«ԴԱՐ» Ակումբ - Բլոգներ - Լուսաբեր

Մի քիչ անկեղծանամ :))
Նման զգացողություն ինչպիսին այժմ ունեմ ունեցել եմ երկու տարի առաջ և 6 տարի առաջ ու նույն ժամանակահատվածում ու նույն բանի պատճառով: Բայց մի տարբերությամբ, էն ժամանակ դեռ այդքան կապվածություն չկար, ինչպես այժմ է: Շատ տխուր զգացողություններ են ասեմ... Նենց տպավորությունա մոտս, կարծես ինձնից մի շատ թանկ բան ցանկանում են պոկեն ու ուժով հեռացնեն, իսկ ես նենց անզոր եմ, էնքան անօգնական.... ու չկա մեկը, որ ինձ օգնի պահել այդ թանկը,  մեկը, որ օգնի հաղթահարել այս դժվար իրավիճակը: Այն մեկը, որը դա կարող է անել, ախր, հենց ինքն է այդ թանկը... Ու ոչ մեկը չի կարող հասկանալ այն զգացողությունները, որը ես ունեմ, դա պետքա զգալ սեփական մաշկի վրա, որը ոչ մեկը թող չզգա... Սա ասում եմ նրա համար, որովհետև մարդիկ գիտենալով իրավիճակը ասում են, հականում ենք, սենց կամ սենց պետքա անես, էտ իրավիճակում սենց են անում ու նման բաներ: Բայց ես դեռ այդքան իրատեսությունս չեմ կորցրել, որ չհասկանամ, որ դրանք ընդամենը հուսադրող բառեր են:

Կյանքը նենց հետաքրքիրա: Շատ չի անցել էն օրից, որ ես ինձ այնքան երջանիկ էի զգում, կյանքը հրաշալի էր, երկինքը միշտ բաց, օդը՝ տաք... Իսկ հիմա՞: Էտ ամեն ինչը մի քանի հոգու թեթև ձեռքով վերանում են ու մարդը կանգնում է փաստի առջև...

Անորոշությունա... մտահոգություններ են... անկապ վիճակա:

Սա հաշվենք կյանքի սև շերտերից ևս մեկը, որին անպայման կհաջորդի սպիտակը ու էլի երկինքը բաց կլինի, թե չէ ես ամպամած եղանակ չեմ սիրում :(

Էլ չգիտեմ, ինչ ասեմ, երևի հետո կասեմ...

Երկխոսություն ուշ երեկոյան....
-Լսի, պատկերացնում ե՞ս, մի քանի ամիս մնաց, որ միասին ենք:

- ո՞նց, իսկ ես գիտեի ամբողջ կյանքում միասին կլինենք :think

- հա է, ամբողջ կյանքում էլ միասին կլինենք, ուղղակի մտքերով էի ճիշտ չարտահայտվեցի :oy ուզում եմ ասել, որ միասին ու մենակ: Հետո մեկն էլ կլինի :love

- աա՜, դե տենց ասա... հա՜ ու ոչ մի անգամ չենք կարողանա մենակ մնալ, միշտ մի բանը կպակասի չէ՞:

- հա՛, ու դրա համար նենց եմ արդեն ուզում, որ էտ պակասը զգանք :roll

- իսկ ես արդեն զգում եմ :)

- լավ դե, քնի, վաղը ծանր օրա սպասվում:

- ահա, բարի գիշեր.

- քեզ էլ, անուշս :love

Վիզայի շտամպը անձնագրում թանկ հաճույք է...
Մի շաբաթա տեղս չեմ գտնում...

Կամաց- կամաց հիասթափություններս մարդկային փոխհարաբերություններից շատանում են, որը ես չեմ ուզում :( Ու դրանք վերաճելով դառնում են երկրների կամ ժողովուրդների հանդեպ հակակրանքի, առաջին հերթին հենց հայերից ու մեր երկրից :8 ...

Մենք՝ հայերս, սիրում ենք խաբել, ու խաբեությամբ հասնել մեր ուզածին... Սրանում համոզվեցի արդեն որ երրորդ անգամ այցելածս տուրիստական կազմակերպություններ, դեսպնատան ընդուննարաններ, հյուպատոսարաններ... Մենք էլ մարդ ենք ու ցանկանում ենք ինչպես բոլորը հանգստանալ կամ թեկուզ ճամփորդել արտասահմանյան երկրներում: Բայց արի ու տես, որ չի կարելի ու միայն այն դեպքում, եթե ունես լիքը 0-ներով հաշվեհամար, սեփականություն, ստաբիլ աշխատանք, ամուսնության վկայական, լիազորագիր-նամակ տուրիստականից, երբեմն էլ տնօրենիդ անձնագրի պատճեն :o

Ու ինչնա՞ այս տեսակ խստացման պատճառը, այն, որ հայրենակիցներիս մի մասը այդ ձևով լքում են հայրենիքը :( Եվ ինչու՞մ եմ ես մեղավոր, որ հայրենակիցներիս մի զանգվածը այդպես է վարվել, խաբեությամբ լքել է սեփական երկիրը...

Իսկ ի՞նչ ձևով են այլ մարդիկ գնում ու հետ գալիս :think

Չգիտեմ էլ ի՞նչ մտածեմ... Կամ մենք/ես, դեռ այնքան հասուն չենք, որ այդպիսի բարդ խնդիրներ լուծենք /այսպիսի հարցերում երևի ծնողները, հարազատ բարեկամներն էլ են օգնում, ինչը մեր պարագայում չկա/, կամ էլ պետք է դիմել խաբեության :[

Այս պարագայում զուգահեռներ եմ անց կացնում սահմանափակ խորհրդային ժամանակաշրջանի ու հիմիկվա  ազատ  կոչեցյալ ապրելու միջև:

Ինչո՞վ ենք ազատ, երբ մարդ չի կարողանում հանգիստը վայելել իր ուզածով,թեկուզ ինչ եմ սա ասում, մարդիկ սկի իրենց երկրում որոշ օրերի իրենց  չեն կարողանում ազատ տեղաշարժվել... Ծանոթներիցս մեկը, որը ինձնից ընդամենը 12 տարով է մեծ, պատմում է, թե ինչպես դպրոցում, իրենց դասարանցիներով հավաքվեցին ու դասղեկի հետ ընդամենը ծնողներին նազգուշացնելով գնացել էին շրջելու Մոսկվայում.

Էսքանից հետո խնդրեմ ասեք ինձ, ո՞նց չհիասթափվեմ, չթքեմ ամեն ինչի վրա ու չգնամ մեր գյուղի դաչայում հանգստանալու...

Կարոտ ...
Սեպտեմբերն եմ ուզում գա, էլի ծաղիկներով, սպիտակ բրոշկով, կիսաշրջազգեստով, հա մեկ էլ կարևոր դարձած սպիտակ նասկիները... կարոտել եմ  դպրոց եմ ուզում: Առաջին դասարանիս սեպտեմբերը հիշեցի, նստել էի մի տղայի մոտ. մեծ-մեծ ականջներ ուներ :)) Հետո դարձավ մոտ ընկերներիցս մեկը: Դպրոցում ընկերներս տղաներն էին ու մինչև օրս այդպես է :oy Ի՞նչ մեղքս թաքցնեմ, իրենց հետ ավելի հեշտա, անկեղծ ու պարզա ամեն ինչ:

Տիկնիկայի բեմականացումներն եմ հիշում :love վա՜յ բա Գարնան տոնները, թաց ջնջոցներով իրար խբելներս, հոգնեցուցիչ, բայց պարտադիր դարձած հերթապահությունները դասերից հետո,դասամիջոցներին իրար հրմշտելներս, որպեսզի շուտ հասնենք ճաշարան :)) ամեն կիսամյակի բացումը դպրոց նոր ծաղիկ տանելը / դասարանները ավելի շատ ծաղկանոցի էր նմանվում :hands,  առաջին ու միակ սերս :love Վալենտինի տոներին գաղտնի թերթիկները /էն ժամանակ

էտ ծրարներից չկար , ու էլի նման բարի հուշեր :love

Մեկ էլ մենք մի կոմունիստ ուսուցիչ ունեինք պատմության, բոլորս բողոքում էինք, զզվում էինք էտ դասի ժամերից,բայց ասեմ, որ հիմա մենակ Ը. Հակոբյանին եմ լավ հիշում,որովհետև մեզ տանջում էր ու մեր շրջանի համարյա բոլոր պատմամշակութային կոթողնեն էր տարել արշավների:Իրա շնորհիվ գիտեմ ու տեսել եմ շատ վայրեր որոնց մասին հիմա երազում են մեր զուգահեռի երեխաները:Ի դեպ էն ժամանակ ջի ջիլ էին անում մեզ որ իրենք ազատ էին ու ստիպված չէին այդքան տանջվել սարեր մագլցել և այլն:Դե հիմա էլ ձեզ ջի ջիլ :P

Եվ ինչի՞ էն 10-րդ դասարանում այդքան ուրախանում դպրոցն ավարտելուց :think Դեռ չգիտեն երևի ինչքան լավ տեղա դպրոցը ու որքան հուշեր հենց դպրոցի հետ կապված են ունենալու: Ու որքան անհոգա լինում մարդը հենց այդ տարիներին...

Ուզում եմ էլի գա էտ ժամանակները , գոնե մի պահ, գոնե էլի ուսուցիչներս տեսնեմ, իսկ նրանք հիմա այնքան են մեծացել...

Դպրոց :love դասարանցիներս, շապիկված գրքերս: Կարոտել եմ ...

Անորոշություն
Բոլոր «Որոգայթ»-ի սիրահարներ Վերջապես Ռուդոլֆին էլ բացահայտեցինք: Ու ի՞նչ :think Ոչ մի բան, թե՞ ինչի էին մարդիկ տենց լարվել, մտածմունքներ ու կասկածների մեջ ընկել :esim

Հիասթափվում եմ միշտ, երբ երազանքիս եմ հասնում, երբ մի բանի շատ եմ սպասում ու վերջապես դա լինումա:Ու դրա համար ես վախենում եմ: Առաջիկայում դեռ այնքան իրականացող երազանքներ ունեմ, որոնք պետքա կատարվեն...իսկ միգուցե դրա անունը երազանք չի :8

Ինչևէ պետք է փոխվել, չեմ ուզում հիասթափվել ...

Կարմիր, թե՞ մկնագույն
Այս տարի ավարտում եմ: Կասեի վերջապես, բայց վախենում եմ հետո, որ կարողա հիշեմ ու տխրեմ ուրախությանս համար: Այսքան տարիների ընթացքում ոչ մի անգամ դիպլոմի գույնի մասին չեմ մտածել, բայց արդեն դիպլոմ ստանալուս որ մնացելա մի ամիս մտքովս անցավ :think իսկ դա՞ կապ ունի, ի՞նչ գույնա, ի՞նչ չափսիա, քանի՞ էջա :8 Մեկա մասնագիտությունս չեմ սիրում, հազիվ աշխատեմ այդ մասնագիտությամբ / բայց էս մտքերը ասեմ, որ վերջին ժամանակներն են առաջացել, առաջ սիրում էի/ ...

Միշտ էլ լավ եմ սովորել, ընդամենը մի անգամ եմ 4 ստացել, այն էլ պատմությունից :oy  5 տարի:o ո՞նց եմ էսքանը ձգել :8 թեկուզ արդեն զգում եմ, ոնց եմ հոգնել դասերից, լեկցիա լսելուց ...  Դասախոսներն էլ երևի մեզնից :))

Է՜ ոնց-որ երկարացրի գնամ պարապեմ, դեռ ոչ մի բան չեմ սովորել :( ի՞նչ անեմ, ոչ մի ձևով ինձ չեմ կարողանում տրամադրել նստել ու կարդալ.

Դիպլոմս հիմա կարմիր, թե՞ մկնագույն :think կարմիր մկնագույն, կարմիր մկնագույն , կարմիր մկնագու... :think

Թվումա կարմիր :P

Երջանիկ եմ...
Երեկ մեկը հարցրեց,- դու երջանիկ  մարդ ե՞ս, ասեցի,-հա,շարունակեց,- ինչի՞ց ... այ ստեղ կախեցի :think որովհետև այնքան բաներ  կան իմ կյանքում, որից ես երջանիկ եմ զգում ինձ ու ավելի շատ են քան մյուս երևույթները...Բայց չկարողացա այդ պահին կողմնորոշվել. Ի՞նչ պետքա պատասխանեյի, որ լիարժեք լիներ :' Երջանկություն զգում եմ համարյա ամեն պահ, երեխաներին նայելիս, հարգալից վերաբերմունքից, հասակն առած, բայց դեռ թևանցուկ իրար հետ քայլող, իրարով հիացած ամուսիններից, սիրելիիս ժպտացող հայացքից, անգամ ծիտիկների ծլվլոցից կամ պայծառ եղանակից, և ալյն...

Ու միանշանակ պատասխանել ինչի՞ց եմ երջանիկ չկարողացա :8

Առավոտյան զանգ հնչեց: Քնից արթնացա: Մամաս էր, հարցնում էր, ո՞նց եմ ու ո՞նց եմ քնել :love/վա՜յ մամ, ախր օրը 20 անգամ զանգելով կփոխվի իմ ինքնազգացողությունը/ այ ստեղ հասկացա, որ երջանկության աղբյուրս իմ Ընտանիքնա՝ մայրս, հայրս, եղբայրներս , քույրս, տատիկս, հորաքույրս.... Եթե չլիներ իրենց մասնակցությունն ու դաստիարակությունը իմ անձը ձևավորելու մեջ, միգուցե ես այդպես չէի ընկալի աշխարհը  ու այդքան երջանիկ չէի զգա ինձ :)

Երջանիկ եմ, որ ծնվել, մեծացել, դաստարակվել եմ այդպիսի ընտանիքում: :love

Միշտ էլ անվստահ եմ եղել.

Այդպես է եղել դպրոցի ցածր դասարաններում,երաժշտական դպրոց հաճախելիս,դպրոցն ավարտելուց ԲՈւՀ ընդունվելուց... Անգամ որոշեցի/նք  «Լիդերների» դպրոց հաճախել, միգուցե՞ բան փոխվեր :(, բայց էլի չէ...Երևի դա բնավորությանս ևս մի վատ գիծն է, չգիտեմ, բայց զգում եմ որքա՜ն հաջողությունների կհասնեյի, եթե այդ գիծը չունենայի:

Ի՞նչից է...
Ինչի՞ց է...

Երբ նրան ում սիրում ես,  ջերմությամբ ես լցվում, անհոգ հետը ծիծաղում էս ու թվում է նրանից բարի ու հոգատար մարդ աշխարհում չկա,արցունքները խեղդում են հոգիդ.

Իսկ երբ նեղանում էս ինչ-որ մանրուքից,հետը անգամ խոսել չի լինում,թվում է նրանից վատ ու անհանդուրժող մարդ չկա,կրկին արցունքներդ խեղդում են հոգիդ.

Ու հետաքրքիրն այն է,որ երկուսի դեպքում,մտքովդ չի անցնի հակառակ իրավիճակը :think

Երևի նրանից է, որ կյանքիցս շատ եմ սիրում քեզ ...

Մայիսի 9...
Այսօր այնքան հրաշալի էր...

Նախ առավոտը վաղ արթնացա՝ օրս մի քիչ ավելի երկարեց սովորականից, հետո էլ գնացինք արշավ դեպի «Զորաց եկեղեցի» «Սմբատաբերդ»

Հրաշալի վայրեր: Անկրկնելի ու յուրօրինակ իր բնությամբ...Տպավորություններս ու մնացած զգացողություններս շատ շատ են...

Եկա տուն ու հայտնաբերեցի,որ ակումբում համակարգը թարմացվել է ու արդեն  յուր.-ս ունենք մեր բլոգը :)

Այս բոլորին ավելացնենք հաղթանակի օրը...Էլ ուրիշ ինչա՞ պետք. Գնալ քնել :|

Կրիկին անգամ եմ շնորհավորում մեզ բոլորիս նման հրաշալի օրվա կապակցությամբ.

Ինձ թվումա էս համակարգի թարմացման օրը պատահաբար չի ընտրվել: Ուրեմն ի՞նչ, հաղթանակներ բլոգերում :))