«ԴԱՐ» Ակումբ - Բլոգներ - Սլիմ

Տատս
Տատիկս մահամերձ էր... բոլորն էլ գիտեին , որ մի շաբաթվա կյանք ունի, ամեն կերպ փորձում էին ուրախացնել նրան, կատարել բոլոր ցանկությունները: Նա էլ գիտեր որ երկար չի մնացել իրեն.... Մի օր մենակ էինք, կանչեց ինձ , ամուր բռնեց ձեռքս ու շշնջաց.

-Մեռնել չեմ ուզում,- չգիտեի ինչ պատասխամել ու անիմաստ հարցրեցի  - ինչու?

- Վախենում եմ, մի ժամանակ ապրելուց էի վախենում, հիմա չապրելուց... էնքան բան չեմ հասցրել... արդեն քեզ կարոտում եմ , հորդ եմ կարոտում... վախենում եմ որ կմոռանաք ինձ...

Տատս ուժեղ կին էր, 13 տարեկանից տուն էր պահել, միշտ առույգ ու վստահ, իսկ էտ պահին փոքր բալիկի նման կուչ էր եկել անկողնում ու կարծես հրաշքի էր սպասում: Գրկեցի նրան, ես էլ էի սկսել կարոտել,երբ իմացա որ կարճ կյանք ունի, բայց դե ինչ ասեի, խոստացա որ չեմ մոռանա, խոստացա որ հիշելու եմ միշտ: Ժպտաց, սրբեց արցունքներս ու շշնջաց.

-Կմոռանաս բալես , կմոռոնաս

Այնքան վստահ ասեց, որ մի պահ ես էլ հավատացի որ մոռանալում եմ ու վատ շատ վատ զգացի:

Այդ գիշեր շատ վատ էր տատս, անընդհատ ինչ որ աներևույթ մարդկանց հետ էր խոսում, ինչ որ, պատասխաններ էր տալիս...ամեն ինչ աչքիս առաջ կատարվեց .... մահացավ աչքիս առաջ,նայեց դեմքիս նույն օգնություն խնդրող հայացքով ու վերջ... դեմքի արտահայտությունը փոխվեց միանգամից... առաջին անգամ էմ մահ տեսնում... ահագին ժամանակ դեմքի արտահայտությունը չէի մոռանում, անընդհատ աչքիս առաջ էր, հիմա էլ եմ հիշում .... ամեն անգամ գերեզման գնալիս տատիս հետ խոսում եմ, թեկուզ ես չեմ հավատում  հոգու գոյությոնը ու կարծում եմ , որ կյանքի ավարտը  ամեն ինչի ավարտն է , բայց ինչ որ վստահություն կա մեջս , որ տատս ինձ լսում ու ուրախանումա իմ հաջողություններով: Ամեն անգամ գնալուց , ասում եմ .

-տես տատա, չեմ մոռացել, իսկ դու վախենում էիր:

Կյանքը ամենաանկայուն բաննա
Էսօր իմացա որ հարազատիս պապան շատ վատ հիվանդությամբ հիվանդա` ուռուցք ունի:(: Զանգեց , համրյա լացելով ասեց, ես էլ չգիտեի ինչ ասել... ասել "մի նեղվիր" ամենահիմար բանը կլինի, մարդու հերը մահվան շեմինա, ես ասում եմ մի մտածի , մի նեղվի, ավելորդ հարցուփորձը կազդեր երևի իրա վրա, իսկ ընդհանրապես չհետաքրքրվելը անուշադրության նշանա:

Չեմ էլ տեսել էտ մարդուն իրականում, ինչ որ նկարահանված հավաքույթի տեսաերիզում եմ տեսել ,ու երբ ասեց , որ "պապաս շատ վատա....", միանգամից հիշեցի էտ կադրերը, ոնց էր էտ մարդը ծիծաղում, մի տեղ էլ երգում էր:Ինչ անիմաստա, որ հիմա էտ ամեն ինչը կարա չլինի...

Ոնց եմ ուզում, որ սխալ դիագնոզ լինի, կամ բարորակ լինի, վիրահատեն ու վերջ, էլի ծիծաղի, երգի, կատակի: Ինչ անարդարա, հետո էլ ասում են հավատա ,հույսդ մի կտրի, ախր հարազատիս մենակ էտ էր պակասում, տեղից շատ վատ վիճակում էր ինքը, ոնց որ փորձանք փորձանքի վրա, էս ինչ բանա, էս ինչ արդարությունա:angry: Ումա պետք բողոքել? Ումից պատասխան պահանջել?

