մասին, եթե թույլ կտաք,  ու վե՞րջ:
-ՁԵՐ ՄԱՍԻՆ, եթե թույլ կտաք:
-Լավ, համաձայն եմ, բայց պետք է ասեք` ՁԵՐ մասին, եթե թույլ տաք: Մաքուր հայերենով այդպես պետք է  ասել:
-Լավ. Եթե թույլ կտաք, սկսենք:
-Եթե  թույլ կտա՞ք:
-Եթե ԹՈՒՅԼ ՏԱՔ:
-Վերջապես: Համարձակվեք:
Ես- Ինչպե՞ս եք
Հարցասեր-Լավ:
Ես-Ինչո՞ւ լավ:
Հարցասեր- Դե վատ չեմ, բայց շատ լավ էլ չեմ, հետևաբար լավ եմ
Ես-Կարո՞ղ եք ասել, թե ի՞նչ տեսակի մարդկանց եք սիրում:
Հարցասեր-Դժվար չէ: Սիրում եմ այնպիսի մարդկանց, որոնք սիրում են նրանց, ովքեր սիրում են բոլորին:
Ես-Չհասկացա:
Հարցասեր-Դե այնպիսի մարդկանց, որոնք սիրում են բոլորին:
Ես-Իսկ ինձ սիրո՞ւմ եք:
Հարցասեր-Ոչ, բնականաբար:
Ես-Ինչո՞ւ:
Հարցասեր-Հարցասեր լինելուդ պատճառով:
Ես-Հարցասերը Դուք եք:
Հարցասեր-Դա ճիշտ է, բայց հիմա դու ես հարցեր տալիս:
Ես-Լավ, հաջորդ հարցը` մի քիչ Ձեր մասին պատմեք:
Հարցասեր-Դե ծնվել եմ ինտերնետում` սնվել եմ արագ ինտերնետով, կմեռնեմ Windows XP SP3-ի  հետ:
Ես-Այսինքն` 2014-ի՞ն:
Հարցասեր-Մոտավորապես
Ես-Ինչո՞ւ եկաք Ակումբ:
/շարունակելի/
Իմ Նախագահը
Ես սիրում եմ իմ երկրի նախագահին: Նա է, որ ներկայացնում է իմ երկիրն ուրիշ եկրներում, բանակցում է շատ շատերի հետ, որպեսզի իմ երկրի ժողովուրդն ավելի լավ ապրի: Իմ երկրի ժողովուրդ ասելով հասկանում եմ բոլորին, ովքեր ապրում են այստեղ՝ իմ կողքին, թեկուզև նրանց, ովքեր այստեղ չեն, բայց կգան, շուտով կգան այստեղ և կապրեն այստեղ:
Ես սիրում եմ իմ երկրի նախագահին:
Արձակուրդ և գրքեր
Այս տարի արձակուրդ չգնացի: Չէ, ոչ թե չէի ուզում հանգստանալ, այլ հանգամանքների բերումով չէի կարող գնալ արձակուրդ: Պատճառը պաշտոնիս բարձրացումն էր:
Այո, դժվար է ենթականեր ունենալ և օրինակելի լինել: Այն, ինչ թույլ ես տալիս որպես հասարակ աշխատող, չես կարող հանդուրժել ղեկավար պաշտոն զբաղեցնելու ժամանակ:
Սկսել եմ հայկական հեռուստաալիքները չնայել. զզվում եմ տգեղ հաղորդավարների տգեղ ու անկանոն խոսքերից: Աշխատում եմ «Դար» ակումբ էլ չմտնել: Հասկանո՞ւմ եք ինձ:
Չորսամյա Ակումբի և իմ Ակումբի մասին
Լավ:
Եկեք այսօր խոսենք Ակումբի առավելությունների ու թերությունների մասին: Սա շարունակական կլինի:
Առավելությունները.
1. Ակումբը հայատառ է, հայալեզու. ողջունելի և խրախուսելի է Ակումբի գործունեությունը:
2. Ակումբում մասնակիցները շատ են, ինչը խոսում է նրա մեծ ժողովրդականության մասին:
3. Ակումբում երկխոսություններն արագ են:
4. Ակումբի մասնակիցների գրառումները շատ արդիական են, ժամանակին համընթաց: Սա մի լավ հատկանիշ է, որ պակասում է շատ այլ ֆորումներից:
Թերությունները. բնականաբար, նման նախագիծը զերծ չէ թերություններից.
