«ԴԱՐ» Ակումբ - Բլոգներ - Չամիչ

Ցեղասպանության ճանաչման խնդիրը
Արդյո՞ք մենք իրավունք ունենք թուրքերից պահանջելու ճանաչել  հայոց ցեղասպանությունը, երբ ինքներս չենք հարգում միլիոնավոր զոհերի հիշատակը:

Եթե այդքան պահանջատեր ենք սկզբում ինքներս մեզնից պահանջենք:

Ապրիլի 24-ը պետականորեն ընդունված է զոհերի հիշատակը հարգելու՝ ոչ աշխատանքայի օր: Ինչու՞ պետական հիմնարկում աշխատողը պետք է հարգի օրենքը իսկ անհատ ձեռներեցին պատկանող օբյեկտներում ապրիլի 24-ի օրով պետք է շարունակվի կերուխումն ու խրախճանքը:

Ապրիլի 24-ի օրը, բլոր ռեստորաններում, սովորական օրերի պես շարունակվում է  հնչել տաշի-տուշի երաժշտությունը: Ռեստորանային համալիրի տերերից սկսած, աշխատողներից վերջացրած էնքան ագահ են, այնքան անկուշտ են, որ ցանկացած արժեքի վրա պատրաս են թքել միայն թե հանկարծ չկորցնեն մեկ օրվա եկամուտը:

Ի՞նչ ենք աշխարհի հետեւից ընկել, երբ հենց մեր ներսում ճանաչման խնդիր ունենք:

Հայոց ագահությունը, հայոց անտարբերությունը, հայոց պասիվությունն է դարեր շարունակ քանդել մեր տունը այլ ոչ թե արտաքին թշնամին:

Պատմությունը մեզ ոչինչ չի սովորեցրել, ինչպես ապրել ենք էշի ականջում  քնած, էնպես էլ շարունակում ենք մուշ մուշ նույն ականջում քնել:

Անվերնագիր
Երեկ անչափ նեղվել եմ:

Էտ պահին նենց փոշմանեցի, որ տղամարդ չեմ: Եթե տղամարդ լինելի, իմ ներկայությամբ այդ կարգի հայտարարությունները անպատիժ չէին անցնի:

Ինչպես միշտ, հավաքույթների ժամանակ չի լինում շրջանցել հայ թուրքական սահմանի բացման խնդիրը:

Խոսակցության ժամանակ մեկը հայտարարեց, որ սահմանի բացման դեպքում թուրքերը կլցվեն Հայաստան ու հայ աղջիկները նախապատվությունը կտան թուրքերին:

Ասացի, որ տենց բան հնարավոր չէ, բազմաթիվ հայ կանանց ամուսիններ տարիներով խոպանի են գնում՝ կնոջը թողնելով մենակ: Ասացի, որ այդ  կարգի կանայք տարիներ շարունակ խոնարհաբար հավատարիմ են մնում իրենց բացակա ամուսիններին: Ներկա գտնվող «ուժեղ» սեռի ներկայացուցիչներից մեկը առանց անհարմար զգալու հայտարարեց, եթե հարուստ թուրք հանդիպի լավ էլ կհամաձայնվեն:

Ցավալի է, բայց այս կարգի մարդիկ չեն զգում, որ իրենց մտքերին ընթացք տվողը խորը արմատներ գցած թերարժեքությունն է, այս կարգի տղամարդիկ չեն հասկանում, որ հայ կնոջ մասին նման կարծիք ունենալով, ու առանց անհարմարզ զգալու կանաց ներկայությամբ այդ կարծիքը արտահայտելով, ոչ միայն չեն կարող հայ կնոջը դուրեկան լինել, այլ հակառակը, թուրք քոչվոր բարբարոսից շատ ավելի բարբարոսի են նմանվում:

Այս կարգի տղամարդիկ չեն զգում, որ ոչ թե հայ կնոջը չեն վստահում, այլ սեփական ուժերին չեն վստահում:

Այս կերպ մտածողներին փարատելու համար ասեմ, որ բնությունը սահմանել է օրենք. լավ սերունդ ունենալու նպատակով, ընտրություն կատարելիս էգը նախապատվությունը տալիս է լավագույնին: Հուսով եմ պարզ է, որ բարբարոս, քոչվոր, մշակույթից զուրք ազգը չի կարող դասվել լավագույնների շարքին:

Հանուն փողի ամուսնացողների համար կան շատ ավելի գրավիչ ու հարմար արտասահմանցի տարբերակներ: