«ԴԱՐ» Ակումբ - Բլոգներ - Երբ խոսում է սիրտը ըստ vardanyan gor

ԿԱՆԳ ԱՌ ԺԱՄԱՆԱԿ
Անցնում են օրերն իրար հետևից,

Եվ սլանում է ժամանակն անգութ,

Խլելով բազում օրեր իմ կյանքից,

Թողնելով միայն հուշեր սև ու մութ…

Այնքան արագ է անցնում ամեն բան,

Որ չեմ հասցնում վայրկյաններն հաշվել,

Եվ երբ նայում եմ ես օրացույցին,

Հասկանում եմ, որ տարին է անցել…

Աչք դեռ չթարթած օրերն սլանում,

Սրտումս անհագ կարոտ են վառում,

Քո ներկայությունն զգալու տենչին,

Սիրտս ոչ մի կերպ էլ չի դիմանում…

Երբ կողքիս ես դու, ժամանակն անխիղճ

Այնքան արագ է սլանում, ասես,

Լինի ճեպընթաց, որն ուշացել է

Կանգառ հասնելուն տրված վայրկյանից…

Բայց երբ հեռու ես, նույն ճեպընթացը,

Այնքան դանդաղ է ընթանում, կարծես,

Կանգառում իրեն սպասողներ չկան…

Կանգ առ ժամանակ, մի փոքր սպասիր,

Թույլ տուր վայելել կյանքը ինձ տրված,

Թող, որ ջերմանամ սիրո քնքշանքից,

Թույլ տուր հագենալ այդ սեր կոչվածից…

Մի փոքր ապրել խենթ սիրուց արբած,

Կերտել ապագա մեծ սիրուց ծնված,

Եվ արբել, արբել ծով համբույրներից,

Կյանք շնորհել նորից հոգուս խենթացած…

Կանգ առ ժամանակ…

www.gorvardanyan.blogspot.com

ՄԻ ՍԻՐՈ ՊԱՏՄՈւԹՅՈւՆ
Երեկո  էր: Աշնանային մի գեղեցիկ երեկո: Երկնքից մեղմ անձրև էր թափվում: Ամեն ինչ շատ գեղեցիկ եր ու հիանալի: Արմենն ու Անին ինչպես միշտ զրուցում էին, զրուցում էին ամեն ինչից: Եվ ամենակարևորն այն էր, որ երկուսին Էլ հետաքրքիր էր  զրույցը  և  ոչինչ չէր կարող խանգարել: Եվ չէր էլ խանգարում:

Արմենն ու Անին  շատ կարճ ժամանակ  էր ինչ ծանոթացել էին, սակայն այդ կարճ ժամանակահատվածում հասցրել էին մտերմանալ այնքան, որ կարծես երկար  տարիների պատմություն ունեն թողած անցյալում: Սակայն դա այդպես  չէր...

Նրանք ծանոթացել էին շատ պատահաբար, և տարօրինակ պայմաններում, Նրանց ծանոթությունը տեղի էր ունեցել 21-րդ դարին համահունչ տարբերակով, ինտերնետի միջոցով: Սակայն դեռևս իրական կյանքում չէին կարողացել ծանոթանալ... Այդ ծանոթությանը խանգարում էր ինքը` մեծն Ժամանակը: Բայց Արմենը հույսը չԷր կորցնում, անդադար փնտրում էր մի առիթ` Անիին իրական  կյանքում տեսնելու համար:  Բայց միևնույնն է չէր ստացվում կամ իրեն էր ինչ-որ բան խանգարում, կամ Անիին: Արմենին այդ հանգամանքը նյարդայնացնում էր, քանի որ իրենք կարողանում էին առանց խոչընդոտների շփվել, սակայն ժամանակը  նրանց հանդիպել թույլ չէր տալիս ...

Մի օր  Արմենը զրույցի ընտացքում հարցրեց.

-Անի, եթե օրերից մեկ օր մենք ի վերջո կարողանանք հանդիպել, ինչպիսին կցանկանաս, որ ես լինեմ իրականում:

-Այնպիսին, ինչպիսին դու հիմա կաս իմ պատկերացումներում... Բարի, ժպտերես,  կատակասեր, անկեղծ  ու քո բոլոր մնացածար ժանիքներով, ինչի համար ես հիմա շարունակում եմ շփվել քեզ  հետ...

Այդ  նախադասությունը ուրախացրեց Արմենին, քանի որ Անին չէր ցանկանում, որ ինքն իրականում նման լինի իր պատկերացրած իդեալին... Այլ ցանկանում է տեսնել այն մարդուն, ով թաքնվածէ հենց Արմենի հոգում...

Արմենն այդտեղ հիշեց իր տատիկի վաղեմի խոսքը «Գնահատիր մարդու մեջ այն ամենն ինչ կա ի ծնե, քանի որ ձեռքբերովին կարողէ կորել կամ փոփոխվել... Իսկ այն ինչ ի ]նե էտրված մարդուն կկորի միայն մահվանից հետո...»:

Արմենը հիշեց նաև Անիին ասված իր խոսքը, որը նա ասել էր իրենց զրույցներից մեկի ժամանակ, երբ խոսք էր գնացել մարդկային արժանիքները գնահատելու մասին... «Երբեք չփորձես դիմացինի մեջ գտնել կամ զետեղել այն, ինչ դու ես ուզում տեսնել... Այդ կերպ նա քեզ մոտ կկորցնի իր հետաքրքրությունը` դառնալով քո մտքում պահված ամենօրյա հերոս...»:

Եվ կարծես հենց այդ միտքն էլ Անին ասաց իրեն` պատասխանելով հարցին...

Արմենը զգում էր, որ Անիին իրական կյանքում դեռ չճանաչած, արդեն ինչ-որ կապվածություն է զգում, որը բացատրել անկարող էր, քանի որ ինքն էլ դերևս չէր հասկանում ինչ է իր հետ կատարվում... Միայն գիտեր մի բան, որ անասելի մեծ ցանկություն ուներ հանդիպելու Անիի հետ...

Մի օր Արմենը հարցրեց.

-Անի, Աստծո հաջողությամբ, երբ մենք հանդիպենք, ի՞նչը կարող է խանգարել մեզ հանիպել երկրորդ անգամ

Անին շատ կարճ մտածելուց հետո պատասխանեց.

-Միայն հիասթափությունը...

-Այսի՞նքն:

-Այսինքն, երբ առաջին անգամ քեզ տեսնելուց հետո հասկանամ, որ դու այն չես ինչ միշտ ներկայացրել ես ինձ, այսինքն ստացվի այնպես, որ դու խաբել ես ինձ...

Անիի պատասխանը շատ ուրախացրեց Արմենին, քանի որ նա հասկացավ երկրորդ հանդիպում ևս կլինի, քանի որ ինքը Անիի հետ հնարավորինս անկեղծ է եղել միշտ, առանց որևէ բացառության...

Հ.Գ. կայքը հնարավորություն չի տալիս պատմվածքն ամբողջությամբ տեղադրել, այդ իսկ պատճառով ստիպված կրճատեցի... Ամբողջությամբ ընթերցելու համար սեղմեք ստորև նշված հղման վրա...

Հեղինակ՝ Գոռ Վարդանյան (http://gorvardanyan.blogspot.am/2014...g-post_28.html)

ԴՈՒ ԿԱՍ
Դու կաս իմ սրտում,

Եվ դա բավ է ինձ,

Որ ամբողջ կյանքում

Երջանիկ լինեմ,

Եվ երջանկանամ

Քո ներկայությամբ,

Եվ ժպտամ ինքս

Նայելով չքնաղ

Քո նուրբ ժպիտին,

Նայելով բարի,

Հրաշք աչքերիդ

Աշխարհին նայել

Քո ջինջ աչքերով

Բարությամբ լցված,

Պարզությամբ լցված,

Պարզ մի հայացքով…

Դու կաս իմ սրտում,

Եվ դա բավ է, որ

Լինեմ երջանիկ

Քո սրտի խորքում,

Եվ դա բավ է, որ

ճախրեմ  անդադար,

Հասնեմ երկնքին,

Հաղթեմ աստղերին,

Եվ ձեռքով անձամբ

Դիպչեմ անսահման

Մեծ տիեզերքին…

Դու կաս իմ սրտում

Եվ դա բավ է, որ

Կյանքին ես նայեմ

Անսահման սիրով,

Որ կյանքին նայեմ

Մեծ հիացմունքով,

Ճակատագրի հետ

Կապեմ նոր իղձեր,

Ճակատագիրս քեզ վստահելով…

Քեզ դարձնելով

Իղձերիս միակ

Հերոսուհին, ով Պետք է միշտ լինի

Կողքիս այն պահին,

Երբ իղձերս հերթով

Կիրականանան…

Դու կաս աշխարհում,

Եվ դա բավ է, որ

Աշխարհն ինձ համար

Դառնա դրախտավայր,

Իսկ դու դրախտում

Իմ երազների

հրեշտակն անմահ…

Դու կաս իմ սրտում,

Եվ դա բավ է, որ

Ապրեմ աշխարհում…

Հեղինակ՝ Գոռ Վարդանյան (http://gorvardanyan.blogspot.am/2015...g-post_90.html)

ՄԱՅՐԱՄՈՒՏԸ ՔԵԶ ՀԵՏ
Այսօր մայրամուտն այնքան գեղեցիկ էր…

Աննկարագրելի էր արևի վերջին ժպիտն ինձ… Այնքան գեղեցիկ ու յուրահատուկ, այնքան ջերմ ու սիրով լի, որ ես չգիտեմ, թե ինչպիսի բառերով  նկարագրեմ այն:

Եվ այդ ամենը միայն քո շնորհիվ, այդ ամենը միայն քո ժպիտների, քո հայացքենրի ու քո չքնաղ աչքերի շնորհիվ, քանի որ մայրամուտի ժամանակ դու կողքիս էիր: Եվ այն պահին, երբ արևը սկսեց իր վերջին ժպիտներն ու պայծառ շողերը թաքցնել մոխրագույն ամպերի տակ, ես զգացի քո անսահման ջերմությունը:

Այն իմ սրտում էր…

Արևի վերջին շողերից ամպերը նուրբ կարմիր երանգ էին ստացել, կարծես անթիվ անհամար թռչուններ երամով պար բռնած լինեին երկնքում, ու նրանցից յուրաքանչյուրը ժպտում էր մեզ ու ձեռքով անում: Դա կարծես երջանկության ակնթարթներ լինեին, որոնք այնքան երկար էին թվում, որ նմանվում էին դարերի: Դարեր, լցված միայն անմար սիրով ու անսահման երջանկությամբ:

Իսկ այդ երջանկությունը կոչված էր քո անունով…

Անուն, որը դարձել է իմ կյանքի խորհրդանիշը, իմ կյանքի հարատևության պատճառը: Եվ այդ անունը ամեն տեղ ուղեկցում է ինձ ու անդադար լուսավորում իմ կյանքի ճանապարը, անդադար փայլում արևի նման ու շարունակ ջերմանում իմ սիրտը…

Դու այսօր այնքան մոտ էիր ինձ, որ ես չէի կարողանում նույնիսկ մեկ

ակնթարթ նայել այլ կողմ, սիրտս անընդհատ ուզում էր տեսնել քեզ, տեսնել քո նուրբ աչքերը, հիանալ նրան գեղեցկությամբ: Աչքեր, որոնցում պարզ արտացոլված էին մայրամուտից կարմրած ամպերի երամները:

Իսկ, երբ նայեցի ամպերին՝ տեսա քո չքնաղ աչքերը, որոնք արևի շողերից ավելի էին գեղեցկացել ու ինձ ավելի էին կախարդում, և ես կախարդվելով նրանց գեղեցկութամբ դադարում էի ապրել իրականության գրկում ու քեզ հետ միասին ճախրում էի անհաս ու անսահման տիեզերքում: Այդ ակնթարթը այնքան ջերմ էր, որ այդ ջերմությունից չէի զգում շուրջս տիրող համատարած ցուրտը: Ցուրտ, որը իր գիրկն էր առել ողջ բնությունը, սակայն սակայն մենք լինելով բնության գրկում, ցուրտը չէինք զգում…Մենք ջերմանում էինք միմյանցով: Միասին, գրկախառնված այնքան ջերմ էր, որ նույնիսկ քամին հասնելով մեզ տաքանում էր:

Մենք երջանիկ էին… Մեր երջակությունն անհնար էր նկարագրել, քանի որ այն անսահման էր: Մեր երջանկությունը ծնվում էր մեր սրտից ու անկառավարելի ճախրում երկնքում՝ ամպերի կարմիր երամների թևերին...

Երբ դու կողքիս էիր, մայրամուտն այնքան գեղեցիկ էր ժպտում ինձ…

Հեղինակ՝ Գոռ Վարդանյան  (http://gorvardanyan.blogspot.am/2015/12/blog-post.html)

ԻՆՉՊԵՍ ՄԻ ԳԵՏԱԿ
Ինչպես գարնանային մի վարար գետակ,

Բարությունն հորդում է քո նուրբ աչքերից,

Եվ տարածվելով իմ հոգու խորքում,

Երջանկություն է քաղում իմ սրտից…

Երջանկացնում է քո սերն ինձ անչափ,

Անվերջ պահելով քո սիրո գրկում,

Եվ տիեզերքի դռներն է բացել,

Արև վառելով իմ փափագ սրտում…

Հեղինակ՝ Գոռ Վարդանյան (http://gorvardanyan.blogspot.am/2015...g-post_11.html)