«ԴԱՐ» Ակումբ - Բլոգներ - Chelovek84

Մտածում եմ
Մտածում եմ արդյոք խաբելը/քցելը/գողանալը ամոթ բան չհամարող հասարակությունից կարող են դուրս գալ այդ ամենը ամոթ բան համարող ղեկավարներ։

Մտածում եմ արդյոք խաբելը/քցելը/գողանալը ամոթ բան համարող մարդը մրցունակ է այդ ամենը ամոթ բան չհամարող հասարակությունում։

«Ե՞ս», թե՞ «հիշողություններ»
Գրելուս պահին ժամը 02:00 է։ Պատկերացրու, որ ժամը 03:00-ին քո հիշողությունները ջնջելու են, իսպառ։

Մտովի 02:00-ի քո «ես»-ը թող գնա 03:00-ի(քո հիշողությունները չունեցող) «ես»-ի մոտ ու կիսառուսերեն ասի «բարև, ты это я»(ռուսերեն, որովհետև «ты это я»-ն հայերեն մի քիչ լավ չի հնչում)։

03:00-ի քո «ես»-ը դեմքին տալով «է՞ս ով ա» արտահայտություն անտարբեր կասի «կներեք, ես Ձեզ չեմ ճանաչում»։

Ու կգնա ապրելու առանց քո հիշողությունների(հնարավոր է առանց այդ հիշողությունների բեռի) իր սեփական (շատ քիչ)հիշողություներով, թեթև, մի գրամ անգամ չնույնացնելով իրեն քեզ հետ։

Իսկ դու, «էտ ինչպե՞ս թե, ինչ է թե չունի իմ հիշողությունները՝ ուրիշ մարդ ա՞ ուրեմն»։

Ու այդ պահին հերոսական ջանքերի գնով կմտնես 03:00-ի քո արդեն ոչ այնքան «ես»-ի կաշվի մեջ ու մեկ րոպե մնալուց հետո կասես «հա էլի, էս լրիիիվ ուրիշ մարդ ա»։ Եվ այդ պահին, դու՝ 02:00-ի քո «ես»-ի ներկայացուցիչը, կդադարես նույնացնել քեզ 03:00-ի «էն մարդու հետ»։

Դե՞, կցանկանա՞ս «հավերժ» կյանք։ Պայմանով, որ քո հիշողությունները ջնջվելու են։ Թե՞ այդպես մի տեսակ այնքան էլ հավերժ չի։