Ամեն մեկն էլ երջանիկ լինելու, հաջողություններ ունենալու իրա չափաբաժինը պիտի ունենա, ինչի հարազատիս չի տրվում էտ, ինքը արժանա դրան, ում են իրա բաժինը տվել? :(

Տեր Աստված եթե իրոք կաս, լսի ինձ
Ինչքան շատ են հիասթափությունները մեր կյանքում, ինչքան շատա սուտը ու կեղծիքը: Ասումա որ մենք անիծված ենք ու ներվային շարժումով վառումա հերթական սիգարետը: Ոնց եմ ուզում էտ պահին ուժեղ լինեմ, ոնց եմ ուզում գլուխը սեղմեմ կրծքիս ու պաշտպանեմ ցավացնող մտքերից... ինքը պիտի միշտ գոհ ու ուրախ լինի, պիտի վայելի կյանքը, ոչ թե ... Ես ամեն ինչ կանեմ դրա համար, ոնց եմ ուզում պաշտպանեմ իրան, որ էլ ցավ չզգա, մենակ սեր ու քնքշանք: Կոտրված եմ զգում ինձ, երբ աչքերին եմ նայում ու հուսայհատությունից , անորոշությունից թունավորված հայացքը  թաքցնելու ինչ որ   անօգուտ ճիգեր եմ տեսնում: Միշտ մտածել եմ, որ ֆիզիկապես ուժեղ մարդիկ չեն հուսահատվում... բայց գլուխը դրել էր ծնկներիս ու մանկան պես հույսով լի աչքերով նայում էր աչքերիս, սպասում էր, որ կասեմ, չնեղվես սերս, էս էլ կանցնի, լավ կլինի... հազիվ էի զսպում արցունքներս, ցավիս միջից քամած ժպիտով մի կերպ ժպտում էի, ասում էի էն ինչ իրան էտ պահին օդից էլ շատ էր պետք: Ինչքան եմ զզվում իմ թուլությունից, ինչի ես չեմ կարում երջանկացնեմ իմ երջանկությանը: Թույլ մարդ չեմ, բայց ինքը ինձ անօգնականա դարձնում:( Կյանքից նվերներ երբեք չեմ ստացել, չեմ էլ սպասել, ամեն ինչի ինքս եմ հասել, չեմ ընկճվել անհաջողություններից, միշտ առաջ եմ գնացել, դրա համար ստիպված հետևում շատ հարազատ մարդկանց ու կարևոր բաներ թողնելով, անտանելի ցավերից ամիսներ շարունակ ապրել եմ դեղերի օգնությամբ, կորցրել եմ հարազատ մարդկանց, պահ կար որ ամեն ինչ կորցրեցի, մտածում էի լավ կլինի որ վերջ տամ կյանքիս, բայց մամաիս հիշեցի ու հասկացա որ իմ ցավը բուժելու համար իրավունք չունեմ իրան նոր ցավ ծնելու: Հիմա երևի պահնա որ մի փոքր լավ բան լինի, լավ, թեկուզ լավն էլ չլինի, ուղակի էլ վատ չլինի, ախր ուզածս շատ չի, ուղակի որ չկորցնեմ կյանքիս ամենաթանկ մարդուն, չկործանվի ինքը , դիմանա ու հավատա: Շատ եմ ուզում? Չէ հա, հո ուզածս "Յաշիկ մերսեդես" չի :D

Ես անմեղ չեմ, երկնքից չեմ, երկրային եմ
Հանդիպեցինք... Երկուսս էլ կարոտել էինք իրար, բայց սառը բարևեցինք ու սկսեցինք քայլել: Ոնց էի ուզում գրկել, զգալ ջերմությունը ինձ արդեն հարազատ մարմնի, բայց վիրավորված էի... ոնց ասեցիր? - փողոցային զզվում եմ քո անցյալից: Փողոցային չեմ, էտ գիտեմ, անցյալ, արտառոց անցյալ էլ չունեմ, ինչ անցյալ եթե իմ առաջինն ես եղել,  հասկանում եմ որ վախենում ես, հասկանում եմ որ տարիքդա խոսում, հասկանում եմ ամեն ինչ, դրա համար էլ լռում եմ:

Ինչքան հեգնանք ու ատելություն կար խոսքերիդ, շարժուձևիդ ու շպրտածդ հայացքների մեջ: Խոսքերդ մեխվել էին ուղեղիս մեջ, ինչքան ես ինձ ցավացնում, ինչքան ցինիզմ կա քո մեջ: Հասկանում եմ էտ ամեն ինչը, բայց էլի սիրում եմ, չգիտեմ ինքնասիրությունս որտեղ կորցրեցի, չգիտեմ ինչի եմ ինքս իմ հետ անմարդկային վարվում, միշտ ատել եմ ցանկացած տիպի թուլություն, հիմա ոնց որ կախվածություն ունենամ քեզանից: Նստած դիմացս նայում ես կողքի սեղանի աղջիկներին, հետո աչքերիս, ինչ ես ուզում տեսնել, արցունքներ? Հոգնել եմ լացելուց, էլ արցունք չի մնացել: Հետո էլ ասում ես հասկացի չեմ կարա քո հետ մնամ, ինձ էնպիսի աղջիկա պետք, որ տղաներից մենակ ինձ ճանաչի:) Լացեմ , խնդամ, չգիտեմ, ուզում էի շուտ դուրս գալ, լիքը մարդ կար, այ դէ թքած ով կար, լացեցի, գլուխս կորցրեցի, քեզ էի կորցնում: Արագ քայլերով սկսեցի հեռանալ քեզանից, երբ շրջվեցի հետևիցս սկսեցիր գալ, մեխանիկորեն հավանաբար, հետո ձեռքս բռնեցիր, հետո պինդ գրկեցիր, սրբեցիր արցունքներս ու ասեցիր որ սիրում ես... Հետո հասկացա, երբ շրջվեցի թևերս տեսար ու հասկացար որ ես քո փչացած հրեշտակն եմ, որ առանց ինձ աշխահդ ոչ դժոխք, ոչ էլ դրախտ, ուղակի աշխարհ կլինի.