«ԴԱՐ» Ակումբ - Բլոգներ - HARD - AYIN ըստ Հարդ

Ոճրագործը...
...և մի անգամ, այն բազմաթիվ անգամներից հետո, կրկին կգա մի օր, որում ես նրա հետ կանցկացնեմ հրաշալի ժամանակ: Այդ պահին ես այնքան երջանիկ կլինեմ, որ կզգամ, թե ինչպես չեմ կարողանում զգալ երջանկության չափը... կզգամ, որ ես այնքան սահմանափակ եմ, որ իմ մեջ դա չի տեղավորվում ոչ մի կերպ: Ու դրա հետ մեկտեղ կանցնեն ակնթարթները երջանկության, և կավարտվի այդ օրը, որին կհետևեն մի քանի օրեր, որոնցում ես կսնվեմ, կապրեմ այն պահերով ու դեռ յոթերորդ երկնքում կսավառնեմ...

Դրան կհետևի հաջորդ փուլն օրերի, երբ կսկսեմ վերլուծել ամեն միտքն ասված, ամեն շարժումն արված, ամեն շունչը շնչած, ամեն վայրկյանն ապրած ու կսկսեմ կարոտել այդ պահերը...

Եվ վերջին օրերին կաթիլ առ կաթիլ... կսկսվեն տառապանքի օրերը... նախորդ օրերին վերլուծածներս կժողովվեն մտքերիս կծիկում ու կսկսվի հիվանդագին վերլուծության ժամանակը, երբ արդեն ցանկացած լավ բան վերլուծել ես, մնացել են վատերը... իսկ երբ վատերի մասին շատ ես մտածում, ակամայից լավերն էլ են աչքիդ մթնում: Այդ ժամանակ ես ինքնաբերաբար կսկսեմ մեղադրել նրան որ ամեն բան այդպես ստացվեց, կմեղադրեմ, որ ես այսօր շատ վատ եմ ինձ զգում ու թույլ, կմեղադրեմ նաև նրա համար, որ այն օրը եղավ... մեղադրանքը կամաց - կամաց կվերածվի հիվանդագին մոլեգնության, երբ ես ոչ թե նրան կմեղադրեմ, այլ կսկսեմ ատել նրան, որ իմ թևերը կտրեց, իսկ մինչ այդ ես ճախրող արծիվ էի... կմեղադրեմ նրա համար, որ այսքան ժամանակ ինձ չի հիշել ու չի զանգել:

Կգա նրան տեսնելու օրը... ես չարացած կհավաքեմ մտքերս հոգուս կենտրոնում, պատրաստ ամեն վայրկյան դրանցով նրան ռմբակոծելու և նա հանկարծ անսպասելի չգիտես որտեղից ինձ ընդհառաջ դուրս կգա... անմեղ կբարևի պարզ ժպիտով, ու կասի, որ շատ էր կարոտել... ու հոգուս մեջ իմ առջև ծառացած ծանր Ոճրագործը մի վայրկյանում կփշրի իմ մի քանի օրվա բոլոր մտքերն ու վերլուծությունները, կբուժի վերջին օրերին առաջացած վերքերն ու նորից ինձ կյանք կվերադարձնի... ու ամեն բան նորից կկրկնվի...

...և մի անգամ, այն բազմաթիվ անգամներից հետո, կրկին կգա մի օր, որում ես նրա հետ կանցկացնեմ հրաշալի ժամանակ...

Մեր գժանոցը...2
Եկա՞ք: Շատ ուրախ եմ, ես գիտեմ, էս գժանոցի հետ դուք կապ չունեք:): Անցած անգամ կիսատ մնաց:

Ժողովից պատմեմ: Ամերիկն ու Ռուսն էին կազմակերպել: Մեր վրա ջղայնացան, ասեցին, որ գժանոցի այգին լավ պահել ա պետք, լուցկի վառել քցել չի կարելի, կեղտոտել չի կարելի: Բայց ես ու Վրացը նստած խնդում էինք, իրանք անում են, իրանք էլ ջղայնանում:D: Չնայած մենք էլ մի կողմից... կանֆետի թղթերը միշտ այգում ենք գցում...:(

Էս վերջերս նենց ծիծաղալու ա մեր գժանոցը դառել, իսկականից մարդ քիչ ա մնում գժվի: Մեր հարկի «Գիժ Արաբը» բարձրացել ա երրորդ հարկ, Եվրո ձյաձյաների մոտ, սրանք նենց են խառնվել իրար: Ես չգիտեի, որ էտ ջղային ձյաձյաները տենց վախկոտ են::D

Ամերիկն էլ ուզեցել ա գործ անի գժանոցում, տվել կոյուղու խողովակները պայթացրել ա չեն կարում փակեն: Հիմա էլ ուզում ա գժանոցին հավատացնի, որ արդեն խողովակը զոդել ա, բայց մի քանի գժեր կան, որ շոխուռ են անում, թե ոչ էլ փակել ա ու գժանոցի շենքը փլվելու ա:(: Ասում են, իբր կոյուղաջրերը թրջել են պալատների պատերը, պալատներում մնալ չի լինում: Մարդ չգիտի ում հավատա:

Ասում են՝ էն ռուբիկ – կուբիկ հավաքող գժերը ինչ որ խողովակ ունեն, որ դրանով ուրիշ գժանոցներ են հայտնաբերել: Բայց ասում են էտ գժանոցներում գիժ չկա: Նենց կուզեի մի հատ տենց գժանոցում հայտնվեի...:( կամ էլ, եթե էտքան գժանոցներ կան, կարող ա էլի գժանոցներ կան, որ չեն տեսել ու ըտեղ գժեր կան էլի... նենց հետաքրքիր ա, էսօր կիջնեմ էտ խլեոք գժերի մոտ, կխնդրեմ էտ խողովակից թողնեն նայեմ: Համ էլ իրանք ինձ մի քանի օր առաջ ռուբիկ – կուբիկ տվեցին, որ հավաքեմ, արդեն քիչ ա մնացել, հավաքեմ, տանեմ ցույց տամ:):

Էտ խելոք գժերը աննդհատ ասում են, որ գժանոցի սառնարանին լավ չենք նայում, դուռը հաճախ լավ չենք փակում, դրա համար էլ սառույցները սկսել են հալվել... ասում են էտ որ հալվեն, սաղ գժանոցը կթրջվի: Հետն էլ մեջի ուտելիքը կփչանա:

Մի քանի օր առաջ էլ* համարյա բոլոր գժերով իջել էինք սև գժերի մոտ (էն, որ վատ են ապրում, պալատները վատն են:(), գնդակ էինք տշմշում: Տնօրենը ամեն 4 ամիսը** մեկ գնդակ ա տալիս, որ ուրախանանք:): Նենց հավես էր... չնայած ես հլը լավ չեմ տշում:(: Ինձ էլ շատ չթողեցին խաղամ:

Էս 2 օրն էլ պտի Ռուսը գա ինձ հյուր, զզվցրին արդեն: Սաղ օրը գիժ ա ուղարկում, մոտս ամեն ինչ ստուգում են: Աթոռներն են ստուգում, որ հանկարծ ասեղ դրած չլնեմ, դռան վերևն են ստուգում, որ վեդրոյով ջուր դրած չլնեմ... գժի տեղ են ինձ դրել: Երևի հետը մի քանի հատ շոր մոր կբերի, արդեն մաշվել ա էղածս:

Լավ ա, էս Վրացն էլ լավ բաղնիք ունի, մեկ մեկ գնում եմ մոտը լողանում եմ:): Իմ բաղնիքը էտքան էլ լավը չի: Առաջ ջուրը քիչ էր, մի քանի ամիս առաջ սկսեցի ջուր լցնել բաժակով, ջուրը մի քիչ բարձրացավ, բայց հետն էլ ատամի մածուկս, խոզանակս ու լիքը զիբիլ մնաց ջրի տակ, հիմա էլ լողանալ չի լինում:(, դրա համար գնում եմ Վրացի մոտ:

Արդեն ուշ ա ժամը, գնամ քնեմ, թե չէ կջղայնան վրես, էլի կգաք չէ՞::)

* - այլաբանություն

* - այլաբանություն

Մեր գժանոցը...
Բարևձեզ:)

Ես Հարութն եմ, ես ապրում եմ մի հատ մեեեեեծ գժանոցում, որը կոչվում ա «Երկիր Մոլորակ»:): Մեր տնօրենը ճիշտ ա, ասում ա մերն ուղղակի հիմնարկություն ա, բայց մենք, հասարակ գժերս սրան գժանոց ենք ասում:

Իսկ դուք գիտե՞ք թե ինչ հին պատմություն ունի մեր գժանոցը...:think ինչ գժեր են եկել ու անցել... «Գիժ Պարթևը», «Գիժ Հոռոմը», «Գիժ Բյուզանդը»* :)...  գժանոցի իմ պալատը երկրորդ հարկում ա, էնքան էլ լավ պալատ չի, բայց դե չեմ բողոքում, ավելի վատ պալատներ կան, ըտեղ ինչ որ սև գժեր են ապրում:(:

Համ էլ ասում են, թե մեր չորրորդ հարկում շատ լավ պալատներ են: Չգիտեմ ես ընդեղ չեմ եղել, բայց կողքի պալատի Վրացն ասում ա, որ ընդեղ մի օր եղել ա: Հին բարեկամներ ենք ես ու Վրացը, բայց մինչև էսօր ես իրանից գլուխ չեմ հանում:(:

Մի 16 օր առաջ** մյուս կողքի պալատի Բեջանից էս արջուկը փախցրի տարա, ճիշտ ա, մի քիչ չանգռեց, բայց դե էս արջուկն իմն էր... իսկ հիմա էլ վերևի հարկի Եվրո ձյաձյաները ինձ լավ չեն նայում, ջղայնանում են վրես, որ կռիվ եմ արել: Իրանք ասում են, որ չի կարելի կռիվ անել, պետք ա համերաշխ ապրել էս մեր գժանոցում: Երևի իրանք լավ բաներ են ասում, բայց ես իրանցից միշտ վախենում եմ... Բեջանն էլ արդեն քիչ ա մնում ինձ գժվցնի, սաղ օրը դուրս ա գալիս, իմ ծառի ծիրանն ա ուտում կտերն էլ շպրտում ա վրես: Եվրո ձյաձյաներին բողոքում եմ, էրեսները թեքում չլսելու են տալիս:

Այ չորրորդ հարկում ապրում են Ամերիկ ու Ռուս ձյաձյաները: Ես իրանց մի անգամ եմ տեսել, մենակ էն ժամանակ, երբ ինձ կանֆետ տվեցին ու ես էլ ասեցի, որ լավ գիժ կլինեմ: Ամեն օր Ամերիկ ձյաձյան ինձ հաց ա ուղարկում, Ռուս ձյաձյան էլ շորեր ա ուղարկում, չնայած ոնց որ օգտագործած շորեր լինեն: Բայց չեմ բողոքում, ուրախ ա մեր գժանոցը:

Այ միջանցքի ծերի պալատում մի քիչ ավելի ծանր գժեր են ապրում, իրանց անունները չգիտեմ, բայց իրանք գժանոցում շուխուռ են արել, թե 2 տարուց գժանոցը փակելու են... մի քանի գժեր էլ հավատացել են, էսքան տարվա հավաքած ուտելիքը սկսել են ուտել մի տեսակ իրանց աննորմալ են պահում: Ես չեմ հավատում, եսիմ... մեր գժանոցը փակե՞ն: Տնօրենի գործերը լավ են նոր մեքենա ա առել, խելացի գժերին առանձնացրել ա, ռուբիկ կուբիկ են հավաքում ինչ որ պալատում (կարծեմ Լաբարատորիա են դրան ասում): Համ էլ էն ծանր գժերը մի քանի ամիս առաջ էլի էին տենց շուխուռներ արել, էն ժամանակներում ավելի շատ գժեր էին հավատացել, բայց գժանոցի հետ բան էլ չեղավ: Երևի արդեն մոռացել են էտ դեպքը:

Իսկ թե ոնց ա գժանոցը բացվել... ոչ մեկ նորմալ բան չի ասում... օրինակ նկուղում սև շորերով գժեր են ապրում, իրանցից մի անգամ հարցրի, թե երբ ա գժանոցը բացվել, մեզ (գժերիս) երբ ու որտեղից են տեղափոխել, հստակ բան չասեցին: Ինչ որ գիրք տվեցին, էն էլ պալատ գալու ճամփին «Գիժ Ստալինը» ձեռիցս առավ վառեց:(: Դուք ունե՞ք էտ գրքից:

Վերևի հարկի Եվրո ձյաձյաներն էլ հիմնականում ասում են, թե գժանոցն ինչ որ գմփոցից ա առաջացել, մենք էլ ինչ որ էվոցուլաի արդյունք ենք... ճիշտն ասած բան չհասկացա:

Հիմա պիտի գնամ, ժողով ա գժանոցում, մյուս անգամ կգաք, ավելի շատ բան ցույց կտամ: Հա, դուք որտեղի՞ց էիք եկել:

* - Միտքը Վարդան Պետրոսյանի «Խաղում ենք 1700» - ից

** - Այլաբանություն

...անհասկանալի...
Երեկ քնիցս արթնացա ու զգացի, որ մի բան հետս կատարվել է, բայց թե ինչ՝ միայն իմացողը կարող է պատասխանել… այնպիսի թեթևություն, այնպիսի երանություն էի զգում, կարծես քնած ժամանակ ինձ տարել ու դրախտային հաճուքերի էին արժանացրել: Իսկ երբ վեր կացա, առաջին բանը որ արեցի՝ երաժշտություն լսելն էր: Լսեցի այնպիսի երգ, որ երկար ժամանակ է ինչ լսում եմ, բայց այդ առավոտ սկսեցի նոր բաներ նկատել այդ երգում, որ մինչ այդ չէի տեսել: Մտքումս արդեն այդ երգի համար հուզիչ տեսահոլովակ պատրաստեցի ամեն մանրամասներով: Ու այդ ամեն ինչի հետ մի աննկարագրելի զգացողության տակ էի ու ուզում էի այս կյանքից առավելագույնը քաղել ու տալ մարդկանց:

Դրան հակառակ շատ օրեր են եղել, երբ զարթնել եմ ու ինձ հոգեպես ճնշված ու ահավոր վատ եմ զգացել, կարծես քնած ժամանակ էլի նույն էակները տարել էին պատժել շատ դաժան պատժով: Կարծես ինձնից մի բան են խլել, տարել, որ էլ իմը չի լինելու: Բայց թե ինչ... կրկին այդ իմացողը կիմանա:

Եվ այստեղ հարց է ծագում. արդյո՞ք այս ամենն իմ տվյալ օրվա վարքի, պահվածքի պատասխանն է, որ ես ստանում եմ: Չգիտեմ ուղղակի պետք է այս ամենից դասեր քաղել ու ամեն քնելուց առաջ հիշել օրվա ամեն մի դրվագ, ծանրութեթև անել ու հաջորդ առավոտյան այն համեմատել զգացողության հետ, որը ստացել եմ գիշերվա ընթացքում:

Ուղակի այդ երանելի գիշերվա օրը չեմ հիշում, թե կոնկրետ ուր եմ եղել և ինչ եմ արել: Հնարավոր է, որ դա կոնկրետ ամեն օրվա համար չի, այլ ժամանակահատվածի, բայց սա ինձ համար դաս է, որ սկսեմ ավելի հետևողական լինել ցանկացած արարքում, ասվածքում: Չէ որ, երբ բառը բերանումդ է, քո ստրուկն է, իսկ բերանիցդ դուրս քո տերն է:

Հարսանիք՝ թատրո՞ն...
Վերջերս մի ընդվզում, մի բողոքի ալիք է բարձրացել ընդդեմ հայկական հարսանիքների: Իսկ ինչու՞, պակա՞ս հայսենասեր եմ, ոտնահարում եմ մեր դարերից եկած ավանդույթնե՞րը:

Ո՛չ, ավելին, ես հարգում ու սիրում եմ ավանդույթները, եթե դրանք տեղին են, սիրով են կատարվում:

Իսկ ի՞նչ է հայկական հարսանիքը:

Թատրոն, սիրողական կարգի: Այո: Երբ նայում ես հին ժամանակվա հարսանիքների հոլովակները, մի տեսակ հավեսդ տալիս ա հայտնվես ըտեղ ու իսկականից քեֆ անես, հաճույք ստանաս: Որովհետև այդ հարսանիքի ժողովուրդն ի սրտե ուրախ է... բոլորը լիաթոք քեֆ են անում... ի՞նչ ունեմ ես բողոքելու... բայց այ ներկայիս հարսանիքները... լավ, սկսեմ սկզբից.

Մի մարդու (անունը նշանակենք Խ) զանգում է իր հարազատը, որին տարիներով չէր տեսել, իսկ եթե տեսելել էր, ապա միայն նոր տարուն, ու կանչում է իր որդու, կամ դստեր հարսանիքին: Հոգսը սկսվում է այստեղ: Զանգից հետո այդ մարդն իր ընտանքով ընկնում է մտքերի մեջ... բա ի՞նչ տանենք նվեր, որ դրանց քթներին դեմ գա... իսկ կինը. «իսկ ես ի՞նչ եմ հագնելու», «իմ կոստյումն էլ ա հնացել»: Ու էտ հանգիստ ապրող հանգիստ մարդիկ ընկնում են մեծ ծախսերի տակ... պարտք են անում, սկի չեն էլ ուզում գնան, ուղղակի մտածում են չնեղացնեն էլի էտ մարդկանց, բայց էտ էն դեպքում՝ երբ հենց էտ զանգողը զանգել ա միայն որպես պարտականություն, որ հանկարծ Խ -  չնեղանա... Ի՞նչ ա դուրս գալիս. կողմերը նույն բանն են ուզում, սակայն հակառակն անում: Ավելի աբսուրդային վիճակ դժվար է պատկերացնել:

Իսկ երբ սկսվում է հարսանիքը... դա արդեն ուրիշ պատմություն է... հարսանիք անողը ոչինչ չի խնայում շքեղության համար, ինչ փողեր, իիինչ փողեր է ծախսում այդ մի երեկոյի համար... լսեք, մարդի՛կ, 2 տասնամյակ առաջ, ձեր նման հայեր էին ու ձեր ծախսածի 10 տոկոսով լիաթոք քեֆ էին կարողանում կազմակերպել, դուք այդ ուրախության 10 տոկոսն էլ չեք կարողանում կազմակերպել... ու՞ր եք այսպես գլորվում: Տղամարդիկ եկել են, որ հին ծանոթներին տեսնեն ու հասկացնեն թե արդեն ով են, ինչերի տեր, իսկ նրանց կանայք եկել են, որ մնացած կանանց ցույց տան, թե ինչ վարսավիրանոցներ են գնում, ինչ խանութներից են այս զգեստներն առնում... սա ինչի՞ է նման:

Վերանայման կարիք ունի հայկական հարսանիքը::)

Ավարտված Դպրոց...
Հետաքրքիր բան ա չէ՞ դպրոցական ընկերությունը... Երբ դպրոցական ես, ձեզ թվում ա, թե միշտ էլ այսպես պիտի լինի, միշտ դուք իրար հետ պիտի նույն ընկերությունն ունենաք, ամեն բան պիտի իրար մեջ կիսեք, տեղ գնալուց հենց իրեն պիտի զանգեք... բայց դա ընդամենը պատրանք է,  որ տևում է 10 տարի… Իսկ երբ ավարտում ես... ջրի տակ ա մտնում ամեն բան… թեկուզ էլի դու կարոտում ես էտ մարդկանց, էլի տեսնելուց ու շփվելուց ուրախանում, բաց այլևս չես վերկանգնի այն, ինչ այն ժամանակ էր: Հիմա ամեն մեկն իր գործերով զբաղված մարդիկ են: Էն ընկերը, որ առաջ դու էիր իր համար, հիմա իր կուրսից մեկը միշտ կփոխարինի քեզ, նույնն էլ իմ դեպքում... իսկ հիմա վախս ինչն ա... որ երբ մի օր սա էլ կավարտեմ, մի՞թե այս ընկերությունն էլ կավարտվի: Ինչի՞ ա նենց ստացվում, որ հին ընկերս երբ ամբողջ օրն աչքիս առաջ օնլայն ա, երբ ամեն հարմարություն կա շփվելու, ես գրելու գրելիք չունեմ...

Ուսանողականդ!
Ախ էս պահակները կրթական հաստատությունների... մեկը մեկից դեմք են միշտ լինում... ուզում եմ մեր Ժորա պապիիի մասին խոսեմ:):

Ուրեմն սենց սկզբունք ունի, եթե մի օր մտնելուց բարև տվեցիր, հետդ ախպերություն ա, եթե հանկարծ մի օր բախտդ փորձես քնաթաթախ մտնես, կամ չտենաս, չբարևես էտ օրդ կսևացնի: Մի անգամ տենց արեցի, ձեն տվեց հետևից, կանչեց մոտը: Ասի գնամ տենամ ինչ ա էլի ասելու.

-Ուր ես գնում?

-Դասի:

-Բա ստեղի ուսանող ես? (:D)... ուրեմն էտ մի բարևի համար ինձ ճչանաչեց կաշառակերը :D: Դաժը ասեց ուսանողականդ տուր ստուգեմ:D: Մինչև չստուգեց, չթողեց: Հետո էլ ամբողջ օրվա ընթացքում հենց անցնում էի, մի հատ նացիստի հայացք ունի, իսկական Հիտլերի աջ ձեռ ոնց որ ըլնի, նենց կնայի, մարդ կգնա, մի վնաս կստանա:hands:

Բայց լավն ա, դաժը կարոտել եմ էն հայացքին:D:

Հիմա ասածս ինչ էր, առողջ եղեք::)

Փահ... 2, կամ Փահ... - ը վերադառնում է...
13 Հմմմ.... էրեկ իմացել եմ, որ մենահամերգիս լիքը կարևոր մարդիկ են գալու... Շատ ուրախ եմ էտ առիթով, մնում ա լավ պարապեմ, ինչը շատ հեռույա ինձանից... Մենակ ասա չհուզվեմ.... (չնայած չեմ հիշում, թե վերջին անգամ էտ որ համերգին էի հուզվել (պադոշ էրես եմ դարձել)): Հուսամ ամեն ինչ լավ կլինի:

14 Էրեկ առաջին անգամ գիշերով մետրո նստեցի: 1641 անգամ մետրո էի նստել, բայց ոչ մի անգամ գիշերով չէի նստել: Մի տեսակ անսովոր էր... ոնց, որ ավելի վախենալու էր: Երբ «էսկալացիայից» իջա, նկատեցի, որ գնացքը կանգնած ա, ու շուտով կգնա: Վազելով հասա դռների մոտ, ու դռները քթիս փակվեցին: Ու էտ ժամանակ աշխատողն ասեց, որ մյուս կողմից ա: Ու էտ ժամանակ ես հասկացա, որ դա ախր վերջին կանգառն էր... մտքումս վրես լաաավ «ղժժացի»: Ու մի պահ պատկերացրեցի, թե ես հասցնում եմ նստել, ու ինչ ա լինում...

Լավ, անցանք:

Էսօր, որ համերգիս էկողներին ենք հաշվում, դուրս ա գալիս, որ էտ դահլիճը փոքր ա դուրս գալու... կարող եմ մեծ դահլիճը վերցնել, բայց այդ դեպքում այն կլինի կիսադատարկ... հիմա չեմ կարողանում կողմնորոշվել » ԼԻՔԸ ԼՑՎԱԾ, ՓՈՔՐ ԴԱՀԼԻՃ, ԹԵ ԿԻՍԱԴԱՏԱՐԿ ՄԵԾ ԴԱՀԼԻՃ???

15 Էսօր մենահամերգս ա: Չգիտեմ, ինչ զգամ... մի 2 ժամ հլը կա, բայց սրանք տարիներ են թվում... չգիտեմ ինչ անեմ... պարապությունից մեռնում եմ... գոնե հուզվեի...

16 Ամեն ինչ շատ լավ անցավ, ահավոր հոգնած եմ: 10 րոպեանոցը լավ նվագեցի: Կաին թերություններ, բայց դրանք կզգաին միայն մասնագետները: Վերցրեցի փոքր, լիքը դահլիճը, որովհետև դա ճիշետ համարեցի: Բալոր հարցերին պատասխանեցի հատ - հատ, ու հստակ: Հիշելով, որ ամեն խոսք կարող էր հանդես գալ իմ դեմ: (փոքրիկ պրակտիկա երկուսիս համար(սա դեռ մեզ շատ ա պետք գալու))

Իսկ հիմա ավելի ազատ... շատ ուրախ եմ, որ համերգը լավ անցավ (իհարկե եղան իմ ավանդական չեպեները), ես իմ գործն արեցի (ես այդ համերգով ուզում էի մի քանի մարդկանց ցույց տալ, որ ես իրանց իմացած դիշովի նվագողներից չեմ): Չեպեն պատմեմ: Ուրեմն առաջին 2 գործերը պետք էր նվագեի շվիով: Նստած էի կողքի դասարանում, ու սպասում էի, որ բոլորը հավաքվեին, ու ես դուրս գաի բեմ: Ինձ ասեցին, որ կարող եմ սկսել, գնացի առաջին 2 գործերը նվագեցի, ու հաղորդավարը հայտարարեց հաջորդ գործի անունը: Ես հիշեցի, որ դա կլարնետով էր... իսկ որտեղ էր կլարնետը? Ես մոռացել էի կլարնետը կողքի դասարանում: Իջա բեմից, գնացի էտ դասարան, դուռը փակ էր, իսկ բանալին դաշնակահարի մոտ, որը նստած էր դաշնամուրի մոտ: Հիմա ես չգիտեմ ինչ կապիկությամբ պիտի կանչեի դաշնակահարին, որ դուռը բացեր: Մի կերպ հասկացրեցի, եկավ, դուռը բացեց, գործիքը վերցրեցի:

ՄԻ չեպե էլ եղավ, բայց ալարում եմ գրել...

Մենակ նշեմ, որ վերջում, դուրս գալուց մտա դասարան գործիքս հավաքելու, ու հասկացա, որ ես էլի կլարնետս մոռացել եմ այս անգամ բեմի վրա...

17 Վերջին օրերին (3 օր) իրարհետևից, ամեն օր մի բան ստացա:

Առաջին օր - Անձնագիր

Երկրորդ օր - Երաժշտականի ավարտական վկայական

Երրորդ օր - Դպրոցի ատեստատ

Ոնց որ թե ավարտեցի կյանքի մի փուլ, ու սկսում եմ նոր փուլ: (վաղն էլ վիպուսկնոյս ա (էտ էլ անեմ, ու... ԱՌԱՋ ՀԱՅԱՍՏԱՆ))

18 Էսօր, մի քանի ժամից ընդունելության քննության եմ: Բոլորովին չեմ հուզվում, վստահաբար գնում եմ 19 ստանալու:

Վռալյախ

Արզաս Ոսկանյան - Ժյուրի

Նունե Օհանյան - Դաշնամուր

Մնացական Չալիկյան - Դասախոս

Հարություն Քոթանջյան - Չուժոյ Պախմել

19 ԷԷԷԷԷԷԷԷ դե փողներդ էր պակաս??? Ես քննությանս էսօր նվագեցի, շատ լավ, ինձ լիքը մարդիկ երաշխավորել էին, որ ես 20 - ի նվագում եմ, բայց դե ասել էին, որ մի 2 աչոկ ցածր կդնեն: Դե ես էլ 18 էի սպասում, բայց պարզվեց, որ 16 - են դրել... տխուր եմ, ջղայնացած, բորբոքված:

20 Անհավանական տեղեկություն Կոնսերվատորիայից: Վերջապես գնահատվեցին իմ ջանքերը::: Էրեկ քննության էի, գրեցի, էսօր իմացա, որ 19 - եմ ստացել: Չէի հավատում:

21 Երեկ տվեցի վերջին, Հարմոնիայի վերջին քննությունս: Ստացա 16, որն իմ կարծիքով արդար էր, ուղղակի ես լավ չէի գրել (սխալների հարցում չէ, ուղղակի պարզ էի գրել, որովհետև վախեցա բարդ գրել, որ չսխալվեմ): Ընդհանուր միավորներով (71) առաջին տեղում եմ ամբողջ բաժնում: Ընդունվել եմ, ուրախացել եմ, գլուխս չեմ կորցրել, որովհետև գիտեի, որ պիտի ընդունվեմ: Դե ինչ ասեմ...

Կո՛նս, բռնվի գալիս եմ:

22 Նշեցի, որ ամբողջ բաժնում 71 միավորով առաջին տեղում եմ: Հենց նոր իմացա, որ ինձանից հետո 2 - րդ տեղը ընդամենը ունի 60 միավոր...ԱՆՎՃԱՐ ԵՄ ՈՒԶՈՒՄ...

23 Կարոտել էի բլոգս... Լավ սկսեմ լեկցիաս:

Ուրեմն հանգիստս արտակարգ լավ էր, ծովը հրաշալի: Շատ գեղեցիկ տեղերում եղա, ուղղակի դեռ նկարները չեմ կարողանում ներբեռնել...

Իսկ հարցին, թե ճիշտ ա, որ ստեղից Քոբուլեթի մետրոյով եմ գնացել՝ ես այդպես էլ չպատասխանեցի: Ու թող ոչ ոք երբեք չիմանա, թե արդյոք ես մետրոյով եմ գնացել, թե չե

24 Էհ, բլոգումս գրելու բան չկա, որովհետև դեռ արձակուրդներ են, բայց մի քանի օր ա մնացել, հետաքրքիր բաներ չեն պատահում, ձեռքբերումներս ժամանակավոր հանգստի մեջ են, բայց կխոսեմ մի ձեռքբերումից, որը ճիշտ ա, էնքան էլ նոր չի, բայց ստեղ մոռացել էի գրել:

Իմ դասախոսը, որի մոտ շվի եմ պարապել ընդունելության համար, վաղուց իր մոտ ուներ մի երաժշտության նոտաներ, որի կատարումը լինելու էր պրեմիերա, այո, հենց պրեմիերա շվիի համար: Տարիներով հարմար առիթ չէր եղել նվագելու, ներկայացնելու, բայց երբ ինձ հետ մի քանի ամիս պարապեց, ինձ էնքան հավանեց, որ ասեց էտ նոտաների մասին ու ասեց որ էտ հնարավորությունն ինձ ա ընձեռելու: Ու տվեց, սովորեցի, և արդեն վաղուց եղել ա պրեմիերան, շատ անգամներ կատարել եմ էտ երաժշտությունը: Սա ինձ համար մեծ ձեռքբերում էր, որովհետև Հայաստանի լավագույն, վիրտուոզ (Սրանք լոկ խոսքեր չեն) շվիահարն ինձ ա վստահում այդ բանը: Ու մի քանի խոսք արդեն նախկին (կոնսում ինքը չի լինելու) դասախոսի մասին: Ինքը իրականում վիրտուոզ երաժիշտ ա, ու ինձ վեց ամսում ահագին բան սովորեցրեց: Իրա տաղանդն արդեն հայտնի ա դառնում աշխարհով մեկ: Ինտերնետում հայտարարություն էր տված, թե էս ինչ երաժշտությունը ով վոր էս արագությամբ նվագի, իրան կկանչենք ձայնագրության, 10 000 դոլլար էլ կտանք: Ու ամբողջ աշխարհի լավագույն երաժիշտներից ոչ մեկը չկարողացավ, մենակ իմ դասախոսը կարողացավ...էս, ինչ ասում եմ, շատ լուրջ ա: Ու հիմա ինքը սպասում ա պատասխանին:

Փահ...
1 Մի քանի որ առաջ Պարապունքներից հոգնած էկա տուն մեկել էս ոչ բարով դասատուս զանգեց, բա, թե մի ժամից համերգ ունես... Դե արի ու շոր մոր հանի, հարդուկի....... Ինչ շոր, ինչ բան հելա Ջինսով, Բոթասներով, ու մի հատ ռոքային վերխով գնացի համերգի: Չգիտեյ էլ թե ինչ պիտի նվագեյի.... Գնացի, իրա ասած մարդկանց գտա սովորեցի ու ամենակարևորը» Էտ նույն շորերով հելա բեմ ու նվագեցի: Դե արի ու դիմացի.....

2 Ստացվեեեեեեեեեց: Էս ընկերոջս նվագած Բախի պրելյուդիան ենքան եմ սիիրում, որ որոշեցի ես էլ սովորեմ (դասատուից թաքուն): Բայց շատ դժվար ա: Երկար ժամանակ չէի կարողանում նվագել, բայց էսոր կարողացա: Ու հասկացա, որ պետք ա ընդամենը աշխատել: Փաստորեն էսքան տարի չէի աշխատում....... Դե գնամ մի հատ դասատուիս զարմացնեմ, որ համերգի հանի: Եքա ժամանակա ինչ կլարնետի եմ գնում, բայց հլը համերգ չեմ նվագել...... Մինչդեռ շվիի գնալուց հենց 2 դաս գնացի ու 3 - րդ - ի տեղը համերգ տվի......

3 Էրեկ էլի նմանատիպ իրավիճակ: Գնացի քննության, էլի նույն շորերով, ու իմացա, որ ոչ թե քննություն ա այլ համերգ: Բայց լավն էն էր, որ էս անգամ իմացած բան պտի նվագեի:

4 Էրեկ գնացի երաժշտական, սկսեցի նվագել, պրծա էս նվագակցողս ասում ա Էտ ռոքը էլ չլսես: սաղ դրա պատճառով վատ ես նվագում::: Հետո էտի սատանիստների երաժշտություն ա: Էղավ էլ չլսես!!! Դե արի ու դիմացի: Ախր դու ինչ գիտես ռոքն ինչ բան ա? Ախր դու կյանքում ես փորձել գոնե Nothing - ը լսել? Չգիտեմ մեջիցս ծուխ ա դուրս գալիս որ տենց խոսում են:

5 Վաղը Գնում եմ Գյումրի միջազգային մրցույթի: Մեծ ակնկալիքներ չունեմ բայց դե մարդ ես.....

5.1 Հենց նոր էկա Գյումրիից, շատ հոգնած եմ: Լավ նվագեցի կարողա նաև տեղ բռնեմ: Արդյունքները դեռ չգիտեմ......

5.2 Կարող եմ շնորհավորել ինձ!!! Հենց նոր իմացա, որ 3- րդ տեղն եմ բռնել::: Շատ լավ ա, հաշվի առնելով են փաստը, որ մրցում էի նաև Կոնս. - ի ուսանողների հետ: Ու եթե հիշում եք հույսեր չունեի Բա որ կանցերտը նվագեի... 1 - ին տեղը պատրաստ եր... Եվս մեկ անգամ նշեմ, որ միջազգային մրցույթ եր, ու էս մրցանակը շատ կարևոր ա ինձ համար: Կոնս. ընդունվելը կհեշտանա:

6 Այ քեզ բաննն..................................

Ախր կյանքը շատ անկանխատեսելի ա է...

Ուրեմն 5 տարի շվին սովորեցի, էս տարի ավելի խորացված սովորեցի ու պատրաստվեցի որ Կոնս տամ (ցխկ) ու... ու...

Պարզվում ա, որ էս տարի պտի Կոնս տամ Գալարափողով (Վալտոռն).................................. ..

Ու հետաքրքիրն էն ա, որ քննությանը մնացել ա մոտ 2 ամիս ու ես նոր պիտի ծանոթանամ գործիքին..

Անհավանական, բայց փաստ:

Ուրեմն ասեմ թե վոնց ստացվեց » Էսոր երաժշտականում հանդիպեցի Գալարափողի դասատուին (որը Կոնսում դասախոս ա) ինքը ինձ լսեց ու ասեց, որ էտ 2 ամիսը պարապեմ, քննություն կտամ, կնդունվեմ (հնարավոր ա անվճար): Տեսնենք...

7 Էսոր վերջին զանգս էր... ԱՎԱՐՏԵԼ ԵՄ... Շատ լավ անցավ, գնացինք եկեղեցի, ու հոգնած ինձ տուն ԳՑԵՑԻ... Էնքան հոգնած եմ, որ գրելս էլ չի գալիս... բայց պիտի գրեմ... էսօր հետս տարօրինակ բան կատարվեց... Սովորաբար տենց պահերին փշաքաղվում էի, աննկարագրելի զգացողություններ էի ունենում... էսօր վոնց որ ուրիշի վերջին զանգին գնացած լինեի... ոչ մի բան չզգացի... իսկ հիմա պտի գնանք ռեստորան նշելու, բայց էնքան հոգնած եմ ու հավես էլ չունեմ, որ աչքիս չգնամ...

8 էսօր, ԵՐԿԱՐԱՏԵՎ դադարից հետո, վերջապես, System լսեցի: Ուրիշ զգացողություններ էին... ու ևս մեկ անգամ համոզվեցի, որ SOAD - ն ուրիշ ա էլի... գիտեք, SOAD լսելու համար հատուկ տրամադրություն ա պետք, ու էսօր վերջապես էկէլ էր էտ տրամադրությունը... իսկ առաջ ամեն օր էտ տրամադրության տակ էի... համ էլ հիշեցի, որ SOAD լսելը հեշտ բան չի... ահագին էներգիայա տանում... Էսօր մի հետաքրքիր բան նկատեցի » փաստորեն, Ես, սկսել էի SOAD - ին արհամարել ու թերագնահատել... չգիտեմ ինչի էր էտ կարծիքն առաջացել... լավ էր, որ էսօր էտ բաները ցրվեցին մոտիցս... բայց A.d.d. - ն ինչ խորիմաստ երց ա ( խոսքը երաժշտության մասին ա, քանի որ բառերը չեմ հասկանում)...

9 Էսօր համերգի էի... ուրեմն երկար ժամանակ ա, ինչ կլարնետ եմ սովորում, բայց հլը կլարնետով համերգ չէի տվել...

Պիտի հելնեի բեմ, սկզբից շվիով նվագեի, անմիջապես հետո կլարնետ... հելա, ոնց որ միշտ շվի նվագելուց ոչ մի հուզմունք (էտ արդեն մոտս սովորություն ա դառել), բայց երբ էկավ կլարնետի ժամանակըըըը ահավոր շատ հուզվեցի, քրտինքը տվեց վրաս, կարծես առաջին անգամ էի բեմ դուրս գալիս... լավ էր որ անսխալ նվագեցի (թող գլխագովանք չթվա, բայց էտ էլ ա սովորություն դարձել) հուսամ, որ կլարնետով համերգները կդառնան ինչպես շվիով համերգները...

10 Նորից ինձ մոտ Չե-Պե...

Դրանք իմ կյանքում անպակաս են . . . աչքիս էս տարի չնդունվեմ ու ինչ պատճառով . . . փաստաթղթերը չհասցնելու պատճառով . . . էսօր գնացի Մանկավարժական , գործերս տալու « նպատակով » , ու ընդեղ ինձ ասեցին որ մի թուղթ պակաս եմ արե լ լ լ . . . հիմա ես վոնց մի քանի օրում էտ թուղթը ճարեմ ? . . . կարողա էս տարի չտամ ?

11 Հմմմմմմ... Էսօր ինձ առաջարկեցին ավարտական մենահամերգ դնել... և ես իհարկե դեմ չեմ... հենց հիմա նստած երգացանկն եմ որոշում: Ինչքան վրեն փոշի նստած նոտա կար, հանել եմ մեջտեղ, ու ընտրում եմ լավագույնները: Առաջին մենահամերգս ա... իմ զարմանալի հատկությունը ինձ չի դավաճանում... էլի չեմ հուզվում... մոտավորապես ստացվում ա 12 համար... կարծում եմ, քիչ չի...

12 Շնորհակալ եմ, բայց ինչի համար???

Էսօր ես միտքն ա տանջում ինձ...

Ուրեմն էսօր համերգ ունեի (չշփոթեք նախատեսված մենահամերգի հետ), ու մի հատ գործ պիտի նվագեի, որը հեչ իմ սրտով չէր... ես սիրում եմ նվագել ավելի տեխնիկական գործեր: Բայց այս անգամ ինձ ստիպել էին նվագել ոչ այնքան տեխնիկական մի գործ, ու իմ սպասվածին հակառակ, դա մեծ ուշադրություն գրավեց հանդիսատեսի կողմից: Իմ կողմից անհասկանալի էր այդ մեծ արձագանքը... Ուրեմն, տանջվեմ, տառաոեմ լուրջ գործերի վրա, արձագանքը լինի ոնց որ միշտ, ու այն գործը, որը 1 օրում սովորել էի այսպիսի մեծ արձագանք ստանա? Անգամ, երբ դուրս էի եկել, որոշ (անծանոթ) մարդիկ ուղղակի ինձ շնորհավորում էին...

Ճիշտն ասած չգիտեմ » ՈՒՐԱԽԱՆԱՄ, ԹԵ ԶԱՐՄԱՆԱՄ?

12.1 Մոռացա նշել այն փաստը, որ շաաաաատ կարևոր մարդիկ ինձ համար լավ բաներ էին ասել:

ԱՌՋԵՎՈՒՄ ԴԵՌ ՄԵՆԱՀԱՄԵՐԳ ԿԱ

HARD - AYIN
Բարի գալուստ բոլոր նրանց, որքեր մտել են այստեղ: Եթե մտել եք իմ բլոգ, ուրեմն կհանդիպեք բավականին անհավանական դեպքերի, երևի չեք էլ հավատա, բայց մեկ ա ես ճիշտ եմ ասում:

Ստորև ներկայացված դեպքերը վերջին մեկ տարում տեղի ունեցածներն են, ուղղակի ունեմ գրած, բայց չեմ ուզում էսօրվանից սկսել, դե հասկանում եք էլի...