Կամ ընդհանրապես, դու «դու՞» ես, թե՞ դու քո հիշողություններն ես։

Ապագայի «հաշվարկ»
Ճակատագիր բառը մի տեսակ մատերիալիստական չի հնչում։ Բայց մատերիալիզմի սկզբունքներից բխում է, որ համապատասխան մտավոր կարողությունների դեպքում(որը հավանաբար մարդ արարածը երբեք էլ չի ունենա) կարելի է «հաշվել» ապագան։ Մատերիալիստական սկզբունքները բացառում են «հրաշքները» և «առեղծվածները» համարելով, որ ամեն ինչ տեղի է ունենում ինչ-որ օրենքով և եթե մենք ինչ-որ բան չենք հասկանում, ապա դա տվյալ փուլում գիտության բավարար չափով զարգացած չլինելու հետևանքն է։ Դե համարենք, որ գիտությունը այնքան է զարգացել, որ կարողանում է բացատրել ամեն ինչ ցանկացած մանրամասնությամբ։ Ասենք գիտությունը կարող է հաշվել, որ ելնելով տվյալ պահին հայտնի x, y, z ... n գործոններից՝ ոմն Արմենուհին գիշերը երազում տեսնելու է «չգիտեմ ինչ» ու առավոտյան արթնանալու է 8.30-ին, զանգահարելու է ոմն Արմենին, որը տվյալ պահին հայտնի a, b, c ... n գործոններից ելնելով ըստ մեգազարգացած գիտության հաշվարկների(մեգագիտությունը այնքան է զարգացել, որ 101%-ով տիրապետում է, թե մարդու ուղեղը ինչպես է աշխատում) մեքենայի ղեկին է լինելու և զանգին պատասխանելու պատճառով ըստ մեկ այլ հաշվարկի ավտովթարի է ենթարկվելու և մահանալու է։ Ստացվեց որ, ժամանակի t պահին գոյություն ունեցող x քանակի գործոններից ելնելով՝ տիրապետելով բնության մեջ բոլոր օրենքներին(նաև մարդու գլխուղեղի օրենքներին) կարելի է հաշվել թե t+n պահին ինչ է լինելու։ Ասել է թե հաշվել ապագան t+n պահի համար։ Ստացվեց, որ մատերիալիստական աշխարհում ապագան կանխորոշված է։ Աթեիստները փաստորեն պետք է ընդունեն, որ իրենց իսկ համոզմունքներից բխում է, որ այս պահին արդեն հայտնի է ասենք 10 տարի հետո իրենք լինելու են թե չէ։ Ես այս պահին չգիտեմ թե ինչի է հավասար 1245454518*545565654654 արտահայտությունը։ Բայց չիմանալը չի նշանակում է, որ ընդհանրապես «անհայտ» է թե ինչի է հավասար 1245454518*545565654654 արտահայտությունը։ Ընդամենը ուղեղիս կարողությունները չեն ներում, որ մտքում հաշվեմ։ Կրոնի պարագայում ընդունվում է, որ աստվածները և հրեշտակները միջամտում են մեր կյանքին, այդպիսով անհնար դարձնելով հաշվարկը նույնիսկ տեսականորեն, եթե չենք տիրապետում աստվածների և հրեշտակների աշխարհի օրենքներին և ժամանակի t պահին նրանց աշխարհում գործոնների ցուցակին, որոնցից ելնելով կկարողանաինք հաշվել, թե ժամանակի t+n պահին աստվածները և հրեշտակները արդյոք որոշում կնդունեին միջամտելու մեր կյանքին և ինչպիսին կլիներ այդ միջամտությունը։ Նոր կտակարանում ի դեպ «հաշվարկի» նախադեպ կա։ Հավատացյալ քրիստոնյաները կարող են հիշել, թե ինչպես Հիսուսը «հաշվեց», որ Պետրոս առաքյալը 3 անգամ ուրանալու է իրեն՝ Հիսուսին։ Այլ օրինակներ չբերեմ։ Նոր կտակարանում օրինակների պակասություն չկա։ Հարցերն ավելի շատ են քան պատասխանները։ Ինպես միշտ։

Մտորումներ դարվինիզմի մասին
Դեռևս դպրոցական տարիներից կասկածանքով էի վերաբերվում Դարվինի էվոլուցիոն տեսությանը։ Չափազանց շատ էր այդ տեսությունը հիմնված ենթադրությունների վրա։ Տարիներ անց պատահականորեն մի միտք ծագեց, որի մեջ խառն էր հավանականությունների և սահմանների մաթեմատիկական տեսությունը։ Հիշեցի որ Դարվինի տեսության հիմքում «պատահական» մուտացիաների գաղափարն էր։ Օգտակար մուտացիաներով առանձնյակները գոյատևում էին, իսկ ոչ օգտակար մուտացիաներով առանձնյակները ոչնչանում։ Ասել է թե բնական ընտրություն։ Ընդունենք Դարվինը ճիշտ էր և այդ մուտացիաները պատահական էին։ Դե պետք է համարենք ուրեմն, որ օրինակ արջերի մոտ տեղի ունեցավ «բացարձակ պատահական» մուտացիա և ծնվեց առաջին սպիտակ արջը և «բացարձակ պատահական» կերպով ձյունն էլ սպիտակ գույնի էր ու այդ գիշատիչը լուրջ առավելություն ստացավ բևեռային ձնածածկ գոտիներում։ Տրամաբանություն կա։ Բայց այդ տրամաբանությունը «հա, կարար լիներ» կատեգորիայի տրամաբանությունների շարքի է։ Տրամաբանությունը տրամաբանություն, բայց մեզ պետք են ապացույցներ։ Հիմա մտածենք թե հնարավոր մուտացիաների քանի տարբերակ կարող էր լինել մուտացիայի պահին առաջին սպիտակ արջուկի մոտ։ Եթե մի կողմ դնենք ֆունկցիոնալ մուտացիաները(նոր ֆունկցիոնալ արջուկի օրգանիզմում՝ mp3, bluetooth, abs, climate control)՝ միայն ձևի և գույնի «ուղիղ պլյուս անվերջություն» քանակությամբ մուտացիաների տարբերակ կա։ Արջը կարող էր ծնվել կապույտ, կարմիր, կանաչ, մանուշակագույն, «բոռդո»(միայն RGB տարբերակով կա  256х256х256=16777216 գույն և դա դեռ ամենը չէ)։ Բայց մեր արջուկը ծնվեց սպիտակ և այն էլ «գլադկի» սպիտակ։ «Գլադկին» մեզ բերում է ձևի մուտացիայի հարցին։ Իսկ այսպես ասած «ուզորների» քանի հնարավոր տարբերակ կար?։ «Գլադկին» կարելի է ընդունել որպես մասնավոր «ուզորի» դեպք(բացակայություն)։ Ինչ տարբերակներ կային նախշերի?։ Եռանկյուններ, քառանկյուններ, հնգանկյուններ, xանկյուններ, զուգահեռ երկշերտ, եռաշերտ, քառաշերտ, xշերտ գծեր, շախմատաձև և այլն։  Եռանկյունները, քառանկյունները, հնգանկյունները, xանկյունները կարող են ունենալ կողմերի և անկյունների հարաբերությունների տարբերակների միայն երևակայությամբ սահմանափակվող քանակություն։ Նույնն է թե «պլյուս անվերջություն»։ Բայց չէ։ Արջի մոտ տեղի ունեցավ պլյուս անվերջություն տարբերակներից հենց գույնի մուտացիա։ Գույնի մուտացիայի պլյուս անվերջություն  տարբերակներից  հենց «գլադկի» սպիտակի մուտացիա եղավ։ Հասանք մաթեմատիկայի իմ սիրելի բաժնին։ Պետք է հաշվենք «գլադկի» սպիտակ գույնի մուտացիայի հավանականությունը։ Քանի որ ըստ Դարվինի մուտացիաները «պատահական» են, նույնն է թե հավասարահավանական,  յուրաքանչյուր մուտացիայի հավանականությունը կլինի մեկը բաժանած բոլոր հնարավոր մուտացիաների(համեստորեն վերցնենք միայն գույնի և «ուզորի» տարբերակները) քանակին։ Մեկը բաժանած պլյուս անվերջություն մեծությունը համաձայն մաթեմատիկական սահմանների(limes) անվերջ ձգտում է 0-ի։ Իրավունք չունենք ասել «հավասար է 0-ի»։ Փոխարենը կիրառական խնդիրներում այդ մեծությունը վերցնում են հենց 0(հիշենք limes-ները)։ Ստացվում է, որ Դարվինի տեսությունը հիմնվում է անցյալում այնպիսի փաստերի գույության ենթադրության վրա, որոնցից յուրաքանչյուրի լինելու հավանականութունը մաթեմատիկորեն անվերջ ձգտում էր 0-ի լինելու պահին։ Այս ամենը իհարկե բխում էր մուտացիաների «պատահական» լինելու Դարվինի և նրա հետևորդների ենթադրությունից։ Իսկ եթե ընդունենք, որ պատահական չեն ու փորձենց «բռնել» մուտացիաներին առաջացման պահին(հակաբիոտիկնետի նկատմամբ իմունիտետ ձեռք բերող մանրէների վրա օրինակ) ու հասկանանք թե դա ինչու և ինչպես է տեղի ունենում պատճառահետևանքային չընդհատվող շղթայով՝ միգուցե կունենանք նոր էվոլուցիոն տեսություն, որտեղ բոլոր հարցերը կունենան պատասխան։ Կան ընդհանրապես կունենանք կյանքի, բանականության ու բանական մարդ էակի առաջացման «ինչպես» հարցի այնպիսի պատասխան, որը ոչ ոքի մոտ հարցեր չի առաջացնի։