1. Գրառումները հաճախ տառասխալներով են, երբեմն գռեհկաբան ոճով են շարադրվում:
2. Ակումբի կառուցվածքի հիերարխիան` աստիճանակարգությունը, շատ հեղհեղուկ է, ինչ-որ առումով` անտրամաբանական. բովանդակությամբ իրար մոտ բաժիններն ու թեմաներն ընդմիջարկված են բոլորովին կապ չունեցող   բաժիններով ու թեմաներով:
Շատ լավ:
Հիմա կասեք` ինչո՞ւ է Հարցասերը խոսում այս թեմայի մասին, այն էլ բլոգում. կասեմ, որ ի շարս մի քանի այլ նպատակների` ավելի անկեղծ խոսելու և իմ ակումբցի հարևաններին բացահայտելու համեստ նպատակ ունեմ:
Լա՜վ եղեք:   Շնորհավոր Ակումբի չորրորդ տարեդարձը::friends:
Վատ լուրը լրագրողի համար լավ լուր է
Վատ լուրը լրագրողի համար լավ լուր է:
Այսպես ուրեմն. լսո՞ւմ եք...
Այսինքն` չեք լսում, որովհետև իմ այս մտորման մեջ չկա 79-հարկանոց շենքում կատարված արտակարգ պատահարի, քաղաքական սպանության, հոմոսեքսուալ աստղի  մասին: Բայց շարունակեք կարդալ. վստահ եմ, որ ժամանակ ունեք:
Ես գիտեմ, որ լավ են կարդացվում այն գրառումները, որոնք ոչնչի մասին են, ուրեմն եկեք խոսենք ոչնչի մասին:
Ոչինչը ժամանակի մեջ գոյ չէ, բայց մարդիկ Նորին Մեծություն Ոչնչին շատ են հարգում: Ասես իրենց փրկությունը Ոչնչի հայեցողությունից է:
Ի՞նչ է փողը... մտածեցեք հետևյալ միավորների մասին` ԱՄՆ դոլար, դրամ, ֆունտ ստեռլինգ,  ռուբլի:
Եկեք մրցույթ հայտարարենք: Երևի .... չէ՜, հաստատ մեր մրցույթի երկրորդ փուլ կանցնեն դոլարը, ֆունտ ստեռլինգը և ռուբլին: Չէ, դրամի դեմ բան չունեմ ասելու, բայց այդ շատ արժեզուրկ է, խոստովանեք:
Երրորդ փուլ կամ եզրափակիչ  կանցկացնենք ֆունտ ստեռլինգին և դոլարին. ռուբլին էլ այս երկուսից է էժան:
Հաղթող է ճանաչվում ֆունտ ստեռլինգը: Հա... ինքն է ամենաթանկը:
Եկեք մի քանի տարի առաջ տանենք ժամացույցի սլաքները: 2011 թվական: Դե երևի նույն արդյունքը ստանանք էլի:
Պատկերացրեք 4300 թվականը. մարդիկ ուրիշ են, ուրիշ համակարգեր են:
Ո՞ւր են դոլարը, դրամը, մեր մրցույթի հաղթողը` ֆունտ ստեռլինգը: Չկա՞ն... կամ գուցե կան: Այդ դեպքում մի 3000 տարի էլ ավելացնենք: Հաստատ չեն լինի: Գրազ կգամ` չեն լինի: Եթե չեք հավատում, եկեք ապրենք մինչև 7300 թվականը և տեսնենք:
Դե լավ, կատակ եմ անում. ո՞վ է այդ երկարակյացը: Վա՛յ, մոռացա խոսել կյանքի տևողության մասին:
Եկեք նորից մրցույթ անցկացնենք` այս անգամ երկարակյացների:
Ո՞վ ավելի երկար կապրի: Գիտեմ` ով. անգլիացի մի տիկին` մինչև 130 տարեկան, աֆրիկացի մի նեգրոիդ` 140, ինչ-որ հնդիկ` հարյուր երեսունքանիս....
Լավ, խոստովանեք, որ կյանքը փողից ավելի անարժեք է: Դե փողի արժեքը մի քանի հարյուր տարի ձգվում է, իսկ կյանքը հարյուր քանիսից չի անցում:
Էլի՞ մրցույթ... եկեք մեքենաներին մրցել տանք: Ամենագեղեցիկը, ամենաքիչ ծախսատարը, ամենաթանկը, ամենաչգիտեմինչը:
Լավ, հոգնեցի. ասեմ. թե՜ փողը, թե՜ կյանքը, թե՜ այս կյանքի բոլոր արժեքները արժեքներ չեն. անցողիկ են: ԱՆՑԱԾ ԵՆ: ՈՉԻՆՉ ԵՆ:
Ես...
Լավ է հնչում չէ՞` ԵՍ, ԵՍ ԵՍ, ԵՍ:
Դու ո՞վ ես, մա՜րդ, կա՞ս, թե՞ չկաս: Երբ ես ծնվել: Օրինակ` 1599 թվին, 1875 թվին, 1976, 2010 ու չգիտեմ` երբ: Եթե ծննդյան թվական ունես, ապա պետք է ունենաս նաև մահվան թվական, չէ՞: Օրինակ`
1599-1640 (Աստված հոգիդ լուսավորի), 1875-1925 (Աստված հոգիդ լուսավորի), 1976-2009 (քոնն էլ), դե սպասում ենք 2010 թվականին, որ մեկը ծնվի: Ու մեռնի, օրինակ, 2080 թվին: Քի՞չ է... թող մեռնի 2088 թվին` ինչ-որ երկրաշարժից: Ո՞վ մնաց:
Ոչինչ: Կներեք` ՈՉԻՆՉԸ: ՆՈՐԻՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆ ՈՉԻՆՉԸ:
Հիմա եթե ասենք, թե ինչ-որ մեկը կա, ապա չենք կարող ապացուցել: Եթե ծնվելուց առաջ չկայինք, մեռնելուց հետո չպիտի լինենք, ապա ինչպե՞ս պիտի ասենք, թե մենք կա՜նք, գոյություն ունենք, գոյ ենք: Եթե մի բան կա, ապա միշտ պետք է լինի: Պետք է լինի: Հակառակ դեպքում չկա: Մի վիճեք. Չկա: ՉԿԱ: ՉԿԱ:
Ես էլ չկամ, դու էլ չկաս, սիրելի ընթերցող: Եթե չես համաձայնվի, ապա կասեմ` արի ստուգենք: Քո կերածը, քո հագածը ոչինչ է, քո ունեցածը, քո կուտակածը ոչինչ է:
Քո հոգին է, որ միայն կա, մեռնելուցդ հետո կգնա Աստծու մոտ: Եթե արդար ես: Եթե ոչ` դժոխք: ԴԸ-ԺՈ՜ԽՔ:
Դե արի ու ասա, թե այս կյանքում քո արժեքները ամեն ինչ են: Սպանությունը, կուտակումները, դրամը, գեղեցկությունը և սրանց նմանները ոչինչ են: Մենք ու Ավստրիան էլ չենք լինի:
Խոստովանություն
Բարի գալուստ Հարցասեր:
Ինքս ինձ եմ ողջունում առայժմ, բայց գիտեմ, շուտով մյուսներն էլ են միանալու ինձ:
Օրական 18 ժամ ինտերնետում եմ, բայց էլի չեմ հասցնում ամեն ինչ անել:
Ինտերնետը դարձել է իմ ամեն ինչը, մոռացել եմ ընտանիք, ընկերներ, աշխատանք, անձնական կյանք և այլն:
Խոստովանում եմ, որ չէի ուզում, բայց այսպես է ստացվել: Կյանքն անիմաստ է` առանց համացանցի, և դա շուտով բոլորը կհասկանան: Շուտով` մի 50 տարի հետո... Չէ, կատակում եմ, միգուցե ավելի շուտ հասկանան:
Իսկ համակարգչի մասին էլ չեմ ասում. կարևոր ամեն բան Նորին Մեծություն Համակարգչի հետ է կապված:
Սիրում եմ իմ այս կյանքը: