«ԴԱՐ» Ակումբ - Բլոգներ - Ֆոտոն

էս ի՞նչ երգ ես լսում
Ֆոտոն-ի խոսքերից

ELP - Take a pebble

Մեկ-մեկ ....
Ա՜հ: :(

Էս կարդալու համար չի: Ես էլ եմ ուզում հիմարություններ գրել, որ ոչ ոք չկարդա, կամ էլ ով էլ կարդա, վեջս չլինի: Ես էլ եմ ուզում բլթեր գրել, որ լիցքաթափվեմ, բայց որ ինձ ճանաչում են, ինչ-որ կաշկանդվում եմ: Հա՛, հենց կաշկանդվում: :( Ախր որ մի բլթ էլ ասելու լինեմ... Ախր վատ բառեր էլ չգիտեմ: Ամենավատ բառը, որ բարձրաձայն օգտագործում եմ, «դեբիլ»ն ա, իսկ մտքինս՝ «ապուշ»: Դե՛, ծիծաղեք վրաս: :(

Հա ի՞նչ տխուր եմ:

Ոմանք կզարմանան, թե ես տխուր է՞լ եմ լինում: :oy

Համ էլ քնել եմ ուզում, մի տեսակ անզոր եմ 1 մետր տեղաշարժվել դեպի անկողին: Ու երևի հենց քնատությունն է տխրության մատնել զիս: ...

Օրագրային իմ գրառումներից էլ հոգնել եմ, միշտ ուրախ երևալու ենթադրելի տպավորությունից էլ խուսափում եմ: Հետո իմ դիրքորոշումների ոչ սուր լինելուց եմ փախչում: էն որ զենք ու զրահով չեմ ջնջխում թեման: Երբեմն հավեսս լիքն ա լինում, բայց մի բան սենց կաշկանդում ա: Աաաաա, .... էս իմ ամենաանկեղծ հիմարաբանություններից ա եր.ի, էսքան խոսակցական...

Էս բլոգը շատ հավանական է, որ չի լինի շուտով:

Էհհհ,

գիտեի, թե ակտիվ ու անկաշկանդ եմ: Ազատասեր ու էլ եսիմինչ:

Կաղապարս ինձ օրինակ, ո՞ւր է էդ...

Վերջերս էլ նեղվում եմ, որ տեղեկացում չեմ ունենում: Թեկուզ մի հիմար կամ ոչ ինձ ուղված նամակ: :( Նամակ եմ սիրում: Նույնսիկ դատարանի նամակներից ուրախանում եմ: :love

Կպած ուզում եմ, որ մի բան լինի, երբեմն էլ ինքս եմ հաղորդագրություն թողնում: Էհհ... էդ էդքան էլ հետաքրքիր չի: Որպես չկարդացված չի ցույց տալիս:...

ՀԳ Էս սմայլիկս էլ եմ կարոտել :love, :oy սա էլ, ու միշտ սրանք սիրում, բայց «վախից» չեմ օգտագործում՝ :P :beee : Հա ի՞նչ.... ծիծաղեք: :(

Նա իմ բլոգում և ո՛չ միայն ...
Chuk-ի խոսքերից

Սա կար.

Սա էլ կար.

Սա էլ (Ֆոտոնս :love) ավելացավ.

:love

:oy

Մտքերը գոյություն ունեն
Ես վաղուց էի համոզվել այն բանում, որ մտքերը գոյություն ունեն: Ինքնին պարզ է, որ մտքերն անտեսանելի են:

Ես ունեմ մտքի՝ իմ մեկնաբանությունը դեռ ենթադրյալ, քանի որ ապացույցը միայն իմ փորձն է:

Միտքը լուսային տիրույթից դուրս գտնվող հաճախականության տատանում է: Ավելի համոզիչ է, երբ տատանումը էլեկտրամագնիսական է, այսինքն՝ այն տարածվում է նաև վակուումում, հետևաբար, տիեզերքը կարող է լցված լինել տեղեկատվության մեծ պաշարով: Միտքը կարող է նկարագրվել ինտենսիվությամբ, որը նկարագրում է այն տիրույթը, որում սահմանափակվում է ալիքի տարածումը: Միգուցե ամեն մարդ որոշակի հաճախականության ալիքի առաքիչ է, իսկ ալիքն էլ կրում է ինֆորմացիա ալիքն առաքող մարդու մասին: Ըստ այդ հատկության էլ ստացողը իրեն հասած բազմաթիվ ալիքներից ընտրում է իրեն ծանոթ մարդկանցը՝ միգուցե երբեմն նման կամ մոտ հաճախականության ալիքներն էլ շփոթելով: Մարդն իր արձակած ալիքով՝ ալիքների դաշտով, ստեղծում է իրեն հատուկ ձևով լիցքավորված միջավայր՝ աորա:

Գիշերը, երբ մարդիկ քնում են, իրենց դաշտերը ևս պասիվ են: Այդ է պատճառը, որ գիշերը ավելի ավարտուն ու հստակ մտքեր են մեզ մոտ «ծնվում»:

Երբ ասում են, որ մարդը հետաքրքություն ունի ինչ-որ բանի նկատմամբ, կամ ընդհակառակը, չի հետաքրքրվում մեկ այլ բանով, նշանակում է, որ «վեցերորդ զգայարանը» զգայուն է տվյալ բանի նկատմամբ, դրա վերաբերյալ ինֆորմացիան է իրեն հասնում: Այսինքն՝ բոլորն էլ հասնում են, բայց ինքը միայն որոշներն է որպես իրեն օգտակար ընդունում: Հենց այդ ընդունակությունը՝ ալիքների ընտրողությունը, որպես օգտակարի և անօգտակարի տարանջատումը, օգտակարի հիշելը ու անօգտակարի մոռացումը կոչվում է հետաքրքրություն մի բանի նկատմամբ:

Երբ մարդը շատ զգայուն, նույնիսկ գերզգայուն է տվյալ թեմայի, իրի վերաբերյալ մտքերի նկատմամբ, նա երբեմն կամ հաճախ ուրիշ նման մտքերն էլ է նմանեցնում և ընդունում նույնի տեղ: Խառնում է ստացած ինֆորմացիան, փաստորեն հստակ չեն լինի իր մտքերը: Այսպիսի մարդիկ հավանաբար կոչվում են շեղված կամ տարված ինչ-որ բանով:

Մարդիկ սովորաբար կարևոր բանը հիշելու կամ չմոռանալու նպատակով տվյալ իրը դնում են աչքի ընկնող տեղում: Որովհետև իրերը անընդհատ ճառագայթում են իրենց մասին ինֆորմացիա: Երեխաները, կույրերը, և ընդհանրապես, մարդիկ շոշափում են առարկաները, որովհետև մատների մաշկը, ձեռքի ափը շատ զգայուն են ճառագայթման նկատմամբ: Ձեռք տալով, շփելով կարելի է ստանալ մեծ տեղեկություն, ինչպես երեխաները տարիներով շոշափում և ծանոթանում են իրերին, իրենց միջավայրին, մարդկանց:

:8 Մտածել նշանակում է փաստորեն կենտրոնանալ և փնտրել, զգայությունը լարել տվյալ թեմային վերաբերող ճառագայթներ՝ մտքեր որոնելու համար: Ավելի ստույգ. մտածել նշանակում է չմտածել, թողնել՝ մտքերը ինքնուրույն ելումուտ անեն, իսկ մարդուն մնում է հետևություններ անելը: Ամեն մարդ չի կարող մտածել, առավել ևս վերլուծել մտքերի հոսքը: Շատերը այնքան զուրկ են մտածողությունից, որ ամբողջ մտքերի ցանցը, որ իրենք են ստացել, մի մասը հիշելով, մի մասն էլ մոռանալով, կցկտուր ենթադրություններ են անում, ստանում են համարյա հորինած շարադրություն՝ չնայած, որ բոլոր օգտագործված բառերն, ըստ էության, իրական միտքը, ամփոփ ինֆորմացիան պարունակում է: Այս մարդիկ էլ այն խառնակիչներն են, որ ինչքան էլ ամփոփ ինֆորմացիա ձեռք բերեն, միևնույն է, չեն կարող ճիշտ փոխանցել: :(

Գիտնականներն այն մտածողներն են, որոնք ո՛չ միայն ընդունում են ինֆորմացիան և չեն աղավաղում, այլև թերի մասերը տրամաբանորեն կարողանում են վերականգնել ու ամփոփ տեսքի բերել:

Հիշողությունն անմիջական կապ ունի մտքերի հետ: Դա պահեստ է պահեստապետով: Պահեստում պահվում է այն միտքը, որն ըստ պահեստապետի օգտակար է. այսինքն՝ պահեստապետի հետաքրքրությունից է բխում մարդու հիշողության պարունակությունը:

Այն մարդիկ, որ չունեն հետաքրքրություն (այսինքն՝ պահեստապետը չունի), չունեն երևի նաև հիշողություն, կոչվում են նրանք (հասարակության գնահատմամբ) հիմար, բութ, անընդունակ և այլն: Երբեմն էլ հակառակն է. մարդը հետաքրքրվում է բազմաթիվ, նույնիսկ իրար հետ կապ չունեցող առարկաներով: Այն մարդիկ, որոնց հետաքրքրող թեմաները մյուս մարդկանց մեծամասնության համար անհետաքրքիր են, հասարակությունը անվանում է փիլիսոփա կամ ցնդած, իսկ հետագայում, երբ ինչ-որ կիրառություն է գտնվում այդ «փիլիսոփայությունից», որ հասարակությանը դուր է գալիս, համարում են օգտակար, նույն ցնդած կոչվածներին սկսում են գովաբանել ու գիտնական կոչել:

Հ.Գ. Բավականին խուճուճ եմ գրել, հա՛... :think 6-9.7.2007թ. :8

Կյանք կամ հրաշք
:love Կյանք կամ հրաշք, մի՞թե հոմանիշներ չեն այս բառերը: Ծնվել, ապրել, ..., բայց այսքանն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմաններ են: Հարցն ավելի բարդ է երջանկության, սիրո և մյուս իդեալականացված գաղափարների հետ: Երբ մարդ գոհ է, ուրախ է միայն այն փաստի համար, որ ծնվել է իր մայրիկին տեսնելու համար, իրեն երջանիկ է զգում, ոչ մի պահ ավելորդ չի համարում վայելել, զգալ համը կյանքի, հենց այսպիսին են երջանկության դրսևորումները: Տեսնել սիրելիին, հարազատին և չկարողանալ զսպել ուրախությունն ու ցնծությունը նրան տեսնելիս, չկշտանալ նրա գեղեցկությունները դիտելուց, անընդհատ նկատել և չալարել ասել հաճելի բառեր ու պաչիկներ սիրով նվիրել:

:love Երջանկությունն ինքնուրույն երևույթ չի: Այն հոգու պես է. ամեն մեկի մեջ էլ կա: Ուղղակի ցանկություն է պետք այն զգալու  համար: Եվ ո՛չ միայն, ցանկությունն էլ բավարար չէ: Պետք է նաև տիրապետել երջանիկ, ուրախ լինելու արվեստին, գիտությանը: Դա մասնագիտություններից առաջինն է, որ անհրաժեշտ է կյանքը սիրով ապրելու, կերտելու, վայելելու համար, նաև շրջապատին երջանկացնելու համար:

:love Մարդը ինքնուրույն չի կարող երջանիկ լինել, քանի որ մարդու մեջ սերն անսահման չէ: Սիրելը մեծ էներգիա է պահանջում: Բայց իրեն պահում է այնպես, անվերջ է կարծես, երբ կա ևս մեկը կամ ուղղակի շրջապատ: Դրա պատճառը սիրո այն հատկության մեջ է, որ սերը փոխադարձ է, այսինքն՝ այն անդրադառնում է ճիշտ այնպես, ինչպես լուսային ճառագայթը հայելիներով շրջապատված միջավայրում անդրադառնում, բեկվում, կլանվում է: Իսկ այդ հայելիները մարդիկ են: Այստեղ երևի մի տարբերություն կա հայելիներից: Ենթադրում եմ, որ մարդիկ ունեն շատ-շատ տարբեր կլանման, անդրադարձման և այլ գործակիցներ: Նաև սեռերի միջև ավելի ակնհայտ տարբերություն կա:

Ես հակված եմ մարդուն նկարագրել ֆիզիկայի բոլոր տերմիններով միաժամանակ, այսինքն՝ մադուն վերագրում եմ այն բոլոր հատկությունները, որ ընդհանրապես ունեն երկրի վրա եղած մարմինները, նյութերը և կենդանիները: Եվ այդ մեծ հատկությանն էլ վերագրում եմ մարդու այդքան բազմազան ու հետաքրքիր էությունը:

2.5.2006թ.:love

Ի՞նչ է փշաքաղվելը
Երբ մարդու մոտ առաջանում է զգացմունք ինչ-որ ազդակի ազդեցությամբ, նորմալ վիճակի՝ ադրենալինի համասեռ բաշխվածությունը խախտվում է: Հետևաբար, փոխվում է նաև օրգանիզմում ջեմաստիճանի բաշխվածությունը: Արդյունքում առաջանում է էներգիայի հոսք ամբողջ ծավալով:

Իմ օրինակով:

Երբ ես փշաքաղվում եմ, զգում եմ հոսք վերից վար այն ժամանակ, երբ իմ գլուխը, դեմքը համեմատաբար ավելի տաք են քան ձեռքերը և ոտքերը, և ընդհանրապես ներքևի մասերը: Էներգիայի բաշխվածությունը մոտավորապես կարելի է ցույց տալ բերված նկարով:

Ընդ որում, էներգիայի հոսքը տեղի է ունենում ոչ թե ակնթարթորեն, այլ dt = 1...6 վայրկյանի ընթացքում: Քանի որ էներգակիրները մոլեկուլի մեջ էլեկտրոններն են, որոնք նաև կարող են տեղաշարժվել կամ շեղվել, ապա հոսքը ուղղված է հոսանքի ուղղությամբ՝ էլեկտրոնների շարժման հակառակ ուղղությամբ:

Այսպիսով, առանց տարակույսի, փշաքաղվելը զգացմունքի հետևանքով առաջացած էլեկտրոնների անհամասեռ բաշխվածության անցումն է հանգիստ՝ էլեկտրաչեզոք վիճակի:

Օրգանիզմի ընդհանուր լիցքը չի փոխվում, ուղղակի ներքին ուժերի ազդեցությամբ առաջանում են երկբևեռներ, որոնց բևեռացման մոմենտի վեկտորը ցույց կտա զգացմունքի ուժգնությունը, իսկ ավելի ուժեղ զգացմունքին կհամապատասխանի փշաքաղման ավելի երկար ժամանակ:

Հաճախ առաջանում են փշաքաղման տատանումներ: Այսինքն՝ վերը նկարագրվածը կրկնվում է մի քանի անգամ: Դա նշանակում է, որ ազդակը ներգործում է պարբերաբար (կամ անդադար, որի դեպքում լիցքավորվածությունը հագենալով պարպվում ու նորից լիցքավորված վիճակի է անցնում):

Հետևանքներ: Անհամասեռ բաշխվածությունից առաջանում է օրգանիզմի մի մասում շոգելու, մյուսում մրսելու երևույթը:

Ընդհանուր մեկնաբանություն:  Փաստորեն, զգացմունքի ազդեցությամբ, որը այստեղ էլեկտրաշարժ ուժն է, առաջանում է լիցքավորված օրգանիզմ, այսինքն՝ հոսանքի աղբյուր: Երբ արտաքին ուժը դադարում է, առաջանում է հոսանք, որն անցնում է օրգանիզմով վերջավոր արագությամբ, որով էլ պայմանավորված է փշաքաղման տևողությունը:

20.12.2005թ.:8

<fieldset class="blogcontent">
<legend>Կցված մանրանկարներ</legend>

</fieldset>

Վեցերորդ զգայարան
Մարդու առայժմ վեցերորդ զգայարանը, որ հստակ հայտնաբերված չէ, էլեկտրամագնիսական դաշտեր զգացող մի սարք է: Այն անընդհատ արձակում և ընդունում է ալիքներ (մագնիսական): Երբ ստացած ալիքի հաճախությունը համընկնում է սեփական (սրտի՞ կամ հոգու՞) հաճախությանը, տեղի է ունենում ռեզոնանս: Այդ երևույթը (ըստ իս) կոչվում է սեր (երջանկություն միգուցե): Երբ ընդունած ալիքի հաճախականությունը գտնվում է ռեզոնանսային կորի թողարկման շերտում, տեղի է ունենում ընկերություն, մտերմություն կամ բարեկամություն: Այն մարդը, որի մտավոր մակարդակը ավելի բարձր է, ավելի նեղ և սրված է ռեզոնանսային կորը, այսինքն՝ այդ մարդուն ավելի քիչ մարդու հետ շփվելն է հաճելի և, միևնույն ժամանակ, ավելի մեծ է ռեզոնանսի ժամանակ առաջացած հաճույքը:

27.02.2006թ.

<fieldset class="blogcontent">
<legend>Կցված մանրանկարներ</legend>

</fieldset>

Սիրելիներս... և տխրելիներս...(որ ոչ ոքի չանտեսեմ, էլի)
Ուզում եմ մոտիկներիս տեղեկացնել, որ չեմ մեկնելու Անգլիա, վերջնական որոշումս է: Ծրագրի հետ կապված խնդիրները մնացին օդում կախված, հետաքրքիր չի երևի:

Ոմանց շատ կուրախացնի դա, ոմանց համար բան չի փոխվի:

Մերոնք արդեն ինձ համար աշխատանք փնտրելով են մտահոգված: Եղբորս էլ բանակից գալիս կտեսնեմ: :love Կարոտել եմ...

Իմ տրամադրությունն էդ որոշումից հետո... դե շատ  մտքեր փլվեցին, ուրիշներն են նախագծվում: Հաստատ ամեն ինչ լավ է: Փոքրիկ մտամոլորությունն էլ կանցնի:

Էսպես էլ է լինում, սրանից վատ էլ է լինում: ;)

Պըրծ...

Երբ խեղդվում եք...
Երբ  խեղդվում եք, հարկավոր է պարզել.

Քայլ ա.

երազո՞ւմ, թե՞ իրականում եք խեղդվում,

1. Եթե համոզված եք, որ երազի մեջ եք, ապա փորձեք վայելել, չէ՞ որ իրականում այդ զգացողությունը չեք կարող վայելել: Փորձեք թուլանալ ու տրվել զգացողություններին:  Տե՛ս ավարտ ա. :

2. Եթե երազում չեք, ապա տե՛ս քայլ բ.:

Քայլ բ.

ինչի՞ց կարող է լինել,

1. Հենց նոր եք ծնվել,

2. Մայրիկը չի սովորեցրել շնչել,

3. Փողկապը ձգելիս տարվել եք մտքերով և անվերջ ձգում եք,

4. Սոված ու անքուն եք. շնչելու հավես չկա,

5. Մրսում եք. մտել եք վերմակի տակ,

6. Մտել եք ջուրը, բայց լողալ չգիտեք,

7. Վախենում եք շնչել, քանի որ ձայնից Ձեր տեղը կիմանան,

8. Շնչելուց Ձեր մարմինը ցավում է ու հետևաբար նախընտրում եք չշնչելը,

9. Արդեն քսանհինգ ժամ է, ինչ համակարգչի առաջն եք, իսկ դուռն ու պատուհանը կողպված են,

10. Տվյալ պահին տարածության տվյալ կետում շնչելը չշնչելուց վնասակար է,

11. Գրազ եք եկել ապրել առանց շնչելու,

12. Պարզապես մոռացել եք շնչել արդեն երկու րոպե,

13. Այլ տարբերակ:

Ընտրեք տարբերակն ու անցեք քայլ գ. համապատասխան տարբերակին:

Քայլ գ.

ի՞նչ անել,

1. Պատրաստվեք «հետնահարվածի» ու հանգիստ եղե՛ք: Տե՛ս ավարտ ա.

2. Ձեզ սպառնում է մահը, պատրաստվեք ուշագնացության: Որից հետո կհայտնվեք երազում: Ապա տե՛ս քայլ դ.:

3. Արագ թուլացրեք փողկապը և շնչեք, իսկ եթե արդեն ուշագնաց եք, ուրեմն երազում եք խեղդվում: Տե՛ս քայլ դ.:

4. Շնչելը կյանքի ու մահվան հարց է, կողմնորոշվե՛ք: Կա՛մ շնչեք, կա՛մ էլ կուշաթափվեք: Առաջին դեպքում տե՛ս ավարտ ա.: Վերջին դեպքում տե՛ս քայլ դ.:

5. Ընտրեք մահվան ճանապարհը. կա՛մ ցրտից, կա՛մ էլ շնչահեղձությունից այն կգա: Վերջին դեպքում արագ կուշաթափվեք: Տե՛ս քայլ դ.:

6. Հնարավոր է ամեն ինչ՝ ավարտ ա. կամ ավարտ բ.:

7. Կողմնորոշվե՛ք: Կա՛մ շնչեք, կա՛մ էլ կուշաթափվեք: Առաջին դեպքում տե՛ս ավարտ ա.: Վերջին դեպքում տե՛ս քայլ դ.:

8. Ցավից վնաս չկա, չնայած՝ կա՛մ ցավից, կա՛մ էլ շնչահեղձ լինելուց հնարավոր է ուշաթափվեք, տե՛ս քայլ դ.:

9. Դուռ-պատուհանը բացեք, տե՛ս ավարտ ա., հակառակ դեպքում կուշաթափվեք, տե՛ս քայլ դ.:

10. Ե՛վ թունավորումը, և՛ թթվածնաքաղցը կտանեն դեպի ուշաթափություն, ընտրությունը Ձերն է, տե՛ս քայլ դ.:

11. Տե՛ս ավարտ բ.

12. Տե՛ս քայլ դ.:

13. Տե՛ս ավարտ ա.:

Քայլ դ.

Ապացուցված է, որ երազի մեջ եք խեղդվում: Փորձեք վայելել, չէ՞ որ իրականում այդ զգացողությունը չեք կարող վայելել: Փորձեք թուլանալ ու տրվել զգացողություններին:  Տե՛ս ավարտ ա. :

Ավարտ ա.

Ձեզ կյանքն է սպասում: Եվ այնուամենայնիվ, կյանքից ողջ չեք պրծնի: Տե՛ս ավարտ բ.:

Ավարտ բ.

Կհաջորդի մահը, սպասեք հաջորդ կյանքին:

Հանճար
:8

Հանճար նշանակում է ինչ-որ բան անելու անհրաժեշտություն կամ պահանջ: Մարդն ունի ինչ-որ քանակությամբ էներգիա, որի միայն մի մասը կարող է օգտագործել ըստ հայեցողության, դաս կամ աշխատանք կատարելու վրա: Մնացածը (կարելի է անվանել նաև սեփական էներգիա) նա կարող է միմիայն օգտագործել, ծախսել, սպառել հանճարով պայմանավորված պահանջի վրա: Օրինակ՝ եթե մարդն իր Wլրիվ էներգիայի W-ն ամբողջությամբ ծախսել է առօրյա աշխատանքում, ընդ որում Wօ-ն՝ սեփական էներգիան՝ Wօ=Wլր-W, ապա նա իրեն զգում է հոգնած և ամբողջովին սպառված առօրյա աշխատանք կատարելու համար: Բայց դա չի նշանակում, որ նա ընդհանրապես էներգիա չունի և ոչինչ անել չի կարող: Հանճարով պայմանավորված էներգիան այդ ժամանակ սկսում է խիստ անհանգստացնել, որով և պայմանավորված է հանճարի արտահայտումն ինչ-որ կոնկրետ գործունեությամբ:

Իմ օրինակով:   Ինձ մոտ կոնկրետ արտահայտված մեկ հանճարային գործունեություն չկա: Բայց կան մի քանի բնագավառներ, որոնցով այդ հանճարային էներգիան սպառվում է: Եթե կոնկրետ մի ուղղվածություն լիներ իմ մեջ, ապա ես անպատճառ կհամարվեի հանճար:;)

Աշնանային խոհեր (դպրոցական շարադրություն)
Ամեն տարի մեծ սպասումով ու հատուկ երջանկությամբ եմ հիշում աշունը, մտածում նրա գեղեցկությունների մասին: Այն ինձ համար մի ուրիշ աշխարհ է. այն ընդհանուր կողմեր ունի իմ ներաշխարհի հետ. թախծոտ հարցական հայացք, հաճախ թաց աչքեր, լռություն, գունագեղ ու բազմապիսի հագուստներ…

Ամեն տեղ ուրիշ է աշունը: Ես սիրում եմ Հայաստանի և հատկապես Երևանի աշունը. ամեն օր արթնանում եմ մի ուրիշ թարմությամբ, աշխատում վայելել յուրաքանչյուր պահի և յուրաքանչյուր տարրի գեղեցկությունը:

Ինձ շատ է գրավում արևածագը: Արթնանալով սենյակ ներթափանցած արևի առաջին շողերից` իմ տրամադրությունը լինում է երկնային, դրախտային, լուսավոր, երբ ամեն մի հոգս թվում է անցողիկ և լուծելի: Արևը սկսում է բարձրանալ` տարածելով լույսը քաղաքի վրա,  լուսավորելով Մասիսների լուսապսակ ճակատները. ձյունը փայլփլում է, կարծես ադամանդ լինի:

Կարևոր է ինձ համար արևածագը. այն ինձ տալիս է ուժ, եռանդ, վառ տրամադրություն և դրական լիցքեր:

Հատկապես շատ եմ սիրում մայրամուտը: Սիրում եմ և’ ծովի, և’ Մասիսների մոտ: Ամեն օր այդ ժամին դուրս գալով տանից` զարմանում եմ, թե ինչպիսի՜  հրաշք է ստեղծել բնությունը: Նայում և չեմ հագենում: Արևը կարմրում է: Նրա ճառագայթները, ընկնեկով ամպերի վրա, երկինքը գունավորում են վարդագույն, նարնջագույն, դեղին, երկնագույն, վառ կարմիր և առահասարակ, ծիածանի բոլոր գոիյներով: Գույները միաձուլված են մեկը մյուսին: Կարմիրը, սկիզբ առնելով արևից, ձուլվելով նարնջագույնին, անցնում է դեղինի, դեղինը` վարդագույնի, իսկ այդ ամբողջ տեսարանը շողշողում է բաց երկնագույնի վրա:

Նաև մի հրաշք տեսարան  է մայրամուտը ծովի մոտ, ուր երկինքն ու ծովը միաձուլվում են արևի մայր մտնելուց, ծովի փայլփլող ալիքները քչանում են,  ասես, արևը մտնում է ծովի մեջ:

Դպրոցից տուն գնալիս սիրում եմ քայլել տերևների միջով: Փորձում եմ յուրաքանչյուր տերևի մեջ տեսնել  աշունը, բայց դա հնարավոր չէ, քանի որ աշունը մի տերևի ընկնելով չի գալիս: Տերևները հագնվում են կարծես պարահանդեսի գնալու համոր, հագնում են իրենց ամենաշքեղ հագուստները, քամին զգում է, որ ժամանակն է պարահանդեսի, անընդհատ հիշեցնում է, հանկարծ սկսում է մի տերևաթափ, որ զուգորդվում է անձրևի նվագով. տերևները սկսում են պարահանդեսը¦: Այն շարունակվում է մինչ ուշ աշուն, փոքրիկ դադարներով, սակայն այն մեծ դադարը, որ լինում է ավարտից հետո, վկայում է աշնան ավարտի և ձմռան գալու մասին: Կորչում են տերևները` պահ մտնելով հանդիպած անկյուններում: Հօդս է ցնդում աշնանային տրամադրությունը:…

Ինչպիսի հանգստություն եմ ապրում այս հրաշքներին ներկա լինելիս, երբ հոգիս փոթորկում է: Արևն ամեն օր բարով մնաք է ասում բոլորին` հույս տալով, որ կվե-րադառնա և նորից կլուսավորի մեր աշխարհը:

Աշունն ինձ համար հույսի ու լույսի, կյանքի ու մահի, երջանկության ու թախծի խորհրդանիշ է:

Կյանք
Կյանքն այն ֆիզիկան է, որի բացահայտման համար սկզբնավորման շրջանից մարդիկ, հիմնականում գիտնականները, փիլիսոփաները, ջարդում են իրենց գլուխները, նվիրում  ու տրամադրում իրենց ողջ կյանքը: Չնայած՝ չեմ կարծում, թե որևէ բանի հասնում են:

Կյանքը մի ֆունկցիա է, ընդհանուր դեպքում նաև ոչ անընդհատ, թեկուզ մաթեմատիկանան արտահայտություների թերություններին չառնչվելով: Ամեն իրական  պահին կյանքը համարյա ստատիկ և համարյա անվերջ է թվում, ինչպես ֆունկցիային տրված կետում տարած շոշափողը: Կարծես կյանքը կարելի կլիներ նկարագրել միայն գծային տեսքով: Բայց արդյունքում՝ կյանքը բարդ կոր է, միգուցե Թեյլորի շարքով է պետք ներկայացնել: Միգուցե այն մեզ համար անհասանելի բարդություն ունի, թեկուզ ոչ թե տեսականորեն, այլ գործնականորեն՝ պատկերացնելու առումով: Երևի բարդությամբ N չափանի տարածություն պատկերացնելու հետ կարելի է համեմատել: Եթե ֆիզիկայի օրենքներից օգտվենք և կազմենք կյանքի ֆունկցիան, ստիպված կլինենք նշել, հաշվի առնել այն բոլոր գործոնները, որոնք ազդում են կյանքի վրա. Նյուտոնի երկրորդ օրենքն է: Կամ էլ կկազմենք Լագրանժյանը Երկրային պայմաններում: Քիչ, թե շատ մոտարկումներ անելով և խնդիրը բերելով հայտնի օրենքների մասնավոր լուծումներին՝ միգուցե հնարավոր լինի ստանալ մի ֆունկցիա, կամ , ավելի ճիշտ, մի համակարգ, որի լուծմանը մասնակցի մոտավորապես այնքան պայման ու գործոն, որքան, ասենք, մի դույլ ջրի ցանկացած մոլեկուլի դիրքը տարածության մեջ ժամանակի ընթացքում նկարագրող համակարգում կլինի: Գործնականում նման խնդիր լուծել հնարավոր չի: Երևի կյանքի գաղտնիքն ու խորհրդավորությունը  այդպիսի անհաղթահարելի պինդ փակի տակ է դրված, որ հանկարծ կյանքի նկատմամբ հետաքրքրությունը չկորչի որևէ ժամանակաշրջանում:

Ամբողջությամբ վերցրած՝ կյանքը անընդհատ է, բայց ոչ մի կենդանու համար դա անընդհատ չէ, դիսկրետ է, հենց միայն այն պատճառով, որ մեր ընկալումները ժամանակի ընթացքում են, այսինքն՝ մենք ամեն կարճ  ժամանակամիջոցում չենք կարող փոփոխությունը զգալ: Դա վերաբերում է և՛ տեսողական, և՛ լսողական, և՛ բոլոր մնացած  զգայարաններին:

Իսկ պահի անվերջությունը միգուցե այսպես կլինի բացատրել: Օրինակ, եթե կետը անչափ երկրաչափական մարմին է, իսկ գիծը այդպիսի կետերից է բաղկացած, փաստորեն ոչնչից, նշանակում է՝ ցանկացած փոքր հատվածում անվերջ թվով կետեր կան: Իսկ այդ կյանքի գրաֆիկին տարված շոշափողը կարծես անվերջ կետերի /քանակով/ նման ձգտում է անվերջ տևել: Բայց կա տարբերություն գործնականի և տեսականի միջև: Վերը նկարագրած է տեսականը: Իսկ գործնականում անվերջներ չկան:  Գրաֆիկին շոշափող տանելիս հնարավոր չէ այնպես տանել, որ մի կետում հատվի գրաֆիկի հետ, քանի որ գիծը հաստություն չունի, կետը՝ չափ, կետը կարելի է բաժանել ավելի փոքր կետերի և այլն: Կյանքն էլ համանմանորեն համապատասխանաբար կհամընկնի մեր զգայական սահմանափակումներին: Բնությունը անվերջ փոքր և անվերջ մեծ հասկացություններ չունի: Կարելի է ասել հակառակը, կյանքը գործում է փոքրագույն գործողության սկզբունքով: Կյանքն ամեն ինչը միջինացնում է, կոկում: Օրինակ՝ հիշողությունը մեղմում է բոլոր զգացմունքները, հուշերը, ընդ որում՝ և՛ որակով, և՛ տևողությամբ: Այն դասավորում է ամենն ըստ ուրիշ կանոնների: Նույնիսկ անմոռանալի թվացող բերկրալի պահերի փայլը հետագայում աղոտ ու ստվերոտ է հիշվում: Երբեմն չի էլ հիշվում: Երևի մեր զգայարանների սահմանափակումները հաշվի առնելով, կյանքը կարելի է համարել անընդհատ, բայց միևնույնն է, ոչ ամբողջ տիրույթում: Այդ տիրույթի չափերը մի ժամի կարգի են, կամ մի րոպեի, վայրկայանի՝ չեմ կարծում, իսկ օրվա՝ առավել ևս, այսինքն՝ երկու կողմից էլ սահմանափակ է: Իսկ այս պայմանով կարելի է համարել, որ սահմանափակ տիրույթի վրա կյանքն անընդհատ է: Ճիշտ է, այդ տիրույթի չափը կոնկրետ չի, տատանվում է ըստ տարբեր հանգամանքների:

18.4.2006թ:8